«Խաղաղության նարատիվը միայնակ բավարար չէ». Իրանցի դեսպանը՝ ԹՐԻՓՓ-ի կարմիր գծե

Սեպտեմբեր 23, 2026

Երևանում մեկնարկեց ԱՊՐԻ Արմենիա վերլուծական կենտրոնի տարեկան համաժողովը՝ «Ուրվագծելով փոփոխության ճարտարապետությունը» խորագրի ներքո։ Միջոցառման քննարկումների առանցքում Հայաստանի արտաքին քաղաքականության ամենաակտուալ ուղղություններն են:

Համաժողովի առաջին հատվածում «Հայաստան-Իրան հարաբերությունների վերափոխումը փոփոխվող ռազմավարական միջավայրում» վերտառությամբ պանելային քննարկմանը մասնակցեցին ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրղոլամին և Քաղաքական և միջազգային հետազոտությունների ինստիտուտի (IPIS) գլխավոր տնօրեն, իրանցի վերլուծաբան Ալիրեզա Խոդա Ղոլիպուրը՝ APRI-Հայաստան գիտահետազոտական կենտրոնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանի համակարգմամբ: Բանախոսներն անդրադարձան Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում տեղի ունեցող աշխարհաքաղաքական տեղաշարժերին, իրանական կողմի դիրքորոշմանը և տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերին:

Սերգեյ Մելքոնյանը նշեց, որ Մերձավոր Արևելքում անվտանգային ճարտարապետությունը փոխվում է, և այս գործընթացը դեռևս ավարտված չէ: «Եվ մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգներն ունեն Մերձավոր Արևելքում իրենց ներկայությունը կրճատելու մտադրություն: Ի հայտ է եկել Մեքքայի դաշինքը (Mecca Alliance): Այսպիսով, ի՞նչ տեղ է տեսնում Իրանն իր համար այս նոր կոնֆիգուրացիայում, և արդյո՞ք Իրանի և նրա հարևանների միջև հարաբերությունների կարգավորումն այժմ առաջնահերթություն է»,- նման հարց ձևակերպեց վերլուծաբանը:

Ալիրեզա Խոդա Ղոլիփուրը պատասխանեց, որ ԱՄՆ-ի անօրինական, չհրահրված հարձակումից, Իրանի դեմ սանձազերծված ագրեսիայից հետո Իրանը փորձել է ոչ միայն պաշտպանվել, այլև կանխել ապագայում Իրանի դեմ նմանատիպ ագրեսիաների կրկնությունը:

Կարդացեք նաև

  • Ռուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով
  • Ի՞նչ խաղաղություն… Որ չեն կրակում, ուրեմն խաղաղությո՞ւն է… Հենց պետք եղավ, կկրակե՛ն. Սա շարունակական կապիտուլյացիա է. Տիգրան Թորոսյան
  • Հութիները բացում են երկրորդ ճակատը. Վաշինգտոնն այլ ընտրություն չունի, քան հութիների հետ համաձայնության գալը

Նրա որակմամբ, Իրանի դեմ ագրեսիան եղել է կործանարար, եղել է տրանսֆորմացնող, եղել է տեղեկատվական և ձևավորող։ «Ակնհայտ է, որ այն կործանարար էր ոչ միայն Իրանի, այլև տարածաշրջանի և Միացյալ Նահանգների համար: Այն տրանսֆորմացնող էր, քանի որ փոխում է շատ ու շատ պատկերացումներ, շատ ընկալումներ Իրանի, տարածաշրջանի վերաբերյալ: Այն ինֆորմատիվ էր մեր հարևանների համար այն առումով, որ հնարավոր չէ ձեր անվտանգությունը արտապատվիրակել (outsource) արտաքին ուժերին: Դուք պետք է ավելի շատ կենտրոնացած լինեք տարածաշրջանի, տարածաշրջանային դերակատարների դերի վրա, և սա եղել է ձևավորող:

Փաստորեն, սա շատ կարևոր շրջադարձային կետ է մեր տարածաշրջանում՝ պարզապես սկսելու տարածաշրջանում անվտանգության նոր կարգավորումների գործընթացը: Մենք կապի մեջ ենք եղել մեր հարևանների հետ: Մենք նրանց հետ շատ ուղղակիորեն խոսում ենք տարածաշրջանում ապագա անվտանգային կարգավորումների մասին: Մենք հավատում ենք, որ տարածաշրջանում ամեն ինչ փոխվել է, և ընդհանրապես հնարավոր չէ վերադառնալ նախապատերազմական իրավիճակին որևէ ճակատում: Այսպիսով, Իրանի դեմ ագրեսիայի այս ձևավորող կողմը շատ կարևոր է։

Կարծում եմ՝ սա կարող է լինել շատ կարևոր և վճռորոշ պահ տարածաշրջանի համար: Մենք հավատում ենք, որ սա տարածաշրջանի ներսում ճշմարտության պահն է, և բոլորը պետք է առերեսվեն այն ամենին, ինչ արել են տասնամյակներ շարունակ տարածաշրջանում: Այսպիսով, սա, ինչպես ասացի, շատ կրիտիկական պահ է, և մենք հավատում ենք, որ այն կարող է մեկնարկային կետ հանդիսանալ տարածաշրջանային դերակատարների համար՝ այս հարցում կառուցողական դեր խաղալու համար»,- մեկնաբանեց իրանցի վերլուծաբանը:

Նրա խոսքով, Իրանը միշտ էլ կարևորել է Հարավային Կովկասը և իր հարևաններին Իրանի հյուսիսային հատվածում: Սակայն, նրա խոսքով, տարիներ շարունակ եղել է որոշակի թյուրըմբռնում, որ Հարավային Կովկասն այս տարածաշրջանի միջտարածաշրջանային մի մասն է, ինչը ճիշտ ըմբռնում չէ: Նրա պնդմամբ, ռեգիոնի, Հայաստանի կարևորությունն աճել է Իրանի դեմ վերջին ագրեսիայից հետո: «Դա նշանակում է, որ Իրանի կենտրոնացումը Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի վրա այժմ ավելին է, քան նախկինում, և դա պայմանավորված է ոչ միայն Իրանի դեմ վերջին ագրեսիայով, այլև սկսվել է մի քանի տարի առաջ՝  ղարաբաղյան Երկրորդ պատերազմից և դրա հետևանքներից հետո:

Ռուսաստանի ազդեցության նվազումը՝ Ուկրաինային ներգրավվածության պատճառով, Թուրքիայի ազդեցության աճը՝ նոր դերի շնորհիվ, որը Թուրքիան սահմանում է իր համար, ինչպես նաև Արևմուտքի ավելի մեծ ներգրավվածությունն այս տարածաշրջանում: Հետևաբար, շատ կարևոր է հասկանալ այս ողջ տարածաշրջանային դինամիկան՝ Հարավային Կովկասի նկատմամբ Իրանի քաղաքականության ճիշտ և ավելի լավ ըմբռնում ունենալու համար»,- ասաց նա:

Սերգեյ Մելքոնյանը հարց ուղղեց նաև դեսպան Շիրղոլամիին, ասելով, թե ինչպե՞ս փոխվեց Իրանի դիրքորոշումը ԹՐԻՓՓ նախագծի նկատմամբ, հատկապես նոր լայնածավալ պատերազմից հետո, որը դեռևս չի ավարտվել: ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին ասաց, որ Իրանի տեսլականի հիմնական հայեցակարգերն այս կոնկրետ տարածաշրջանում հետևյալն են. առաջինը՝ Իրանը կարծում է, որ ստատուս-քվոն, տարածաշրջանում առկա իրավիճակը պետք է հիմք հանդիսանա տարածաշրջանում ցանկացած խաղաղության համար: Նրա խոսքով, ոչ մի աշխարհաքաղաքական փոփոխություն, ոչ մի հետագա աշխարհաքաղաքական փոփոխություն հանդուրժելի չէ:

Դեսպանի խոսքով, սա Իրանի շատ հիմնարար դիրքորոշում է, որ այս ստատուս-քվոն՝ տարածքների և տարածաշրջանի աշխարհաքաղաքականության առումով, պետք է պահպանվի: Երկրորդ կետն, ըստ դեսպանի, այն է, որ Իրանին անհրաժեշտ է նոր հավասարակշռություն տարածաշրջանում:

«Խաղաղության նարատիվը լավն է, խաղաղության նարատիվն օգտակար է: Բայց խաղաղության նարատիվը միայնակ բավարար չէ տարածաշրջանում խաղաղություն բերելու և խաղաղություն պահպանելու համար: Իրատեսական մոտեցումների տեսանկյունից տարածաշրջանում պետք է լինի ուժերի իրական հավասարակշռություն, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև, եթե մենք իրոք ձգտում ենք տարածաշրջանում իրական և տևական խաղաղության: Սա շատ կարևոր և նշանակալի է: Եվ դա այն է, ինչ Իրանը նույնպես փնտրում է այս տարածաշրջանում՝ ուժերի նոր հավասարակշռություն, որը տարածաշրջանում տևական, մշտական խաղաղության իրական երաշխիքն է: Եվ եթե չկա հավասարակշռություն, իրավիճակը կլինի փխրուն, թեև զրուցակիցների մտադրությունները դրական են կամ լավ, բայց դա բավարար չէ խաղաղություն բերելու, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղությունը պահելու և պահպանելու համար»,- մեկնաբանեց իրանցի դիվանագետը:

Ըստ դեսպանի, երրորդ կետը հետևյալն է՝ Իրանում կարծում են, որ միջտարածաշրջանային դինամիկան և շրջանակներն ավելի դիմացկուն են և ավելի արդյունավետ տարածաշրջանում մշտական ու տևական խաղաղության, կայունության և զարգացման համար: «Իհարկե, մյուս տերությունների լեգիտիմ շահերը, որոնք այս տարածաշրջանի մաս չեն, ընդունելի են, հասկանալի են, նրանք ունեն որոշակի լեգիտիմ շահեր, դա բնական է: Միևնույն ժամանակ, եթե նրանք փորձում են այս տարածաշրջանը վերածել բացասական մրցակցության կամ հակամարտության մարտադաշտի, դա դրական չի լինի տարածաշրջանի համար, և դա երկարաժամկետ հեռանկարում մեծ հետևանքներ կունենա տարածաշրջանի համար, ինչը կործանարար կլինի այս տարածաշրջանի կայունության և զարգացման համար:

Չորրորդ կետը՝ կապակցվածության (connectivity) տեսանկյունից. մենք աջակցել ենք կապակցվածության վերաբերյալ գաղափարներին: Մենք աջակցել ենք վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» գաղափարին ու պլանին: Եվ մենք կարծում ենք, որ խաչմերուկն ունի տարբեր ուղղություններ՝ արևելք-արևմուտք, արևմուտք-արևելք, հյուսիս-հարավ, հարավ-հյուսիս: Եվ եթե այս տարածաշրջանում գործելու համար կապակցվածության որևէ պլան գոյություն ունի, ապա յուրաքանչյուր հնարավորություն և յուրաքանչյուր պոտենցիալ պետք է օգտագործվի ու իրականացվի»,- ասաց դեսպանը:

Խոսելով ԹՐԻՓՓ-ից, դեսպան Շիրղոլամին ասաց, որ եթե TRIPP նախագիծը բավարարի որոշ նախապայմանների, դա դրական կլինի տարածաշրջանում զարգացման և խաղաղության համար, մինչդեռ, ըստ նրա, Իրանը նաև կարծում է, որ Հայաստանը շատ այլ հնարավորություններ ունի՝ որպես Պարսից ծոցի և Հնդկական օվկիանոսի միջև կապող հանգույց, որը նույնպես պետք է օգտագործվի և իրականացվի: Դեսպանի խոսքով, մենք հասկանում ենք Հայաստանի աշխարհաքաղաքական իրավիճակը, և պատմականորեն որպես ցամաքային երկիր՝ Հայաստանը ունեցել է բազմաթիվ խնդիրներ և խոչընդոտներ աշխարհին բաց լինելու առումով: Իրանի նախապայմաններն են, նրա խոսքով, չպետք է վտանգվի ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

«Ադրբեջանի իշխանությունները շարունակում են խոսել Զանգեզուրի միջանցքի մասին բաց կերպով: Ոչ մի աշխարհաքաղաքական փոփոխություն ու վնաս ՀՀ տարածքային ամբողջականությանը, սա առաջին նախապայմանն է, երկրորդ սկզբունքային Իրանի դիրքավորումը՝ ռեգիոնում ԱՄՆ ռազմական ներկայությունն անհանդուրժելի է, քանի որ ամերիկյան թշնամանքն Իրանի նկատմամբ ապացուցվել է բազմաթիվ անգամներ»,-  ասաց դեսպանը:

Ինչ վերաբերում է իրանա-հայկական հարաբերություններին, ապա դեսպանն ասաց, որ որպես երկու կարևոր ավանդական գործընկերներ՝ շատ կարևոր է կարողանալ նավարկել Հայաստանի արտաքին քաղաքականության նոր ուղղությունների շրջանակներում: Դեսպանը նշեց, որ Հայաստանում գործող վարչակազմի արևմտամետ արտաքին քաղաքականությունը, մոտեցումը Եվրամիությանը և Միացյալ Նահանգներին, և միաժամանակ ունակությունը՝ պահպանել գործընկերության նույն մակարդակն Իրանի և Հայաստանի միջև, սա ամենակարևոր մարտահրավերն է:

«Բայց ներսում կան բազմաթիվ հնարավորություններ, քանի որ մենք կարծում ենք, որ մենք, առնվազն Եվրամիության և եվրոպական երկրների հետ, ունենք բազմաթիվ ընդհանրություններ՝ այս տարածաշրջանում և Ադրբեջանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջև խաղաղությունն ու կայունությունը պահպանելու վերաբերյալ գաղափարների առումով: Այսպիսով, սա միգուցե առաջին հայացքից մարտահրավեր է Իրանի և Հայաստանի միջև՝ ինչպես հաղթահարել սա, մինչդեռ կան նաև բազմաթիվ հնարավորություններ, և մենք հավատում ենք, որ Հայաստանի և Իրանի ղեկավարների միջև փոխադարձ, խորը փոխադարձ վստահության հիման վրա մենք կկարողանանք հաղթահարել այս մարտահրավերը և ոչ միայն պահպանել համագործակցության նույն մակարդակը՝ նկատի ունեմ ընթացիկ մակարդակը, այլև բարելավել այն, քանի որ մենք մտածում ենք և ծրագրում ենք Իրանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերություն և ապագայում ծրագրում ինստիտուցիոնալացնել մեր գործընկերությունը: Սա Իրանի և Հայաստանի ղեկավարների միջև կոնսենսուսի հարց է»,- նշեց ՀՀ-ում Իրանի դեսպանը:

—

Ռուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բ

Սեպտեմբեր 23, 2026

«Ապրի Արմենիա» վերլուծական կենտրոնի տարեկան ֆորումի «Հայ-ռուսական հարաբերություններ. «մոդուս վիվենդիի» փնտրտուքներում» վերտառությամբ պանելային քննարկման ժամանակ հայտնի ռուս քաղաքագետ, միջազգային հարաբերությունների փորձագետ և պատմական գիտությունների թեկնածու Անդրեյ Կորտունովն անդրադարձավ հայ-ռուսական հարաբերություններում վերջին շրջանում խորացած խնդրահարույց փուլին և Ռուսաստանի դիրքավորմանը:

Կորտունովի գնահատմամբ, հարաբերություններն անցումային փուլում են, ուստի վաղաժամ է վերջնական եզրակացություններ անել երկու երկրների միջև նոր մոդուս վիվենդիի վերաբերյալ։

Նրա կարծիքով, Ռուսաստանը դեռևս շատ ուժեղ տնտեսական շահեր ունի ՀՀ-ում:

«Եթե նայենք ապագային, կհամարձակվեմ ասել, որ շատ բան կախված կլինի նրանից, թե արդյո՞ք խոշոր շահագրգիռ խմբերը կկարողանան լոբբինգ անել համագործակցության կոնկրետ ձևաչափեր։ Մենք կարող ենք խոսել էներգետիկայի ոլորտի մասին։ Այնպիսի թեժ կետը, ինչպիսին «Գազպրոմն» է, մեծ դեր կխաղա այս ապագա հարաբերություններում։ Մենք կարող ենք խոսել ատոմային էներգիայի մասին, և «Ռոսատոմը», կարծում եմ, նույնպես ակտիվորեն կներգրավվի։ Շատ բան կախված կլինի նրանից, թե արդյո՞ք «Ռուսական երկաթուղիները» կկարողանան պահպանել իրենց ներկայությունը Հայաստանում։ Այսպիսով, կան մի շարք ծանրքաշայիններ, որոնք կարող են ազդեցություն ունենալ երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների վրա։ Եվ բացի դրանից, կարծում եմ՝ շատ բան կախված է նրանից, թե արդյո՞ք Ռուսաստանը և Հայաստանը կարող են համագործակցել որոշակի բազմակողմ շրջանակներում, ինչպիսին է, օրինակ, ՇՀԿ կամ պոտենցիալ տարածաշրջանային բազմակողմ կարգավորումները»,- ասաց Կորտունովը:

Կարդացեք նաև

  • Բաքվի անվտանգային ֆորումը և անհանգստությունները. Ի՞նչ է մոռացել Ալիևը, ի՞նչ պետք է հիշեցներ Քրիստինե Գրիգորյանը
  • «Խաղաղության նարատիվը միայնակ բավարար չէ». Իրանցի դեսպանը՝ ԹՐԻՓՓ-ի կարմիր գծերի և տարածաշրջանային հավասարակշռության մասին
  • Անհամբեր սպասում ենք Թուրքիայի հետ սահմանի բացմանը․ նոր ատոմակայանը մոդուլային կլինի. Փաշինյան

Քննարկման համակարգող, գիտաշխատող, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանի հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանը նոր սահմանափակումներ կկիրառի, Կորտունովը պատասխանեց, որ ընթացիկ սահմանափակումները քիչ թե շատ խորհրդանշական են։ «Օրինակ, նրանք սահմանափակումներ են մտցրել հայկական կոնյակի մի քանի տեսակների վրա։ Բայց եթե մտնեք Ռուսաստանի ցանկացած սուպերմարկետ, կտեսնեք, որ դարակները լցված են հայկական կոնյակով։ Հուսով եմ, որ մյուս սահմանափակումները, ինչպիսին են Հայաստանից մրգերի և բանջարեղենի, ծաղիկների, ձկան սահմանափակումները, կարող են կարգավորվել։ Անշուշտ, չափանիշները, հավանաբար, ավելի խիստ կլինեն, քան նախկինում։ Բայց, անկասկած, Ռուսաստանի շահերից չի բխում այս հարաբերությունների ամբողջովին խզումը։

Այնպես որ, կարծում եմ՝ մենք մտնելու ենք բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ՝ երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ձևաչափի և առաջնահերթությունների շուրջ»,- նշեց Անդրեյ Կորտունովը:

Խոսելով տարածաշրջանային դինամիկայից ու Ռուսաստանի մոտեցումներից, ռուս վերլուծաբանն ասաց, որ տարածաշրջանային դինամիկան շատ արագ է և երբեմն՝ անկանխատեսելի։ Նրա խոսքով, Հարավային Կովկասը հաստատ տարբերվում է նրանից, ինչպիսին այն եղել է 30 տարի առաջ, 10 տարի առաջ, նույնիսկ հինգ տարի առաջ, և եթե առանձնացներ ամենակարևոր տեղաշարժը, կասեր, որ իր պատմության մեջ երկար ժամանակ անց տարածաշրջանը դառնում է իրապես բաց արտաքին խաղացողների համար։

«Երկար ժամանակ Ռուսաստանն ամենակարևոր և անվիճելիորեն ամենաազդեցիկ արտաքին խաղացողն էր։ Հիմա սա կարող է վտանգվել։ Եվ կարծում եմ, որ Մոսկվայում հասկանում են, որ տարածաշրջանը բաց է տարբեր ազդեցությունների համար՝ Արևելքում Չինաստանից՝ մինչև Արևմուտքում Միացյալ Նահանգներ, Հյուսիսում Եվրոպական Միությունից՝ մինչև Հարավում Ծոցի երկրներ։

Այնուամենայնիվ, կարծում եմ, Մոսկվայի դիրքորոշումն այն է, որ տարածաշրջանային խնդիրները պետք է ունենան հիմնականում տարածաշրջանային լուծումներ։ Այդ իսկ պատճառով Ռուսաստանում միշտ ընդգծել են, այսպես կոչված, «3+3» ձևաչափը՝ ենթադրելով, որ hարավկովկասյան տարածաշրջանի անվտանգության և զարգացման ամենակարևոր հարցերը պետք է դիտարկվեն տարածաշրջանային երեք պետությունների կողմից՝ տարածաշրջանի երեք խոշոր հարևանների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի հետ համատեղ։ Այս ձևաչափը շատ դժվար է գործնականում կիրառել, և մինչ այժմ, կարծում եմ, դա իրականացնելու փորձերի արդյունքները քիչ թե շատ համեստ են եղել։ Բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ Ռուսաստանը կշարունակի պնդել այս տարածաշրջանային առաջնահերթությունների և տարածաշրջանային պետությունների կարևորության մասին՝ ընդդեմ անդրծովյան արտաքին դերակատարների»,- նման կարծիք հայտնեց Կորտունովը:

Խոսելով Ռուսաստանի Դաշնության դիրքերից, Կորտունովն ասաց, որ հատուկ ռազմական գործողությունը ստվեր է գցում հետխորհրդային տարածքում Ռուսաստանի դիրքերի վրա, այդ թվում՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Ըստ նրա, ավելի դժվար է դառնում պահպանել ազդեցության և ներգրավվածության նախկին մակարդակը, ուստի ինչ-որ առումով շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպես կլուծվի ռուս-ուկրաինական հակամարտությունը, և ինչ կլինի այս հակամարտության հանգուցալուծումից հետո։

«Առայժմ, կարծում եմ, մենք կարող ենք խոսել մարտավարական դաշինքների և գործընկերությունների մասին։ Որոշ հարցերում Ռուսաստանն ու Թուրքիան մրցակցում են։ Բայց այլ ոլորտներում, այլ հարցերում նրանք կարող են համագործակցել միմյանց հետ և նույնիսկ համակարգել իրենց գործողությունները։ Իրանի Իսլամական Հանրապետությունը մնում է Ռուսաստանի Դաշնության կարևոր ռազմավարական գործընկեր, և, անկասկած, այստեղ համագործակցության մակարդակը կարող է էլ ավելի բարձրացվել։ Բայց Իրանը նաև շեղված է Միացյալ Նահանգների և Իսրայելի հետ իր ընթացիկ հակամարտությամբ։

