Նժդեհյան «հայի տականքը»․ ո՞վ կհաղթի նրան

Նոյեմբեր 7, 2026

Վարչախբի ղեկավարի վարքագծի հիմքում ընկած պաթոլոգիան, ցավոք, ոչ միայն չի բացահայտվում և վերլուծվում, այլ նույնիսկ չի էլ անվանվում։

Իսկ չանվանված և չպարզաբանված պաթոլոգիան հանրային գիտակցության մեջ չի ձևակերպվում որպես անընդունելի երևույթ, այն ընկալվում է պարզապես որպես տհաճ, բայց սովորականն արտացոլող իրականություն։

Ժամանակի ընթացքում տհաճը հակված է ընկալվելու որպես հանդուրժելի։

Դրանից հետո հանրային արձագանքն աստիճանաբար շարժվում է անհարմարությունից դեպի հանդուրժողականություն, ապա՝ մասնակի ընդունում։

Մանրամասները՝ տեսանյութում




—

Հայաստանի «զինաթափվող» անվտանգությունը՝ Նախիջևանի հզորացող ռազմական ներուժի դ

Նոյեմբեր 7, 2026

Թուրքիայի նախագահ Էրդողանը 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակի 6-րդ տարեդարձի առիթով շնորհավորական նամակ է հղել, որում նախ ակնարկել է, որ ադրբեջանական հաղթանակը ողջ թյուրքական աշխարհի հաղթանակն ու հպարտությունն է:

«Մեր բարեկամական և եղբայրական անսասան կապերը հիմնված են «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի վրա, դրանք Շուշիի հռչակագրով բարձրացվել են ամենաբարձր մակարդակի։ Լիովին վստահ եմ, որ մենք կշարունակենք սերտ համագործակցությունն ու համերաշխությունը՝ ինչպես երկկողմ հարաբերություններում, այնպես էլ՝ միջազգային հարթակում»,- շարունակել է Էրդողանը:

Իսկ թե ինչ է իրենից ներկայացնում Շուշիի հռչակագիրը, հայտնի է:

Նշենք, որ օրեր առաջ Թուրքիայի նախագահ Էրդողանի ինքնաթիռը, որով նա մեկնում էր Կորեայի Հանրապետություն, մտել է Ադրբեջանի օդային տարածք, և նախագահական օդանավի օդաչուն կապ է հաստատել դիսպետչերի հետ ու փոխանցել Թուրքիայի ղեկավարի շնորհավորական խոսքն Ալիևին՝ 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակի 6-րդ տարվա առիթով: Նույնը կրկնվել է Թուրքիա վերադարձի ժամանակ: Ավելի ուշ Էրդողանը հայտարարել է, որ եթե արտակարգ հանգամանքներ չլինեն, նոյեմբերի 8-ին կմեկնի Բաքու՝ 44-օրյա պատերազմում Բաքվի հաղթանակի համատեքստում:

Կարդացեք նաև

  • ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքի կասեցումը. Ֆորմալ արարողակարգ՝ դե ֆակտո խզման ֆոնին
  • Եթե թուրքերն ուզենան հարձակվել, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Ալեն Սիմոնյան
  • Ալիևը հասկանում է՝ Փաշինյանը հավերժ չէ, ամեն պահի կարող է փոխվել, ականներ է դնում. ընդդիմությանը պետք է «Կոնսենսուս +1». Հակոբ Բադալյան

Իսկ նույն ժամանակ Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Երևան-Անկարա հարաբերությունների կարգավորմանը և թույլ տվել մի քանի ձևակերպում, որոնց հարկ ենք համարում անդրադառնալ:

Ինչի՞ մասին է խոսքը: Գագաթնաժողովին ներկաներից մեկը հարց-առաջարկ է արել, որ նախևառաջ Հայաստանը պետք է ուժեղանա, հզորանա, նոր միայն գնա Թուրքիայի հետ, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման: Այսինքն՝ եթե «թշնամին տեսավ, որ ուժեղ ենք, նա հավասարը հավասարի հետ կնստի բանակցությունների»:

ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը չի համաձայնել այս պարզ ճշմարտության հետ.

«Ես Ձեզ հետ համաձայն չեմ, չեմ կարող համաձայն լինել, որովհետև Ձեր ասած մտածելակերպով մենք շարժվել ենք, ու դա բերել է մի բուռ Հայաստանի։ Իսկ ո՞վ է ասել, որ մենք թուրքերի, ադրբեջանցիների համար լավ հարևան ենք, իրանք էլ պետք է նստեն ու սպասեն, մինչև մենք մեծանանք, դառնանք Մեծ Հայք, հարձակվենք իրենց վրա ու ուտենք։ Ինչո՞ւ պետք է այդ տրամաբանության մեջ լինենք»,- արձագանքել է Սիմոնյանը:

Հակադարձմանը՝ հարձակվել պետք չէ, պետք է պաշտպանվել, ԱԽ քարտուղարը շատ անկեղծ պատասխանել է.

«Մեր ռազմական փորձագետը մոտավորապես խոսում էր այդ մասին: Նա ասում էր, որ մեր ռազմական վիճակը պետք է այնպիսին լինի, որ երկրները, որոնք ցանկանում են հարձակվել, հաշվարկ անեն՝ իմաստ չունի: Ես չեմ կարծում, որ նման հաշվարկ աշխատելու է: Ես համարում եմ՝ պետք է ունենանք այնպիսի բանակ, որ Հայաստանի Հանրապետության վրա հարձակումն այնքան ցավոտ լինի, որ դրա կարիք չունենա։ Բայց եթե ավելի խորը նայենք, կարծում եմ՝ պետք է այնպես անել, որ միմյանց դեմ պատերազմելու առիթ ընդհանրապես չլինի։ Ինչի՞ պիտի մենք թուրքերի հետ պատերազմենք»:

Քաղաքացին կրկնել է իր հակադարձումը՝ ասելով. «Ես ասում եմ, որ մենք պետք է պաշտպանվենք»:

«Ինչի՞ ենք պաշտպանվում, թուրքերը որոշել են մեզ վրա հարձակվել, վախենում են՝ չե՞ն հարձակվում: Եթե թուրքերն ուզենան հարձակվել, մենք չենք հասցնի ուժեղանալ, մենք որևիցե բան չենք հասցնի անել: Էդ խաբկանքը, որ մեզ 70 տարի կերակրել են, թե՝ «եկեք ռուսի պոչը բռնենք», հակառակ դեպքում՝ մեզ թուրքը կուտի, իրականության հետ որևէ կապ չունի։ Էդ ո՞նց պիտի ուժեղանանք»,- արձագանքել է Սիմոնյանը՝ հավելելով, որ չի պատրաստվում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ այն տրամաբանությամբ շարժվել, որ իր դեմ գլուխ է խոնարհում կամ գայլի բերան է գնում:

«Ես գիտեմ՝ գայլն ով է։ Ես չեմ պատրաստվում թույլ տալ նոր ցեղասպանություններ, ես չեմ պատրաստվում թույլ տալ, որ ՀՀ պետականությունը վերանա»,- շարունակել է Ալեն Սիմոնյանը:

Մի կողմ թողնենք, որ ՀՀ ԱԽ քարտուղարը մի քանի անգամ իրար հակասող մտքեր է արտահայտում: Բայց հիմնական ասելիքը և տրամաբանությունն ավելի քան պարզ է:

Այստեղ Ալեն Սիմոնյանը կամա թե ակամա անուղղակի խոստովանում է, որ հայկական բանակը չի կարող այնքան ուժեղանալ, որից հարևանները սպառնալիք զգան: Պարզ է չէ՞, որ խոսքը ոչ Մեծ Հայք դառնալու, ոչ Արևմտյան Հայաստանը ետ բերելու մասին է, և, թերևս, ոչ էլ Արցախը, թեպետ Ալիևը կարող է դեռ նման վախեր ունենալ: Բայց խոսքն առաջին հերթին սրա մասին է՝ եթե հայկական բանակը հզոր լիներ, այսօր չէինք ունենա ՀՀ ինքնիշխան օկուպացված տարածքներ. կամ՝ ներխուժումը հետ կմղվեր անմիջապես, կամ՝ հետո Ադրբեջանի զորքը կհեռացվեր, կամ՝ առնվազն 2021 թվականի ներխուժումներից հետո չէինք ունենա 2022 թվականի սեպտեմբերյան մարտերը և ադրբեջանական զորքը չէր լինի հիմա Ջերմուկի գլխին:

Ի դեպ, Ալիևը ստում է՝ ասելով, թե Ջերմուկը չեն ցանկացել վերցնել, փորձել են, բայց որոշակի դիմադրություն է եղել ուշացած և զգալի կորուստներ են տվել, ու բավարարվել են միայն Ջերմուկի գլխին կանգնելով:

Պաշտպանական տրամաբանությունը սա է ենթադրում, որը, իհարկե, ռազմական առումով իր մեջ պարունակում է հարձակողական և հակահարձակողական տարրեր: Եվ հենց սրանից է, որ ուզում է Բաքուն զրկված տեսնել ՀՀ զինված ուժերին, և հենց այս տրամաբանությամբ բանակ է ուզում տեսնել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը: Նախ «մարտունակ բանակ» եզրույթը վերանվանեցին «պաշտպանունակ բանակ», վերջին շրջանում իշխանության տարբեր ներկայացուցիչներ խոսում են, թե պաշտպանվելու անհրաժեշտություն առանձնապես չկա, և Հայաստանին Ադրբեջանից և Թուրքիայից սպառնալիքներ չկան: Եվ սա՝ արագ փոփոխվող և անվտանգային մարտահրավերներով լի ժամանակակից աշխարհում, որի բաղադրիչ է դարձել էներգետիկ և տնտեսական անվտանգությունը:

Ընդ որում, այս ամենը հաշվի առնելով, այսօր նույնիսկ Ադրբեջանը չի կարող վստահ ասել, որ Թուրքիայից ինչ-որ պահի անվտանգային ռիսկեր չեն լինի, դրա համար է հնարավորինս փորձում  ռազմական և ռազմատեխնիկական որոշակի ինքնուրույնություն ձեռք բերել, այդ թվում՝ նախիջևանյան թևին առնչվող կոնկրետ որոշումներ կայացնելով: Վերջին որոշմամբ, Ալիևը Բաքվում Նախիջևանի Ինքնավար Հանրապետության մշտական ներկայացուցչությունը պաշտոնապես լուծարել է:

Ինչևէ, չշեղվենք բուն թեմայից և վերադառնանք Ալեն Սիմոնյանի հայտարարություններին: Երբ նա ասում է՝ ինչի՞ պետք է Թուրքիայի հետ պատերազմենք, մոռանում է, որ Հայաստան-Թուրքիա հայտարարված պատերազմ երբևէ չի եղել, բայց Թուրքիան ուղիղ մասնակցություն է ունեցել 2020թ. 44-օրյա պատերազմին, ինչը որոշիչ դեր է ունեցել Բաքվի հաղթանակում:

Այս մասին մեկ անգամ չէ, որ անդրադարձել ենք, այդ թվում՝ երեկվա մեր «Թուրքական «սպեցնազը»՝ 44-օրյա պատերազմում և Շուշիում․ ի՞նչ փաստեր կան տեղաշարժերի և այցերի մասին» վերտառությամբ հոդվածում: 

Իսկ ավելի վաղ գրել ենք, որ Ալիևը որոշել է է՛լ ավելի հզորացնել Նախիջևանի ռազմական ներուժը, եթե Հայաստանի սահմանին այս իրողությունը չպետք է ստիպի առնվազն ունենալ լավ պաշտպանվող բանակ, այդ դեպքում հարց է առաջանալու՝ ինչի՞ է համար է այսօր ՀՀ զինված ուժերը:

Իհարկե, հնարավոր է, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ամեն դեպքում, բանակին պատրաստում է հնարավոր ռազմական բախումների սցենարին: Հնարավոր է, թեև, ինչպես վերջերս Փաշինյանն էր խոստովանել, հայ զինվորին ներարկել են, որ խաղաղություն է, դիվերսիաներ չկան, դրա համար էլ դիրքում հանգիստ քնում է: Ավելին, հիմա մտավախություն կա, որ սահմանապահ ուժերի օրինակով դիրքապահ զինվորին զինաթափելու որոշում չկայացնեն՝ հանել զրահաբաճկոններն ու սաղավարտները, ավտոմատները լինեն առանց պահունակի: Եվ ոչինչ, որ Ադրբեջանի սահմանապահ ուժերն իրենց զինվածությամբ չեն տարբերվում բանակի զինվածությունից, առավելևս Ադրբեջանի զինվածությունը տարբերվում է հայկական բանակի զինվածությունից:

Ի դեպ, այսօր Ալեն Սիմոնյանը մի նման ձևակերպում էլ է արել, թե ՀՀ սահմանադրությունը թույլ չի տալիս տարածք հանձնել, բայց փաստ է, որ ՀՀ ինքնիշխան տարածքից օկուպացված է մոտ 200 քկմ, և դրանով է, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը կազմում է 29.743 քկմ:

Հիշեցնենք, որ ՀՀ սահմանադրության 14-րդ հոդվածը սահմանում է՝ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»: Ալեն Սիմոնյանն ունի՞ պատասխան՝ ինչի՞ արդյունքում ենք կորցրել մեր տարածքները, ինչի՞ զինված ուժերը չեն կարողացել կատարել իրենց սահմանադրական պարտականությունը, ո՞վ թույլ չի տվել:

Նշենք նաև, որ հուլիսյան մարտերի օրերին Թուրքիայի ղեկավարությունն անձամբ սպառնացել է պատժել Հայաստանին՝ ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականների ոչնչացման համար: Արդյո՞ք Հայաստանին պետք էր պատժել, որն արվեց 44-օրյա պատերազմի ժամանակ: Կրկնում եմ՝ Հայաստան-Թուրքիա հայտարարված պատերազմ չի եղել, անգամ՝ Հայաստան-Ադրբեջան:

Ունի՞ Ալեն Սիմոնյանն այս հարցերի պատասխանը, կարո՞ղ է երաշխավորել, որ ռազմական առումով Հայաստանի «վախը բռնելու» առիթներ չեն ստեղծվելու…

—

Մերձավոր Արևելք. քրդական հարցը Թուրքիա-Իրան-Իրաք «եռանկյունում» պահպանում է ա

Նոյեմբեր 7, 2026

2025 թվականի հոկտեմբերին «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (PKK) հայտարարեց Թուրքիայից Իրաքի հյուսիս զինյալների դուրսբերման մասին, իսկ ավելի ուշ հայտարարեց ինքնալուծարման մասին: Սակայն մինչև 2026 թվականի մայիս խաղաղ գործընթացը կանգ առավ, քանի որ Անկարան պնդում էր ամբողջական զինաթափում՝ նախքան իրավական պաշտպանություն տրամադրելը:

Համապատասխան օրենքն ուժի մեջ է մտել 2026 թվականի օգոստոսին,- գրում է «Corsair LLC»-ի գործադիր տնօրեն Ջեյմս Դ. Դյուրսոն: Որոշ դիտորդների գնահատմամբ՝ PKK-ի զորացրված մարտիկները կմիանան Իրանում գործող քրդական PJAK  խմբավորմանը: PJAK-ը հրաժարվել է զինաթափվել, ինչը կարող է մեծացնել լարվածությունը տարածաշրջանում։

Ըստ տեղեկությունների՝ Իրանական Քրդստանի քաղաքական ուժերի կոալիցիան ունի 2500-10 000 թեթև զինյալ, ուստի ուժեղացումը կարող է կարևոր դեր ունենալ։ Այնուամենայնիվ, այս խմբերն ակնհայտորեն ի վիճակի չեն միայնակ տապալել իրանական ռեժիմը՝ մասամբ ներքին տարաձայնությունների պատճառով։

2025 թվականի հոկտեմբերին PKK-ն հայտարարեց, որ չորս տասնամյակ տևած ռազմական գործողություններից հետո, Անկարայի հետ խաղաղ բանակցությունների շրջանակներում, Թուրքիայից իր մարտիկներին դուրս է բերում Իրաքի հյուսիս։

Կարդացեք նաև

  • Թրամփի փեսան, Ադրբեջանից նրա հաշվին նստած 750 միլիոն դոլարը և հոլանդական հետախուզությունը. Արթուր Խաչիկյան
  • Մերձավոր Արևելք. ի՞նչ է նշանակում «Մեքքայի դաշնագրի» պետությունների ռազմական պատվիրակությունների այցն Իրան
  • Մերձավոր Արևելք. Իրանը՝ դիվանագիտության և նոր պատերազմի սպառնալիքի արանքում

Հայտարարության մեջ ասվում է, որ Թուրքիայում PKK-ի բոլոր ուժերը կտեղափոխվեն Իրաքի հյուսիս՝ «բախումներից և սադրանքներից խուսափելու համար»։ Ավելի վաղ՝ 2025 թվականի մայիսին, կուսակցությունը հայտարարել էր ինքնալուծարման մասին, իսկ հուլիսին զենքի այրման արարողություն էր անցկացրել։ 2025 թվականի վերջին PKK-ն նաև հայտարարել էր, որ իր ուժերը դուրս է բերել Իրաքի հյուսիսում գտնվող սահմանամերձ Զապ շրջանից, և այդ ժամանակից ի վեր խաղաղ գործընթացը դանդաղել է։

2026 թվականի մայիսին Reuters լրատվական գործակալությունը հայտնել էր, որ հակամարտությանը վերջ դնելու Անկարայի փորձերը փակուղի են մտել. երկու կողմերն էլ սպասում են գործողությունների մյուս կողմից, իսկ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը բարդացնում է իրավիճակը։ Թուրքական իշխանությունները հայտարարում են, որ PKK-ն պետք է ամբողջովին զինաթափվի՝ նախքան նախկին զինյալների պաշտպանության կամ ինտեգրման մասին օրենքների ընդունումը։ PKK-ի ղեկավարները հայտարարել են, որ կուսակցությունը «կատարել է աշխատանքի իր մասը՝ գերազանցելով սպասելիքները»։ 2026 թվականի օգոստոսին «Խաղաղության գործընթացի մասին» օրենքը հրապարակվեց «Պաշտոնական տեղեկագրում» և ուժի մեջ մտավ, ինչը կարևոր քայլ էր առաջ։

Որոշ զորացրված զինյալներ կարող են վերադառնալ Թուրքիա՝ որպես քաղաքացիական անձինք, սակայն մյուսները, հնարավոր է, նախընտրեն շարունակել պայքարը և միանալ Իրանի դեմ արշավին։ Եթե քրդական ուժերը հանդես գան Թեհրանի դեմ, դա կհանգեցնի Իրանի, Իրաքի և Թուրքիայի սահմանի ապակայունացմանը։

Շատ ռիսկեր իր վրա կվերցնի Քուրդիստանի տարածաշրջանային կառավարությունը։ Բաղդադն ու Էրբիլը նախկինում պայմանավորվել էին զսպել PJAK-ը։ Իրանի կողմից ճնշումը կարող է հանգեցնել Իրաքյան Քրդստանի երկու հիմնական քաղաքական կուսակցությունների՝ ՔԴԿ-ի (Քուրդիստանի դեմոկրատական կուսակցություն) և ՔՀՄ-ի (Քուրդիստանի հայրենասիրական միություն) պառակտմանը, որն ավելի մոտ է Թեհրանին, քան իրանամետ իրաքյան աշխարհազորայինները։ 

Թեհրանն անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հարվածներ է հասցրել PJAK-ի ու PKK-ի դիրքերին՝ դրանք ներկայացնելով որպես սպառնալիք իր սահմանների համար։ Քուրդ զինյալները ներխուժել են Իրանի տարածք 2026 թվականի մարտին, և Իրանի ներսում հարձակումների վերսկսումը (հատկապես քրդական գերակշռող բնակչություն ունեցող նահանգներում, ինչպիսիք են Արևմտյան Ադրբեջանը, Քրդստանը և Քերմանշահը) կբարձրացնի Իրաքի տարածքում Իրանի հարվածների վերսկսման հավանականությունը, խմբավորումների արտաքսման վերաբերյալ Բաղդադին և Էրբիլին ուղղված դիվանագիտական պահանջները և հնարավոր ցամաքային ներխուժումները։ Իրանի իշխանություններն իրենց արևմտյան սահմանին կայունությունն արդեն կապել են այդ «ահաբեկչական» բազաների վերացման հետ։

Եթե PKK-ի նախկին զինյալները լուրջ հարձակումներ սկսեին Իրանի վրա, Թեհրանը շատ ավելի ծանրակշիռ հիմք կունենար նրանց բազաներին հարվածելու համար։ Բացի ավիահարվածներից և հրթիռակոծություններից՝ Իրանը կարող է դիմել գաղտնի գործողությունների և քուրդ առաջնորդների սպանությունների։

Էրբիլը միաժամանակ փորձում է բավարարել Թուրքիայի պահանջները՝ վերացնելով PKK-ի զինված կազմավորումները, պահպանել Բաղդադի և Վաշինգտոնի դիրքը և կապ պահպանել Իրանի հետ՝ թույլ չտալով Իրանի հարձակումները քրդական տարածքի վրա։ Զինյալների անցումը PKK-ից PJAK կստիպի Էրբիլին բարդ ընտրություն կատարել։ 

Իր հերթին՝ Բաղդադը փորձում է ավելի խիստ վերահսկողություն հաստատել իրանամետ զինված կազմավորումների նկատմամբ։ Եթե նրանց զինաթափումը ձախողվի, Իրաքի աշխարհազորայինները կարող են դեմ լինել զորացրմանը՝ օգտագործելով Իրաքում PKK-ի շարունակական ներկայությունը՝ որպես իրենց զենքը պահպանելու արդարացում։ Դա կարող է բարդացնել Բաղդադի ջանքերը՝ ամրապնդելու ուժի կիրառման մենաշնորհը, և էլ ավելի թուլացնել ԱՄՆ-ի դիրքերը տարածաշրջանում։ 

2026 թվականի սեպտեմբերյան համաձայնագրի համաձայն՝ Իրաքը համաձայնել է ընդլայնել պետության լիազորությունները Սինջարում և դուրս բերել օտարերկրյա զինված կազմավորումները, իսկ Թուրքիան կարող է զորքերի դուրսբերումը սկսել Բաշիքայի իր բազայից։ PKK-ի ակտիվացումը կխաթարի այդ պայմանավորվածությունը։ PJAK-ը կարող է նաև հանգեցնել այն բանին, որ Թուրքիան, որի ազդեցությունն Իրաքում աճում է, քանի որ Իրանը թուլանում է, PKK-ի դեմ պայքարը վեր դասի Բաղդադի հանդեպ իր պարտավորություններից, հատկապես, երբ խոսքը վերաբերում է համաձայնագրով Բաշիքայի բազայի աստիճանական փոխանցմանը։ Նման միտումը կարող է հանգեցնել այն բանին, որ իրաքա-թուրքական հարաբերությունները կրկին կառուցվեն անվտանգության հարցերի շուրջ։ 

Անկարայի խաղաղ գործընթացը PKK-ի հետ սպառնալիքի տակ է հայտնվելու։ Թուրքիան կարող է հայտարարել, որ կուսակցությունն այդպես էլ ամբողջությամբ չի զինաթափվել, և վերսկսել հարվածներն Իրաքի հյուսիսում։ Թուրքիան պատմականորեն և PKK-ն, և PJAK-ը դիտարկել է որպես սպառնալիք, չնայած այն բանին, որ PJAK-ը կռվում է Իրանի, այլ ոչ թե Թուրքիայի դեմ, բայց Անկարայի շահերը փոխվում են։ Ներկայումս Թուրքիան փորձում է վերջ դնել PKK-ի հետ հակամարտությանը՝ միաժամանակ ընդլայնելով ռազմավարական և տնտեսական կապերը Բաղդադի և Էրբիլի հետ։

Reuters գործակալությունը մարտին հայտնել էր, որ Թուրքիան արդեն ուշադիր հետևում է PJAK-ի գործունեությանը՝ Իրանի դեմ իր գործողությունների հետ կապված մտավախությունների պատճառով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունն ուղղակիորեն հայտարարել է, որ PJAK-ի գործունեությունը սպառնում է տարածաշրջանային կայունությանը։ Այսպիսով՝ Անկարան կարող է հայտնվել անսովոր իրավիճակում՝ համագործակցելով Իրանի հետ PKK-ի նախկին զինյալների դեմ, չնայած Թեհրանի հետ նրա հարաբերությունները («համագործակցության մրցակցություն») շարունակում են բարդ մնալ։ Նրանք մրցակցում են Իրաքում, Սիրիայում ու Կովկասում և աջակցում են հակամարտող կողմերին այնպիսի հակամարտություններում, ինչպիսիք են Լիբիայում և Եմենում, բայց նրանց միավորում է քրդական զինված կազմավորումների ուժեղացումը թույլ չտալը։ PKK-ի հետ խաղաղ գործընթացը կարող է հանգեցնել Թուրքիայի և Իրանի ավելի սերտ համագործակցության ապստամբների դեմ պայքարում, եթե նախկին զինյալները տեղափոխվեն իրանական տարածք։ Նման արդյունքը տագնապ կհաղորդի Իսրայելին և Վաշինգտոնին կմղի «ինչ-որ բան ձեռնարկելու»։ 

Իրանը կբախվի ավելի կազմակերպված քրդական ապստամբական շարժման։ PJAK-ը պատմականորեն զգալիորեն ավելի փոքր և թույլ է եղել, քան PKK-ն, բայց PKK-ից փորձառու հրամանատարների, մարտիկների և օժանդակ անձնակազմի ներհոսքը կարող է բարձրացնել PJAK-ի արդյունավետությունը և հնարավորություն տալ նրան մուտք գործել Հյուսիսային Իրաքի PKK-ի թունելներ, թաքստոցներ և մատակարարման ցանցեր, ինչպես նաև, հնարավոր է, ավելի մեծ հնարավորություններ ստեղծել մարտիկներին իրանա-իրաքյան սահմանով տեղափոխելու համար, ինչը կփոխի ոչ միայն PJAK-ի դիրքերը։

Եթե Իրանը միաժամանակ բախվի քաղաքային զանգվածային անկարգությունների, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պառակտման, տնտեսական ճգնաժամի, Իսրայելի կամ ԱՄՆ-ի կողմից ռազմական ճնշման վերսկսման, հարավ-արևելքում բելուջների ապստամբության և հյուսիս-արևմուտքում քրդերի ապստամբության, ապա PJAK-ին միացած PKK-ի փորձառու կադրերը կարող են զգալի դեր խաղալ։ Ի պատասխան՝ Իրանը կարող է խստացնել միջոցառումները տեղի քրդերի նկատմամբ և ընդդիմությանը ներկայացնել որպես դրսից աջակցվող անջատողական շարժում։ 

Սեպտեմբերին Իրանում քուրդ զինյալների ակտիվությունն աճել է. թեման շարունակում է ACLED մոնիթորինգային կայքը։ Սեպտեմբերի 8-ին Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Պիրանշեհր քաղաքում «Բասիջի» հետ կապված սուննի հոգևորականի սպանությունը հերթականն է դարձել Իրանի քրդական շրջաններում ենթադրյալ տեղեկատուների և տեղի ուժայինների դեմ նպատակային հարձակումների շարքում։ Մայիսից ի վեր 10 նման միջադեպերի հետևանքով զոհվել է առնվազն 11 մարդ. նախորդ տասնամյակում գրանցվել էր ընդամենը 15 նման դեպք։

Կարևոր է նաև, թե ով է հայտարարում այդ սպանությունների մասին։ «Քրդստանի հայրենասեր երիտասարդները» և «Քրդստանի նահատակների վրեժխնդրության ջոկատները» դարձել են PJAK-ի և «Քրդստանի ազատագրման հանրապետական շարժման» հետ կապված մեդիահամակարգի նշանավոր դեմքեր, չնայած նրանց ճշգրիտ կապը PJAK-ի հետ մնում է անհասկանալի։

Տեղական ուժերի մասին «Քրդստանի նահատակների վրեժխնդրության ջոկատների» հայտարարությունների հետ մեկտեղ՝ դրանց ի հայտ գալը կարող է վկայել այն մասին, որ Իրանի ներսում PJAK-ի հետ կապված ցանցերն ավելի ակտիվ են դառնում։ «Խորի Խիվայի» («Քրդստանի հայրենասեր երիտասարդությունը») ինքնությունն ու պատկանելությունը մնում են անհասկանալի, սակայն նրանց որոշ հայտարարություններ արձագանքում են «Քրդստանի նահատակների վրեժխնդրության ջոկատների» կամ «Քրդստանի ազատ կյանքի կուսակցության» ուղեծրի այլ մասնակիցների հայտարարություններին։

Քրդական ընդդիմության մրցակցային միջավայրում այս համընկնող հավակնությունները կարող են արտացոլել ավելի մեծ պայքար՝ ցույց տալու համար, թե ով է պահպանում օպերատիվ վերահսկողությունն Իրանում տիրող իրավիճակի նկատմամբ։ Այս թիրախները ցույց են տալիս զուգահեռ պայքար տեղական հետախուզության վերահսկողության համար։ Մի քանի զոհերի մեղադրանք է առաջադրվել գրոհայիններին հայտնաբերելու կամ անվտանգության ուժերին տեղեկություններ փոխանցելու համար։ Օգոստոսին Հոսեյն Թաեբին հանձնարարվել էր ընդլայնել «Բասիջ» «ժողովրդական հետախուզական ցանցը», այդ թվում՝ թաղամասերի և մզկիթների մակարդակով մոնիտորինգի միջոցով։

Թեհրանն այժմ վերահսկում է «Բասիջ» ազգային հետախուզական ցանցը։ Այս ցանցերի թուլացումը կարող է ընդհատակյա քրդական խմբավորումներին գործողությունների ավելի մեծ հնարավորություն տալ, իսկ տեղական հետախուզության նկատմամբ վերահսկողությունը դառնում է ավելի կարևոր գործոն՝ Իրանի քրդական շրջաններում ապստամբների ազդեցության և պետության կողմից զսպման միջև հավասարակշռությունը պահպանելու համար։ 

Դ. Դյուրսոյի գնահատմամբ՝ Սպիտակ տունը պետք է ընտրություն կատարի Իրանի դեմ քրդական խմբավորումների օգտագործման և ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի հետ հարաբերությունների խզման միջև։ Թեհրանի նկատմամբ վաղեմի դժգոհությունները և Իսրայելի կողմից ճնշումները, հավանաբար, կստիպեն Վաշինգտոնին անտեսել Անկարայի մտահոգությունները։

Reuters գործակալությունը 2026 թվականի մարտին հայտնել էր, որ Իրաքի հյուսիսում խրամատված քրդական խմբավորումներն ԱՄՆ-ի հետ քննարկել են Իրանի դեմ ռազմական գործողությունները, այդ թվում՝ ԱՄՆ-Իսրայել դիմակայության ընթացքում Իրանի արևմուտքում իրանական անվտանգության ուժերի վրա հարձակումները։ Քրդերը լավ են հիշում, որ 1991 թվականի փետրվարին նախագահ Ջ. Բուշ ավագը կոչ արեց Իրաքի ժողովրդին՝ «գործն իրենց ձեռքը վերցնել և բռնապետ Սադամ Հուսեյնին ստիպել հրաժարական տալ», սակայն չպաշտպանեց դրան հաջորդած ապստամբությունը, որն ավարտվեց զանգվածային սպանություններով և Իրանում ու Թուրքիայում ավելի քան 1 միլիոն փախստականների (մեծ մասը՝ քրդերի) հայտնվելով։

PJAK-ի նախորդ գրոհները ժամանակի առումով համընկնում էին արևմտյան նահանգներում Իրանի բռնաճնշումների, ինչպես նաև փախստականների և զինյալների հոսքերի հետ։ Դա հղի է տարածաշրջանային լարվածության մեծացմամբ, ինչը խիստ բացասաբար կանդրադառնա Իրաքյան Քրդստանի և իրանա-իրաքյան սահմանի քաղաքացիական բնակչության վրա։ 

Ալեքսանդր Գրիգորև 

vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի




—

Չինաստանը ֆինանսավորում է Միջին միջանցքը, ԱՄՆ-ը վերահսկողություն է ստանում TR

Նոյեմբեր 7, 2026

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիքում գրել է.
«Չինաստանն ու Ղազախստանը քննարկում են 200 միլիոն դոլարի հիմնադրամ ստեղծելու հնարավորությունը՝ Միջին միջանցքի զարգացման համար։ Գործընթացին ներգրավվում են նաև չինական բանկերը։ Քննարկվում են վարկավորման, ապահովագրության և յուանով հաշվարկներ կատարելու մեխանիզմները։

Առայժմ խոսքը բանակցությունների մասին է, բայց ընդհանուր ուղղությունն արդեն ակնհայտ է։

Իսկ հիմա՝ TRIPP-ը։

Նախագծային ընկերության 74 տոկոսը պատկանում է ԱՄՆ-ին, իսկ Հայաստանին բաժին է հասնում 26 տոկոսը։ Ենթակառուցվածքների նկատմամբ նախնական իրավունքների ժամկետը 49 տարի է։ Մինչդեռ ամերիկյան ներդրումների ծավալը դեռևս հստակեցված չէ։

Կարդացեք նաև

  • Ալիևը հասկանում է՝ Փաշինյանը հավերժ չէ, ամեն պահի կարող է փոխվել, ականներ է դնում. ընդդիմությանը պետք է «Կոնսենսուս +1». Հակոբ Բադալյան
  • Կանխատեսում Հայաստանի համար․ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի զեկույցը  
  • Թրամփի փեսան, Ադրբեջանից նրա հաշվին նստած 750 միլիոն դոլարը և հոլանդական հետախուզությունը. Արթուր Խաչիկյան

Եվ այստեղ ուշագրավ մի հանգամանք կա։

Չինաստանը քննարկում է տրանսպորտային ենթակառուցվածքների ֆինանսավորումը, իսկ ԱՄՆ-ն իր ձեռքում է կենտրոնացնում այն ընկերության վերահսկողությունը, որը պետք է զարգացնի այլընտրանքային երթուղու՝ Հայաստանի տարածքով անցնող հատվածը։

Այս ամենը տեղի է ունենում մի աշխարհում, որտեղ այլևս ոչ ոք չի կարող երաշխավորել նույնիսկ երեկ ձեռք բերված պայմանավորվածությունների կայունությունը։

Բայց Երևանը համաձայնում է պարտավորություններ ստանձնել 49 տարով։

Մի ժամանակաշրջանում, երբ ռազմավարական ծրագրավորման հորիզոնն աշխարհում կտրուկ կրճատվում է, Հայաստանը ստանձնում է պարտավորություններ գրեթե կեսդարյա ժամկետով։

Իսկ ի՞նչ կլինի, եթե ընդամենը հինգ տարի անց համաշխարհային առևտրի ամբողջ պատկերը փոխվի անճանաչելիության աստիճան։ Ո՞վ է այդ ժամանակ որոշելու խաղի կանոնները Հայաստանի տարածքում։
Թեև այսօր գլխավոր հարցը, կարծես, արդեն դիվանագիտական լեզվով չի հնչում։

«Are you gonna drop the bomb or not?» (Ի վերջո, ռումբը գցելո՞ւ եք, թե՞ ոչ)»,-գրել է նա:

—

Եվրոպայում սկսված ուսանողական շարժումը մեզ էլ կհասնի, երիտասարդությունն ըմբոս

Նոյեմբեր 7, 2026

Խորհրդային տարիներին մեր ազգը մի անգամ արդեն անցել է պետական գաղափարախոսության պարտադրման «վարժանքով»։ Բայց մենք այն ազգն էինք, որը 1991 թ․-ին առաջիններից մեկը սկսեց փլուզել և ապամոնտաժել խորհրդային այդ վարչակարգը։ Երբ դու մի բան պարտադրում ես մարդկանց, պետք է հասկանաս, որ դրա հետևանքով այն արժեզրկվում է։ Իշխանությունների համար բացարձակ ինքնախաբեություն է հավատալը, թե իրենք կարող են քարոզչության միջոցով երեխաներին մեծացնել ինչ-որ մտածողությամբ։ Վաղ թե ուշ այդ նույն մարդիկ, եթե դու իրենց ֆիզիկական մեթոդներով չես ճնշում, քեզ չեն հավատալու։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, կրթության փորձագետ Արամ Փախչանյանը։

«Պինոչետը երեսուն տարի Չիլիում ամբողջատիրական համակարգ ուներ, բայց Չիլիի ժողովուրդը նրան դատեց, և մինչև այսօր նրան ատում են։ Ցանկացած մեկը, որն իր ժողովրդին ինչ-որ բան է պարտադրել, դառնում է ատելի։ Այդպիսին է նաև Ստալինը Ռուսաստանում։ Եթե ոմանք հույս ունեն, թե Հայաստանում կարող են ամբողջատիրական համակարգ կառուցել, պետք է վերանայեն իրենց հույսերը։ Հայաստանի միակ տնտեսական ռեսուրսը մարդիկ են, իսկ նրանք ստեղծագործ են դառնում միայն, եթե սեփականության զգացողություն ունեն, այդ թվում՝ պետության հանդեպ։ Դու չես կարող իրենց ձեռքից պետությունը վերցնել, իրենց ոչինչ չտալ և ասել՝ դուք պետք է զարգացնեք տնտեսությունը»,- ասաց հանրային գործիչը։

«Իշխանությունը չի հրաժարվելու պետական գաղափարախոսություն ներարկելու գործելակերպից, բայց դա արդյունավետ չէ, որովհետև այսօր երեխաները ներգրավված են հանրային պատումների մեջ շատ ավելի ակտիվորեն, քան նախկինում։ Անզորության զգացողություն կա, բայց դա չի նշանակում, որ նրանք այլընտրանքային տեսակետներ չեն լսում, և դրանք թաքցնելն անհնար է։ Մինչև վերջին իրադարձությունները Ֆրանսիայում ուսանողությունը ևս բացակա էր ընտրական գործընթացից, որովհետև չէին զգում, որ որևէ քաղաքական ուժ արտահայտում է իրենց շահերը։ Բայց դա չի նշանակում, որ իրենք ակտիվ չեն, և տեսանք, թե ինչ եղավ Ֆրանսիայում»,- նշեց Փախչանյանը։

Կարդացեք նաև

  • Ինչո՞ւ են TRIPP-ը հենց հոկտեմբերի 27-ին բերում ԱԺ. սիմվոլիկա կա, չէ՞… Մեղրի՛… Մեղրին հիմա հանձնում են. ոնց որ Նիկոլին են շպագատ իջեցրել, նույնն Ալիևին է սպառնում. Միհրան Հակոբյան
  • Պատմությունից փախչողը․ հանուն ի՞ր, թե՞ պետության ապագայի
  • Պուտինի հետ հանդիպումից առաջ ԵԽԽՎ-ից ապտակեցին, ասացին՝ խելո՛ք մնա, մենք ամեն ինչ գիտենք. Արթուր Մարտիրոսյան

Փորձագետի կարծիքով՝ երիտասարդությունն ըմբոստ է և դժգոհ, նրանց մեջ անհանգստությունն ու անորոշությունը մեծ է․

