UNGA81: Armenian, Cypriot FMs discuss deepening bilateral partnership

Armenia17:37, 26 September 2026
Read the article in: FrançaisՀայերեն

Armenia’s Minister of Foreign Affairs and International Trade Ararat Mirzoyan met with Minister of Foreign Affairs of the Republic of Cyprus Constantinos Kombos on the sidelines of the 81st session of the UN General Assembly in New York.

The ministers discussed issues related to deepening bilateral partnership between Armenia and Cyprus, according to the ministry’s readout.

The importance of expanding cooperation in the high-tech and trade and economic sectors was emphasized. The ministers noted the growing momentum in tourism, which is also being facilitated by the establishment of resident embassies.

Views were exchanged on regional developments and cooperation in multilateral platforms.

Read the article in: FrançaisՀայերեն

Published by Armenpress, original at

—

Armenian minister elected First Vice-President of 15th UN Congress on Crime Pr

Armenia15:01, 26 September 2026
Read the article in: ՀայերենРусский

Armenia’s Minister of Justice Srbuhi Galyan has been elected First Vice-President of the 15th United Nations Congress on Crime Prevention and Criminal Justice, the Ministry of Justice has said.

A delegation headed by Minister Galyan is participating in the 15th United Nations Congress on Crime Prevention and Criminal Justice in Abu Dhabi.

At the high-level segment of the Congress, the minister will deliver a speech presenting the reforms and priorities implemented by Armenia in the areas of crime prevention and criminal justice.

High-level bilateral meetings with representatives of partner states and international organizations are also planned as part of the visit.

Read the article in: ՀայերենРусский

Published by Armenpress, original at

—

EU member state ambassadors review work under Resilient Syunik Team Europe ini

Armenia15:50, 26 September 2026
Read the article in: ՀայերենРусский

Ambassador of the Kingdom of the Netherlands to Armenia Marieke Monroy-Winter, alongside ambassadors of other EU member states, reviewed the work carried out under the “Resilient Syunik Team Europe” initiative and discussed further priorities during a meeting at the Syunik Regional Administration office.

“These meetings are an important platform not only for summarizing results, but also for jointly outlining the future directions of our partnership. It was especially valuable to hear the Regional Administration’s vision on this matter,” the Dutch Embassy in Armenia quoted Ambassador Monroy-Winter as saying.

The ambassador, together with partners, saw firsthand how these joint investments work in practice, visiting a dairy producer in Kapan, learning about efforts to improve access to drinking water in Lehvaz, and reaching “Meghri Fruits” company, where support from Team Europe has helped expand production, create new jobs, and enter new export markets.

Read the article in: ՀայերենРусский

Published by Armenpress, original at

—

Armenpress: Cooler weather up ahead, meteorologists say

Armenia16:23, 26 September 2026
Read the article in: ՀայերենРусский

Temperatures will drop by 3-5 degrees Celsius on September 28-29, with occasional precipitation expected in Armenia in the coming days, according to meteorologists.

According to the Hydrometeorology and Monitoring Center, in Yerevan, no precipitation is expected during the day on September 26 and on September 27. Short-term rain and thunderstorms are expected from time to time on the evenings of September 28 and 30, as well as on September 29 and October 1. Wind speeds are expected to increase to 16-19 m/s during thunderstorms.

Elsewhere across the country, short-term rain and thunderstorms are expected in some areas during the day on September 26, September 28 and September 30, and in most areas from time to time on September 29 and October 1. Hail is also possible. No precipitation is expected on September 27 and during the nights of September 28 and 30.

Winds will be southwesterly at 2-5 m/s, increasing to 17-20 m/s during thunderstorms.

Read the article in: ՀայերենРусский

Published by Armenpress, original at

—

Ի՞նչ ցույց տվեց Փաշինյան-Էրդողան հերթական հանդիպումը

Սեպտեմբեր 26, 2026

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակում տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հանդիպումը: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը:

Ընդգծվել է կարգավորման գործընթացն առաջ մղելու կարևորությունը և հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու պատրաստակամությունը, ինչի համատեքստում անհրաժեշտ է համարվել առևտրատնտեսական կապերի խթանումը, գործարար շրջանակների միջև շփումների ակտիվացումը և Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնմանն ուղղված աշխատանքների հետևողական իրականացումը: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ, որոնց ընթացքում շեշտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փաստը, ինչպես նաև TRIPP նախագծի իրականացման և հաղորդակցության ուղիների ապաշրջափակման անհրաժեշտությունը։

Այս հանդիպմանը նախորդել էին Անկարայի բարձրաստիճան պաշտոնյաների ուշագրավ հայտարարությունները, որոնք լրացնում են ընդհանուր և ավելի լայն աշխարհաքաղաքական պատկերը։ Մասնավորապես, Նյու Յորքում՝ «Թուրքիա-Միացյալ Նահանգներ հարաբերությունները մտնում են իրենց 100-րդ տարին» խորագրով պանելի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էր, թե Թուրքիան և ԱՄՆ-ը ակտիվորեն աջակցում են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին և սերտորեն համակարգում են իրենց քայլերը Հարավային Կովկասի հարցում։ Ֆիդանի այս շեշտադրումը բացահայտում է Անկարայի իրական հավակնությունները. Վաշինգտոնի հետ երկխոսությունում Թուրքիան ձգտում է ամրագրել իր՝ Հարավային Կովկասի գլխավոր համակարգողի և Արևմուտքի անվտանգային գործընկերոջ կարգավիճակը՝ փաստացի փորձելով նվազեցնել կամ դուրս մղել այլ խաղացողների ազդեցությունը։

Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ամբիոնից հնչեցրած ելույթում Ռեջեփ Թայիբ Էրդողանը ևս հատուկ անդրադարձել էր հայ-ադրբեջանական կարգավորմանը՝ նշելով. «Մենք հույս ունենք, որ տևական խաղաղություն կհաստատվի Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Մենք բարձր ենք գնահատում և աջակցում ենք պարոն Ալիևի և պարոն Փաշինյանի դրսևորած վճռականությանը հարցի լուծման հարցում»: Թուրքական կողմի այս հռետորաբանությունը միտված է միջազգային հանրությանը ցույց տալու Անկարայի «կառուցողականությունն» ու, այսպես կոչված, խաղաղության օրակարգին սատարելու պատրաստակամությունը, մինչդեռ դրա խորքում շարունակում են գործել խիստ պրագմատիկ և կոշտ աշխարհաքաղաքական հաշվարկներ:

Կարդացեք նաև

  • Փաշինյանը պատրաստվում է գրոհի․ կանխելու միակ շանսը  
  • Հաշվարկով գաղութացում. ամերիկյան ԱԲ գործարաններ՝ Հայաստանում և Ղազախստանում
  • Այն, ինչն Ադրբեջանը պատկերացնում է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հարցում, սրանք իրականացնում են․ Աննա Գրիգորյան

Հայտարարությունների, դիվանագիտական արարողակարգային ժպիտների և նյույորքյան հանդիպումների ետնաբեմում իրականությունը մնում է խիստ հակասական և մտահոգիչ։ Ըստ էության, չնայած պաշտոնական Երևանը դարձել է հարմարավետ գործընկեր Անկարայի ու Բաքվի համար, ետին պլան մղելով Հայոց ցեղասպանության, արցախյան հարցերը, գործնականում Թուրքիան շարունակում է բավարար քաղաքական կամք չդրսևորել երկկողմ հարաբերություններում որակական բեկում գրանցելու և Հայաստանի հետ փակ սահմանները բացելու ուղղությամբ։ Անկարան շարունակում է խուսափել փաստացի քայլերից՝ դրանք սահմանափակելով միայն զուտ խորհրդանշական կամ հումանիտար բնույթի մանր քայլերով, ինչպիսին շրջանառվող Անիի կամրջի վերականգնման մասին հերթական հայտարարությունն է։

Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները շարունակում է պահել ձգձգվող և կառավարվող ճնշման ներքո՝ Անկարան մի կողմից՝ պահպանում է երկխոսության իմիտացիան և միջազգային գործընկերներին հավաստիացնում իր «խաղաղասեր» մտադրությունների մասին, մյուս կողմից՝ գործընթացի տեմպերն ու սահմանների բացման հարցը միտումնավոր սառեցնում է։ TRIPP նախագծի և տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին խոսույթում Թուրքիան առաջնորդվում է բացառապես սեփական և դաշնակից Ադրբեջանի լոգիստիկ շահերով՝ առանց Հայաստանի հետ սահմանի իրական բացման փորձելով ստանալ տրանսպորտային միջանցքների վերահսկողության առավելություններ, ինչը Հայաստանին կարող է թողնել երկարաժամկետ փակուղային վիճակում։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Անկարան շարունակում է հետևել Բաքվի հետ համաձայնեցվածության տրամաբանությանը՝ փաստացի վետո դնելով Երևանի հետ նորմալացման գործընթացի վրա, քանի դեռ Ադրբեջանը չի հասել իր առավելապաշտական բոլոր նպատակների իրագործմանը։

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիբ Էրդողանի հանդիպումը ՄԱԿ-ի հարթակում ավելի շատ տեղավորվում է դիվանագիտական մանևրների և գործընթացը լիակատար փակվելու վտանգից ժամանակավորապես փրկելու տրամաբանության մեջ, քան թե իրական բեկման նախանշան է: Քանի դեռ Թուրքիան շարունակում է առաջնորդվել Բաքվի կողմից թելադրվող նախապայմաններով, իսկ Արևմուտքի հետ գործարքներում Հայաստանն օգտագործվում է միայն որպես մանրադրամ, հայ-թուրքական սահմանների բացումն ու լիարժեք հարաբերությունների հաստատումը կմնան միայն դիվանագիտական կարգախոսների մակարդակում:

Պաշտոնական Երևանի կողմից շրջանառվող «խաղաղության դարաշրջանի» մասին թեզերը չեն արտացոլում տարածաշրջանային իրականությունը։ Դրանք չեն փոխում աշխարհաքաղաքական ուժերի դասավորվածությունը և միայն քողարկում են Անկարայի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառվող շրջափակման ու քաղաքական ճնշման անփոփոխ ռազմավարությունը։

—

Հաշվարկով գաղութացում. ամերիկյան ԱԲ գործարաններ՝ Հայաստանում և Ղազախստանում

Սեպտեմբեր 26, 2026

Թվային գաղութացման մասին խոսակցությունը սովորաբար կատարվում է տվյալների, հարթակների և ծրագրային էկոհամակարգերի համատեքստում: Այսօր արհեստական բանականությունը (ԱԲ) նյութական հիմք է ավելացնում այս կախվածությանը: Խոշոր հաշվողական համակարգերի շահագործման համար անհրաժեշտ են էլեկտրաէներգիա, ցանցեր, հողատարածքներ, ջուր, հովացման համակարգեր և հեռահաղորդակցության կայուն միացում:

Հայաստանում և Ղազախստանում ամերիկյան Firebird ընկերության նախագծերը թույլ են տալիս դիտարկել այս խնդիրը կոնկրետ նյութի հիման վրա։ Երկու դեպքում էլ ընդունող կողմը տրամադրում է տարածք, էլեկտրաէներգիայի մատակարարում և ինժեներական ենթակառուցվածքներ, մինչդեռ բարձր տեխնոլոգիական տարրերը մատակարարվում են ամերիկյան ընկերության կողմից: Հաշվարկային գործունեության արդյունքն ուղղված է ոչ այնքան ազգային, որքան արտասահմանյան թվային տնտեսությունների զարգացմանը:

Թվային կախվածություն

Թվային գաղութատիրության ուսումնասիրությունները սկզբում կենտրոնանում էին տվյալների վրա: Նիք Քուլդրին և Ուլիսես Մեխիասը դրանց արդյունահանումը դիտում էին որպես մարդկային կյանքի յուրացման ձև՝ ի շահ կապիտալիզմի նոր փուլի: Մայքլ Քվեթը շեշտը դրել է թվային համակարգի բուն ճարտարապետության, այսինքն՝ ապարատային և ծրագրային ապահովման, ցանցային կապի ու ենթակառուցվածքների վրա, որոնք հիմնականում վերահսկվում են ամերիկյան տեխնոլոգիական կորպորացիաների կողմից։ Այս իմաստով կախվածությունը ձևավորվում է ոչ միայն անհատական թվային ծառայությունների միջոցով, այլև ամրագրվում է այն տարրերում, առանց որոնց անհնար է տնտեսության և պետական կառավարման համակարգի գործունեությունը:

Կարդացեք նաև

  • Ի՞նչ ցույց տվեց Փաշինյան-Էրդողան հերթական հանդիպումը
  • Այն, ինչն Ադրբեջանը պատկերացնում է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հարցում, սրանք իրականացնում են․ Աննա Գրիգորյան
  • Պուտինը պետք է ասեր՝ հայ ժողովուրդ, Նիկոլը ծախել է ձեզ, թող Եվրոպան էլ գա ու ձեզ պաշտպանի. 2015-ի հրեշավոր դեպքի և այսօրվա պատվիրատուները. Գագիկ Համբարյան

Գեներացնող ԱԲ-ն (AI) այս կախվածությունը դարձրեց էներգատար: NVIDIA-ն օգտագործում է «արհեստական բանականության գործարաններ» հասկացությունը՝ նկատի ունենալով այն ենթակառուցվածքը, որն էլեկտրաէներգիան, տվյալները և հաշվողական սարքավորումները վերածում է թվային արդյունքի՝ չափելով մշակված հարցումների քանակով։ Նման գործարանի համար անհրաժեշտ են ոչ միայն արագացուցիչներ, այլև կապիտալ, կապի գծեր, հովացման համակարգեր, ինժեներական անձնակազմ և սպառման մշտական շուկա:

Սերվերների տեղակայումն ազգային իրավասության տիրույթում ինքնին չի ստեղծում տեխնոլոգիական ինքնիշխանություն: Տվյալների կենտրոնը (data center) կարող է գտնվել պետության տարածքում, սպառել նրա էլեկտրաէներգիան և օգտագործել նրա ցանցերը, բայց միևնույն է՝ մնալ արտաքին տեխնոլոգիական համակարգի մի մասը: Տվյալների կենտրոնը կարող է օգտագործվել նաև այլ երկրների կողմից:

Արհեստական բանականության թվային գաղութացումը հանդես է գալիս որպես աշխատանքի միջազգային բաժանման ձև, որտեղ ընդունող երկիրն ապահովում է նյութական ենթակառուցվածքները, մինչդեռ արտաքին դերակատարը վերահսկում է կրիտիկական տեխնոլոգիաներն ու կապիտալիզացիայի հիմնական ուղիները: Հայաստանում և Ղազախստանում իրականացվող Firebird նախագծերը հնարավորություն են տալիս գնահատելու այս մոդելի գործնական արդյունավետությունը:

Հաշվարկման գինը

Արհեստական բանականության (ԱԲ) էներգետիկ կողմն արդեն դարձել է ներքին հակամարտության առարկա Միացյալ Նահանգներում: Էներգիայի միջազգային գործակալության գնահատմամբ՝ 2024 թվականին տվյալների կենտրոնները սպառել են մոտ 415 միլիարդ կվտ/ժ կամ համաշխարհային էլեկտրաէներգիայի 1,5 տոկոսը։ Մինչև 2030 թվականը այդ ցուցանիշը կարող է գերազանցել 945 միլիարդ կվտ/ժ-ն։ Բեռը կենտրոնացած է առանձին նահանգներում և աճում է ավելի արագ, քան նոր գեներացնող ու ցանցային հզորությունները, ուստի դրա արժեքը որոշակի էներգահամակարգի համար զգալիորեն բարձր է համաշխարհային սպառման մեջ տվյալների կենտրոնների ունեցած միջին մասնաբաժնից:

Առավել ցայտուն օրինակ է Վիրջինիա նահանգը, որտեղ ձևավորվել է տվյալների կենտրոնների աշխարհի ամենամեծ կենտրոնացումը։ Ըստ The Washington Post-ի և Ջորջ Մեյսոնի համալսարանի Շարի անվան քաղաքականության և կառավարման դպրոցի հարցման՝ 2026 թվականի գարնանը հարցվածների միայն 35 տոկոսն է պատրաստ եղել համաձայնել իրենց տարածքում նոր տվյալների կենտրոնի կառուցմանը՝ 2023 թվականի 69 տոկոսի համեմատ։ Հարցվածների 57 տոկոսը կարծում էր, որ արդյունաբերությունը բացասաբար է ազդում տնային տնտեսությունների էլեկտրաէներգիայի վճարների վրա: Երկու երրորդը կողմ էր հարկային արտոնությունների վերացմանը: Փրինս-Ուիլյամ շրջանի իշխանությունները հրաժարվել են աջակցել մոտ 1700 ակր մակերեսով համալիրի նախագծին, որը նախատեսված էր մի քանի տասնյակ օբյեկտների համար։ Վեճը դուրս է եկել բնապահպանական պահանջների շրջանակից. հանրային լայն քննարկում է ծավալվել այն հարցի շուրջ, թե ով է վճարելու նոր ցանցերի կառուցման և էներգիայի արտադրության համար:

Օհայոյում հակամարտությունը սակագնային լուծում ստացավ։ Նահանգի սպառողների շահերի ներկայացուցչի գրասենյակը նախազգուշացրել է, որ տվյալների խոշոր կենտրոնների միացումը պահանջում է ցանցերի արդիականացում, որի արժեքը, նախկին կարգի համաձայն, կարող էր բաշխվել բոլոր բաժանորդների միջև: Հանրային լսումներից հետո Օհայոյի կոմունալ ծառայությունների հանձնաժողովը 2025 թվականի հուլիսին հաստատեց հատուկ սակագին՝ ավելի քան 25 ՄՎտ հզորությամբ նոր օբյեկտների համար: Նրանք պարտավոր են տասներկու տարվա ընթացքում վճարել պայմանագրային հզորության առնվազն 85 տոկոսը, նույնիսկ, եթե փաստացի սպառումը ցածր լինի։ Թերբեռնման ռիսկը դրվել է նախագծերի նախաձեռնողների վրա:

Բերված օրինակները ցույց են տալիս ԱԲ ենթակառուցվածքի մասշտաբների քաղաքական գինը: Էներգահամակարգի արդիականացման հարցն այստեղ դրված է հանրային և կարգավորող հարթությունում. խոշոր սպառողը պետք է վճարի իր առաջացրած ծախսերի համար և դրանք չփոխանցի տնային տնտեսություններին:

Ընկերությունների՝ արտաքին շուկաներ դուրս գալու դեպքում այլ իրավիճակ է ստեղծվում։

Երկրները, որոնք շահագրգռված են ներդրումներով և նորագույն տեխնոլոգիաների հասանելիությամբ, կարող են համաձայնել տրամադրել հողատարածք, կապ, հովացման համակարգեր և քաղաքական երաշխիքներ՝ առանց ներդրողի կողմից համարժեք պարտավորությունների ստանձնման: Սա, իհարկե, չի նշանակում, որ ամերիկյան թվային կապիտալի արտաքին ընդլայնումը պայմանավորված է ԱՄՆ-ից ոչ պոպուլյար օբյեկտների մեխանիկական դուրսբերմամբ:

Ամերիկյան շուկայում պայմանների խստացումը բարձրացնում է այն ազգային իրավասությունների արժեքը, որոնք պատրաստ են տրամադրել ենթակառուցվածքներ և երաշխավորել միացումը։ Այդ դեպքում հաշվողական արտադրանքի հիմնական շահառուն դառնում է արտաքին պատվիրատուն, իսկ էներգետիկ տնտեսության ընդլայնումը մնում է ընդունող երկրի խնդիրը։

Հայաստանն ու Ղազախստանը նման կոնֆիգուրացիայի երկու տարբերակ են ցուցադրում։

Հայկական հանգույց

2026 թվականի օգոստոսին Հրազդանում (ՀՀ Կոտայքի մարզ) գործարկվեց ամերիկյան Firebird ընկերության ԱԲ գործարանի առաջին հերթը։ Մոտ 18 ՄՎտ հզորությամբ մեկնարկային համալիրը ստացել է ավելի քան 6 հազար NVIDIA Blackwell արագացուցիչներ։ Նախագծի սկզբնական արժեքը գնահատվել է 500 միլիոն դոլար։ 2027 թվականի վերջին Firebird-ը մտադիր է Հայաստանի ենթակառուցվածքները հասցնել 300 ՄՎտ-ի և Blackwell ու Rubin ընտանիքների ավելի քան 70 հազար արագացուցիչների: NVIDIA-ն հայտարարել է նախագծում ներդրումներ կատարելու մտադրության մասին, իսկ ավելի վաղ կապիտալ էր տրամադրել ամերիկյան CoreWeave-ը։

Ծրագրի շրջանակը կախված է ամերիկյան արտահանման կարգավորող մարմնի (Արդյունաբերության և անվտանգության բյուրո) որոշումներից։ 2026 թվականի փետրվարին Firebird-ը հայտնել էր Հայաստան ևս 41 հազար GB300 արագացուցիչների մատակարարման լիցենզիա ստանալու մասին։ Հայտարարված ծրագրի ընդհանուր արժեքն այն ժամանակ գնահատվում էր 4 միլիարդ դոլար։

Ընդլայնման ծրագիրը ներկայացվել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ 2026 թվականի փետրվարին Երևան կատարած այցի ժամանակ։ Դրան նախորդել էր 2025 թվականի օգոստոսին ստորագրված հայ-ամերիկյան հուշագիրը՝ արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում համագործակցության մասին։ 2026 թվականի մայիսի Ռազմավարական գործընկերության խարտիայում առանձնակիորեն ամրապնդվել է փոխգործակցությունը կիսահաղորդիչների մատակարարման անվտանգ շղթաների, արտահանման վերահսկման և զգայուն տեխնոլոգիաների վերահասցեավորման կանխարգելման ուղղություններով։

Պաշտոնապես ամերիկյան պետությունը հանդես չի գալիս որպես նախագծի մասնակից։ Այնուամենայնիվ, հենց ամերիկյան իրավասությունն է որոշում հիմնական սարքավորումների հասանելիությունը, իսկ ծրագրի քաղաքական աջակցությունը նվազեցնում է մասնավոր կապիտալի ռիսկերը: Առանց արտահանման լիցենզիայի՝ Firebird-ը չի կարողանա անցնել հայտարարված մասշտաբի ընդլայնմանը: Ընդհանուր առմամբ, մատակարարվող սարքավորումների անվանացանկի ընդլայնման, դադարեցման կամ սահմանափակման մասին որոշումները կայացվելու են Հայաստանի սահմաններից դուրս։

Ապագա պահանջարկի կառուցվածքը շատ խոսուն է. Firebird-ը հայտարարում է, որ հայկական հարթակը պետք է ապահովի ԱԲ հաշվարկների ներքին պահանջարկը, սակայն հզորությունների մոտ 90 տոկոսը նախատեսվում է տրամադրել տարածաշրջանում գործող ամերիկյան ընկերություններին։ Առաջին պատվիրատուներից մեկը համարվում է Perplexity-ն։ Հետևաբար, Հրազդանի գործարանի հիմնական արտադրանքն ուղղված է ոչ թե ազգային թվային տնտեսությանը, այլ արտաքին հաճախորդներին։ Այսպիսով, Հայաստանը տրամադրում է արտադրության ֆիզիկական միջավայր, մինչդեռ տեխնոլոգիական հարթակը, պահանջարկի «առյուծի բաժինը» և իրացման հիմնական ուղիները գտնվում են նրա սահմաններից դուրս:

Առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում նախագծի էներգետիկ հարթությունը։ 2025 թվականին Հայաստանն արտադրել է 10,01 միլիարդ կվտ/ժ էլեկտրաէներգիա։ 300 ՄՎտ շարունակական բեռնվածությունը համապատասխանում է տարեկան 2,63 միլիարդ կվտ/ժ-ի, ինչը կազմում է ընթացիկ արտադրության ավելի քան մեկ քառորդը: Կարևոր է ընդգծել, որ համալիրի հայտարարված հզորությունը նույնական չէ դրա մշտական բեռնվածության հետ: Այնուամենայնիվ, նույնիսկ ավելի քիչ ծանրաբեռնվածության դեպքում օբյեկտը կպահանջի էներգետիկ պահուստներ, ցանցային ներդրումներ և արտադրության երաշխավորված հիմնական աղբյուր:

2026 թվականի օգոստոսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ տվյալների (դատա) կենտրոնների կառուցումը ստիպում է նորովի գնահատել երկրի էլեկտրաէներգիայի երկարաժամկետ պահանջարկը՝ ներառյալ նոր ատոմակայանի հարցը։ Քիչ անց նա հնարավոր համարեց անհրաժեշտության դեպքում էլեկտրաէներգիայի ներմուծումը տարբեր երկրներից, այդ թվում՝ Ադրբեջանից՝ լրացուցիչ տարբերակների որոնումը կապելով ԱԲ ոլորտում ներդրումների հետ։ Խնդիրն այստեղ ոչ թե էլեկտրաէներգիայի միջսահմանային առևտուրն է՝ որպես այդպիսին, այլ այն, որ հարյուրավոր մեգավատտների անընդհատ բեռը նախապես հենվում է քաղաքականապես խոցելի աղբյուրի վրա: Ադրբեջանից մատակարարումները կախված կլինեն ոչ միայն գնից և տեխնիկական թողունակությունից, այլև հայ-ադրբեջանական հարաբերությունների վիճակից, որոնցում վստահության մակարդակը դեռևս բավականին ցածր է: Այս դեպքում օբյեկտի էներգամատակարարումը կապված կլինի ոչ միայն սարքավորումների արտաքին մատակարարի, այլև էլեկտրաէներգիայի արտաքին աղբյուրի հետ։

Հանրապետության տեխնոլոգիական և էներգետիկ անվտանգության տեսանկյունից այս դասավորությունը նպատակահարմար չէ։ Ընդհանուր առմամբ, Firebird-ի հայտարարված պարամետրերն արդիականացնում են Հայաստանում նոր բազային հզորությունների և, առաջին հերթին, նոր ԱԷԿ-ի ստեղծման անհրաժեշտության հարցը։

Ղազախական հանգույց

Ղազախական նախագիծը ցույց է տալիս տեխնոլոգիական կախվածության նույն ներուժը, սակայն այլ ռեսուրսային բազայի վրա։ Էկիբաստուզում ձևավորվում է տվյալների կենտրոնների հովիտը՝ մոտ 1400 հեկտար մակերեսով կլաստեր՝ հզորությունը մինչև 1 ԳՎտ հասցնելու հեռանկարով։ Ակնկալվում է, որ 125 ՄՎտ հզորությամբ առաջին հերթը պետք է սկսի աշխատել 2027 թվականի առաջին կեսին, նույն հզորությամբ երկրորդը՝ 2028 թվականին։ Էկիբաստուզը Ղազախստանի ածխի արտադրության հիմնական կենտրոններից մեկն է, որն ունի խոշոր էլեկտրակայաններ և ցանցային ենթակառուցվածքներ:

Բաց աղբյուրների համաձայն՝ ծրագրի արժեքը հասնում է 10 միլիարդ դոլարի։ Այս ցուցանիշն ավելի ճիշտ է դիտարկել որպես կլաստերի ամբողջական զարգացման դեպքում համաձայնագրերի պոտենցիալ ծավալ, այլ ոչ թե որպես արդեն իսկ իրականացվող ներդրումային ծրագիր։ Առաջին փուլում քննարկվում է մոտ 5 միլիարդ դոլարի հարցը՝ ներառյալ մինչև մեկ միլիարդ դոլար պետական «Ղազախտելեկոմ»-ի կողմից՝ բազային ենթակառուցվածքի համար։ Ղազախական կողմն ապահովում է էներգամատակարարումը, սառեցումը և կապը, իսկ Firebird-ը ֆինանսավորում է հաշվարկային սարքավորումները և կազմակերպում NVIDIA արագացուցիչների հասանելիությունը։ Սեփականության և եկամուտների բաշխման ճշգրիտ կառուցվածքը դեռևս չի բացահայտվում:

Իհարկե, ԱԲ արտադրանքի արտահանումը կարող է ավելի շահավետ լինել, քան ածխի կամ էլեկտրաէներգիայի արտահանումը, քանի որ այն ստեղծում է հեռահաղորդակցության, ինժեներական ծառայությունների և հմուտ աշխատուժի պահանջարկ: Այնուամենայնիվ, համագործակցության ընդունված մոդելը չի վերացնում Ղազախստանի հումքային մասնագիտացումը, քանի որ հիմնական եկամուտը, մտավոր սեփականությունը և պատվերների կառավարումը մնում են երկրի սահմաններից դուրս:

Կարևոր է նշել, որ Ղազախստանն ունի անհամեմատ ավելի մեծ ռեսուրսային բազա, քան Հայաստանը, սակայն նրա էներգահամակարգը վերջին տարիներին բախվել է որոշակի դեֆիցիտի։ 2025 թվականին արտադրությունը կազմել է 123,1 միլիարդ կ/Վտժ՝ 124,6 միլիարդ սպառման դեպքում։ Կառավարությունը հույս ունի փակել այդ բացը 2027 թվականին և մինչև 2029 թվականը պրոֆիցիտ (ավելցուկ) ձևավորել՝ նոր հզորությունների լայնածավալ ներդրման հաշվին։ Պաշտոնական կանխատեսումներում արդեն իսկ ներառված են ԱԲ էներգատար ենթակառուցվածքների կարիքները։ Այսպիսով, ԱԲ գործարանների գործարկումը պահանջում է էներգետիկ բազայի ընդլայնում, իսկ գիգավատտանոց կլաստերի ամբողջական իրականացման դեպքում այն ստիպված կլինի էլեկտրաարտադրության, ցանցերի և ջրային ռեսուրսների համար մրցակցել արդյունաբերության, քաղաքների և այլ ոլորտների հետ: 

Որոշ եզրակացություններ

Հայկական և ղազախական հարթակները շատ առումներով նման են։ Դրանք կապված են մեկ օպերատորի, NVIDIA արագացուցիչների մատակարարման, ամերիկյան արտահանման որոշումներից կախվածության և արտաքին պահանջարկի կողմնորոշման հետ: Այս սխեմայի աշխատանքի համար Վաշինգտոնից չի պահանջվում սեփական միջոցներով տվյալների կենտրոններ կառուցել։ Firebird-ը ղեկավարում է նախագծերը, NVIDIA-ն մատակարարում է կրիտիկական սարքավորումները, ամերիկյան արտահանման ռեժիմը որոշում է արագացուցիչների հասանելիությունը, իսկ ազգային կառավարություններն ապահովում են հողատարածք, էներգամատակարարում և, ամենակարևորը, քաղաքական երաշխիքներ:

Այսպես, ըստ The Wall Street Journal-ի տվյալների՝ NVIDIA-ի մատակարարումների ընդլայնման հնարավորությունը քննարկվել է հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի համատեքստում։ Նույնիսկ, եթե դրանից ուղղակի պատճառահետևանքային կապի մասին եզրակացություն չանենք, փաստն ինքնին վկայում է արտահանման լիցենզիայի՝ որպես արտաքին քաղաքական գործիքի օգտագործման մասին։

Այսպիսով, Հայաստանն ու Ղազախստանը, լինելով ԵԱՏՄ անդամներ, աստիճանաբար ընդգրկվում են ամերիկյան տեխնոլոգիական շղթայում։ Այս կազմաձևում է, որ թվային գաղութատիրությունը ստանում է ենթակառուցվածքային բնույթ: Ազգային տարածքն ու էներգահամակարգն օգտագործվում են հաշվարկային ռեսուրսների արտադրության համար, սակայն տեխնոլոգիական միջուկի՝ արագացուցիչների, ծրագրային միջավայրի և արտաքին պահանջարկի նկատմամբ վերահսկողությունը պահպանվում է ամերիկյան ընկերությունների ու կարգավորող մարմինների կողմից: Եթե Հայաստանն ու Ղազախստանը չապահովեն այդ հզորությունների մի մասի հասանելիությունն իրենց համար, ինչպես նաև մասնակցությունը եկամուտների բաշխմանը, ԱԲ գործարանները կաշխատեն առաջին հերթին արտաքին թվային տնտեսության զարգացման համար։

ՎԱՀԵ ԴԱՎԹՅԱՆ

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ ԳԱ Չինաստանի և ժամանակակից Ասիայի ինստիտուտի Կովկասյան հետազոտությունների կենտրոնի առաջատար գիտաշխատող, Հարավային դաշնային համալսարանի Միջազգային և տարածաշրջանային գործընթացների կիրառական վերլուծության կենտրոնի առաջատար գիտաշխատող

globalaffairs.ru

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի




—

Վարձերի կտրուկ բարձրացումը շատ լուրջ ազդեցություն է թողնում մարդկանց կյանքի ո

Սեպտեմբեր 26, 2026

Վերջին մեկ ամսվա ընթացքում քաղաքացիները բողոքում են վարձակալած բնակարանների գների բարձրացումից։ Այն քաղաքացիները, որոնք բողոքում են այդ թանկացումից, նույնիսկ համացանցում արշավ են սկսել՝ դեմ արտահայտվելով այս ամենին։

Անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի անդամ Անդրանիկ Հարությունովի խոսքով՝ ոլորտը չկարգավորվող է, խնդիրն էլ բավականին նուրբ է։