Կարծում եմ, որ այս հանգրվանում մենք պետք է աշխատենք կոնկրետ հարցերի, միգուցե՝ նույնիսկ տեխնիկական հարցերի շուրջ, որտեղ Ռուսաստանի և տարածաշրջանի նրա գործընկերների շահերը համընկնում են։ Ես կշեշտեի տնտեսական հարաբերությունների կարևորությունը, ինչպես նաև այն բազմակողմ պայմանավորվածությունների կարևորությունը, որոնք կարող են աստիճանաբար ինստիտուցիոնալացվել և ավելի արդյունավետ դառնալ»,- ասաց Անդրեյ Կորտունովը:

—

Ահա՛ թե ինչու է Տիգրանաշեն և ոչ թե՝ Քյարքի

Սեպտեմբեր 23, 2026

Պարագլուխն ասում է, թե իբր տխրահռչակ Ալմա Աթայի հռչակագրի կիրառման համար պետք է օգտագործվեն ԽՍՀՄ-ի փլուզման պահին գոյություն ունեցած՝ իրավաբանորեն հիմնավորված քարտեզներն ու փաստաթղթերը։

Դե թող պատասխանի՝ այդ ո՞ր փաստաթուղթն է հաստատում, թե Տիգրանաշենի տարածքը չի մտնում Հայաստանի՝ իր իսկ հռչակած 29,743 քառ. կմ-ի մեջ։

Ի վերջո, իր այդքան սիրելի Ալմա Աթայի հռչակագրում ո՛չ 29,743 քառ. կմ թիվ կա, և ո՛չ էլ որևէ քարտեզ։

Կարդացեք նաև

  • Սրտիկ ցույց տալով` ման են գալիս. Ալիևի ու Հասանովի համար երազանք են. տեղյա՞կ եք` Երասխից Երևան 60 կմ է, սրանք ուտեն, Թաթայի համերգին գնան, վե՛րջ. հերիք է. Էդգար Ղազարյան
  • Հայրենիքը սկսվում է և ավարտվում է հողով, իսկ էդ մարդը մեր երկրի անհողինն է․ Լևոն Ջավախյան
  • Ասելու են՝ պապայիդ պարտքը փակի, նոր արի. սա թոկ է ժողովրդի վզին. Ի՞ՆՉ ՓՈՂ Է ՊՏՏՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. Նաիրի Սարգսյան

Մանրամասները՝ տեսանյութում




—

Բաքվի անվտանգային ֆորումը և անհանգստությունները. Ի՞նչ է մոռացել Ալիևը, ի՞նչ պ

Սեպտեմբեր 23, 2026

Սեպտեմբերի 22-ին Բաքվում տեղի ունեցած «Նոր մարտահրավերներ անվտանգության համաշխարհային ճարտարապետության մեջ. համագործակցության արդյունավետ մեխանիզմների ձևավորում ահաբեկչության դեմ պայքարում» խորագրով անվտանգային 4-րդ ֆորումին մասնակցել են ավելի քան 100 երկրի հատուկ ծառայությունների և անվտանգության մարմինների ներկայացուցիչներ: Հայաստանից այս միջոցառմանը մասնակցել է Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստինե Գրիգորյանը:

Միջոցառմանը նախ ուշադրություն է հրավիրվել այն իրողության վրա, որ անվտանգության միջազգային համակարգը վերափոխման փուլում է. աճում են ահաբեկչությունը, անդրազգային հանցագործությունը, անօրինական միգրացիան, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը և կիբերհանցագործությունը, և ըստ տարբեր երկրների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, միայնակ հնարավոր չէ պայքարել այս անդրսահմանային մարտահրավերների դեմ, ուստի անհրաժեշտ են հուսալի գործընկերային հարաբերություններ:

Այս համատեքստում ընդգծվել է՝ ուժեղանում է գլոբալ մրցակցությունը կիբերհնարավորությունների, արհեստական բանականության և տիեզերական համակարգերի համար: Միաժամանակ, նշվել է, որ անվտանգությունը չի սահմանափակվում միայն սահմանների պաշտպանությամբ. էներգետիկ ոլորտը, տրանսպորտը, բանկային համակարգը, ջրային ռեսուրսները, կապը և տեղեկատվական տարածությունը նույնպես անվտանգային կայունության կարևորագույն բաղադրիչներն են:

Բաքվի անվտանգային 4-րդ ֆորումի ժամանակ ընթերցվել է Ադրբեջանի նախագահի ուղերձը դրա մասնակիցներին, որում Ալիևը հաստատել է այն մարտահրավերների առկայությունը, ինչի մասին վերևում նշվեց:

Կարդացեք նաև

  • Սրտիկ ցույց տալով` ման են գալիս. Ալիևի ու Հասանովի համար երազանք են. տեղյա՞կ եք` Երասխից Երևան 60 կմ է, սրանք ուտեն, Թաթայի համերգին գնան, վե՛րջ. հերիք է. Էդգար Ղազարյան
  • Ռուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով
  • Անհամբեր սպասում ենք Թուրքիայի հետ սահմանի բացմանը․ նոր ատոմակայանը մոդուլային կլինի. Փաշինյան

«Միջազգային հարաբերությունների համակարգում ընթացող գործընթացները, աշխարհաքաղաքական մրցակցության սրումը, տարբեր տարածաշրջաններում շարունակվող հակամարտություններն ու դիմակայությունները խոր ազդեցություն են թողնում գլոբալ անվտանգության իրավիճակի վրա: Աշխարհում խաղաղության, կայունության և անվտանգության ապահովումը բոլոր պետությունների համատեղ պատասխանատվությունն է: Ժամանակակից մարտահրավերների մասշտաբներն ու գնալով բարդացող բնույթը պահանջում են առավել սերտ համագործակցություն, ինչպես նաև ճկուն ու համակարգված մոտեցումների կիրառում: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ անվտանգության հայեցակարգն այլևս չի սահմանափակվում առանձին պետությունների սահմաններով: Մեկ տարածաշրջանում առաջացած ճգնաժամը կամ լարվածության օջախը կարող է արագորեն ազդել մյուսների վրա՝ խաթարելով քաղաքական ու տնտեսական կայունությունը, վտանգելով էներգետիկ ու պարենային անվտանգությունը և լուրջ խափանումներ առաջացնելով տրանսպորտային ու հաղորդակցության ցանցերում»,- նշել է Ադրբեջանի ղեկավարը՝ շեշտելով նաև, որ արհեստական բանականության չարաշահումը նպաստում է արմատական գաղափարների տարածմանը, ահաբեկչական ցանցերի ֆինանսական ռեսուրսների մեծացմանը և նոր կողմնակիցների հավաքագրմանը, ինչը բարդացնում է հակաահաբեկչական պայքարը:

Հավելենք, որ օրերս Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետ Ալի Նագիևը հայտարարել էր՝ տարբեր միջոցներով քաղաքացիների հավաքագրումը ռազմական գործողություններին որպես վարձկան մասնակցելու համար՝ լուրջ սպառնալիք է անվտանգության միջավայրին:

Այստեղ հարկ է հիշեցնել այն փաստերը, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Թուրքիայի հովանավորությամբ Սիրիայից վարձկան ահաբեկիչներ են ուղարկվել Ադրբեջանի օգտին կռվելու:

Սրա մասին խոսել է և՛ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, որ՝ «Մերձավոր Արևելքից ներմուծված ահաբեկիչները կռվում են Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի հովանավորության ներքո», և՛ ՌԴ արտաքին հետախուզական ծառայությունը՝ նշելով, որ «ղարաբաղյան հակամարտության գոտի են տեղափոխվել Մերձավոր Արևելքում կռվող «Ջեբհաթ ան Նուսրա», «Ֆիրքաթ ալ Համզա», «Սուլթան Մուրադ» միջազգային ահաբեկչական կազմակերպությունների վարձկաններ»:

Եվ այն ժամանակ Ադրբեջանին և Թուրքիային զգուշացվում էր, որ Մերձավոր Արևելքից վարձկանների Հարավային Կովկաս տեղափոխումը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության համար, բայց սա անտեսվում էր: Իսկ հիմա, երբ այս սպառնալիքն իրենց շատ մոտ է, Բաքուն սկսել է անհանգստանալ:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի օրերին հայկական զինված ուժերի կողմից գերեվարվել էին սիրիացի վարձկաններ, որոնք հարցաքննությունների ժամանակ խոստովանել էին, որ Արցախում կռվելու համար իրենց Թուրքիան է վարձել և խոստացել վճարել 2000 դոլար: Այլ հարց է, որ ավելի ուշ Էրդողանը փորձեց խմբագրել 44-օրյային Թուրքիայի մասնակցության պատասխանատվությունը, չափազանցված համարելով լուրերը, թե 44-օրյայի ժամանակ իրենք Ադրբեջան ջիհադիստական խմբավորումներ են ուղարկել:

Ավելին, Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության «դատավարության» ժամանակ փորձ է արվել Հայաստանին մեղադրել վարձկաններ ներգրավելու մեջ, սակայն ՊԲ նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանն արժանի հակահարված է տվել Բաքվի դատարանում: Մի երկրի դատարանում, որի քաղաքացիները որպես վարձկան կռվում են ռուս-ուկրաինական պատերազմում, ինչի մասին հայտարարել են հենց Ադրբեջանի իշխանության ներկայացուցիչները, առաջարկելով խիստ միջոցներ ձեռնարկել նմանների նկատմամբ:

Այս փաստերի մասին, իհարկե, ադրբեջանական ֆորումի ընթացքում ՀՀ արտաքին ծառայության ղեկավարը դժվար թե հիշեցրած լինի Ադրբեջանի ղեկավարությանը և հատուկ ծառայություններին: Իսկ այդտեղ չի անտեսվել նաև ռազմական ծախսերի հարցը, ինչը ևս, ինչպես գնահատվել է, ազդեցություն է ունենում տարածաշրջանային գործընթացների և էներգետիկ և պարենային անվտանգության վրա, բարենպաստ հիմք ստեղծելով ահաբեկչության համար:

Արդյո՞ք Քրիստինե Գրիգորյանն այս թեմայով խոսել է, չենք կարող ասել:

2026 թվականին հրապարակված Արտաքին հետախուզական ծառայության զեկույցում նշվում է. «Ադրբեջանի բյուջեում ռազմական և այլ ոլորտների 2024-2026թթ․ հատկացումները համեմատվել են 2023 թվականի նույն հատկացումների հետ։ Արդյունքում 2026 թվականի ռազմական հատկացումներն աճել են շուրջ 44%-ով, իսկ մյուս ոլորտային հատկացումները՝ ընդամենը 7.4%-ով։ 2026 թվականի դեպքում անգամ ոչ ռազմական ոլորտների հատկացումների որոշակի նվազում կա՝ 2025 թվականի համեմատ, մինչդեռ ռազմական ոլորտի հատկացումները 2026 թվականի համար շարունակել են աճել»: Սա՝ առաջին:

Ավելին, Գրիգորյանի ղեկավարած կառույցի համապարփակ վերլուծությունը ցույց է տալիս, որ «երկարաժամկետ հեռանկարում խաղաղության կառուցման վրա էականորեն բացասաբար ազդող և ռիսկային գործոն են Ադրբեջանի կողմից պետական մակարդակով առաջ տարվող, այսպես կոչված, «արևմտյան Ադրբեջանի» և «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» խոսույթներն ու դրանց ուղեկցող գործողությունները»:

Ավելին, Արտաքին հետախուզական ծառայությունն արձանագրել է, որ Ադրբեջանը Վաշինգտոնյան հռչակագրից հետո ոչ միայն չի նվազեցրել, այլև էականորեն ակտիվացրել է սույն քարոզչությունը, ինչը զգալի ռիսկեր է ստեղծում տարածաշրջանային կայունության, անվտանգության և երկարաժամկետ խաղաղության համար։

Եվ այս հարցում ԱՀԾ-ն չի սխալվում, Երևանի դեմ Բաքվի պատերազմը փոխում է ձևը, պայքարը նոր փուլ է մտնում նաև «արևմտյան Ադրբեջան» Ալիևի քաղաքական ծրագրի համատեքստում. Համայնքն աշխատանքային խումբ է ձևավորել՝ Հայաստանի տարածքում՝ Սյունիքում, Վայոց ձորում և Սևանա լճի ավազանում գտնվող եկեղեցիների, տաճարների և վանքերի պատմությունը, ճարտարապետությունն ու արձանագրություններն ուսումնասիրելու համար։

Ի դեպ, Քրիստինե Գրիգորյանի ղեկավարած կառույցն ուշադրություն է հրավիրել նաև հետևյալի վրա. «Տարածաշրջանային ենթակառուցվածքային և տնտեսական ծրագրերը թեև խաղաղության ինստիտուցիոնալացման միակ շարժիչ ուժը չեն, այդուհանդերձ, դրանք ունեն մեծ ներուժ՝ մի կողմից բարձրացնելու տարածաշրջանում ռազմական էսկալացիայի գինը, մյուս կողմից, տարածաշրջանի պետություններին առաջարկելու սեփական քաղաքական ու տնտեսական գործոնի ուժեղացում՝ այդ ծրագրերում ներգրավման միջոցով»:

Արդյո՞ք այս պահին ուժի մեջ է ԱՀԾ կանխատեսումը. ԹՐԻՓՓ-ն այսօր կարո՞ղ է բարձրացնել ռազմական էսկալացիայի գինը տարածաշրջանում, թե՞ գուցե արդեն ամեն ինչ վճարված է: Հետևենք տարածաշրջանային զարգացումներին:

Մինչ այդ հիշեցման կարգով հավելենք, որ 2025 թվականին Բաքվում կայացած Անվտանգության 3-րդ միջազգային ֆորումին Հայաստանը ներկայացրել էր ՀՀ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը: Նա, ըստ պաշտոնական տեղեկատվության, Բաքվում էր եղել 2025 թ. սեպտեմբերի 19-21-ը:

Անցած տարի ֆորումը հետևյալ խորագրով էր՝ «Ուժային կառույցների փոխգործակցությունը հումանիտար ճգնաժամերի և մարդածին գլոբալ աղետների կանխարգելման գործում՝ ահաբեկչական ակտերի և զինված հակամարտությունների ընթացքում»: Արդյո՞ք այդ ժամանակ Բաքվում պահվող հայերի կամ անհետ կորածների հարց քննարկվել է, այդպես էլ պաշտոնապես հայտնի չեղավ:

Նույնը հարցը երեկ տրվել է նաև Քրիստինե Գրիգորյանին օդանավակայանում, երբ նա վերադառնում էր Բաքվից, բայց նա լրագրողների հարցն անպատասխան է թողել:

Իսկ բարձրացնելու հարցեր հենց նույն ֆորումի համատեքստում, ինչպես նշեցինք, ՀՀ արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը, իհարկե, ուներ և պիտի բարձրացներ:

Հ.Գ. Հավելենք, որ Ալիևը համաներում է շնորհել 20 մարդու, որոնց թվում կա՝ ծանր հանցագործության մեջ մեղադրվող Ֆրանսիայի քաղաքացի, ինչպես ադրբեջանական լրատվամիջոցներն են գրել՝ շպիոնաժ: Համաներվածների շարքում կան նաև Պակիստանի, Թուրքիայի, ՌԴ և Իսրայելի քաղաքացիություն ունեցողներ: Բայց ոչ մի խոսք չկա Բաքվում պահվող ՀՀ քաղաքացիների մասին:

—

Կարևորելով կրթությունը. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ «ԲանՈՒԳործ» կ

Սեպտեմբեր 23, 2026

Այսօր Երևանի պետական համալսարանի բակում սովորականից ավելի աշխույժ էր՝ մեկնարկել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2026» լայնածավալ միջոցառումը, որն ամեն տարի իր շուրջն է համախմբում ոչ միայն աշխատանք փնտրող երիտասարդներին, ԵՊՀ շրջանավարտներին, այլև՝ Հայաստանի առաջատար գործատուներին։

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս «ԲանՈՒԳործ» կարիերայի էքսպոյին մասնակցում է շուրջ 40 կազմակերպություն և ընկերություն, այդ թվում՝ ԵՊՀ ֆակուլտետներ ու կենտրոններ՝ ներկայանալով առանձին տաղավարներով։

Գործատուները, խոշոր ընկերությունների ներկայացուցիչները ԵՊՀ-ի տարբեր հատվածներում ընթացող պանելային քննարկումների, դասախոսությունների ժամանակ պատասխանում են նաև երիտասարդների հարցերին, թե ինչպես սկսել կարիերան և ինչ հմտություններ է պետք ունենալ այսօրվա աշխատաշուկայի համար։

Այս տարի «ԲանՈՒԳործ» կարիերայի էքսպոյի  հովանավորը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է՝ ԶՊՄԿ-ն։ Ընկերությունը, որպես Հայաստանի խոշորագույն արդյունաբերական ընկերություններից մեկը, մշտապես աջակցում է կրթական ու երիտասարդական նախաձեռնություններին, այս էքսպոն ևս բացառություն չէ։

Կարդացեք նաև

  • Հայաստանի ներուժը՝ հանքարդյունաբերությունն ու ժամանակակից տեխնոլոգիաները մեկ հարթակում՝  Mining  innovation Summit-ում
  • Քարից մետաղ ստացող մարդիկ. ԶՊՄԿ-ում նշվեց Հանքագործի և մետալուրգի մասնագիտական օրը
  • Աստծուն միայն մի բան հարցրեցի՝ ինչո՞ւ հենց ես. ի՞նչ նպատակ ունես ինձ հետ կապված. Նազիկ Ավդալյան

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանի խոսքով՝ ԶՊՄԿ-ն ունենալով կարևորագույն սոցիալական պատասխանատվության ծրագիր, չէր կարող անմասն մնալ նման միջոցառումից:

«ԵՊՀ ռեկտորը դիմեց, որպեսզի մենք մասնակցենք և լինենք հովանավորն այս միջոցառման, սիրով ընդունեցինք, որովհետև ինքներս կարևորում ենք բուհ-գործատու կապը՝ տնտեսության մեջ առանց մասնագետների, մարդկանց՝  անհնար է ինչ-որ արդյունքների հասնել։ Ամենօրյա ռեժիմով մենք զգում ենք լավ մասնագետների կարիքը, աշխատանքը մենք պետք է տանենք հիմա, որպեսզի 5-10 տարի հետո ունենանք լավագույն մասնագետներ»,- նշեց Վարդան Ջհանյանը։

Վարդան Ջհանյանի բնորոշմամբ՝ հասկանալով կրթության կարևորությունը, մշտապես պատրաստ են մասնակցելու ցանկացած նման նախաձեռնության։

«Այս միջոցառման կարևոր նպատակներից մեկն այն է, որ ուսանողները, երիտասարդները հասկանան, թե ինչ է իրենցից պահանջվում, ինչպիսի հմտություններ պետք է ունենան, որպեսզի կարողանան իրենց տեղը գտնել աշխատաշուկայում։ Պանելային քննարկման ժամանակ երիտասարդներին հետաքրքրում էր, թե ինչպիսի ինքնակենսագրական պետք է ներկայացնել՝ աշխատանքի ընդունվելու համար, ինչպես է աշխատանքի ընդունվելու հարցազրույցն անցնում, և այլն։

Երբ երիտասարդները տեղեկանում են, թե ինչպիսի աշխատատեղեր ու հաստիքներ կան, և ինչ է այդ ամենն իրենից ներկայացնում, բնականաբար, հետաքրքրությունն ավելի է  մեծանում։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ԵՊՀ-ի հետ մի քանի տարի առաջ ստորագրել է հուշագիր և այդ հուշագրի շրջանակներում ակտիվ համագործակցում ենք համալսարանի, մասնավորապես, Երկրագիտության ու աշխարհագրության ֆակուլտետի հետ։ Կազմակերպում ենք  բազմաթիվ կրթական ծրագրեր, այդ թվում՝ պրակտիկաներ, մի քանի շաբաթ տևողությամբ ամառային դպրոց, որը կարևոր ծրագիր է դպրոցական երեխաների համար, որոնք պետք է ընտրեն իրենց ապագա մասնագիտությունը։ Այս ծրագրերը պետք է շարունակական լինեն, որպեսզի արդյունքը մենք տեսնենք, այդ աշխատանքն այժմ անելով՝ արդյունքը կտեսնենք մի քանի տարի հետո։ Թեպետ արդյունքն արդեն տեսնում ենք՝ Երկրաբանական ֆակուլտետի դիմորդների քանակի ավելացումով»,- շեշտեց Վարդան Ջհանյանը։

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն էլ ասաց, որ ԵՊՀ-ի դիմացի հատվածում մի քանի տասնյակ գործատուներ ներկայացնում են իրենց պահանջները, խոսում են ուսանողների հետ, իսկ համալսարանի մյուս հատվածում ներկայացվում են բուհի ռեսուրսները՝ ֆակուլտետները, հնարավորությունները և մյուս կառույցները։

«Մենք շատ ուսանողներ ունենք, որոնք այսօր աշխատում են՝ 2-3-րդ կուրսից սկսած աշխատում են։ Իհարկե, մենք չենք ուզում, որ աշխատանքի հաշվին կրթությունը տուժի, բայց պրակտիկ գիտելիքները կարևոր են, որպեսզի բավականին լավ մասնագետներ դառնան։ Այսօր ունենք մասնագիտություններ, որտեղ կարող ենք ասել, որ 100 տոկոսով աշխատում են՝ ըստ մասնագիտությունների։ Հիմա կենսաբանների տաղավարի մոտ ենք, նրանք 100 տոկոսով աշխատում են»,- շեշտեց ԵՊՀ ռեկտորը։

Նա նաև հավելեց՝ բնականաբար, աշխատաշուկան շատ արագ է աճում և արագ են պայմանները փոխվում, քան համալսարանական կրթությունն է, սա ամբողջ աշխարհում է՝ չգրված օրենք է։

«Մեր գլխավոր նպատակը ֆունդամենտալ գիտելիք տալն է, և շատ գործընկերներ ու գործատուներ ասում են, որ մեր ուսանողների ֆունդամենտալ գիտելիքներն այնքան ամուր են, որ դրա հիման վրա մենք հետագայում կառուցում ենք այն անհրաժեշտը, ինչը պետք է բիզնեսի համար»,- ընդգծեց Հովհաննես Հովհաննիսյանը։

—

Սաուդյան Արաբիա-Եմեն հակամարտություն. Թուրքիան չի շտապում Էր Ռիադին ուղղակի ռ

Սեպտեմբեր 23, 2026

Զարգացնելով «Աշխարհը մեծ է հնգյակից» գաղափարը՝ Ռեջեփ Թայիբ Էրդողանն առաջարկել է ՄԱԿ-ի արմատական բարեփոխումներ