«Ֆրանսիայում և եվրոպական այլ երկրներում սկսված շարժումն անխուսափելիորեն կլինի նաև Հայաստանում, այդ ալիքը մեզ էլ կհասնի։ Մենք մեծ խնդիր ունենք համակեցություն և հանրային շահ հասկացությունների հետ։ Լինելով քրիստոնեությունն առաջինն ընդունած ազգը՝ մենք բավականին հեռացել ենք քրիստոնեական արժեքներից։ Մենք ազգովի չունենք ընդհանուր ապագայի ընկալում։ Մեր տպավորությունն այն է, որ վաղը չենք լինելու, և դրա պատճառով չկան երկարատև ներդրումներ կամ պետական ծրագրեր»:

«Մենք ձգտում ենք չմտածել ապագայի մասին, բայց դա միավորվելու միակ միջոցն է։ Քանի դեռ մենք չենք մտածում ապագայի մասին, դա ձեռք է տալիս նրանց, ովքեր նպատակ ունեն մեզ պառակտելու։ Դա կարելի է անել՝ վերանայելով պատմությունը։ Որպես ազգ՝ մենք հիվանդ վիճակում ենք, և մեզ վրա շատ հեշտ է գիտափորձեր դնել կամ սոցիալական ինժեներիա անել։ Բայց սա ժամանակավոր է»,- ասաց Արամ Փախչանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում




—

168: ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքի կասեցումը. Ֆորմալ արարողակարգ՝ դե ֆակտո խզման ֆ

Նոյեմբեր 7, 2026

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Հայաստանի անդամակցության հետագա ճակատագիրը մտել է հանգուցալուծման վերջնական փուլ:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի վերջին հայտարարություններն այն մասին, որ Երևանի հետ անվտանգային հարաբերություններն «ըստ էության չկան», իսկ անդամակցության հարցը կորոշվի կառույցի առաջիկա քննարկումներում, միայն արձանագրում են ձևավորված իրողությունը: Երևանի ֆորմալ «սառեցված» կարգավիճակը և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ՀԱՊԿ-ի հետ կապված հետաքրքրությունները սպառված են, Մոսկվային ստիպել են դիմել կանոնադրային ընթացակարգերին:

Մոսկովյան գագաթնաժողովից առաջ Ռուսաստանի ներկայացրած նախագիծը՝ Հայաստանին ձայնի իրավունքից և քվոտային պաշտոններից զրկելու վերաբերյալ, ընդամենն իրավական ձևակերպում է տալիս արդեն իսկ գոյություն ունեցող դե ֆակտո խզմանը:

Այնուամենայնիվ, ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքի կասեցումը կամ նույնիսկ դաշինքից հնարավոր վերջնական դուրսբերումը երկրորդական նշանակություն ունեն՝ ինչպես Մոսկվայի, այնպես էլ՝ Երևանի համար:

Կարդացեք նաև

  • Ինչպես են էժան գազը թանկ գնով ծախում ժողովրդի վրա
  • Հայաստանի «զինաթափվող» անվտանգությունը՝ Նախիջևանի հզորացող ռազմական ներուժի դիմաց․ ո՞ւր են տանում ԱԽ քարտուղարի հաշվարկները
  • Ալիևը հասկանում է՝ Փաշինյանը հավերժ չէ, ամեն պահի կարող է փոխվել, ականներ է դնում. ընդդիմությանը պետք է «Կոնսենսուս +1». Հակոբ Բադալյան

Ռազմաքաղաքական հարթակում կողմերն արդեն վաղուց սպառել են փոխադարձ պարտավորությունների ու ակնկալիքների շրջանակը. Ձայնի իրավունքից զրկելու ընթացակարգը պարզապես  քաղաքական արարողակարգ է, որը չի փոխում ուժերի դասավորությունը: Ռուսաստանի համար իրական մարտահրավերը Հարավային Կովկասում ռազմական ներկայության կորուստը չէ, այլ Երևանի աշխարհաքաղաքական վեկտորի ամբողջական շրջադարձը դեպի Արևմուտք:

Հենց այս պատճառով էլ Ռուսաստանն իր ազդեցության հիմնական կենտրոնը վաղուց տեղափոխել է տնտեսական հարթություն՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տիրույթ: Գիտակցելով, որ ռազմական դաշինքի լծակներն այլևս արդյունավետ չեն, Մոսկվան Հայաստանի առջև դնում է հստակ «կամ-կամ»-ի ընտրություն՝ ԵԱՏՄ կամ Եվրոպական միություն: Ռուսական կողմի համար ԵԱՏՄ-ն, սակայն, զուտ տնտեսական ինտեգրացիոն նախագիծ չէ, այլ քաղաքական հավատարմության  ցուցիչ և Հայաստանին ազդեցության ուղեծրում պահելու հուսալի գործիք:

Երևանի համար այս ընտրությունը պարունակում է էքզիստենցիալ և կառուցվածքային ռիսկեր: Հայաստանի տնտեսությունը խորապես կապված է ռուսական շուկայի, էներգետիկ համակարգի և էժան ռեսուրսների հետ, իսկ ԵԱՏՄ շրջանակում առևտրաշրջանառությունը կազմում է արտահանման առանցքային մասը: Դեպի ԵՄ կողմնորոշումը պահանջում է տնտեսության արմատական դիվերսիֆիկացիա, ինչը կարճաժամկետ կտրվածքով կարող է հանգեցնել լուրջ ցնցումների: Մյուս կողմից, ԵԱՏՄ-ում մնալը՝ արտաքին քաղաքականությունը դեպի Արևմուտք թեքելու ֆոնին, ստեղծում է անհամատեղելի հակասություն։

Այս համատեքստում խնդիրը միայն տնտեսական ինտեգրացիոն երկու համակարգերի միջև ընտրություն կատարելը չէ։ Հայաստանի իշխանությունների վարած արտաքին քաղաքականության հիմնական խոցելիությունն այն է, որ ռազմավարական վերակողմնորոշումն իրականացվում է առանց դրա համար անհրաժեշտ տնտեսական, անվտանգային և դիվանագիտական նախադրյալների ձևավորման։ Արևմտյան ուղղությամբ քաղաքական հայտարարություններն ու գործընկերության ընդլայնումը դեռևս չեն նշանակում, որ Հայաստանը կարողացել է ստանալ այնպիսի տնտեսական այլընտրանքներ, որոնք թույլ կտան նվազեցնել ռուսական ուղղությունից կախվածությունը՝ առանց պետական համակարգի համար ծանր հետևանքների։

Ավելին, Մոսկվայի հետ հարաբերությունների հետևողական ապամոնտաժումը՝ առանց փոխարինող ռազմավարական մեխանիզմների, ոչ թե ընդլայնում է Հայաստանի մանևրելու հնարավորությունները, այլ կարող է ավելի խորացնել ՀՀ-ի խոցելիությունը տարածաշրջանային մրցակցության պայմաններում։

Մտահոգիչ է նաև այն հանգամանքը, որ այս արտաքին քաղաքական գիծը հետևողականորեն վնասում է նաև հայ-իրանական օրակարգին։ Իրանի համար Հայաստանը ոչ միայն հարևան պետություն է, այլև Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական հավասարակշռության, տարածաշրջանային հաղորդակցությունների և իր հյուսիսային սահմանների անվտանգության տեսանկյունից կարևոր հանգույց։ Թեհրանի համար զգայուն են հատկապես Հայաստանի տարածքով անցնող հաղորդակցությունների նկատմամբ արտաքին վերահսկողության հնարավորությունները, ինչպես նաև տարածաշրջանում արևմտյան ռազմական ու հետախուզական ներկայության ընդլայնման հեռանկարները։

Հետևաբար, Երևանի՝ Արևմուտքի հետ հարաբերությունները խորացնելու քաղաքականությունը, եթե այն ուղեկցվում է Իրանի ռազմավարական մտահոգությունների անտեսմամբ, կարող է աստիճանաբար սահմանափակել հայ-իրանական վստահությունը, ինչն արդեն նկատվում է իրանական մեդիաքաղաքական տիրույթում։

