Հայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտ

Նոյեմբեր 4, 2026

Հայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և հայոց պետականության առջև ծառացած ճակատագրական մարտահրավերների ողջ լրջությունը, ունենալով մոտեցումների տարբերություններ և տարակարծություններ մի շարք հարցերում, այդուհանդերձ՝
հայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին՝ հաստատելով համախմբման հետևյալ առաջնային նպատակները․

Ալիևյան սահմանադրության պարտադրանքի մերժում,

Խաղաղություն՝ առանց միակողմանի զիջումների և տարածքային կորուստների,

Ազգային ինքնության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանություն,

Ժողովրդավարական ազատությունների և իրավունքների վերականգնում։

Ներքոստորագրյալ քաղաքական ուժերը համաձայնում են միավորել իրենց ջանքերը՝ գերակա ազգային խնդիրների շուրջ հանրային միասնության մթնոլորտ ձևավորելու և մեր երկրի առաջ ծառացած մարտահրավերներին դիմագրավելու նպատակով։
Բոլոր քաղաքական ուժերին, հանրային և հասարակական գործիչներին կոչ ենք անում մաս կազմել ազգային այս համախմբմանը։

«Հայաստան» դաշինք

«Հայաքվե»

«Ապրելու երկիր»

«Բարգավաճ Հայաստան»

«Հայաստանի Հանրապետական կուսակցություն»

«Հայ ազգային կոնգրես»

«Ժառանգություն»

«Միասին»

«Դեմոկրատական այլընտրանք»

«Նոր դարաշրջան»

«Միավորված հայեր»




—

«Փաշինյանի «առաջարկը»՝ խուզարկությունների ու ռեպրեսիաների լեզվով». Սուրեն Սու

Նոյեմբեր 4, 2026

Սուրեն Սուրենյանցը գրում է. «Փաշինյանի «առաջարկը»՝ խուզարկությունների ու ռեպրեսիաների լեզվով

Այսօր վաղ առավոտից Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ համանուն խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում, ինչպես նաև Կարապետյան ընտանիքի հետ կապվող վեց տասնյակից ավելի հասցեներում։

Սա, թերևս, հենց այն «առաջարկն» է, որը Նիկոլ Փաշինյանը խոստացել էր անել ընդդիմությանը՝ նոր Սահմանադրության ընդունման համատեքստում։

Կոլաբորանտ իշխանությունը, որը ծնկաչոք կատարում է Ալիևի պահանջները, սեփական ընդդիմության հետ այլ լեզվով խոսել պարզապես չի կարող։

Փաշինյանի քաղաքական զինանոցում, ըստ էության, մնացել են միայն բռնությունն ու ռեպրեսիաները։ Դրանց միջոցով նա փորձում է պահպանել իշխանությունը, չեզոքացնել քաղաքական դիմադրությունն ու բարենպաստ պայմաններ ստեղծել արտաքին պարտավորությունների կատարման համար։

Սակայն համոզված եմ՝ այսօր առաջարկով հանդես գալու հերթն ընդդիմությանն է։ Ընդ որում՝ այդ առաջարկի հասցեատերը պետք է Հայաստանի հասարակությունը։

Խոսքը երկրի ինքնիշխանության ամրապնդման, անվտանգության ապահովման, արժանապատիվ ու երաշխավորված խաղաղության հաստատման քաղաքական հստակ այլընտրանքի մասին է։

Իսկ այդ ճանապարհի առաջին և անհրաժեշտ քայլը Փաշինյանի անփառունակ իշխանության հեռացումն է։

Մեր թիմի անվերապահ աջակցությունն ու համերաշխությունն եմ հայտնում Սամվել և Նարեկ Կարապետյաններին, «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը»:

—

Ի՞նչ պիտի անեն. ճնշեն, բռնեն, կալանավորեն կամ շանտաժի ենթարկեն. Էդուարդ Շարմա

Նոյեմբեր 4, 2026

Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեսիա։

Ռեժիմն անցնում է ընդդիմախոսների դեմ ճնշումների նոր փուլին։

Նրանց օդ ու ջրի պես անհրաժեշտ է ԱԺ-ում ստանալ ադրբեջանահաճո հանրաքվե իրականացնելու համար ընդդիմուլթյան ձայները։

Ի՞նչ պիտի անեն. ճնշեն, բռնեն, կալանավորեն կամ շանտաժի ենթարկեն։

Եթե կստացվի ձայներ ստանալ՝ կհասնեն իրենց նպատակին, իսկ եթե՝ ոչ…

Այդ դեպքում բոլոր ազդեցիք դեմքերին կկալանավորեն, կջլատեն ընդդիմադիրներին ու վախի մթնոլորտում կգնան արտահերթի։

Մենք ի՞նչ պետք է անենք։

Պետք է ավելի շատ սիրենք մեր պետությունը ու վախին տուրք չտանք։

Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագրի նկատմամբ հավատարմությունն է, մյուս կողմում՝ ադրբեջանացման սպառնալիքը։

Մի կողմում սերն է, մյուս կողմում՝ շանտաժը։

Սերը Հայոց պետության հանդեպ չպետք է պարտվի ադրբեջանական շանտաժին»։

—

Իշխանություն խուսափում է հանրաքվեի անցկացումից․ նրանց համար ակնհայտ է՝ Ալիևի

Նոյեմբեր 4, 2026

Իշխող քաղաքական ուժի խոսույթը Մայր օրենքի շուրջ շարունակում է հայեցակարգային տրանսֆորմացիան՝ ներքին «իրավական բարեփոխումների» հռետորաբանությունից վերածվելով արտաքին պարտադրանքի և սեփական իշխանության երկարաձգման գործիքի․ այս մասին ահազանգում են ընդդիմադիր տարբեր շրջանակներ։

Եթե 2018-2020 թվականներին իշխանությունը սահմանադրական փոփոխությունները հանրությանը հրամցնում էր որպես «նախկին համակարգի մնացորդներից» ազատվելու միջոց, ապա հետպատերազմյան շրջանում շեշտադրումները կտրուկ փոխվեցին՝  մատնանշելով արդեն Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունը, ինչը ճշգրիտ համընկնումն էր Ադրբեջանից հնչող նախապայմանների։ Իշխանությունն անցավ բացահայտ նահանջի՝ Անկախության հռչակագրին հղում պարունակող գործող Սահմանադրությունը որակելով որպես «անվտանգային սպառնալիք»։

Քննարկումների դաշտ է բերվել արդեն նոր Սահմանադրությունը։

Երեկ խորհրդարանական ճեպազրույցում Սրբուհի Գալյանը հայտարարել է․ «Նոր Սահմանադրության նախագծով նախատեսվում է իջեցնել հանրաքվե անցկացնելու համար անհրաժեշտ խորհրդարանական ձայների շեմը»։

Կարդացեք նաև

  • Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան
  • Ամերիկյան «ոչ»-ը՝ պոպուլիզմին և պատերազմին. Կոնգրեսի ընտրությունների աշխարհաքաղաքական հետևանքները Վաշինգտոնի և Հարավային Կովկասի համար
  • Ինչի՞ վրա է իշխանության հույսը

«Շեմը, կարծում եմ՝ իջեցնելու ենք, որովհետև հիմա ամեն դեպքում նախագծում այդպես է»,- ասել էր նախարարը՝ չհստակեցնելով, թե ինչ շեմ է նախատեսվում։

Ի՞նչ է նշանակում՝ «շեմ իջեցնել», արդյո՞ք չունենալով խորհրդարանում սահմանադրական նախագիծն ընդունելու և հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ 2/3 ձայների (70 պատգամավորի) քվորումը, օրվա իշխանությունն անցել է իրավական երաշխիքների կազմաքանդմանը՝ հետաքրքրվեցինք սահմանադրագետ Գոհար Մելոյանից։

«Օրակարգում կա նոր Սահմանադրության ընդունման հարցը, իսկ դա, իմ համոզմամբ, ալիևյան պահանջատիրություն է և այսօրվա իշխանության հերթական զիջումն է։ Ադրբեջանական կողմը բացահայտ կերպով ասել էր, որ մեր երկրի Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի  նախապայմանն է։ Ասենք ավելին՝ նրանք հետևողականորեն մոլորեցրել են մեր հանրությանը, որովհետև դեռ 2025 թվականին Անթալիայում արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ տեղի ունեցած դիվանագիտական ֆորումում, ի պատասխան Միրզոյանի, Բայրամովն ասել էր, որ դեռևս 2023 թվականին ԱՄՆ-ում տեղի ունեցած հանդիպման ժամանակ իրենք փաստաթղթեր են փոխանցել, որտեղ այդ նախապայմանը թղթին է եղել,- ի պատասխան՝ նախ արձանագրեց սահմանադրագետը, ապա նշեց,-  Ինչ վերաբերում է նախարարի ասած մասնակցելիության ցենզին. երկու գործընթաց ունենք։

Առաջինն Ազգային ժողովի կողմից Սահմանադրության նախագծի համար անհրաժեշտ ձայների քանակն է․ որպեսզի Սահմանադրության նախագիծը դրվի հանրաքվեի, անհրաժեշտ են պատգամավորների երկու երրորդի ձայները։ Իշխանությունը չունի անհրաժեշտ երկու երրորդը, ու հենց այդ տրամաբանությամբ է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դուրս թողնվեց ընտրական գործընթացից, որովհետև ԲՀԿ ներգրավմամբ՝ չէին ունենա նաև բաղձալի երեք հինգերորդը, որով մի շարք ներքին հարցեր լուծելու խնդիր էլ էին ունենալու։

Սա խորհրդարանական պետության տրամաբանության խեղաթյուրում է, որովհետև եթե սահմանադիրը այս հնարավորությունը, այս ցենզը ու անհրաժեշտ քվորումի ձևաչափը նախատեսել է, և արդեն իսկ ժողովուրդը լիազորել է իր պատգամավորներին և քաղաքական ուժերին՝ գնալու և իրենց փոխարեն այս հարցերին անդրադառնալու (իսկ այն, որ մեր ժողովուրդը դեմ է ալիևա-փաշինյանական Սահմանադրությանը, արդեն արձանագրված իրողություն է)»։

Այս համատեքստում Գոհար Մելոյանը մտահոգություններ հայտնեց, որ նման տեմպով իշխանությունը գուցե որոշի անգամ ապօրինաբար շրջանցել սահմանադրական պահանջը՝ համաձայն որի՝ անհրաժեշտ է 70 քվե (այսօրվա խորհրդարանի ձևաչափում երկու երրորդը կազմում է 70 պատգամավորի ձայն)։

Երկրորդ գործընթացը, որին, հնարավոր է՝ նախարարի հայտարարած «ցենզ»-ն առնչվի, ըստ սահմանադրագետի, բուն հանրաքվեին քաղաքացիների, ընտրողների մասնակցելիությունն է։

«Սա Սահմանադրությամբ ամրագրված դրույթ է (Սահմանադրության 207-րդ հոդվածն ասում է. «Հանրաքվեի դրված ակտն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը»։ Այսինքն՝ անգամ կեսից ավելին քվեարկելու դեպքում, միևնույն է, պետք է ընդհանուր ընտրողների մեկ քառորդը լինի։ Մինիմալ ցենզ է սահմանված, ու հենց սրանով է նաև պայմանավորված իշխանությունների խուսափումը հանրաքվեի անցկացումից, որովհետև նրանց համար հստակ ու ակնհայտ է, որ հանրային աջակցություն չունի Ալիևի հագով Սահմանադրություն կարելու գործընթացը։ Եվ նրանք ամեն կերպ այս տարիների ընթացքում փորձեցին խուսափել հանրաքվեի անցկացումից։

Բայց ակնհայտ է, որ ճնշումները և մեր ներքին գործերին ու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը միջամտություններն Ալիևի կողմից ու Ադրբեջանի կողմից ավելի ուժգին են դարձել։ Սա ընդհանրապես հակասում է միջազգային իրավունքի ողջ տրամաբանությանը, իրավական ու ժողովրդավարական սկզբունքներին․ Վենետիկի հանձնաժողովը կարմիր թելով անցկացնում է այն գաղափարը, որ հիմնարար ակտի՝ Սահմանադրության փոփոխությունը երբեք չի կարող արտաքին սպառնալիքի առարկա դառնալ։