Թուրքական լրատվամիջոցները, հղում անելով The Jerusalem Post պարբերականին, հայտնում են, որ Թուրքիան պատրաստ է անհրաժեշտ ռազմատեխնիկական և պաշտպանական աջակցություն ցուցաբերել Էր Ռիադին: Այս զարգացումները միջազգային հանրությանն ու փորձագիտական շրջանակներին կրկին վերադարձնում են այն բանավեճին, թե իրականում ինչ է իրենից ներկայացնում «Մեքքայի համաձայնագիրը»։

Կարծես թե թուրքական կողմն, այնուամենայնիվ, փորձում է իսլամական աշխարհին ապացուցել, որ 2026 թվականի օգոստոսին Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ կնքված դաշնագիրը կենդանի է ու իրական։ Մանավանդ որ, լուրը որոշակի զարգացում է ստացել։ Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ Անկարան Էր Ռիադին ազդանշան է տալիս «Անսար Ալլա» շարժման (Եմենի հութիների) դեմ Սաուդյան Արաբիայի ոչ այնքան հաջող պայքարին ռազմական աջակցություն ցուցաբերելու մասին։ Մասնավորապես, մեջբերվում է Թուրքիայի ԱԳ նախարար և հետախուզության նախկին ղեկավար Հաքան Ֆիդանի վերջերս արած հայտարարությունն այն մասին, որ Անկարան իսկապես պատրաստ է բավարարել Սաուդյան Արաբիայի ռազմական պահանջները տեխնիկական ոլորտներում՝ Իրանի կողմից աջակցվող հութիների հարձակումների ուժեղացման համապատկերին: «Մենք պահում ենք մեր խոսքը»,- հավաստիացրել է Ֆիդանը՝ հիշեցնելով Մեքքայի համաձայնագրի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, որ քաղաքական կամքը, որն ընկած է համաձայնագրերի հիմքում, պետք է վերածվի կոնկրետ գործողությունների:

Հստակեցվել է նաև, որ Թուրքիան չի բացառում Կարմիր ծովում, ինչպես նաև Բաբ էլ-Մանդեբի նեղուցի շրջանում նավարկությունը պաշտպանելու համար Էր Ռիադի ղեկավարությամբ բազմազգ ռազմածովային ուժերին մասնակցելու հնարավորությունը: Սեպտեմբերի 19-ին NTV-ի եթերում Ֆիդանը հիշեցրել է դաշնակցային պարտավորությունների և «լուրջ համերաշխության» մասին: Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտնել են բալիստիկ հրթիռը որսալու մասին, Խալիդ թագավորի անվան օդանավակայանի մոտակայքում վառվել է վառելիքի բազան։

«Սաուդյան Արաբիան կարող է ունենալ որոշակի ռազմական կարիքներ, հատկապես որոշ տեխնիկական հարցերի առնչությամբ։ Մենք խնդիրներ չենք ունենա այդ կարիքները բավարարելու հարցում»,- հայտնել է թուրքական դիվանագիտության ղեկավարը։ Դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ՝ այս օգնությունը կարող է ենթադրել ինքնաթիռների, օպերատորների և տեխնիկական անձնակազմի տեղակայում, հնարավոր է՝ սկսած հոկտեմբերից, այն բանից հետո, երբ Թուրքիան վավերացնի Մեքքայի պաշտպանական պակտը։

Անշուշտ, Եմենի հակամարտությունը լուրջ մարտահրավեր է նետում նորաթուխ դաշինքի շարքերի համախմբվածությանը, որը կապում է Անկարան, Էր Ռիադը և Իսլամաբադը։ Օբյեկտիվ պատկերն այն է, որ Իրանի կողմից աջակցվող և Հյուսիսային Եմենում լուրջ հենարան ունեցող «Անսար Ալլա» ուժերն ուժեղացնում են հարձակումները Սաուդյան Արաբիայի արևմտյան շրջանների և էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների ուղղությամբ: Թուրքերը կարծես ստիպված են ռեակտիվ գործել։ Մինչդեռ Անկարան և Իսլամաբադն աջակցություն են ցուցաբերում Էր Ռիադին մեծամասամբ խոսքով և ցուցադրական ակցիաներով՝ կանխամտածված պարտավորություններ չվերցնելով ավելի մեծ ռազմական միջամտության հարցում։ Այստեղ չպետք է մոռանալ 1960-ական թվականներին Եմենի քաղաքացիական պատերազմի իրադարձություններին Գամալ Աբդել Նասերի ղեկավարած Եգիպտոսի միջամտության փորձի մասին, որը վերածվեց հսկայական կորուստների և լիակատար քաղաքական ֆիասկոյի։

Դիտորդների կարծիքով՝ Թուրքիայի նոր պարտավորությունները Սաուդյան Արաբիայի հանդեպ Մեքքայի պաշտպանական համաձայնագրի շրջանակներում տեսականորեն Անկարային առիթ և հնարավորություն են տալիս միաժամանակ օգտագործել իր շփումները՝ ինչպես Էր Ռիադի, այնպես էլ՝ Թեհրանի հետ լարվածությունը նվազեցնելու համար՝ Սաուդյան Արաբիային ռազմական միջոցներ տրամադրելով նրա պաշտպանական որոշ հնարավորությունների ուժեղացման համար:

Պարզ է նաև մեկ այլ բան. հակամարտության ընդլայնումը նոր սպառնալիքներ է ստեղծում ոչ միայն անմիջականորեն ռազմական գործողությունների գոտում, այլև համաշխարհային էներգետիկ շուկայի համար: Պատահական չէ, որ անցյալ շաբաթ տեղեկություններ հայտնվեցին, որոնց համաձայն՝ Սաուդյան Արաբիան ստիպված էր դադարեցնել ռազմավարական նշանակություն ունեցող Արևելք-Արևմուտք նավթամուղի (East-West Pipeline) աշխատանքը: Այս որոշման հետևանքներն արդեն նկատելի են նաև Եվրոպայում։ Ավելին, Թագավորության առաջատար նավթային ընկերությունը՝ Saudi Aramco-ն, տեղեկացրել է առնվազն երկու նավթավերամշակման գործարանների, որ հաջորդ ամիս նրանք երկարաժամկետ պայմանագրերով նավթ չեն ստանա: Նախօրեին հայտնի է դարձել այդ զարկերակի՝ իջեցված հզորությամբ վերագործարկման մասին։

Հատկանշական է, որ քննարկվող իրադարձությունները համընկել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի հետ, որին արդեն մասնակցում է համաշխարհային առաջնորդների մեծ մասը։ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիբ Էրդողանը նույնպես խաղի մեջ է՝ որոշելով հերթական անգամ օգտվել Նյու Յորքի բարձր ամբիոնից լսվելու հնարավորությունից։ Սա «Աշխարհը մեծ է հնգյակից» հայեցակարգի հեղինակի տասնվեցերորդ ելույթն է այս առաջատար միջազգային հարթակում, որտեղ նա կրկին առաջ է մղում իր գրեթե նույնանուն՝ «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» աշխատության թեզերը։

Խորհրդանշական է նաև այն, որ հենց այստեղ է նա լսարան գտել իր նորարարական հայեցակարգն ու գաղափարները հնչեցնելու համար։ Մասնավորապես, Bloomberg-ում վերջերս լույս տեսած ծրագրային հոդվածում Թուրքիայի առաջնորդը ներկայացրել է «աշխարհը մեծ է հնգյակից» իր վաղեմի գաղափարի, թերևս, ամենաարմատական տարբերակը։ Եթե մի կողմ դնենք բարձրագոչ շղարշը, խոսքը վետոյի իրավունքի վերացման, անժամկետ անդամակցությունից հրաժարվելու, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ձևավորման մասին է՝ Գլխավոր ասամբլեայում սահմանափակ ժամկետով ընտրությունների միջոցով։

Ավելի վաղ, ՄԱԿ-ի ամբիոնից, աշխարհն Էրդողանից լսել էր Թուրքիայի ինքնիշխան ճանապարհի մասին, որը տեղացի թուրքագետ-փորձագետները հաճախ բնորոշում են՝ որպես հանրապետության «ռազմավարական ինքնավարության» հայտ։ Առայժմ այս հայեցակարգն անտեսվում է Թուրքիայի երբեմնի դաշնակից հավաքական Արևմուտքի կողմից՝ ԱՄՆ-ի և Եվրամիության գլխավորությամբ, իսկ երկրի ներսում իշխող շրջանակների ոչ բոլոր ներկայացուցիչներն են կիսում «սուլթանի» տեսակետներն ու աշխարհընկալումը։

Բայց այս կոնկրետ դեպքում շատ ավելի հետաքրքիր է միջազգային և արդեն տարածաշրջանային համատեքստը, որը գեներացվում է հենց Ակ-Սարայի կողմից։ Հավանաբար, «Մահմեդական ՆԱՏՕ»-ն նոր ձևավորվող «աշխարհը մեծ է հնգյակից» գաղափարի մի մասն է՝ համենայնդեպս, իր թուրքական մեկնաբանությամբ։ Որոշ փորձագետներ ուշադրություն են դարձնում նաև այն հանգամանքին, որ ժամանակին թուրքերը մեծ ջանքեր են գործադրել ՄԱԿ-ի շենքի դիմաց, այսպես կոչված, «Թուրքական տունը» (Türkevi) բացելու համար, որը հետագայում դարձավ ոչ միայն ՄԱԿ-ում երկրի պաշտոնական ներկայացուցչությունը, այլև յուրօրինակ թուրքական «կղզյակ»՝ Մանհեթենի հենց կենտրոնում։

Գլխավոր ասամբլեայի նիստերին Էրդողանի այցերի և ԱՄՆ կատարած ուղևորությունների ընթացքում Թուրքիայի նախագահը պարբերաբար օգտվում է դրանից՝ որպես սեփական նստավայր հյուրեր ընդունելու համար։ Արժե՞ զարմանալ, որ այս անգամ էլ բացառություն չեղավ…

Այս անգամ պակաս ուշագրավ չէ նաև «Թուրքական տան» հյուրերի կազմը, որը կարծես թե լրացուցիչ մեսիջներ է ուղարկում թուրքական միջազգային հավակնությունների և առաջնահերթությունների վերաբերյալ։ Թուրքիայի առաջնորդի զրուցակիցների թվում են Վրաստանի վարչապետը, Քուվեյթի թագաժառանգը և, ինչն առավել հետաքրքիր է, Լիբիայի Նախագահական խորհրդի ղեկավար Մուհամմեդ ալ-Մանֆին: Տրիպոլիի այս ներկայացուցչի հետ բանակցությունների ընթացքում Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ Անկարան չի համաձայնի Լիբիայի շահերին չհամապատասխանող որևէ բանաձևի: Թեև հարցը, թե այդ արաբական երկրում ներքին համաձայնության հնարավոր բանաձևերից որն է արտացոլում բազմաթիվ ցեղերի, կլանների և զինված խմբերի բաժանված լիբիական բնակչության իրական շահերը, մնացել է որպես լռելյայն ֆիգուր։

Մնում է միանալ գործընկերների այն դիտարկմանը, որ հերթական անգամ թուրք մեդիաբնակները (չասելու համար՝ քարոզիչները) բավականին արդյունավետ են լուծում իրենց առջև դրված խնդիրները։ Թուրք առաջնորդին հաջողվել է որոշակի աժիոտաժի տպավորություն ստեղծել, և պատահական չէ, որ, այսպես կոչված, Գլոբալ Հարավի բազմաթիվ պետությունների ներկայացուցիչներ են նկատվել Նյու Յորքի «Թուրքական տան» տարածքում։