Սա հատկապես վտանգավոր է այն պայմաններում, երբ Իրանը Հայաստանի համար ոչ միայն տնտեսական ու տարանցիկ գործընկեր է, այլև տարածաշրջանային այն սուբյեկտներից մեկը, որի հետ շահերի համընկնումը կենսական նշանակություն ունի Սյունիքի և Հայաստանի հարավային սահմանների անվտանգության համար։ Արդյունքում Երևանը վտանգում է միաժամանակ թուլացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, բարդացնել հարաբերություններն Իրանի հետ և չստանալ Արևմուտքից այնպիսի երաշխիքներ, որոնք կփոխհատուցեն կորուստները։

Ամփոփելով՝ պետք է նշել, որ Հայաստանի շուրջ ձևավորվող աշխարհաքաղաքական իրողությունները ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի հետ կապված զարգացումները միայն այս մեծ ու բարդ գործընթացի տեսանելի, սակայն երկրորդական մասն են: Հիմնական մարտահրավերը վերաբերում է ոչ թե ձևական ռազմական դաշինքից դուրս գալուն, այլ անվտանգային և տնտեսական նոր հավասարակշռություն ձևավորելու ունակությանը:

Առանց հուսալի այլընտրանքների, տնտեսական անվտանգության բարձիկների և տարածաշրջանային առանցքային դերակատարների հետ վստահելի հարաբերությունների՝ արտաքին քաղաքական կտրուկ վերակողմնորոշումը պարունակում է լուրջ ռիսկեր, որոնք ջրի երես են դուրս գալիս օրեցօր:

—

Asbarez: Glendale’s First Armenian High School to Be Established after Histor

Mr. & Mrs. Alex and Lina Megerdichian with Western Prelate Archbishop Kegham Khacherian on Nov. 6

The long-awaited establishment of a high school in Glendale is becoming a reality through a historic donation of $9.6 million by Mr. & Mrs. Alex and Lina Megerdichian, who fully funded the acquisition of a property.

This is a significant milestone in the longstanding efforts of the Western Prelacy and Chamlian Armenian School to expand Armenian education through the high school years.

The Prelate pins the “Cilician Eagle” pin on Alex Megerdichian

Western Prelate Archbishop Kegham Khacherian welcomed Alex and Lina Megerdichian to the Prelacy on Friday to formally recognize their generous and historic contribution. The couple’s donation will fund the outright purchase of a prime property in Glendale, to be placed under the auspices of the Western Prelacy.

Also attending Friday’s gathering were Western Prelacy Executive Council chairman and secretary, Vahe Hovaguimian and Elizabeth Boyajian, who were joined by Prelacy Board of Regents chair and member Sarkis Ourfalian and Anita Yacoubian. Chamlian’s Head of School Dr. Talin Kargodorian and school board chair Artin Ghazarian were also present.

Addressing the gathering, Archbishop Khacherian reflected on the significance of the occasion and the generosity of Alex and Lina Megerdechian, whose children attend Chamlian Armenian School.

“For decades, the dream of establishing a Prelacy High School in Glendale has lived in the hearts and minds of past Prelates, Executive Councils, Board of Regents and Armenian families. Today, through the extraordinary generosity of the Megerdechian family, that dream is no longer a distant aspiration, but a promise taking shape,” said Archbishop Khacherian.

“Their historic donation marks the beginning of a new chapter in Armenian education, one in which the doors of learning will remain open to our children beyond their formative years at Chamlian Armenian School. This remarkable gift is more than an investment in land or the establishment of a school; it is an investment in our children, our language, our faith, and the preservation of our Armenian identity for generations to come,” the Prelate added.

The new institution, to be named Alex and Lina Megerdechian High School, will serve as a seamless continuation of Chamlian Armenian School, allowing students to further their academic pursuits while remaining deeply rooted in their Armenian heritage, language, and faith.

Archbishop Khacherian also recognized the instrumental roles of Dr. Kargodorian and Ghazarian, whose years of research, planning, and dedication helped bring this vision closer to reality. He praised their perseverance and unwavering belief in the importance of expanding Armenian education, acknowledging that their efforts had laid the groundwork for this historic achievement.

The gathering was marked by a heartfelt exchange of gratitude among all in attendance, united in their appreciation for a gift that extends far beyond one family and will benefit countless Armenian students and parents in the years ahead.

As a symbol of profound gratitude and distinction, the Prelate bestowed upon Alex Megerdechian the prestigious “Cilician Eagle” honorary pin of the Western Prelacy, in recognition of his exceptional act of philanthropy that will leave a lasting mark on Armenian education and open new doors of opportunity for students and families.

—

RFE/RL – U.S., Armenia, Azerbaijan Launch Trilateral Groups To Advance TRIPP

նոյեմբեր 07, 2026

Armenia-TRIPP Logo, 1Sep2026

The United States, Armenia, and Azerbaijan have launched trilateral technical planning groups to advance a U.S.-run regional infrastructure project known as the Trump Route for International Peace and Prosperity (TRIPP), the three governments announced in a joint statement late on Friday.

The statement was issued on behalf of U.S. Assistant Secretary of State for European and Eurasian Affairs Brendan Hanrahan, and the deputy foreign ministers of Armenia and Azerbaijan, Vahan Kostanian and Elnur Mammadov.

The groups will bring together “policymakers and technical experts from our three countries to work collaboratively and contribute to long-term stability, economic vitality, regional connectivity, and commercial prosperity across the region,” the statement said.

It added that the parties had agreed to establish the first two trilateral planning groups focused on transportation and electricity transmission, “demonstrating a shared commitment to turn vision into tangible progress.”

The parties said the technical planning groups represent “a crucial step toward resolving complex technical issues and moving to the next phases of implementation, including connection with other regional infrastructures.”

“The sides reaffirmed their respective commitments to expeditious operationalization of all modalities of TRIPP,” the statement said.

TRIPP is a U.S.-Armenian infrastructure project intended to connect Azerbaijan with its western exclave of Nakhichevan through Armenia’s southern Syunik Province. It envisages the construction of a railway and highway, as well as oil and gas pipelines and electricity and internet lines.

The project is part of a broader agreement reached at an August 8, 2025 peace summit in Washington brokered by U.S. President Donald Trump. Under the declaration signed by Armenian Prime Minister Nikol Pashinian and Azerbaijani President Ilham Aliyev, Armenia committed, in particular, to providing Azerbaijan with “unimpeded connectivity” to Nakhichevan through its territory.

Armenian and Azerbaijani specialists met in the Armenian town of Goris a month ago to discuss the installation of power transmission lines. In late October, a delegation of Armenian officials led by Deputy Prime Minister Mher Grigorian visited the planned TRIPP site to examine potential infrastructure routes.

“We visited the site to familiarize ourselves with the potential layout of the infrastructure in order to organize the start of design work. At this stage, we are talking about the routing of the railway, highway, and energy infrastructure,” Grigorian said at a subsequent cabinet meeting.

The Armenian parliament last week ratified the U.S.-Armenian strategic agreement on the project, despite concerns raised by the opposition.

Pashinian and his political allies have maintained that TRIPP will be implemented with “respect for the sovereignty, territorial integrity, and jurisdiction of the states.”

Armenian authorities say construction is expected to begin next year and argue that the project will benefit not only Armenia and Azerbaijan but also create new opportunities for other countries in the region.

