Բախվել են Opel-ն ու ՊՆ-ի ԶԻԼ-ը. կան վիրավորներ

  • 12.01.2018
  •  

  • Հայաստան
  •  

1
 166

Այսօր՝ հունվարի 12-ին, ժամը 14։30-ի սահմաններոմ Երասխավան-Զանգակատուն ավտոճանապարհին՝ Երասխավանի վարչական տարածքում, բախվել են Opel մակնիշի 35 CՍ 788 համարանիշի և ԶԻԼ 131 մակնիշի ՊՆ 34 55 Տ համարանիշի ավտոմեքենաները։


Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 3 անձ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն։


«Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, ով բախվել է ЗИЛ 131-ին։ ЗИЛ 131-ը հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում»,– հայտնում է կայքը։


Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում, սակայն հնարավոր է՝ նախապատրաստված նյութերը փոխանցվեն ՀՀ ՊՆ Ռազմական Ոստիկանություն։

Emil Lazarian

“I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, literature is unread, music is unheard, and prayers are no more answered. Go ahead, destroy Armenia . See if you can do it. Send them into the desert without bread or water. Burn their homes and churches. Then see if they will not laugh, sing and pray again. For when two of them meet anywhere in the world, see if they will not create a New Armenia.” - WS