Վաշինգտոնում թուրքերը ծեծի են ենթարկել հակաէրդողանական ցույցի մասնակիցներին (տեսանյութ)

Ermeni Haber

Նախօրեին  թուրք ազգայնամոլները կատաղի հարձակման են ենթարկել Վաշինգտոնում՝ Սպիտակ տան դիմաց կազմակերպված խաղաղ ցույցի մասնակիցներին:

Ըստ ԱՄՆ-ի Հայ Դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսագրության՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի դեմ բողոքով հանդես եկող հայ, քուրդ, հույն և ասորի համայնքների ու կազմակերպությունների ներկայացուցիչների վրա են հաձակվել Թուրքիայի դրոշը կրող մի խումբ թուրքեր և դաժան ծեծի ենթարկել որոշ ցուցարարների: Մի քանի վիրավորներ տեղափոխվել են հիվանդանոց:

ԱՄՆ-ի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկարահանել է հարձակման մի մասը և տեղադրել հանձնախմբի ֆեյսբուքյան էջում: Արամ Համբարյանը նշել է, որ ԱՄՆ մայրաքաղաքում  նմանատիպ ազգայնամոլական հարձակումն անսպասելի էր, թեև Թուրքիայում և այլ բռնատիրական երկրներում այդպիսի միջադեպերը սովորական բնույթ են կրում: Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Էրդողանը, փաստորեն, փորձ է անում ԱՄՆ տեղափոխել իր երկրին բնորոշ անհանդուրժողականությունը:

Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Սպիտակ տանը կայանալիք Էրդողան – Թրամփ հանդիպման առթիվ ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը, Ամերիկայի Հելենական խորհուրդը և ազգային փոքրամասնությունների մի շարք այլ կազմակերպություններ խաղաղ ցույց էին կազմակերպել Թրամփի նստավայրի դիմաց՝ բողոքելով Թուրքիայի նախագահի ԱՄՆ այցի դեմ:

Emil Lazarian

“I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, literature is unread, music is unheard, and prayers are no more answered. Go ahead, destroy Armenia . See if you can do it. Send them into the desert without bread or water. Burn their homes and churches. Then see if they will not laugh, sing and pray again. For when two of them meet anywhere in the world, see if they will not create a New Armenia.” - WS