ՄԶԳ-ն դիտարկում է օժանդակությունից անցում դեպի առևտրային հարաբերությունների

  • 07.03.2018
  •  

  • Հայաստան
  •  

3
 96

Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Արփինե Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության Եվրոպայի և Եվրասիայի գրասենյակի տնօրենի փոխտեղակալ Գրետչեն Բիրկլի հետ։


Հանդիպման շրջանակներում անդրադարձ է կատարվել ՄԶԳ-ի կողմից Հայաստանում իրականացված և իրականացվող ծրագրերի կարևորությանը: Քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, վերականգնվող էներգետիկայի և այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները։


Երկուստեք կարևորվել են նաև համագործակցության նոր ձևաչափ, մասնավորապես՝ օժանդակությունից անցում դեպի առևտրային հարաբերությունների: