Yerevan hosts qualifying round of 2027 European U20 men’s volleyball champions

Sports16:24, 28 October 2026
Read the article in: العربيةՀայերենРусский

The first qualifying round of the 2027 European U20 Men’s Volleyball Championship kicks off in Yerevan with the support of Armenia’s Ministry of Education, Science, Culture and Sport. 

The tournament is being held under the auspices of the Eastern European Volleyball Zonal Association (EEVZA).

According to the Ministry of Education, Science, Culture and Sport, the tournament will take place on October 28-31 at the Gazprom Armenia Training and Sports Complex in Yerevan.

The youth national teams of Armenia, Poland, Ukraine, Latvia, Estonia and Georgia will participate in the tournament, competing for places in the next stages of the European Championship.

Armenia hosted the European U16 Volleyball Championship in 2025.

Armenia’s U20 men’s national team is in Group A, where it will compete against the national teams of Ukraine and Latvia.

Armenia will play its first match today, October 28, at 19:00 against Ukraine. Admission to the matches is free.

Armenia’s match schedule:

October 28, 19:00: Armenia – Ukraine

October 30, 19:00: Latvia – Armenia

Group B comprises the national teams of Poland, Estonia and Georgia.

The tournament’s final matches will take place on October 31. At 11:00, the teams that finish third in their respective groups will compete; at 14:00, the second-placed teams will face each other; and at 17:00, the decisive match between the group winners will take place.

The winning team will qualify for the final round of the 2027 European U20 Championship, while the teams finishing second and third will continue competing in the second qualifying round.

Read the article in: العربيةՀայերենРусский

Published by Armenpress, original at

—

Armenpress: Robert Arzumanyan leaves Urartu

Sports21:38, 28 October 2026
Read the article in: ՀայերենРусский

Robert Arzumanyan has left his position as head coach of Yerevan-based football club Urartu, the club’s press service announced.

The club and Arzumanyan terminated his contract by mutual agreement. He joined Urartu in the summer of 2025.

Under his leadership, Urartu played 45 matches, recording 21 wins.

Francisco Compan will be appointed interim head coach.

Read the article in: ՀայերենРусский

Published by Armenpress, original at

—

Verelq: Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին

«Հրապարակ» օրաթերթը գրում է.


Արտահերթ ընտրությունների թեմայով Փաշինյանը չկարողացավ շանտաժի ենթարկել ընդդիմությանը, փոխարենը խուճապի մատնեց իր թիմակիցներին, եւ որպեսզի ՔՊ-ի խուճապը ցրի, հիմա էլ ներսում տարածում են, թե իրականում Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրությունների մասին հայտարարությամբ փորձում է շանտաժ անել Ալիեւին։ Քանի որ եթե արտահերթ ընտրությունների հեռանկարը ռեալ լինի, հնարավոր է Ալիեւը հետ կանգնի ՀՀ Սահմանադրության փոփոխության նախապայմանից, որ բանը չհասնի արտահերթին։ Չէ՞ որ Ալիեւը շատ լավ հասկանում է, որ ՔՊ-ն առանց այն էլ հունիսի 7-ին տիտանական ջանքերով կարողացավ այդ 49 տոկոսը քերել, հաջորդ ընտրություններում կարող է ուղղակի պարտվել։


Իսկ եթե իշխանության գան իր ահուսարսափ ռեւանշիստները, ապա ստիպված կլինի հրաժեշտ տալ իր երազանքներին, որովհետեւ այդ երազանքներն իրականացնելու մի եզակի շանս է իրեն բաժին հասել՝ հանձին Նիկոլ Փաշինյանի։

—

Բորդյուժան կոչ է արել հեռացնել ՀՀ-ն ՀԱՊԿ-ից

Հայաստանը պետք է հեռացվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ), քանի որ Երևանը դադարեցրել է մասնակցությունը դրա գործունեությանը և չի վճարում անդամավճարները։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։


Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունների ներկայիս դիրքորոշումը հակասական իրավիճակ է ստեղծում. երկիրն, ըստ էության, դադարեցրել է համագործակցությունը ՀԱՊԿ-ի հետ, սակայն իրավական տեսանկյունից շարունակում է մնալ անդամ։ Ավելին, կազմակերպությունում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, ինչը պահանջում է հաշվի առնել բոլոր անդամ պետությունների դիրքորոշումները։


«Ես նրանց կհեռացնեի։ Նրանք չեն վճարում անդամավճարները և չեն մասնակցում։ Եթե նրանք լուրջ գործընկերներ են, ապա պարզապես պետք է դուրս գան [կազմակերպությունից]», – ընդգծել է Բորդյուժան։