Մեդիա պատկերն ու Թուրքիան որպես Գլոբալ Հարավի ու նրա շահերի առաջամարտիկ ցուցադրելու խնդիրը պահպանվում են քարոզչության լավագույն ավանդույթներում։ Ճիշտ է, դա չի չեղարկում այն փաստն ու հանգամանքը, որ լիարժեք, իսկական թուրքական դիրքավորման ձևավորման և գլոբալ առաջնորդության հայտի համար վատ չէր լինի սկսել ներքին ավգյան ախոռները մաքրելուց։ Համընդհանուր նախագահական և խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան ոչ ուշ, քան 2028 թվականը, և, հնարավոր է, ավելի շուտ։

Եթե Ակ-Սարայի տերը չգնա արտահերթ ընտրությունների, ապա անխուսափելիորեն ստիպված կլինի ամենակարճ ժամկետում լուծել իրավահաջորդի չափազանց դժվարին խնդիրը։ Սաուդյան Արաբիային մատուցվող ծառայությունները՝ հութիներին դիմակայելիս, հազիվ թե թուրքական ընտրազանգվածին համոզեն իշխանությունների քաղաքականության արդյունավետության մեջ այնպես, ինչպես դրանում կհամոզեին տնտեսական հաջողությունները, թեկուզև համեստ։ Միջազգային հանրությանը մոլորեցնելը նույնպես հեշտ գործ չէ, թեև տպավորություն ստեղծելը միշտ էլ ստացվում է։

Յուրի Մավաշև

fondsk.ru

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի




—

Էրդողանի դարաշրջանն ավարտվում է… Հուսով եմ՝ 102-րդ ռազմաբազայի դեմ միտինգներ

Սեպտեմբեր 23, 2026

168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը Ռուսաստանի՝ միջազգային հարցերի խորհրդի նախկին գլխավոր տնօրեն և գիտական տնօրեն Անդրեյ Կորտունովն է:

Հաղորդման ընթացքում քննարկվել են նախկին աշխարհակարգի քանդումն ու միջազգային հարաբերությունների նոր համակարգի ձևավորումը, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները, ինչպես նաև գլոբալ գործընթացների ազդեցությունը Հարավային Կովկասի վրա։

Առանձին ուշադրություն է դարձվել Ադրբեջանի և Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերություններին, հայկական ղեկավարության նկատմամբ ռուսական իշխանությունների դիրքորոշմանը, ինչպես նաև Եվրասիական և Եվրոպական միությունների հետ Հայաստանի հարաբերություններին։

Կարդացեք նաև

  • Ի՞նչ խաղաղություն… Որ չեն կրակում, ուրեմն խաղաղությո՞ւն է… Հենց պետք եղավ, կկրակե՛ն. Սա շարունակական կապիտուլյացիա է. Տիգրան Թորոսյան
  • Ահա թե ինչու Նիկոլը պարգևատրվեց առանց Ալիևի. Արմեն Աշոտյան
  • Ադրբեջանը պատերազմի է պատրաստվում, ձեռքերն ազատվում են. բացեք, նայեք՝ հայ-ադրբեջանական սահմանին ինչ է կատարվում. Սերգեյ Մելքոնյան

Առանցքային թեմաների թվում են Հայաստանից ռուսական 102-րդ ռազմական բազայի հնարավոր դուրսբերումը, հայկական երկաթուղիների հեռանկարներն ու նշանակությունը TRIPP նախագծի համատեքստում, ինչպես նաև Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռության հնարավոր փոփոխությունն ու նոր դոմինանտ խաղացողների ի հայտ գալը։

Հայկ Դերզյան




—

Սրտիկ ցույց տալով` ման են գալիս. Ալիևի ու Հասանովի համար երազանք են. տեղյա՞կ

Սեպտեմբեր 23, 2026

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, Վայոց ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանն է:

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Կա իրականություն, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը 1990թ. օգոստոսի 23-ին ընդունել է Անկախության հռչակագիրը: Դա փաստ է: Հիմքը եղել է 1989թ. դեկտեմբերին ԼՂՀ ընդունած փաստաթուղթը: Հիշեցնենք, որ նաև Ղարաբաղից ընտրված մարդիկ են եղել Հայաստանի Գերագույն խորհրդում: Անկախության հռչակագիրն ընդունվել է միաձայն: 1991թ. սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաստատել է Անկախության հռչակագիրը, Հայաստանի անկախությունը: Դրանից առաջ սեպտեմբերի 2-ին սկսում է Արցախի անկախության հռչակումը, այնուհետև տեղի է ունենում այդ հարցով հանրաքվեն:
  • Մենք ու Արցախն արդեն անկախ պետություններ էինք, երբ կազմավորվեց Անկախ պետությունների համագործակցությունը (ԱՊՀ): Հետո Ղազախստանի Ալմա Աթա քաղաքում ԽՍՀՄ այլ հանրապետությունների են հրավիրում, որ միանան ԱՊՀ-ին: Ի դեպ, ԽՍՀՄ 3 հանրապետություններ՝ Լիտվան, Լատվիան և Էստոնիան, չեն միացել Ալմա Աթայի հռչակագրին: Հո դա չի՞ նշանակում, որ այդ պետությունները՝ Լիտվան, Լատվիան և Էստոնիան, սահմաններ չունեն ու անկախ պետություններ չեն: Ընդ որում, Հայաստանի Գերագույն խորհուրդն Ալմա Աթայի հռչակագիրը վավերացնում է վերապահումներով՝ կապված հենց Արցախի շահերի հետ: Վերապահումներն էլ սահմանների մասով էին: Ադրբեջանը չմիացավ ԱՊՀ-ին, օրինակ, որովհետև ժամանակակից Ադրբեջանն իրեն հռչակում է որպես 1918-20թթ. Ադրբեջանի ժողովրդական Հանրապետության իրավահաջորդ, և ասում է՝ ինչ եղել է Ադրբեջանական ԽՍՀ-ի ժամանակ, ապօրինի է:

Կարդացեք նաև

  • Բաքվի անվտանգային ֆորումը և անհանգստությունները. Ի՞նչ է մոռացել Ալիևը, ի՞նչ պետք է հիշեցներ Քրիստինե Գրիգորյանը
  • Ահա՛ թե ինչու է Տիգրանաշեն և ոչ թե՝ Քյարքի
  • Անհամբեր սպասում ենք Թուրքիայի հետ սահմանի բացմանը․ նոր ատոմակայանը մոդուլային կլինի. Փաշինյան

Հիշեցնենք. 168.am-ին դեռևս 3 տարի առաջ տված հարցազրույցում ՀՀ նախկին փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հիշեցրել էր.

«Ալմա Աթայի փաստաթուղթը կարևորագույն փաստաթուղթ էր, այն ընդունվեց 1991 թվականի դեկտեմբերի 21-ին, դրանով արձանագրվեց ԽՍՀՄ փլուզումը, և այսօր միջազգայնորեն  ընդունված է, որ Խորհրդային Միությունը փլուզվել է դեկտեմբերի 21-ին: Մեզ համար դա կարևոր է նաև, եթե մենք անդրադառնում ենք Արցախի հարցին,  քանի որ Արցախի ինքնորոշման հանրաքվեն տեղի է ունեցել դեկտեմբերի 10-ին: Այսինքն՝  հռչակագիրն ընդունելու պահին Արցախն արդեն անկախ էր: Արձանագրենք՝ սա մեզ համար կարևոր հանգամանք է:

Երկրորդ՝ տարածքային ամբողջականությունը երբեք չի կարելի հակադրել ինքնորոշման իրավունքին: Դրա մասին է  խոսում ՄԱԿ-ի կանոնադրությունը, որին հղում է արվում Պրահայի հայտարարությամբ, և դա համընդհանուր նորմ է. ավելին, եթե կա որևէ համաձայնագիր, որը հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը, ապա գործում է ՄԱԿ-ի կանոնադրությունը: Դա բարձրագույն իրավական ուժ ունի: Բայց նաև նշեմ, որ հենց հռչակագիրն ինքնին խոսում է  ինքնորոշման իրավունքի մասին: Ավելին, երբ վավերացվում էր Ալմա Աթայի հռչակագիրը, այն ընդունվում է վերապահումով՝ կապված հենց Արցախի շահերի հետ: Վերապահումը հետևյալն էր՝ Ալմա Աթայի հռչակագրում կա հետևյալ ձևակերպումը, որ ԱՊՀ անդամ կարող են դառնալ նաև այլ պետություններ: Մենք այդ ժամանակ ի՞նչ արեցինք: Մենք ավելացրեցինք. «ինչպես նաև մինչ Ալմա Աթայի հռչակագիրը հանրաքվեով անկախացած  սուբյեկտներ» ձևակերպումը՝ միանշանակ նկատի ունենալով Արցախը: Դա միայն վերաբերում էր Արցախին: Շատ էական է, երբ մենք խոսում ենք, որ Արցախն  առանձնահատուկ է, ի՞նչ Կոսովո, ի՞նչ այլ բան, որովհետև Արցախն ինքնորոշվել է մինչ ԽՍՀՄ փլուզումը՝  լիովին համապատասխան միջազգային իրավունքին  և այն ժամանակ գործող օրենսդրությանը: Ավելին, Ալմա Աթայի հռչակագիրն ընդունելիս ու վավերացնելով՝ Հայաստանի այն ժամանակ Գերագույն խորհուրդը,  ըստ էության,  ճանապարհ է բացել նաև Արցախի՝ ԱՊՀ-ին  անդամակցության համար: Սա է էությունն այդ փաստաթղթի»,- բացատրեց ՀՀ ԱԳ նախկին փոխնախարարը»,- ասել էր Շավարշ Քոչարյանը, որը ժամանակին մասնակցել է այդ ողջ գործընթացներին:

  • Մեր պետականությունն անթերի իրավական հիմքով է ստեղծվել: Այն չի ասում, որ Արցախի ու Հայաստանի հետ մեկ պետական միավորում պիտի ստեղծվի: Հայաստանի և Արցախի միջև ֆունկցիոնալ իմաստով որևէ տարբերություն չկար: Ես նույն պետության զգացողությունն եմ ունեցել՝ անկախ նրանից՝ ընտանիքիս հետ հանգստացել եմ Շուշիո՞ւմ, թե՞ Դիլիջանում: Բայց ունեցել ենք 2 պետություն՝ մեկ միասնական համակարգով: Մեր պետականության հիմքերն անթերի են: Դրանից է վախենում Ալիևը: Դրա համար է ասում՝ վերացրեք Անկախության հռչակագիրը, որովհետև ի տարբերություն իր պետության՝ Ադրբեջանի, որը խիստ խոցելի հիմքի վրա է ստեղծված, մեր պետության իրավական հիմքերն անխոցելի՛ են:
  • Նկատենք, Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևը և մյուսներն Ալմա Աթայի հռչակագրի մասին սկսել են խոսել 2020թ. կապիտուլյացիայից հետո: Ալիևը հո հիմար չէ՞: Եթե Ալմա Աթայի հռչակագիրը երբևէ Ղարաբաղյան խնդրի բանակցային գործընթացի փաստարկ կարող էր լինել, ապա հարց է ծագում՝ մինչև 2018 թվականն Ադրբեջանն այն ինչի՞ մեջտեղ չի բերել: Չեն ասել, որովհետև հիմար չեն ու հասկանում են, որ այն իրավական հիմքեր չունի:
  • Մինչև Շառլ Միշելի մոտ գնալը, հետպատերազմյան բանակցություններն ընթանում էին ՌԴ նախագահի հովանու ներքո: Մեկ էլ հանկարծ 2021թ. նոյեմբերի 26-ին Շառլ Միշելն իր մոտ է կանչում Փաշինյանին ու Ալիևին: Ո՛չ Հայաստանն է ԵՄ անդամ, ո՛չ Ադրբեջանը: Հարց է առաջանում՝ սա՝ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը, ինչի՞ է ընկել մեյդան: 