«Այն մարդիկ, ովքեր վարձակալությամբ են ապրում, վարձերի կտրուկ բարձրացումը շատ լուրջ ազդեցություն է թողնում նրանց կյանքի որակի վրա։ Ստացվում է, որ այդ մարդիկ իրենց եկամտի մեծ մասը տալիս են բնակարանի վարձ ու խնդիր է առաջանում մյուս ծախսերը հոգալու հետ կապված։

Վարձակալության գները բարձրացել են, քանի որ այս պահին մեծ հոսք կա դեպի Հայաստան, թե՛ զբոսաշրջային, թե՛ միգրացիայի մասով։ Բոլորս էլ գիտենք, որ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ երկու երկրում էլ կյանքի որակի հետ կապված խնդիրներ կան, քաղաքացիներն արտագաղթում են տարբեր երկրներ։ Վերջին շրջանում ռուսական ու հայկական մեդիայում լուրեր են շրջանառվում, որ ՌԴ-ում հնարավոր է մոբիլիզացիա լինի, ու այդ ֆոնին մարդիկ հեռանում են այնտեղից։ Բացի սա, երբ մարդիկ ՌԴ-ից գալիս են, պատճառաբանում են, որ այնտեղ ապրելը բարդ է, կյանքը թանկացել է։ Այդ մարդիկ գալիս են Հայաստան, կամ երկարաժամկետ բնակարան են վարձակալում, կա՛մ բնակարան են գնում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Անդրանիկ Հարությունովը։

Կարդացեք նաև

  • Ասելու են՝ պապայիդ պարտքը փակի, նոր արի. սա թոկ է ժողովրդի վզին. Ի՞ՆՉ ՓՈՂ Է ՊՏՏՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. Նաիրի Սարգսյան
  • Հայաստանի բողոքը ԵԱՏՄ-ում․ իրավական ճանապարհ, քաղաքական փակուղի
  • Տեխնիկական բողոք՝ քաղաքական հիմքով խնդրի դեմ. Ինչպե՞ս են ՀՀ իշխանությունները փորձում վերացնել ԵԱՏՄ սահմանափակումները ՀՀ-ի նկատմամբ

Ըստ մեր զրուցակցի, եթե նախկինում Ռուսաստանից և Ուկրաինայից Հայաստան էին գալիս և մի քանի ամսով էին բնակարաններ վարձակալում՝ սպասելով, որ պատերազմն կավարտվի ու կվերադառնան, հիմա այդպես չէ՝ գալիս են երկարաժամկետ մնալու համար։ Հետևաբար, երբ շուկայում բնակարանների պահանջարկը մեծանում է, այդ ամենն ավտոմատ ազդում է գների վրա։

«Ցանկացած շուկայում, երբ որևէ ապրանքի պահանջարկը մեծանում է, գինն ավտոմատ բարձրանում է։

Մարդիկ շարժում են սկսել՝ ոչ գների բարձրացմանը, բայց դրա իմաստը չկա, քանի որ սովորաբար նման շարժումներն ուղղված են լինում կառավարիչների, պետական պաշտոնյանների կամ խոշոր կորպորացիաների դեմ, երբ ուզում են մարդկանց որոշումների դեմ ճնշումներ գործադրել։ Հիմա այս պարագայում բնակարանների սեփականատերերը հազարավոր ֆիզիկական անձինք են, ովքեր ունեն կապիտալ ու հանձնում են վարձակալության, տեսնում են, եթե պահանջարկը մեծ է,  վարձակալության գները բարձրացնում են։ Հիմա չեն կարող տարբեր ֆիզիկական անձանց դեմ շարժում սկսել, սա արդյունք չի տալու։ Փոխարենը՝ պետք է առաջարկել սոցիալական ինչ-որ ծրագիր, որով կբարելավվի, օրինակ, հիփոթեքով բնակարաններ ձեռք բերելու պայմանները։ Հիմա հիփոթեքի տոկոսը 12-15 է, սա շատ բարձր տոկոս է տուն գնելու համար»,-հավելեց մեր զրուցակիցը։

Անդրանիկ Հարությունովը նշեց, որ պետությունը ոչ թե պետք է բնակարաններ կառուցի ու տա քաղաքացիներին, այլ աշխատանքներ տանի՝ բնակարաններ ձեռք բերելու պայմաններն այնպես անի, որ դրանք հասանելի լինեն բոլորին։

«Խնդիրը կա, հետևաբար՝ պետք է լուծումը լինի։ Մարդիկ վարձով ապրում են, օրինակ, դպրոցում են աշխատում կամ ԱԻՆ-ում, մենք հո նրանց չե՞նք ասելու՝ գնացեք Վանաձորում ապրեք։ Պետք է այնպես անեն, որ մարդիկ հնարավորություն ունենան ձեռք բերելու անշարժ գույք այն տարածքում, որտեղ ցանկանում են»,- ընդգծեց Անդրանիկ Հարությունովը։

—

168: Սա անուղղակի պատերազմ է․ «Պաքս-Ադրբեջան»․ ինչո՞ւ Փաշինյանը լռեց ՄԱԿ-ում.

Սեպտեմբեր 26, 2026

«ՄԱԿ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթը բովանդակային առումով չէր տարբերվում մյուս ելույթներից։ Չեմ կարող ասել, թե այդ ելույթը որքանով էր ուղղված ներքին լսարանին, որովհետև ՄԱԿ-ում ելույթ ունեցող պաշտոնյաները դա ավելի շատ ուղղում են միջազգային հանրությանը։ Նիկոլ Փաշինյանի ելույթը չէր պատասխանում այն անվտանգային հարցերին, որոնք իրականում ձևավորվել են Հայաստանի շուրջ»,- այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի ընթացքում ասաց քաղաքագետ, խորհրդատու Վազգեն Հովհաննիսյանը՝ խոսելով ՄԱԿ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթի, հայ-ադրբեջանական, հարաբերությունների և, այսպես կոչված, խաղաղության գործընթացի մասին։

Քաղաքագետը դժվարացավ խոսել Նիկոլ Փաշինյանի վարքաբանական մոդելից և պատասխանել հարցին, թե ինչո՞ւ նա ՄԱԿ ամբիոնից չխոսեց ադրբեջանական սպառնալիքների մասին, քանի որ, ըստ նրա, Փաշինյանի վարքաբանական մոդելը պայմանավորված է միայն սեփական իշխանությունը պահպանելով և արդարացնելով այն գործընթացը, որը սկսել է։

«Եթե Նիկոլ Փաշինյանն անվտանգության տեսանկյունից ասեր, որ Ադրբեջանի վերջին հայտարարությունները սպառնալիք են Հայաստանի համար, նշանակում է, պետք է ընդուներ, որ ամբողջ խաղաղության գործընթացը ձախողված է, որովհետև 2 օր առաջ Ադրբեջանի նախագահը ասաց, որ Սևան չկա, այլ կա Գյոյչա։