Նախկին գլխավոր քարտուղարը կարծում է, որ Երևանը պետք է ինքնուրույն որոշում կայացնի կազմակերպությունից դուրս գալու վերաբերյալ։ Սակայն, եթե Հայաստանի իշխանությունները շարունակեն պնդել իրենց ներկայիս դիրքորոշումը, ապա ՀԱՊԿ մյուս անդամները ստիպված կլինեն քննարկել երկրին կազմակերպությունից հեռացնելու հարցը։


Ավելի վաղ ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղար Թալաթբեկ Մասադիկովը նշել էր, որ Հայաստանը կարող է հեռացվել կազմակերպությունից՝ անդամավճարները չվճարելու պատճառով։ Նա նշել է, որ նման միջոցառումները նախատեսված են կազմակերպության կանոնադրությամբ։ Նրա խոսքով՝ Երևանի՝ կազմակերպության անդամ մնալու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նիստում։

—

Լավ լուր Անահիտ Ավանեսյանից

2027 թվականի հունվարի 1-ից Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը կընդլայնվի, և ավելի քան 350 000 քաղաքացու համար ևս ծածկույթը հասանելի կդառնա:


Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում։

—

Դժվար է չհամաձայնել Բորդյուժայի հետ

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Բորդյուժան ասում է, որ, եթե Հայաստանը լիներ ազնիվ, ու լիներ լուրջ գործընկեր, ապա պետք է ինքը դուրս գար ՀԱՊԿ–ից, եթե սառեցրել է անդամությունը եւ չի մասնակցում աշխատանքին։


Դժվար է չհամաձայնել Բորդյուժայի հետ։ Մեղմ ասած լուրջ չէ, երբ Հայաստանի վարչապետը ասում է, որ «ուրախ կլիներ, եթե ՀԱՊԿ անդամները կայացնեին Հայաստանին հեռացնելու որոշում»։


Բայց, Հայաստանի իշխանությունը չի կայացնում ՀԱՊԿ լքելու որոշում, որովհետեւ այդ պարագայում նրան կլքի մի շատ պարարտ եւ «լիկվիդային» քարոզչական թեմա, ռեսուրս։ Հայաստանը դուրս չի գալիս այդ կազմակերպությունից, որովհետեւ այդ պարագայում թեման կսպառվի, իսկ այն բավականին «յուղոտ» քարոզչական պատառ է մնում ներքին սպառման շրջանակում կիրառելու համար։


Ընդ որում, դրան դեմ չեն նաեւ ՀԱՊԿ մյուս անդամները։


Վերլուծաբան Հակոբ Բադալյան




—

Աշխարհում տնտեսական ցնցումներ են, Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերն անթ

Օրեր առաջ հրապարակված ԵԱՏՄ զեկույցն այն մասին, թե ինչ է սպառնում Հայաստանի տնտեսությանը, եթե մեր երկիրը դուրս գա ԵԱՏՄ-ից, կամ կասեցվի անդամությունը, վստահ եմ՝ շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել։ Ես փորձեցի պատկերացնել իրական ռիսկերը՝ բոլոր հնարավոր տեսանկյուններից։

Նախ՝ բոլոր թվերի հետևում պետք է տեսնել մարդկանց։ Որպես ռեալ բիզնեսի, արտադրության ոլորտով անցած մարդ, ես ավելի պարզ եմ տեսնում առաջին հերթին հենց այդ ռիսկերը։ Պիտի հասկանանք, որ չոր տնտեսական զեկույցի հետևում մարդիկ են։ Բոլոր նման «տոկոսները»՝ անկման, թանկացման, խոսում են հազարավոր բիզնեսների փակման և սնանկացման վտանգի մասին, տասնյակ հազարավոր ընտանիքների, հարյուր հազարավոր մարդկանց կյանքի վատացման, բարեկեցության կտրուկ անկման մասին։ Թվերի հետևում հազարավոր մարդկանց ճակատագրեր են։ Ինձ մտահոգում են ոչ թե պարզապես թվերը, այլ՝ սովորական, իրական մարդկանց, մեր քաղաքացիների կյանքի որակի հնարավոր կտրուկ վատացումը։