Այնուհետև դեկտեմբերի 14-ին նույն այդ Շառլ Միշելը հրավիրում է Փաշինյանին ու Ալիևին բանակցությունների, ինչից հետո շատ զարմանալիորեն Փաշինյանը Հայաստան է գալիս ու հանդիպում Սահմանադրական դատարանի դատավորների հետ, որից հետո որոշվում է սահմանադրական բարեփոխումներ իրականացնել: Այսինք՝ Ալիևի պահանջն արդեն կար: 2022թ. սկսվում են Եվրամիության հովանու ներքո բանակցությունները, ինչից հետո 2 մեծ պատերազմ է տեղի ունենում՝ Ջերմուկի պատերազմը և Արցախի պատերազմը: Շառլ Միշելի հետ բանակցություններից հետո է, ի դեպ, 8 հայկական գյուղերի հանձնման մասին խոսվել:

Կարևոր դրվագներ հիշեցնենք. Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի առաջին դեմ առ դեմ հանդիպումը տեղի է ունեցել 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում: 

168.am-ը հղում անելով պաշտոնական աղբյուրներին՝ հայտնել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում բարձրացրել էր «օկուպացված 8 գյուղերի» (նկատի ունենալով Տավուշի որոշ գյուղերը և Արարատի մարզի Տիգրանաշենը) հարցը՝ ընդգծելով դրանք «ազատագրելու» կարևորությունը։

  • Շառլ Միշել, դու ո՞ր կազմակերպության անդամ ես, դու Եվրոպական միության խորհրդի նախագահն ես, ԱՊՀ-ի հետ ի՞նչ գործ ունես: Դու 2017-ին Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրված CEPA-ի մասին խոսիր, որը վավերացրել են ԵՄ անդամ բոլոր երկրների պառլամենտները: Եվ այդ համաձայնագրի 9-րդ էջում գրված է՝ ԼՂ խնդիրը պետք է լուծի ազգերի ինքնորոշման իրավունքի համատեքստում, առանց ուժի կիրառման: Դու ի՞նչ գործ ունես ԱՊՀ-ի հետ: 

Հիշեցնենք. 2017-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ  ԵՄ-ի հետ ստորագրվեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA), որն իր նախաբանում հստակորեն ամրագրում է իր հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և տևական կարգավորմանը, որը հիմնված է ՄԱԿ-ի կանոնադրության և ԵԱՀԿ Հելսինկյան Եզրափակիչ ակտի սկզբունքների վրա։ Համաձայնագրում հատուկ ընդգծված են այդ սկզբունքները, որոնց թվում են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, պետությունների տարածքային ամբողջականությունը, և ազգերի իրավահավասարությունն ու ինքնորոշման իրավունքը։

«Առանց ուժի կիրառման» ձևակերպումը փաստաթղթում ուղղակիորեն կապված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջադրված նպատակների աջակցության հետ, որը բացառում է ռազմական ճանապարհով հարցերի լուծումը: Դա ԵՄ-ի կողմից ստորագրված եզակի երկկողմ համաձայնագրերից է, որտեղ ինքնորոշման իրավունքի սկզբունքը պաշտոնապես ներառվել է որպես հակամարտության կարգավորման առանցքային հենասյուն, որը դեն նետվեց Փաշինյանի և Ալիևի փոխհամաձայնությամբ՝ Հայաստանին դարձնելով ագրեսոր պետություն՝ իր բոլոր վտանգավոր հետևանքներով:

  • Նիկոլ Փաշինյանը մինչև 2022թ. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի երեսը գոնե պաշտոնապես՝ հրապարակային չի տեսել: Եվ երբ այդ հանդիպմանը գնացող Էրդողանին թուրք լրագրողը հարցնում է՝ ինչպե՞ս եք վարվելու հայերի հետ, Էրդողանը պատասխանում է՝ ինչպես վարվել ենք, այնպես էլ վարվելու ենք… Այդ հանդիպումից հետո է ստորագրվել հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարությունը, որը ստորագրած 4 երկրներից որևէ մեկի Խորհրդարանը չի վավերացրել. ԻՆՉՈ՞Ւ, որովհետև բոլորը հասկանում են՝ ԱՊՕՐԻՆԻ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ Է: Այն ստորագրած Մակրոնը ո՞նց կարող է այդ փաստաթուղթը տանել Ֆրանսիայի խորհրդարան՝ վավերացման: Բա որ դու, Մակրո՛ն, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ թուղթ ես ստորագրում, բա ո՞նց չես հարցնում՝ ԱՄՆ ու ՌԴ նախագահներն ո՞ւր են: Դուք երեքդ եք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող անդամ երկրներ՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան: Այն, ինչ տեղի է ունեցել, ապօրինությունների շղթա է, որովհետև Արցախի շրջափակումը, հայաթափումը, մյուս բոլոր աղետները դրանից հետո են եղել:
  • Ռուսաստանը, ինչպես որևէ երկիր, անում է այն, ինչ իր շահերից է բխում: Մեր շահերը սպասարկողը, որպես կանոն, Հայաստանի իշխանությունը պետք է լինի: Մենք Ռուսաստան չենք, մենք անկախ պետություն ենք: Մե՛նք պետք է մեր շահերն առաջ մղենք, ոչ թե Ռուսաստանը կամ որևէ այլ երկիր:
  • Ինչո՞ւ Ալիևը Գրանադա չգնաց ու չստորագրեց Արցախի վերաբերյալ փաստաթղթի տակ… Որովհետև այնտեղ տարածքի թիվ է գրվել, իսկ Ալիևը թվերի տակ չի՛ ստորագրում:
  • Մհեր Գրիգորյա՛ն, դու Ադրբեջանի հետ սահմանային հանձնաժողովի նախագահ ես: Այն ստեղծվել է 2022թ. մայիսի 23-ին: 4 տարի է անցել, քո գործի անունն ի՞նչ է: Որ ասում ես՝ 12 կմ դեմարկացիա ենք արել, էդ ե՞րբ ես արել: եթե ձեր հանձնաժողովի կանոնակարգը չկար, ձեր արածը ո՞նց է կոչվում դեմարկացիա: Թուղթ էլ չկա. ուղղակի տարածքները հանձնել եք:
  • Նախկինում՝ մինչև սրանց իշխանության գալը, Հայաստանը ՀԱՊԿ-ում երբեք խնդիր չի ունեցել: Կարևոր հիշեցում. ՀԱՊԿ-ը 2022թ. նախագահել է Հայաստանը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի: Սաղ գիշեր «չքնեց» Փաշինյանը, երբ Ղազախստանը խնդիրներ ուներ: Ղազախստանը դիմեց, ՀԱՊԿ-ը միջամտեց, Նիկոլ Փաշինյանը հեռավար կարգով «շատ արդյունավետ» խնդիրը լուծեց… բոլորը գոհ են, այդ թվում՝ Ղազախստանը: 

2022թ. սեպտեմբերի 13… Փաշինյանը Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին թողել է մի կողմ, գնացել Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ բանակցություններ է վարել, Ադրբեջանը հարձակվել է, պատերազմ է սկսվել, հետո գալիս է ու դիմում է ՀԱՊԿ-ին, ասում է՝ ԵՄ-ի հետ բանակցել եմ, պատերազմ է սկսվել, եկեք, օգնեք: Ընդ որում, Հայաստանն առաջին անգամ էր դիմում ՀԱՊԿ օգնությանը, և նախագահողն ինքը՝ Փաշինյանն էր: Այսինքն՝ ինքը դիմել է իրեն: 

Մի կարևոր դրվագ ևս: Եթե քո երկրի վրա ռազմական հարձակում է տեղի ունենում, կառավարությունը պարտավոր է ռազմական դրություն հայտարարել: Հայաստանի կառավարությունը չի հայտարարել ռազմական դրություն: Եթե չես հայտարարում, նշանակում է՝ չես ընդունում, որ ռազմական հարձակում է եղել քեզ վրա: Ի դեպ, Հայաստանի պատմության ընթացքում միայն մի անգամ է ռազմական դրություն հայտարարվել՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին: 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 07:10-ին, երբ Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական հարձակում սկսեց Արցախի դեմ, ժամը 10:00-ին արդեն ռազմական դրություն էիր հայտարարել… Ինչո՞ւ, եթե պայմանավորված չէր դա Ալիևի հետ: Արցախի վրա հարձակվել են, ռազմական դրություն ես հայտարարել, բա երբ Հայաստանի տարածքների վրա էին հարձակվել, ինչո՞ւ ռազմական դրություն չհայտարարեցիր, Նիկոլ Փաշինյա՛ն:

  • Ջերմուկյան հարձակման ժամանակ Հայաստան եկան ՀԱՊԿ պաշտոնյաներ, հետո եկավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, որ օգնության փաթեթ մշակի, սակայն ոչ ոք նրան չընդունեց, բացի ԳՇ պետից ու Ջերմուկի քաղաքապետից: Փաշինյանն այստեղ Զասին չի ընդունել, փոխարենը՝ գնացել է ՄԱԿ, հանդիպել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ: Եթե սա արկածախնդրություն չէ, ի՞նչ է:

Հետո, այնուամենայնիվ, Զասն եկավ, փաստաթուղթ մշակեցին, բայց քանի որ ՀԱՊԿ-ում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, որոշում չընդունվեց… Կռահեք՝ ինչո՞ւ. որովհետև Նիկոլ Փաշինյանը դեմ քվեարկեց…

Հետո էլի բանակցեցին, և էլի Նիկոլ Փաշինյանն իր իջևանյան ռուսերենով ասաց՝ կներեք, բայց ես չեմ կարող ստորագրել, որովհետև ՀԱՊԿ-ը չի ճանաչում Հայաստանի սահմանները: Սենց հիմարություն հնարավոր չի պատկերացնել: Քո երկրի սահմանները դու պիտի ասես, ՀԱՊԿ-ը չպիտի ասի՝ ո՞րն է:

Բա հիշեք՝ իշխանության գալուց հետո ի՜նչ կոնֆլիկտներ ստեղծեց ՀԱՊԿ-ի համար: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին Հայաստանում ձերբակալեց առանց ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին տեղյակ պահելու, և այլն, և այլն:

  • 2022թ. ագրեսիան Ալիևի կողմից սովորական ագրեսիա չէր: Նա այնպիսի ռազամավարական նշանակության տարածքներ զավթեց, որ հաջորդ պատերազմի ժամանակ ֆունկցիոնալ նշանակություն կարող է ունենալ իր հարձակումների համար: Իշխանասարի զավթմամբ ցանկացած պահի նա կարող է Սիսիանի հատվածում վերահսկողության տակ վերցնել Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի այդ հատվածն ու փակել այն: Եվ այլ ճանապարհ մեզ համար չկա: Ջերմուկի վրա եկել է, որովհետև եթե Ջերմուկը հետագա ռազմական գործողությունների ժամանակ վերցնի, ջրային պաշարների վերահսկողությունը կանցնի իրեն: Նույնը Տիգրանաշենի պարագայում է: Փաշինյանը գիտի՝ ինքն էդ տարածքը պաշտպանել չի կարող, ուզում է՝ պիտի տա: Բայց մենք հո գիտե՞նք՝ Ադրբեջանի այդ հատվածում՝ Նախիջևանի համազորային բանակ է տեղակայված, որն այս պահին էլ զորավարժություններ է անում: Ո՞ւմ դեմ է գործելու այդ բանակը: Երասխից Երևան 60 կմ է. մի ժամ հետո որ Նորագավիթում կանգնեցին, ի՞նչ ես անելու: Դա թույլ չտալու համար բանակ ու դաշնակից պիտի ունենաս, չէ՞: 1992թ. Թուրքիան ուզում էր Հայաստանի վրա հարձակվել, հարձակվե՞ց… է, որովհետև այնտեղ ռուսական դրոշ կար, ու ռուսներն ասացին՝ հարձակվելուց առաջ լավ մտածեք, նայեք էս դրոշին, նոր հարձակվեք: Հիմա եթե դու բոլոր դրոշները հանել ես, թողել ես քո խաղաղության սրտիկը, դրա վրա հարձակվելը հեշտ է: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սրտիկ ցույց տալով ման է գալիս: Ալիևի ու Զաքիր Հասանովի համար սա երազանք է: 
  • Ալեն, երկու օրը մեկ մարդ սկի իր կնգա հետ չի խոսում, դու Հաջիևի հետ երկու օրը մեկ ի՞նչ ես խոսում: Ի՞նչ եք անում, բացի այս կեղծ խաղաղությունը գուրգուրելուց:
  • Հայաստանին վերաբերող որոշումները վերջին շրջանում կայացնում է Իլհամ Ալիևը, և նա է Փաշինյանին պարտադրում Հայաստանի արտաքին քաղաքականությունը: Ալիևն է պարտադրել ՀԱՊԿ-ից դուրս գալ, որ հետագա ռազմաքաղաքական գործողություններն անելիս Հայաստանը դաշնակիցներ չունենա, Ալիևն է խնդիր դնում ԵԱՏՄ-ից դուրս գալ, որ տնտեսապես թույլ լինենք, Ալիևն է հանել Հայաստանից ռուս սահմանապահներին: Հիմա Ալիևն ասում է՝ երկաթգիծը պետք է ռուսական կողմից վերցնել, որ մեր վերահսկողության տակ լինի, էլցանցերը Սամվել Կարապետյանից պիտի խլես, որ հետո օֆշորում գրանցված ընկերությունն այն առնի, գազդ Ռուսաստանից մի առ, SOCAR-ը կտա, ատոմակայանդ էլ փակի:

  • ՔՊ-ի պատկերացրած «Իրական Հայաստանն» Ալիևի պատկերացրած «Արևմտյան Ադրբեջանն» է: Մեր միջից պետք է հանել հայկականությունը, որ մենք դադարենք էթնոս լինելուց ու դառնանք կենսաբանական միավորներ՝ Նիկոլ Փաշինյանի «որտեղ հաց, այնտեղ կաց» բանաձևումը որպես ուղենիշ վերցրած: Կուտենք, կգնանք Թաթայի համերգին ու վե՛րջ. հերիք է: Նայե՛ք՝ ովքեր են հիմա դատվում՝ նախկին նախագահներ, զինվորականներ, Արցախի նախագահները Բաքվում են՝ աշխատանքի բաժանում է արված, հոգևորականներ, գործարարներ՝ Գագիկ Ծառուկյանը, այլք… Ռուբեն Վարդանյանը, Սամվել Կարապետյանը բիզնեսի ուրիշ մակարդակ են: Այսօր Բաքվում և Երևանում ազատազրկված են: Հրահանգ է իջեցված, անում են:

Մանրամասները՝ տեսանյութում:




—

168: Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշ

Սեպտեմբեր 23, 2026

Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանի՝ աշխարհի հնագույն ազգային եկեղեցու հոգևոր առաջնորդի, և վեց բարձրաստիճան հոգևորականների քրեական գործով դատական նիստը կրկին հետաձգվել է, մինչդեռ Ամենայն Հայոց Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը։ Պահանջում ենք անհապաղ դադարեցնել այս քրեական հետապնդումը և վերացնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու արգելքը՝ հնարավորություն տալով նրան այցելելու աշխարհասփյուռ իր համայնքներին և լիարժեք կատարելու իր հովվապետական պարտականությունները։ Այս մասին գրում է փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Մեր փաստաբանական թիմը խորապես մտահոգված է պետական իշխանության լծակների օգտագործմամբ՝ ավելի քան 1700 տարի հայկական ինքնության և քրիստոնեական հավատի հենասյուն հանդիսացող Եկեղեցու առաջնորդին վարկաբեկելուն, լռեցնելուն և իր կարգավիճակից զրկելուն ուղղված իշխանության գործողություններով, որոնք վկայում են Եկեղեցու նվիրապետության նկատմամբ պետական վերահսկողություն հաստատելու ձգտման մասին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի հրապարակային հարձակումների թիրախում ոչ միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, այլև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման համակարգը։ «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան ուսումնական ծրագրերից հեռացնելը, բանակից և քրեակատարողական հիմնարկներից հոգևորականներին հեռացնելը, Անմահ և Սուրբ Պատարագի ծիսակարգը փոփոխելու փորձերը, եկեղեցիների զավթումը, Եկեղեցու նոր կանոնադրություն մշակելու և Կաթողիկոսին փոխելու ծրագրերը, ինչպես նաև բազմաթիվ քրեական գործերով հոգևորականների նկատմամբ հետապնդումները, մեր գնահատմամբ, կազմում են Եկեղեցու ինքնավարության դեմ ուղղված լայնածավալ ճնշումների շղթան։ Եկեղեցու ինքնավարությունը պաշտպանված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով։ Դրա պաշտպանությունն անմիջականորեն առնչվում է նաև հավատացյալների՝ իրենց կրոնը ազատորեն դավանելու իրավունքին։

Իշխանության ներկայացուցիչները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին մեղադրանքներ են հնչեցնում Facebook-ի գրառումների, խորհրդարանական ելույթների և պետական լրատվամիջոցների միջոցով։ Իշխանությունը Եկեղեցուն և Հովվապետին վարկաբեկելու փորձերն իրականացնում է նաև այլ պետությունների և միջազգային կառույցների հետ հարաբերություններում։

Ամենայն Հայոց Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսի վերաբերյալ ընթացող դատական գործով դատավորների ինքնաբացարկը ու գործը դատարանից դատարան փոխանցելը փաստացի երկարաձգում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղաշարժի սահմանափակումը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսին մեղադրում են մի արարք կատարելու մեջ, որը հանդիսանում է իր բացառիկ կանոնական լիազորությունը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարգալույծ է հռչակել եպիսկոպոսին, որպիսի գործողությունը դատախազությունը համարել է որպես քաղաքացիական գործով հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին դատական ակտի կատարման խոչընդոտում: Ընդ որում, քաղաքացիական գործով դատական ակտն էլ միջամտում է Եկեղեցի ներքին գործերին և ինքնավարությանը, որի անթույլատրելիության մասին ՄԻԵԴԸ տարբեր վճիռներով դիրքորոշում է արտահայտել:

Փաստաբանական թիմի պնդմամբ քրեական հետապնդում չէր կարող հարուցվել, իսկ հիմա՝ դատարանում դեռևս նախնական դատալսումների փուլում քրեական հետապնդումը պետք է դադարեցվի:
Այս իրավիճակը խորացնում է ողջամիտ ժամկետում արդար դատաքննության ապահովման վերաբերյալ մեր մտահոգությունները։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տասնյոթ դարերի ընթացքում դիմակայել է կայսրությունների ճնշումներին, վերապրել է ցեղասպանությունն ու խորհրդային հալածանքները։ Այսօր, մեր համոզմամբ, Ամենայն Հայոց Կաթողիկոսը սեփական երկրում քրեական հետապնդման է ենթարկվում իր Եկեղեցին առաջնորդելու և հովվապետական լիազորություններն իրականացնելու համար։

Մենք միջազգային հանրությանը չենք խնդրում որևէ կողմի դիրքորոշում ընդունել Հայաստանի ներքաղաքական հարցերում։ Մենք կոչ ենք անում գնահատել տեղի ունեցողը կրոնական ազատության և իրավունքի գերակայության տեսանկյունից։ Մեր գնահատմամբ՝ սա պետական արշավ է՝ աշխարհասփյուռ համայնքներ ունեցող անկախ կրոնական հաստատության նկատմամբ վերահսկողություն հաստատելու և նրա ղեկավարությանը պետական իշխանության լծակների, ահաբեկման ու հրապարակային նվաստացման միջոցով հեռացնելու նպատակով՝ ոտնահարելով Եկեղեցու ինքնակառավարման իրավունքը։

Սա հարձակում է կրոնական ազատության դեմ։ Միջազգային հանրությունը պետք է Հայաստանի նկատմամբ հետևողականորեն կիրառի մարդու իրավունքների պաշտպանության նույն չափանիշները, որոնք կիրառում է եվրոպական արժեքներին հավատարիմ լինելու հանձնառություն ստանձնած ցանկացած այլ պետության նկատմամբ։

Ակնկալում ենք հստակ հրապարակային արձագանք և դատավարության անկախ դիտարկում՝ կրոնական ազատության, Եկեղեցու ինքնավարության և արդար դատաքննության երաշխիքների պահպանման նպատակով»։

—

RFE/RL – Pashinian Meets Erdogan In New York

սեպտեմբեր 23, 2026
Turkish President Recep Tayyip Erdogan and Armenian Prime Minister Nikoil Pashinian meet at the Turkish House in New York, September 23, 2026.

Prime Minister Nikol Pashinian met with Turkish President Recep Tayyip Erdogan in New York on Wednesday to discuss Turkish-Armenian relations and the Armenian-Azerbaijani peace process.

The talks were held at the U.S. city’s Turkish House on the sidelines of the ongoing session of the UN General Assembly.

In a statement, the Turkish presidency said that Erdogan voiced support for “the normalization process with Armenia in the areas of bilateral trade and transportation” and praised “growing cooperation with Armenia in international organizations.” He was also reported to hail “reciprocal steps” taken by Armenia and Azerbaijan.

Pashinian’s office reported, for its part, that the two leaders expressed readiness to “advance” that process and, in particular, commercial ties between their countries. It said they also “stressed the need” for the implementation of an agreement to open a U.S.-administered transit corridor for Azerbaijan through Armenia.

Turkey continues to make the opening of its border with Armenia conditional on an Armenian-Azerbaijani peace deal acceptable to Azerbaijan. That means accepting Baku’s demands for a change of Armenia’s constitution and the opening of the corridor that would connect Azerbaijan to its Nakhichevan exclave and Turkey. There were no indications after Erdogan’s latest talks with Pashinian that Ankara will drop these preconditions.

Contrary to reports in the Turkish press, Ankara refrained from implementing ahead of Armenia’s recent parliamentary elections a 2022 agreement to open the border for Armenian and Turkish diplomatic passport holders as well as citizens of third countries. It took instead other, largely symbolic steps, including a permission of Turkish-Armenian cargo shipments through Georgia’s rail link with Turkey.

Pashinian telephoned Erdogan four days before the June 7 elections praised by the Turkish Foreign Ministry. The ministry afterwards expressed hope that Armenia’s leadership will take “bolder steps towards peace and normalization in the region” following its election victory denounced by the Armenian opposition as fraudulent.

—