Կարդացեք նաև

  • Հայաստանը պետք է զինվի պաշտպանվելու համար. մեր բանակը Պաշտպանության նախարարություն է կոչվում, ոչ թե ռազմական նախարարություն. Նուբար Չալըմյան
  • WSJ․ ԱՄՆ-ն օգտագործել է Nvidia-ի չիպերի խոստումը՝ Հայաստան-Ադրբեջան համաձայնագրին աջակցելու համար
  • Այս շրջանն անվանում ենք «արատավոր» շրջան. Փորձագետները` TRIPP-ի և ադրբեջանական նկրտումների մասին

Երկարաժամկետ խաղաղությունը դա ուժային բալանսն է, և ուժային բալանսի դեպքում, եթե կան որոշակի պայմանավորվածություններ, ապա դրանք կարող են ի կատար ածվեն, մնացած բոլոր դեպքում ժամանակավրեպ են։

Այն խաղաղության գործընթացը, որն այսօր տեղի է ունենում Հայաստանի ու Ադրբեջանի միջև՝ կոչվում է նեգատիվ խաղաղություն։ Սա միակողմանի, պարտադրվող խաղաղությունն է, այսինքն՝ Ադրբեջանը միակողմանի Հայաստանին պարտադրում է այն օրակարգը, որն իր համար ձեռնտու է։ Կար «պաքս-հռոմա», այսինքն՝ խաղաղություն Հռոմի պայմաններով, հիմա էլ կա «պաքս-Ադրբեջան»՝ խաղաղություն Ադրբեջանի պայմաններով։ Ռազմական գործիքի չկիրառումը, դա չի նշանակում խաղաղություն, որովհետև եթե չի կիրառվում ռազմական գործիք, բայց Ադրբեջանը հասնում է իր ռազմավարական նպատակներին, սա անուղղակի պատերազմ է։ Հիմա հայկական խոսույթում կա «հիբրիդային պատերազմ» հասկացությունը, բայց սա անուղղակի պատերազմն է։ Ադրբեջանն անուղղակի պատերազմով Հայաստանից կորզում է այն զիջումները, որոնք նրան տալիս են ռազմավարական առավելություն։ Այդ ամենից հետո, եթե պետք լինի ռազմական գործիքի կիևառմամբ հասնել ինչ-որ նպատակների, ապա Ադրբեջանի համար վճարելիք գինն ավելի ցածր է լինելու։ Երկրորդը՝ մեր հնարավոր դիմադրության արդյունքը կարող է լինել ուղղակի զինաթափումը»,- հավելեց քաղաքագետը։

Քաղաքագետը նաև նկատեց, որ ամեն փուլում Ադրբեջանի պայմանները փոխվում են և այդպես էլ շարունակվելու է։ Նույնիսկ, եթե Հայաստանի Սահմանադրությունն Ադրբեջանի ճաշակով փոխվի, ապա այդ պահանջները շարունակվելու են։ Այս ամենին զուգահեռ, երբ Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է «օկուպացիոն» երկիր լինելու մեջ, Հայաստանում այդ խոսույթը կիրառվում է, քանի որ Արցախի ինքնորոշման համար մղվող պայքարն իշխանությունների կողմից ներկայացվում է՝  որպես օկուպացիոն պատերազմ։ Սա հանգեցնելու է նրան, որ Ադրբեջանը կգնա միջազգային իրավունքի գործիքի կիրառման։

«Ադրբեջանը քանի որ ուժ ունի, կարող է այդ գործիքը կիրառել և պահանջում է կոմպենսացիաներ։ Ավելի քան վստահ եմ, որ հետագայում՝ այս պահանջը բավարարելուց հետո, Ադրբեջանն անցնելու է մյուս պահանջին։ Չեմ կարող ասել, թե այդ պահանջներն ինչ տեսքով կլինեն, բայց ոչ միայն Ալիևը, այլև Հաջիևը մշտապես խոսում են այս մասին։ Ադրբեջանը փուլ առ փուլ, ոչ ռազմական գործիքի կիրառմամբ Հայաստանից կորզելու է զիջումներ՝ նպատակ ունենալով Հայաստանին վերջնական ենթարկել աբսորբցիայի։

Հայաստանը որևէ պահանջ չունի Ադրբեջանից, հայկական կողմը գտնվում է աղերսողի վիճակում, որպեսզի «Խաղաղության պայմանագիրը» ստորագրվի, և Նիկոլ Փաշինյանը հանրությանը հայտարարի, որ խաղաղություն ունի»,- նշեց քաղաքագետը։

Վազգեն Հովհաննիսյանը խոսեց նաև հայ-ռուսական հարաբերությունների մասին, այդ հարաբերությունները բնորոշեց՝ որպես տուրբուլենտ վիճակում գտնվող հարաբերություններ։

«Ռազմավարական տեսանկյունից հայ-ռուսական հարաբերություններն ունեն անվտանգային մեծ վակուում, այսինքն՝ հստակեցված չէ, թե երկուստեք ինչ անվտանգային ակնկալիքներ ունեն։ Կա նաև տնտեսական կոմպոնենտ, հարաբերությունների վատթարացումը բերել է նրան, որ Ռուսաստանը տնտեսական պատժամիջոցների գործիքակազմ է կիրառում։ Արդեն առաջին «ծիծեռնակները» կան։ Հետաքրքիր է, որ Կենտրոնական բանկի նախագահն ասել է, որ գազի գնի թանկացումը մեր տնտեսության համար շատ ծանր հետևանքներ կարող է ունենալ։ Կոմպետենտ իշխանությունը պետք է փորձեր առնվազն այս ռիսկը դարձնել կառավարելի»,- ընդգծեց Վազգեն Հովհաննիսյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում




—

Asbarez: The Ground Diversity Stands On: Accountability

BY MAYA BALMANUKYAN

EDITOR’S NOTE: The following article was first published by OurNationalConversation.org, reposted with permission.

We have all heard the phrase “diversity is a strength.” But what happens when a hate incident targets a community in a city where that very identity is deeply rooted? In Glendale, California, a recent incident suggests that the phrase is only as strong as the accountability behind it.

Armenian identity has a longstanding presence in Glendale, dating back to the early 1900s. Today the city is home to one of the largest Armenian populations in the United States, with Armenian churches, schools, businesses, and cultural organizations woven into its everyday life. As an ethnic minority in the United States, Armenian-Americans are able to thrive in their cultural identity within Glendale, where their culture, language, and traditions remain visible and are preserved across generations.

Yet even in a city where Armenian identity is so firmly recognized — arguably a staple of the city itself — anti-Armenian hostility still finds ways to surface.