Այժմ ակնհայտ է, որ առկա են ճնշումներ, և նրանք ստիպված են գնալու այս գործընթացին։ Եվ նաև դրա մասին է վկայում այն, որ դեռևս ամռանը, խախտելով պառլամենտարիզմի տրամաբանությունը, արդեն ունենալով ընտրված պառլամենտ, նրանք փոփոխություն կատարեցին Ընտրական օրենսգրքում և ընտրողների համար բնակության ցենզ սահմանեցին՝ բավականաչափ մեծաքանակ ընտրողների զրկելով Հայաստանի Հանրապետությունում կայացող ընտրություններին մասնակցելու հնարավորությունից, ինչի հետևանքները մենք տեսնում ենք ՏԻՄ ընտրություններին․ մեծաքանակ մարդիկ գալիս են և իրենց չեն գտնում ցուցակներում»,- ամփոփեց նա։

—

Ասել եմ՝ եկե՛ք ՀԷՑ-ի ընդունում-հանձնում անենք. իշխանությունը հրաժարվեց, որ սե

Նոյեմբեր 4, 2026

ՀՀ քննչական կոմիտեն այսօր Սամվել Կարապետյանի նկատմամբ նոր մեղադրանք է հորինել՝ ՀԷՑ-ին առնչվող: Գործարարն այս պահին ՔԿ վարչությունում է:

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ որպես իրավաբանական կրթություն ստացած մարդ՝ կարող է ասել, որ իրավական աբսուրդի հետ գործ ունենք:

«Մի կողմից՝ ասում են, թե շահույթն ավելացրել են հարկերից խուսափելու հաշվին, մյուս կողմից ասում են՝ վնաս է տվել ընկերությանը։ Այսինքն՝ իր սեփական ընկերությանն ինչո՞վ պետք է վնաս տար։ Հաշվի առնելով, որ գործն ամբողջությամբ չենք տեսել, չեմ կարող ասել, բայց այս հակասությունները գալիս են գործի կարված լինելուց։ Երբ գործ են կարում, պետք է ինչ-որ բան ստեղծեն, հակասություններ են առաջանում»,- ասաց նա՝ նշելով, որ մի քանի անգամ՝ որպես լավ հարկ վճարող, պատվոգիր են ստացել:

Այս համատեքստում Ղազինյանը հարկ համարեց հիշեցնել, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունում պետության կողմից ժամանակավոր կառավարիչ նշանակելուց հետո իրենց կողմից եղել է հստակ առաջարկ՝ իրականացնել պաշտոնական հանձնում-ընդունում, ճշտել էլեկտրաէներգիայի ծախսերը, ինչպես նաև ներգրավել ՊԵԿ-ին՝ համատեղ ստուգումներ անցկացնելու համար, սակայն իշխանությունները մերժել են այդ առաջարկները։

Կարդացեք նաև

  • Նիկոլ Փաշինյանի գաղտնի պլանը
  • Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան
  • Մի փոքր իշխանության փոփոխություն նշմարվի, Սամվել Կարապետյանի դռան դեմը հերթ է լինելու. Էդգար Ղազարյան

«Դա մեկ բանի մասին է հուշում, որ պետք է մի բան «սարքեին»։ Եթե ազնիվ լինեին, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ հակառակը, իրենց իսկ շահերից էր բխելու մեզ մասնակից դարձնել այս ամեն ինչին, որպեսզի եղածը ֆիքսվեր, բայց այդքան դիմումներ, ասուլիսներ, որևէ ձևով չարձագանքեցին»,- շեշտեց պատգամավորը:

Անդրադառնալով գործընթացի քաղաքական ենթատեքստին և Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդմանը, Դավիթ Ղազինյանն ասաց.

«Ո՞նց եք պատկերացնում՝ գային, Սամվել Կարապետյանին ձերբակալեին ու ասեին՝ «գիտե՞ս ինչ, դու չես ուզում Ալիևի պարտադրած Սահմանադրությունն անցնի, դրա համար քեզ կալանավորո՞ւմ ենք»»:

Մանրամասները՝ տեսանյութում




—

Իշխանությունը՝ ադրբեջանական պահանջները կատարելու և ընդդիմախոսնեին լռեցնելու ն

Նոյեմբեր 4, 2026

Տիգրան Աբրահամյանը գրում է. «Իշխանությունը՝ ադրբեջանական պահանջները կատարելու և ընդդիմախոսնեին լռեցնելու նպատակով, ձերբակալությունների նոր ալիք է սկսել:

Ակնհայտ է, որ «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ տեղի ունեցող գործողությունները Փաշինյանի անոնսած բռնությունների նոր թատերաշրջանի շրջանակներում են:

Քաղաքական գործիքակազմի բացակայության և խնդիրներն ապօրինաբար լուծելու տրամաբանության ներքո իշխանությունը փորձելու է թուլացնել, չեզոքացնել և խաղից հանել բոլոր այն ուժերին, որոնք իր պատկերացրած հայեցակարգում չեն տեղավորվում»:

—

Խաբեբա, մոլագար, դավաճան և կոռուպցիոներ՝ մեկ անձի մեջ

Նոյեմբեր 4, 2026

Վարչախմբի ղեկավարը մնալու է զանգվածների չակերտյալ «ընտրությունը», քանի դեռ ընդդիմությունը չի առաջարկում վստահելի բարեփոխական հետհեղափոխական տեսլական։

Հանրությունը կորցրել է հավատը քաղաքական գործիչների հանդեպ․ մարդկանց ընկալմամբ՝ ցանկացած նոր դեմք կարող է արագորեն վերածվել մի հերթական Փաշինյանի։

Տրամաբանությունը հետևյալն է․ ինչո՞ւ փոխարինել այս պարագլխին հնարավոր մի ուրիշով։

Կարդացեք նաև

  • Ընտրություններից առաջ պատրաստվում են աննախադեպ քանակությամբ պարտք վերցնել
  • Փաշինյանի նմանակների հիբրիդը. Ով ականջ ունի՝ կլսի, ով ստամոքս ունի՝ կմարսի
  • «3 խնդիր, որոնցից Փաշինյանը չի կարող փախչել և չի էլ կարող լուծել». Վլադիմիր Մարտիրոսյան