—

ՀԱՅԿԱԶԵԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ: «ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅ ԳԻՐՔԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՈՒՂԻՆ ԵՒ ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ՀՈԼՈ

Press Release:

From: Mira Yardemian

Public Relations Director

Haigazian University

Beirut, Lebanon

Email: [email protected]

 

«ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅ ԳԻՐՔԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՈՒՂԻՆ ԵՒ ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ՀՈԼՈՎՈՅԹԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ԿԼՈՐ-ՍԵՂԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՀԱՅԿԱԶԵԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԷՋ

                29 Հոկտեմբեր 2026-ին՝երեկոյեանժամը 5-ին, Հայկազեան համալսարանի հանդիսասրահին մէջտեղի ունեցաւ «Լիբանանահայ գիրքի պատմական ուղին եւ հրատարակչական հոլովոյթը» խորագրով կլոր սեղան-քննարկում մը, որուն ընթացքին անդրադարձ կատարուեցաւ լիբանանահայ հրատարակչական կեանքի պատմական զարգացումներուն, ներկայ իրավիճակին եւ ապագայի հեռանկարներուն։     
                Քննարկումին իրենց մասնակցութիւնը բերին խմբագիր եւ մանկավարժ Կարօ Յովհաննէսեան, բանասէր, խմբագիր, կրթական մշակ եւ հեղինակ Պարոյր Աղպաշեան, Համազգայինի «Վահէ Սէթեան» հրատարակչատան տնօրէն Յակոբ Հաւաթեան եւ «Շիրակ» հրատարակչատան սեփականատէր Վիգէն
Հաննէսեան։ Զրոյցը վարեց Հայկական Սփիւռքի ուսումնասիրութեան կեդրոնի տնօրէն դոկտ. Անդրանիկ Տագէսեան։
                Առաջին հերթին բացման խօսքով հանդէս եկաւհամալսարանիՏէրեան եւ Պարսումեան գրադարաններու վարչական պատասխանատու Արթիւր Շէնեան: Ան մասնաւորաբարընդգծեց լիբանանահայութեան նշանակալի աւանդը հայ գիրքի տարածման եւ հրատարակչական ոլորտի զարգացման մէջ:      

                Քննարկման առաջին բաժնովբանախօսներըներկայացուցինլիբանանահայ գիրքի պատմական ուղին, հրատարակչական գործունէութեան վերիվայրումներնուներկայ դժուարութիւնները:Կարօ Յովհաննէսեան նշեց, որ վերջինհարիւրամեակինԼիբանանի մէջ հրատարակուած է շուրջ 6.500 հայերէն գիրք, ինչը կը վկայէ լիբանանահայ գաղութի կենսական դերակատարութեան մասին՝ հայ գիրքի հրատարակութեան ու տարածման մարզերուն մէջ։ Ան ընդգծեց,
որ նոյնիսկ Լիբանանի քաղաքացիական պատերազմի տարիներուն կանգ չէ առած հրատարակչական գործունէութիւնը՝ նշելով, որ 1975-էն 1985 լոյս տեսած է աւելի քան 700 հայերէն գիրք: Սա կը փաստէ, թէ հակառակ պատերազմի ստեղծած անորոշութեան եւ խառնաշփոթին՝ լիբանանահայութիւնը յաջողած
է կարճ միջոցի մէջ վերակազմակերպուիլ եւ շարունակել գիրքի հրատարակութեան իր առաքելութիւնը:
                Սակայն այս հարուստ ժառանգութեան դիմաց այսօր հրատարակչական ոլորտը կը դիմագրաւէ լուրջ մարտահրաւէրներ։ Յակոբ Հաւաթեան մատնանշեց տպաքանակներու կտրուկ նուազումը՝ մանրամասնելով, որ երբեմնի 100, 200 կամ 500 օրինակով հրատարակութիւններու փոխարէն այսօր
հրատարակիչները ստիպուած են սահմանափակուելու ընդամէնը հարիւր օրինակով։ Ան նաեւ շեշտեց գիրքերու տարածման եւ առաքման դժուարութիւնները, ինչպէս նաեւ խմբագրական որակի պահպանման համար հետզհետէ բարդացող պահանջները։ Ան նշեց, որ հրատարակչական աշխատանքը կը պահանջէ հսկայական
ներդրում, սակայն մեկենասներու՝ գիրքի հրատարակութեան նիւթապէս սատարելու պատրաստակամութիւնը այսօր զգալիօրէն նուազած է։
                Վիգէն Հաննէսեան, իր կարգին, ներկայացուց տպագրական արհեստագիտութեան զարգացումին ազդեցութիւնը հրատարակչական համակարգին վրայ։ Ան յիշեցուց, որ երբ ի յայտ եկան համակարգիչներն ու ելեկտրոնային գրաշարութիւնը, հեղինակները այլեւս դադրեցան հայկական տպարաններու
դիմելէ։ Այս փոփոխութիւններուն, գաղութի նօսրացումին եւ Լիբանանի տնտեսական ու դրամատնային յաջորդական տագնապներուն հետեւանքով՝ հրատարակչական կառոյցներու գործունէութիւնը զգալիօրէն դժուարացաւ:
                Կլոր սեղանի երկրորդ բաժնին մէջ քննարկուեցաւ հայ գիրքի հրատարակութեան հիմնական մղիչ ուժը՝ մշակութայի՞ն յանձնառութիւն, թէ՞ ընթերցող հասարակութեան պահանջարկ։ Բանախօսներուն ընդհանուր դիտարկումը այն էր, որ եթէ անցեալին հրատարակչական գործունէութիւնը
կը սնուցուէր թէ՛ ընթերցողի պահանջարկով եւ թէ՛ մշակութային առաքելութեամբ, ապա այսօր ան վերածուած է աւելի մշակութային յանձնառութեան եւ հայ գիրքի գոյութիւնը ապահովելու անհատական ու հաստատութենական ճիգի։       
                Այս ծիրէն ներս առանձնապէս շեշտուեցաւ հայ դպրոցի դերակատարութիւնը։ Կարօ Յովհաննէսեան եւ Պարոյր Աղպաշեան կարեւորեցին տեսլական ունեցող ղեկավարութեան դերը եւ մատնանշեցին, որ ընթերցասիրութեան ձեւաւորումը կը սկսի ընտանեկան միջավայրէն ու դպրոցէն։ Միւս
կողմէ՝ Պարոյր Աղպաշեան մտահոգութիւն յայտնեց երիտասարդ սերունդին համար հետաքրքրական հրատարակութիւններ պատրաստելու դժուարութեան շուրջ՝ ընդգծելով, որ այսպիսի գաղափար մը իրականացնելու համար անհրաժեշտ է բոլորովին այլ քաղաքականութիւն մը որդեգրել:         
                Ամփոփելով քննարկումը՝ վեր. դոկտ. Փոլ Հայտոսթեան գնահատեց հնչած տեսակէտներուն ու ներկայացուած նիւթերուն բովանդակալից բնոյթը։ Ան նաեւ դիտել տուաւ, որ քննարկուած նիւթերուն շուրջ կարելի է ձեռնարկել աւելի ծաւալուն ուսումնասիրութիւններու եւ զանոնք
հրատարակել «Հայկազեան հայագիտական հանդէս»-ի յառաջիկայ հատորին մէջ։

 

 

 

 

 

 

 

—

Armenpress: Kremlin welcomes Melania Trump’s meeting with Russian and Ukraini

U. S.16:07, 6 November 2026
Read the article in: فارسیFrançaisՀայերենРусский

The Kremlin has welcomed US First Lady Melania Trump’s meeting with representatives of Russia and Ukraine, noting the parties’ willingness to continue their humanitarian work, Russian presidential spokesperson Dmitry Peskov said.

“Of course, this is a very positive meeting, and the main thing is that the positive attitude and willingness to continue such humanitarian work remain,” the Interfax news agency quoted him as saying.

Peskov said Melania Trump and her team had made considerable efforts to carry out a humanitarian operation in the frontline town of Oleshky in the Kherson region.

“They worked together with the ombudsmen of both countries. On our side, Yana Lantratova did a great deal of work, which Melania Trump herself acknowledged,” he added.

On 5 November, Melania Trump held a meeting at the White House with Russian and Ukrainian representatives devoted to the humanitarian mission in Oleshky. Russia was represented by Yana Lantratova and Russian presidential special representative Kirill Dmitriev. Ukraine was represented by Davyd Arakhamia, head of the parliamentary group of President Volodymyr Zelensky’s party, and Ukrainian Human Rights Commissioner Dmytro Lubinets.

Read the article in: فارسیFrançaisՀայերենРусский

Published by Armenpress, original at

—