Մյուս կարևոր հարցն այն է, որ նման վերլուծություն առաջին հերթին պիտի արվեր հենց Հայաստանում, ոչ թե մեզ համար դա անեին ուրիշները։ Սա մեր երկրի մասին է, մեր տնտեսության մասին է, մեր քաղաքացիների կյանքի մասին։ Դա կխոսեր մեր ներքին լրջության մասին, մեր իսկ պատասխանատու վերաբերմունքի մասին։ Ընտրություններից դեռ մեկ տարի առաջ ես խնդիր էի դրել կազմակերպել, հավաքել ոլորտային մասնագետների, գրագետ մարդկանց, որ նման սցենարներ, վերլուծություններ պատրաստեն։ Նման փաստաթղթերը առաջին հերթին Հայաստանում պետք է մշակվեն, որ մենք մեզ անընդհատ չխաբենք սիրուն ստերով, հեքիաթներով։ Պետք է հասկանանք, որ սա մեր կյանքի մասին է։ Եվ եթե մենք ինքներս արած լինեինք այս աշխատանքը, շատ հանգիստ կվերաբերվեինք ուրիշների արածին։

Եվ վերջապես երրորդ տեսանկյունը, որը ես կարևորում եմ, հնարավորությունների մասին է։ Այս թվերը նաև հակառակ կողմն ունեն՝ աշխատելու, զարգանալու լայն հնարավորություններ։ Ինչո՞ւ չօգտվենք դրանից՝ առանց ԵԱՏՄ-ում մեզ համար խնդիրներ ստեղծելու։ Հակառակը, հենց ԵԱՏՄ-ում զարգանալով, նոր հնարավորություններ ձեռք բերելով փորձենք մեր տնտեսությունը ուժեղացնել՝ լրացուցիչ շուկաների և այլ տեղերից ներդրումների շնորհիվ։ Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել, դրանք պետք է օգտագործել՝ զարգանալու, ծավալվելու համար, մեր ժողովրդի բարեկեցությունը բարձրացնելու համար։

Մեր բոլորի աչքի առաջ ամբողջ աշխարհում սկսվել են տնտեսական ցնցումներ։ Իմ գնահատականով՝ դրանք շարունակվելու են, որովհետև պատճառները խորքային են։ Այս պայմաններում փոքր Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են։ Հիմա մենք պիտի շատ հանդարտ ու զուսպ քայլեր անենք, չքանդենք եղածը, այլ այն որպես հիմք վերցնելով՝ օգտվենք փոփոխվող աշխարհի բերած հնարավորություններից։

Գագիկ Ծառուկյան
Կենտրոն ՔԿՀ

28.10.26թ.




—

Նախկին ՕԵԿ-ականը ՔՊ նոր պատգամավոր

2026 թվականի հոկտեմբերի 28-ին կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) ուժը կորցրած է ճանաչել Ազգային Ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին մասնակցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված, ինքնաբացարկ ներկայացրած (մանդատից հրաժարված) պատգամավորի թեկնածու Եսթեր Սահակյանի գրանցումը:


Կազմվել է արձանագրություն Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Էդգար Խաչատուրի Առաքելյանին տալու մասին։


VERELQ-ը հիշեցնում է, որ Էդգար Առաքելյանը նախկին ՕԵԿ-ական է, ով 2018 թ-ի իշխանափոխությունից հետո դարձավ Նիկոլ Փաշինյանի կողմնակից:

—

Ադրբեջանի հաջորդ թիրախները լինելու են Սյունիքի վերցնելն ու Սևանը

Ադրբեջանի հաջորդ թիրախները լինելու են Սյունիքի վերցնելն ու Սևանը:


Աշխարհում շուտով քաոս ու անարխիա է լինելու, ու ում սուրը ում վրա պատեց՝ իրացնելու է …

Իրենք շատ լավ գիտեն, ինչ են ուզում:


Խաղաղության պայմանագիր լինելու է. դա ձեզ համոզում է դրսի համար աշխատողների ՀՀ-յան խմբակը:

Ալիևը հիմար չի պայմանագիր ստորագրի: Դա նրան կսահմանափակի: Նա ՀՀ-ից քերելու է հնարավոր ամեն բան, հետո էլ մտնի վերցնի, եթե հարմար առիթ լինի:

Այ էս հանձնելու համար էր սա ռուսների հետ սենց հարաբերություններ հաստատում, որ հետո ասի, բա տեսաք, ռուսները մեզ չպահեցին:

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյան




—

ՀՀ-Իրան միջգերատեսչական աշխատանքային խումբ կստեղծվի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ կստեղծվի միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը կիրականացնի Հայաստանի և Իրանի պետական սահմանի իրանական կողմում սահմանանշանների չափագրման աշխատանքները և այդ հարցով բանակցություններ կվարի Իրանի Իսլամական Հանրապետության հետ:


«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետը՝


1. Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության պետական սահմանի իրանական կողմում սահմանանշանների չափագրման և այդ հարցով Իրանի Իսլամական Հանրապետության հետ բանակցություններ վարելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ:


2. Հաստատել միջգերատեսչական աշխատանքային խմբի կազմը՝ համաձայն հավելվածի»,- ասված է որոշման մեջ։

—