Մինչդեռ պարագլուխը բացառիկ հրեշավոր, բայցև բացատրելի մի երևույթ է, հատկապես ուրիշ նմանատիպ հեղափոխական աղետների հետ համեմատության մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում




—

ԱՄՆ-ը չցանկացավ երաշխավորել խաղաղությունը․ Արմեն Գրիգորյանի խոստովանությունը,

Նոյեմբեր 4, 2026

ՀՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը, որն այս պահին դեռ «Քաղաքականության և կառավարման խորհրդատվական խմբի» ավագ խորհրդականի կարգավիճակում է, հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը:

ԱՄՆ-ը չի ցանկացել Ադրբեջան-Հայաստան խաղաղության հաստատման գործում երաշխավոր դառնալ

Արմեն Գրիգորյանը նախ հայտարարել է, որ Ռուսաստանը ցանկացել է, որ ապաշրջափակումը լինի միջանցքի տրամաբանությամբ` ՌԴ վերահսկողությամբ, իսկ ԹՐԻՓՓ-ը ստացվել է միայն այն պատճառով, որ վերացել է միջանցքի տրամաբանության սպառնալիքը։

Այստեղ բնական հարց է առաջանում. ենթադրենք, որ Ռուսաստանի ուզածը միջանցքային տրամաբանությամբ ապաշրջափակումն էր, բայց դրա համար հիմք պիտի ծառայեր 2020 թ. նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությունը, որի տակ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ստորագրություններն են:

Կարդացեք նաև

  • Ամերիկյան «ոչ»-ը՝ պոպուլիզմին և պատերազմին. Կոնգրեսի ընտրությունների աշխարհաքաղաքական հետևանքները Վաշինգտոնի և Հարավային Կովկասի համար
  • Կար երկու սցենար՝ կա՛մ իշխանությունը պետք է հանձնվեր, կա՛մ արյուն կթափվեր. ԶԳՈՒՇԱՑԵՔ, ժողովրդին էլի հանում է իրար դեմ. Հայկ Նահապետյան
  • Սարսափելի սցենար կա՝ Իսրայելի միջուկային հարվածը… ԱՄՆ-ի հեղինակությանը մեծ հարված է հասցվել. Լանա Ռավանդի-Ֆադայի

Այսինքն, Նիկոլ Փաշինյանը ստորագրել է միջանցք պահանջող փաստաթղթի տա՞կ, և դրանից հետո նոյեմբերի 9-ի տրամաբանության մեջ ևս երկու եռակողմ հայտարարությո՞ւն ստորագրել՝ ռուսական կողմի միջնորդությամբ:

Հիշեցնենք, որ երբ ՀՀ իշխանությունների ընդդիմախոսները խոսում էին, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթում վտանգավոր կետեր կան այս առումով, նրանք վստահեցնում էին, որ այդտեղ միջանցքի մասին խոսք չկա:

Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության տակ ստորագրելով, որի 9-րդ կետում, մասնավորապես, նշվում է. 

«Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները:

Կողմերի միջև համաձայնեցմամբ՝ ապահովվելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների շինարարությունը»:

2024 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «COP-29 և կանաչ տեսլականը Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումի ժամանակ ևս ուշադրություն էր հրավիրել վերը նշված փաստի վրա՝ նշելով.

«Նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ գրված է, որ Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև պետք է լինի տրանսպորտային հաղորդակցություն, որի նկատմամբ վերահսկողություն պիտի իրականացվի Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության ուժերի կողմից: Այս հայտարարությունը ստորագրել են ՌԴ նախագահ Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ես»:

Արմեն Գրիգորյանը Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում շարունակելով թեման, նշել է, որ ԹՐԻՓՓ-ով շահագրգռված է Հայաստանը, Բրյուսելը, ԱՄՆ-ը, լայն համատեքստում ապաշրջափակման թեմայով հետաքրքրված է նաև Իրանը:

«Ադրբեջանը հնարավորություններ ստանում է, Թուրքիան ստանում է, Հայաստանն առավել մեծ հնարավորություններ է ստանում: Կարծում եմ, որ ԹՐԻՓՓ-ից հնարավորություններ ստանում է նաև Ռուսաստանը, սակայն նրա հաշվարկներն ավելի շատ աշխարհաքաղաքական են, քան տնտեսական: Մյուս կողմից, տնտեսապես Ռուսաստանը ևս շահում է, քանի որ առնվազն մեկ ԵԱՏՄ անդամ ավելի շատ ենթակառուցվածքային հնարավորություն է ունենում»,- նշեց նա:

Այս համատեքստում անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի հաստատման հարցում երաշխավորներ լինել-չլինելուն, ԱԽ նախկին քարտուղարն ասաց, որ ԱՄՆ-ը չի ցանկացել ստանձնել նման պատասխանատվություն և գերադասել է վկայի դերը:

«Ես ամենաշատ վախը տեսել եմ, երբ երաշխավոր լինելու առաջարկությամբ ենք հանդես եկել։ Օրինակ, ԱՄՆ-ի ամենամեծ վախը, երբ երաշխավորի ինստիտուտի մասին բառ է հնչել բանակցությունների սենյակում։ Ամենամեծ դողն էդ ժամանակ է եղել։ Ինչո՞ւ։ Որովհետև իրենք իրենց պարտավորությունները կատարելու մեծ պատասխանատվություն են ունենում։ Եվ իրենք հասկանում են՝ դա շատ մեծ պատասխանատվություն է, և չեն ուզում նման պատասխանատվության տակ մտնել»,- խոստովանեց Արմեն Գրիգորյանը:

Կարո՞ղ ենք ենթադրել, որ Թրամփը, որի պաշտոնավարման ժամանակ տեղի է ունեցել 2020թ. 44-օրյա պատերազմը, կասկածներ ունի կայուն խաղաղության հաստատման հարցում, կամ՝ որ այն կարող է ինչ-որ պահի խաթարվել:

Գրիգորյանի դավադրության տեսությունը և պաշտպանական հավակնությունը

Իսկ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղարը չէր կարող չօգտվել Հանրային հեռուստաընկերությանը հարցազրույցի հնարավորությունից և չշոշափել ռուսական զենքի թեման, հատկապես, երբ դեռ չեն մարել ՀՀ պաշտպանության նախարար դառնալու նրա հավակնության մասին խոսակցությունները: Նա նախ հայտարարել է, թե «Ռուսաստանը և՛ 2020, և՛ 2021 թվականին զենք չի տրամադրել Հայաստանին»:

Եվ ոչինչ, որ 2020-ի օգոստոսի 12-ին Իլհամ Ալիևը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահին հասկացրել էր, որ սույն թվականի հուլիսի 17-ից առ այդ պահը Ռուսաստանից Հայաստան ռազմական նշանակության բեռների մատակարարման ինտենսիվությունն անհանգստություն և լուրջ հարցեր է առաջացնում Ադրբեջանի հանրությունում:

«Իլհամ Ալիևը նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումներից հետո (նկատի ունի հուլիսյան մարտերը:- Մ.Պ. ) Ռուսաստանից Հայաստան (Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի օդային տարածքով) մատակարարված ռազմական նշանակության բեռների ծավալը գերազանցել է 400 տոննան, և ընդգծել է, որ իր հեռախոսազանգի հիմնական նպատակն այդ հարցը պարզաբանելն է»,- նշվում էր Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության համապատասխան հաղորդագրության մեջ:

Պուտին-Ալիև հեռախոսազրույցից հետո՝ 2020-ի օգոստոսի 22-ին, Մոսկվա էր մեկնել այդ ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, որտեղ օգոստոսի 23-ին հանդիպել էր տվյալ պահին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չափազանց ուշագրավ հայտարարություն էր արել Մոսկվայում՝ ասելով, որ Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցությունը (ՌՏՀ) աննախադեպ մակարդակում է, և, որ աշխարհում ոչ մի պետություն չի կարող ՌՏՀ-ի մակարդակով համեմատվել Երևանի և Մոսկվայի հետ:

Այս փաստը հաշվի առնելով, 44-օրյա պատերազմի օրերին, ինչպես հետպատերազմյան շրջանում խոստովանել էր Ալիևը, Բաքուն խնդրել էր Վրաստանին, Ղազախստանին, Թուրքմենստանին և Իրանին, որ փակեն իրենց օդային սահմանները Ռուսաստանից Հայաստան զենքի տեղափոխման համար, Վրաստանի դեպքում խոսքը նաև ցամաքային սահմանի մասին էր:

44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանը ևս ռուսական զենք է ստացել: Այս համատեքստում բավական է հիշել մի քանի դրվագ: Պատերազմի օրերին Նիկել Փաշինյանը հայտարարում էր, որ զգում են ՌԴ-ի աջակցությունը` որպես ՀՀ-ի ռազմավարական դաշնակից։

Նշենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Փաշինյանն ամենաշատ հեռախոսազանգերը ՌԴ նախագահ Պուտինի հետ է ունեցել, և ոչ մի հեռախոսազանգ՝ ԱՄՆ նախագահ Թրամփի հետ:

Ինչևէ, չշեղվենք զենքի թեմայից: 2023 թվականին 44-օրյայի քննիչ հանձնաժողովում Դավիթ Տոնոյանը հայտարարել էր՝ զենքի վաճառքով զբաղվող Դավիթ Գալստյանը` «Պատրոն Դավոն», պատերազմի օրերին եղել է այն անձը, որը կիրառել է իր կարողությունները և հմտությունները՝ զենքի մատակարարումների ուղիների զմռսված լինելու պայմաններում սպառազինություն հասցնել Հայաստան:

2025 թվականի աշնանն էլ Factor.am-ի հետ հարցազրույցում այն ժամանակ դեռ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վտանգավոր գաղտնազերծում է արել, բայց այս դեպքում տեղին է հիշել:

««ՏՈՐ-Մ2ԿՄ» համակարգերը սկսվեցին ներկրվել և հիմնականում տեղակայվեցին: Ու պատերազմի ընթացքում մինչև վերջին պահը ««ՏՈՐ-Մ2ԿՄ» համակարգերից 1-2 դիվիզիոն դեռ ծառայության մեջ էին, բայց նաև խոցվել էին: Այդ ընթացքում մենք նաև փորձում էինք Իժևսկի գործարանից պահեստամասերն արագ բերեինք, լոգիստիկ բարդագույն խնդիրների առաջ էինք կանգնած: Վարչապետի բորտը, ի վերջո, ծառայում էր այդ նպատակին: Ճանապարհները փակ էին Հայաստանի համար՝ հարևանների կողմից»,- ասել է նա:

Պատկերն ամբողջացնելու համար Արմեն Գրիգորյանին խորհուրդ կտանք ծանոթանալ Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ 2021 թվականի հարցազրույցին, նաև՝ Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարությանը, որտեղ միջազգային հետախուզում է հայտարարում Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանի, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի և ՀՀ զինված ուժերին զենքի մատակարար Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ) նկատմամբ:

Իսկ Արմեն Գրիգորյանն իր հարցազրույցում ռուսական զենքի թեման տեղավորել է նաև 44-օրյա պատերազմում պարտության պատճառների համատեքստում:

«Ո՞ւր էր Հայաստանին էս տարիներին ՌԴ-ի տված զենքը։ Չկար էդ զենքը, դա կար, և մենք չէինք կարողանում այդ մեծ ծավալի պատերազմում համապատասխան ձևով օգտագործե՞լ։ Բավարար չի եղել էդ զենքը, էն, ինչ ՀՀ սպառնալիքներն են եղել, դրա հետ կապ չեն ունեցել։ Հետո ՀՀ ռազմավարական հաշվարկը եղել է, որ զենք ունենալը չի կարևոր, այլ, որ հարձակվեն, զանգեն»,- նշել է նա:

Մի կողմ դնենք, որ Ալիևը հայտարարել էր, թե ՀՀ-ն 44-օրյա պատերազմի ժամանակ 5 միլիարդ դոլարի զենք է թողել, և, որ դրանց մեջ եղել են չօգտագործված զենքեր, ընդ որում՝ սպառազինության պակասի մասին Փաշինյանն ինքն առանձնապես չի խոսել: Եվ հիմա՝ արդյո՞ք Արմեն Գրիգորյանը մեղադրում է Փաշինյանին, որ 44-օրյա պատերազմում այդքան խոսել է Պուտինի հետ և չի կարողացել պատերազմի այլ ելք ապահովել, արդյո՞ք նրա հույսը ևս Ռուսաստանն է եղել: Չի բացառվում, հատկապես, երբ նույն հարցազրույցում Գրիգորյանը շեշտում է, որ առնվազն մինչև 2021 թվականը Փաշինյանի կայացրած բոլոր որոշումները եղել են պրոռուսական, այդ թվում՝ Սիրիա զորախումբ ուղարկելը:

Ի դեպ, ԱԽ նախկին քարտուղարը դժգոհել է Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում, որ եթե ռազմավարական պլան ունենայինք, և սպառազինության ձեռքբերման հարցում դիվերսիֆիկացիան ավելի հանգիստ և երկարաժամկետ կատարվեր, այլ իրավիճակ կլիներ: Եվ սա այն դեպքում, երբ պատերազմից հետո Արմեն Գրիգորյանի ղեկավարած ԱԽ-ն չի կատարել իր կարևորագույն գործառույթներից մեկը՝ Պաշտպանական ռազմավարական վերանայման գործընթաց չի իրականացրել, երբ սրա արդյունքում է կատարվում սպառնալիքների չեզոքացման գործողությունների պլանավորում, համապատասխան կարողությունների ստեղծում, այդ թվում՝ որոշվում, թե ինչ սպառազինություն է անհրաժեշտ կոնկրետ խնդիրների լուծման համար:

Բայց սպառազինության պակասից դժգոհող Արմեն Գրիգորյանը կարող է պատասխանել՝ ինչո՞ւ ի գիտություն չեն ընդունվել ԱԽ նիստերի ժամանակ արված ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի նախապատերազմյան զգուշացումները: 

Դեռ չենք նշում պատերազմի 4-րդ օրը գեներալի արած առաջարկի մասին, որը Գրիգորյանը փորձեց հերքել՝ ԱԽ նիստի աղավաղված գաղտնազերծումով:

Արմեն Գրիգորյանն ասում է, որ Ռուսաստանը Հայաստանին դրել էր մի իրավիճակում, երբ ստիպված գնացել են՝ Հնդկաստանից, Ֆրանսիայից զենք են խնդրել, որ մեզ մատակարարեն, բայց խուսափում է կրկնել գոնե Փաշինյանի պնդումը, որ առնվազն Արևմուտքը սպասում էր Արցախի հայաթափմանը: Փոխարենը ճկուն կերպով փորձում է իրեն վերցնել հայ-հնդկական և հայ-ֆրանսիական ռազմատեխնիկական առկա համագործակցության դափնիները, թեև ինքն այդ ժամանակ ավելի շատ զբաղված էր հակառուսական դավադրության տեսություններ տարածելով: Այն դեպքում, երբ ՊՆ ղեկավարությունը, նախարար Սուրեն Պապիկյանն այս հարցում զսպվածություն և ադեկվատ գործելաոճ դրսևորեց, նաև՝ Անդրանիկ Քոչարյանը: Եվ այսօր Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը շարունակվում է: Բայց սրա մասին ոչ հիմա:

—

Կովկասը Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև՝ դարաշրջանների բեկման փուլում. Անդ

Նոյեմբեր 4, 2026

Պատմականորեն Կովկասյան տարածաշրջանը մնացել է հյուսիսի, արևմուտքի և հարավի մերձավոր հարևանների մրցակցության ու փոխգործակցության թատերաբեմ՝ լինի դա Բյուզանդական կայսրությունն ու Սասանյան Պարսկաստանը, թե Օսմանյան խալիֆայությունն ու Ղըզըլբաշների շիա տերությունը, որոնց միջև երկարատև պատերազմները հանգեցրել են ամբողջ ժողովուրդների և առանձին էթնոկրոնական խմբերի ներկայացուցիչների զանգվածային տեղահանումների ու վերաբնակեցման։

Հարաբերական անդորրը հաստատվեց միայն Կովկասում Ռուսական կայսրության ամրապնդումից հետո, որն առաջին հերթին հետապնդում էր սեփական շահերը։ 19-րդ դարի և 20-րդ դարի առաջին քառորդի ռուս-թուրքական և ռուս-պարսկական պատերազմները մեծապես որոշեցին ժամանակակից Կովկասի քաղաքական քարտեզի ձևավորումը՝ ներառյալ այն էթնոքաղաքական առճակատման օջախները, որոնք լիովին զգացնել տվեցին Խորհրդային Միության փլուզման փուլում։ 

Եթե 1990-ականների սկզբին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում որպես միջնորդ հանդես գալու թուրքական դիվանագիտության փորձերն առանց դժվարության չեզոքացվում էին նորաստեղծ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից, ապա հետագա տասնամյակներում իրավիճակն արմատապես փոխվեց։

Հատկապես, երբ 2000-ականների սկզբին Թուրքիայում ամրապնդվեց վարչապետ, իսկ այժմ՝ նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի և նրա «Արդարություն և զարգացում» կուսակցության (թուրք.՝ AKP) իշխանությունը։ Եվ սկզբունքորեն, 1994 թվականին արևմտյան Կասպից ծովի էներգետիկ հանքավայրերի մշակման «Դարի պայմանագրի» կնքումից հետո Անկարան ակտիվ մասնակցություն է ունենում Ռուսաստանի տարածքը շրջանցող էներգետիկ և տրանսպորտային միջանցքների ձևավորմանը, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը և «Հարավային գազային միջանցքը»։ 

Կարդացեք նաև

  • Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան
  • Կար երկու սցենար՝ կա՛մ իշխանությունը պետք է հանձնվեր, կա՛մ արյուն կթափվեր. ԶԳՈՒՇԱՑԵՔ, ժողովրդին էլի հանում է իրար դեմ. Հայկ Նահապետյան
  • ԱՄՆ-Իրան հակամարտության ընդլայնման ռիսկերը. Տարածաշրջանային անվտանգությունը և TRIPP-ի ապագան