In late August of this year, fliers designed to resemble folded $100 bills were found containing derogatory anti-Armenian language. One side displayed the slur “STUPIDIANS,” with the letters colored in red, blue, and orange — the colors of the Armenian flag. The materials were made to look like money, inviting unsuspecting residents and children to pick them up, only to reveal the message: “THIS IS AMERICA NOT STUPID ARMENIA.”

As the Armenian National Committee of America’s Glendale chapter and local Armenian-American news outlets put so eloquently, this was not the first anti-Armenian incident to occur in the region — Armenian churches, community institutions, and schools have also been targeted before, raising concerns that this type of hostility is not entirely isolated.

The location and timing made this incident particularly troubling. The materials were distributed throughout the residential neighborhood surrounding Glenoaks Elementary School — an elementaryschool where children as young as five years old are still developing the fundamental skills they need to understand and navigate the world around them. A folded bill on a sidewalk is easy for a child to pick up. The colors come to their eyes first — red, blue, orange. Then the words form. Their small hands go still, and their curious mind goes blank. The walk home continues, a little quieter than before.

That same week, the Glendale Unified School District launched the nation’s first Western Armenian Dual Language Immersion Program at Glenoaks — a milestone for the preservation of Western Armenian language and culture for future generations. While a historic step was being taken toward preserving Armenian culture in America, messages were circulating designed to disparage that same culture just streets away. Beyond the symbolism of these two events unfolding in the same week, the deeper concern is how Armenian children may come to view their own heritage.

What about Armenian residents who have called Glendale home for generations? What about the parents whose children may be exposed to messages like this on their walk to school? What about non-targeted communities who witness hatred directed at a community that is part of their own city? Incidents like this one shape how families, neighbors, and the broader community come to understand the safety of the city they reside in

This is where the comforting language of inclusion runs into a harder question. In recent years, a particular emphasis has been placed on cultural diversity — the idea that differences are what bring a society together, and that everyone, regardless of race or ethnicity, is meant to be language falls apart; the phrase “diversity is a strength” starts to feel less like a value and more like a slogan. Is it really a strength if one of the communities that makes Glendale so diverse can still be targeted with slur-filled fliers scattered near an elementary school? The answer depends less on the phrase itself than on what the community does after an incident like this — and that is the real measure of whether “diversity is a strength” means anything at all.

If the Armenian-American community is to feel that its culture is truly valued, acts of hate against that culture must be met with accountability. When previous incidents go without meaningful consequences, it sends the message that this behavior carries little risk — which only makes future incidents easier to repeat.

Real accountability starts with documenting hate incidents, investigating them, identifying those responsible, and making clear that targeted communities are not expected to simply absorb repeated hostility.

But accountability does not come from institutions alone — it depends just as much on the people within the community.

Individuals have a responsibility to address hostility, even when it is not directed at them personally.

See discriminatory fliers scattered on the ground? Reportthem. Hear derogatory language?

Speakout. Witness someone being targeted because of their ethnicity? Refuseto stay silent.

Residents can also refuse to let an incident die down once the initial outrage fades — by continuing to ask about the investigation, supporting organizations that document hate incidents, and pushing local leaders to explain what steps are being taken to prevent similar acts.

Non-Armenian residents have just as much of a role in this response as Armenian residents do. When people speak up for a community other than their own, they make it clear that prejudice is not merely the problem of the group being targeted — it is a problem for the entire city. That principle extends far beyond Glendale.

This same principle drove Martin Niemöller to write so starkly: “First they came for the socialists, and I did not speak out — because I was not a socialist. Then they came for the trade unionists, and I did not speak out — because I was not a trade unionist. Then they came for the Jews, and I did not speak out — because I was not a Jew. Then they came for me — and there was no one left to speak for me.“

Individuals have a responsibility to address hostility, even when it is not directed at them personally.

Every community, regardless of race, ethnicity, religion, or cultural background, is stronger when its members refuse to stay indifferent to hatred directed at others. Communities cannot protect diversity by standing apart from one another; they have to come together, both to prevent discrimination and to demand real solutions when acts of hate occur.

Only then does “diversity is a strength” stop being a phrase we repeat and start being one we can actually stand behind.

Maya Balmanukyan is an alumna of the ANCA Western Region’s 2026 Internship Program and a student at California State University, Northridge.

—

Perla Kantarjian’s Debut Novel Turns Genocide and Present-Day Collapse Into a

“You Must Become Field” is a Debut that Moves with Astonishing Fluidity between English, Armenian, and Arabic to braid the 1915 Armenian Genocide with Contemporary Catastrophe— Lebanon’s Revolutions and Collapses, Artsakh’s Ethnic Ceansing, Airstrikes over Beirut

Perla Kantarjian maps the aesthetics of enduring calamity with surgical, dark feminine precision— $12 oat milk lattes ordered while the lira collapses, gel nails applied during drone strikes, the exact shade of OPI red chosen for a wartime pedicure, girls fixing each other’s eyeliner in club bathrooms between ceasefire news. She writes girlhood and nationhood as twin violences demanding the body, both met with fury cloaked in consumer gloss and devastating wit. Beneath balayage appointments and SHEIN hauls lies the calculus of inherited trauma: women’s wombs conscripted to “write back what the rifle erased,” beauty rituals and pleasure weaponized as refusal.

These poems shatter into fragments, lists, concrete shapes, essayistic sprawl— refusing to be easy, to be consumable, to let you look away. Multilingual and restless, they sound like catastrophe feels in a diaspora body: urgent, recursive, impossible to translate but desperate to be understood. This is what it means to be field and seed and what grows back wild.

Perla Kantarjian

“A bold and unapologetic reckoning,” said Anthony Anaxagorou, author of “Heritage Aesthetics” and “After the Formalities.”

“An urgent and necessary new voice for our times,” said Marjorie Lotfi, author of “The Wrong Person to Ask.”

“I was immediately captivated by the risks this author took with language. Lyrical and meditative, it also turns away from familiar constructions. I absolutely love Perla’s work,” said Alycia Pirmohamed, author of “Another Way to Split Water.”

Perla Kantarjian is a Lebanese-Armenian writer whose work has appeared in Electric Literature, The Rumpus, Wasafiri, Black Warrior Review, and elsewhere. Her poetry has been recognized by the National Poetry Competition, Bridport Prize, and other international awards, and one of her poems was selected for the Lunar Codex project and archived on the Moon. She holds an MA in Creative Writing from the University of East Anglia, where she was the 2021–22 Sonny Mehta Scholar. A former journalist and editor at Annahar newspaper, she currently serves on the editorial team of Rusted Radishes. Raised speaking Armenian and Arabic, she writes in English.

“You Must Become Field” is now available for purchase from its publisher Bad Betty Press, selected bookstores across the UK and online retailers worldwide. Kantarjian is a featured guest in the Literary Lights 2026 reading series this year.

—