[Press] From USAID — ՀԻՇԵՑՈՒՄ. Վայոց Ձորի Գինու Ուղու Բացման Միջոցառման Հրավեր

Հարգելի գործընկերներ,


ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ և Սմիթսոնյան ինստիտուտի կողմից իրականացվող «Իմ Հայաստան»  ծրագիրը վաղը` օգոստոսի 9-ին, ժ.17:00  Երևանի «Ակումբ»-ում 

(հասցեն` փ. Թումանյան 40) կազդարարի Վայոց ձորի գինու ուղու մեկնարկը: Միջոցառմանը ծրագիրը կներկայացնի գինու ուղու նորաստեղծ կայքը, անդամ հինգ գինեգործարանների մասին գրքույկը, ինչպես նաև այլ նյութեր մարզի մասին։


Վայոց ձորի գինու ուղու հեղինակները առաջնորդվել են երկու ձգտումներով` պատմել հին հայկական գինեգործական ավանդույթների պատմությունը տարածաշրջանի և միջազգային զբոսաշրջիկներին, և Հայաստանում ավանդական գինեգործության հետ մեկտեղ նոր գործարար մշակույթ ներկայացնել` գինու զբոսաշրջություն: «Իմ Հայաստան» ծրագիրը և մասնակից գինեգործները հուսով են, որ գինու ուղին կօգնի ավելացնել Վայոց Ձոր և տարածաշրջան այցելող զբոսաշրջիկների թիվը, խթանել մարզի տնտեսության զարգացումը, և արդյունքում բարելավել տեղի համայնքների կենսամակարդակը:

Լրատվամիջոցներին սիրով հրավիրում ենք լուսաբանելու այս միջոցառումը:

Շնորհակալություն համագործակցության համար:


Հարգանքներով՝ 

Արմինե Կարաբեկյան

***********************

Armine Karabekyan

Development Outreach & Communications Specialist


USAID Armenia | 1 American Avenue, Yerevan

Tel: +37410 49 42 00 (ext. 4264) | Email: [email protected] Web: www.usaid.gov/armenia

Follow us @USAIDArmenia on Facebook and Twitter!



My Armenia_Media Advisory_Vayots Dzor Wine Route Launch Event_08 03 18 (eng-arm).docx

application/vnd.openxmlformats-officedocument.wordprocessingml.document

_______________________________________________
Press mailing list
[email protected]