2008 թվականի օգոստոսին Հարավային Օսիայի շուրջ տեղի ունեցած հնգօրյա պատերազմի «տաք հետքերով» Անկարան հանդես եկավ «Կայունության և համագործակցության կովկասյան պլատֆորմի» ստեղծման նախաձեռնությամբ, որը, սակայն, մնաց թղթի վրա։ 2009-2010 թվականներին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման՝ Մոսկվայի և Վաշինգտոնի աջակցությունը վայելող փորձերը (այսպես կոչված՝ «ֆուտբոլային դիվանագիտությունը») չափազանց նյարդայնացած ընդունվեցին Բաքվում՝ Երևանի հետ մշտական զինված դիմակայության պայմաններում։

2020-2023 թվականների իրադարձությունները Լեռնային Ղարաբաղի շուրջ արմատապես փոխել են ուժերի դասավորվածությունը Կովկասում։ Տարածաշրջանային անվտանգության ավանդական մոդելին, որտեղ Ռուսաստանն ուներ վճռորոշ միջնորդական դեր, փոխարինելու է գալիս դերերի ավելի բարդ բաշխումը՝ Թուրքիայի զգալիորեն մեծացած ազդեցությամբ, որպես տարածաշրջանային ռազմաքաղաքական գործընթացների, տրանսպորտային-լոգիստիկ նախագծերի և մշակութային-հումանիտար նախաձեռնությունների մոդերատոր։ Անկարայում սիրում են ընդգծել Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Ադրբեջանին աջակցելու հարցում Թուրքիայի վճռորոշ դերը՝ ներառյալ Գանձակի (Գյանջա) օդանավակայան F-16 կործանիչների տեղափոխումը, որոնք կոչված էին զսպելու հիպոթետիկ ռուսական միջամտությունը։ 

Սակայն հարկ է նշել, որ Բաքվում միշտ չէ, որ նման նկրտումները բարեհաճ են ընդունում։ Ադրբեջանը ձգտում է հավասարակշռված հարաբերություններ կառուցել մերձավոր ու հեռավոր հարևանների հետ և միաժամանակ կուրորեն չհետևել թուրքական ուղեծրին։ Թուրք-իսրայելական կտրուկ սրված հռետորաբանության պայմաններում ադրբեջանա-իսրայելական սերտ հարաբերությունները դրա ամենանշանավոր, սակայն ոչ միակ օրինակն են։ Մեր կողմից նկատվող ադրբեջանա-թուրքական հարաբերությունների որոշակի սառեցումը՝ Ադրբեջանի կրթական հաստատություններում հիջաբ կրելու կողմնակիցների բողոքի ակցիաների համապատկերին, «թյուրքական» դաշինքի պոտենցիալ խոցելիության ևս մեկ վկայություն է։

Միաժամանակ ակտիվացել են շփումները Բաքվի և Թեհրանի միջև, ինչը, հնարավոր է, նշանավորում է ադրբեջանա-իրանական հարաբերությունները 2021-2022 թվականների ճգնաժամից դուրս բերելու փորձը՝ հենվելով ընդհանուր տնտեսական շահերի և տարանցիկ նախագծերի, առաջին հերթին՝ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի վրա։ 

Ամեն դեպքում, Բաքվի պայմաններով «ղարաբաղյան հարցի» լուծումը ճանապարհ է հարթում հայ-թուրքական հարաբերությունների վերջնական կարգավորման համար, ինչը կնպաստի Հայաստանում ռուսական ռազմական ներկայության ապագայի շուրջ քննարկումների սրմանը (Գյումրիի ռազմաբազա): Միևնույն ժամանակ, Բաքվից Երևանի հասցեին վերջերս արված կոշտ հայտարարությունները, ուկրաինական և մերձավորարևելյան հակամարտությունների խորապատկերին շարունակվող սպառազինությունների մրցավազքը, մեղմ ասած, Կովկասին հանգիստ կյանք չեն խոստանում:

Ռուսական կողմը շահագրգռված է շարունակել շփումները «3+3»* ձևաչափով, որը ներկայումս գործնականում սառեցված է և ի սկզբանե լիովին գործունակ չէր Ռուսաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով:

Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցային ճնշումը և Ռուսաստանի և Արևմուտքի միջև առճակատման աճը կանխորոշում են Մոսկվա-Անկարա-Բաքու «եռանկյունում» կառուցողական երկխոսության և պրագմատիկ շփումների պահպանումը՝ չնայած Ադրբեջանի և Թուրքիայի հետևողական աջակցությանն Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը նախկին Խորհրդային Հանրապետության (Ուկրաինական ԽՍՀ) սահմաններում: Ռուս-թուրքական երկկողմ հարաբերություններում շեշտը դրվում է էներգետիկայի, զբոսաշրջության և միջազգային առևտրի վրա։

Երկու երկրների «մրցակցային համագործակցության» տարածաշրջանային հարթությունը կենտրոնանում է Մերձավոր Արևելքի վրա, ինչի մասին է վկայում վերջերս Բիշքեկում և Մոսկվայում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպումների դինամիկան: Կարծում ենք՝ Մոսկվայի և Անկարայի երկխոսության լճացման մասին ենթադրությունները մեծ մասամբ զուրկ են հիմքերից։

– Հնարավո՞ր է մոտ ապագայում խոսել կողմերից որևէ մեկի դիրքերի հզորացման մասին։ 

– Ժամանակակից Կովկասի պետությունների իշխող էլիտաները ձգտում են բազմավեկտորության և արտաքին քաղաքական շփումների դիվերսիֆիկացման՝ խուսափելով անհարկի պարտադրող միություններից, որոնք, առավել ևս ձևավորվող բազմաբևեռ աշխարհի պայմաններում, տարածաշրջանային և առավել ևս արտաքին խաղացողներից ոչ մեկն ի վիճակի չէ ուժով պարտադրել: Վերը նշեցինք՝ նույնիսկ ադրբեջանա-թուրքական սերտ դաշինքը, որն ամրագրվել է 2021 թվականի Շուշիի հռչակագրով և հիմնված է ընդհանուր թյուրքական ինքնության վրա, զերծ չէ տարաձայնություններից և թյուրըմբռնումներից։

