Թրամփն ու Էրդողանը՝ հայտնի ծաղրանկարչի հերթական ստեղծագործության հերոսները

Ermeni Haber
May 16 2017

Բրազիլացի հայտնի ծաղրանկարիչ Կառլոս Լաթուֆի հերթական աշխատանքի հերոսները այս անգամ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն են:

Պատկերելով  օրերս ԱՄՆ-ում տեղի ունեցած Թրամփ-Էրդողան հանդիպումը՝ Լաթուֆը հերթական անգամ քննադատել ու ծաղրել է Թուրքիայում խոսքի ազատության վիճակը ու ձերբակալված լրագրողների հարցը:

Ծաղրանկարում պատկերված են 2 նախագահները՝ շրջապատված լրագրողներով, որտեղ Թրամփն ասում է. «Ատում եմ լրագրողներին», իսկ էրդողանը պատասխանում. «Ինձ նման արա, բանտարկի նրանց»։