Փոխադարձ ներդրումները վկայում են խոր տնտեսական ինտեգրման մասին, սակայն Բաքվում ոչ նախկինում, ոչ էլ, առավել ևս, ներկայումս պատրաստ չեն համաթյուրքական կապերում «կրտսեր եղբոր» դերին, որը,  փորձը ցույց է տալիս, կարող է խիստ երերուն լինել։ Ձգտելով ամրապնդել համակողմանի ինտեգրումը Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) շրջանակներում, որի մեջ մտնում են հենց ինքը՝ Թուրքիան, ինչպես նաև Ադրբեջանը, Ղազախստանը, Ուզբեկստանն ու Ղրղըզստանը (Թուրքմենստանն ու Հունգարիան ունեն դիտորդի կարգավիճակ)՝ Անկարան բավական լուրջ ջանքեր է գործադրում։ Այսպես՝ վերջերս կայացած «ADEX 2026» ցուցահանդեսի ընթացքում կնքվել են թուրքական ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքն Ադրբեջան մատակարարելու շուրջ 500 միլիոն դոլարի պայմանագրեր։

Ավելի վաղ Շուշիում երկարատև դադարից հետո հանդիպել էին Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարները, ինչը կարող է վկայել Կասպից ծովի արևմտյան ափերից արտահանվող նավթա- և գազատարների գծով եռակողմ ձևաչափի վերակենդանացման փորձի մասին: Պետք է ենթադրել, որ ռազմատեխնիկական համագործակցությունը Կովկասի և Կենտրոնական Ասիայի պետությունների հետ երկխոսության մեջ կմնա Անկարայի առաջնահերթություններից մեկը։

Ռուսաստանը հարաբերություններ է կառուցում Կովկասյան լեռնաշղթայից հարավ գտնվող հարևանների հետ պրոֆիլային գերատեսչությունների և խոշոր կորպորացիաների գծով՝ ելնելով շահերի պրագմատիկ ընդհանրությունից և ստեղծված իրավիճակի երկիմաստության լիակատար ըմբռնումից, երբ մրցակից խաղացողները տարածաշրջան են բերում հակամարտություններ, որոնք նախկինում երբևէ այնտեղ չէին եղել։ 

Արաքսի ափերին իսրայելա-իրանական հակամարտության արձագանքը դրա վառ, բայց ամենևին ոչ միակ օրինակն է։ Ադրբեջանն ակտիվորեն զարգացնում է գործընկերությունը Պակիստանի հետ, մինչդեռ Հայաստանը՝ Հնդկաստանի հետ, որը Երևանին առանձին զինատեսակներ է մատակարարում. սա իր մեջ պարունակում է նաև ապագա հակամարտությունների սաղմեր… 

– Ի՞նչ ընդհանուր և հակամարտող շահեր ունեն Ռուսաստանն ու Իրանը տարածաշրջանում։ 

– 2028 թվականին կնշվի Թուրքմենչայի պայմանագրի երկհարյուրամյակը, որն ավարտեց ռուս-պարսկական պատերազմների դարաշրջանը. դրանք ակտիվորեն բորբոքվում էին բրիտանացիների կողմից, բայց ունեին նաև օբյեկտիվ հիմք՝ Կովկասում քիչ թե շատ հստակ սահմաններ գծելու Ռուսական կայսրության ցանկությունը։ Հետագա շրջանում՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, այն ժամանակվա Պարսկաստանի որոշ շրջաններ դարձան զինված դիմակայության թատերաբեմ, իսկ 20-րդ դարի առաջին կեսին՝ 1945-1946 թվականների կարճ ժամանակահատվածում, հյուսիսարևմտյան նահանգները Խորհրդային Միության աջակցությամբ մի քանի անգամ համակվեցին հզոր ինքնավարական շարժումներով (առաջին հերթին՝ տեղի թյուրքալեզու և մասամբ քուրդ բնակչության շրջանում)։

Եվ չնայած «հյուսիսից եկող սպառնալիքի» մասին երկարատև հիշողությունը դեռևս թարմ է իրանական մտավորականության և էլիտայի մի մասի շրջանում, վերջին տարիների իրադարձությունները հաստատում են ռուս-իրանական գործընկերության մնայուն արժեքը, անայլընտրանքայնությունը, երկարաժամկետ ու փոխշահավետ բնույթը։ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը, որը ենթադրում է երեք երթուղիներից մեկով ուղիղ հաղորդակցություն Կասպից ծովով (իհարկե, ոչ առանց բարդությունների), հավասարապես կարևոր է թե Մոսկվայի, և թե Թեհրանի համար. վերջիններս ստիպված են մատակարարման այլընտրանքային շղթաներ հաստատել ցամաքային ու ծովային առևտրի ավանդական ուղիների շրջափակման պայմաններում։ 

Իմ կարծիքով՝ կոռեկտ չէր լինի երկու երկրների ռազմական համագործակցությունը ներկայացնել որպես ինչ-որ բարեգործություն։ Անշուշտ, թե Մոսկվան, և թե Թեհրանը դրանից օգուտ են քաղում՝ ոչ միայն աշխարհաքաղաքական, այլև զուտ նյութական, ինչը թույլ է տալիս որոշակիորեն մեղմել պատժամիջոցային ճնշումը։ 

– Այսօր շատ է խոսվում Ռուսաստանի և Հայաստանի միջև «քաղաքակիրթ» ամուսնալուծության նշանների մասին։ Ի՞նչ հետևանքների կարող են հանգեցնել նկատվող միտումները, և արդյո՞ք Մոսկվան պահպանել է Երևանի վրա ազդելու լծակները:

– Ռուս-հայկական հարաբերությունները վերջին շրջանում լուրջ մարտահրավերների առջև են հայտնվել։ Դրանցից գլխավորը Փաշինյանի կառավարության և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային դիվանագիտության յուրահատուկ ոճն է։ Միևնույն ժամանակ, այն նարատիվները, որոնք սովորական են Ռուսաստանի ներքին քաղաքականության համար, միշտ չէ, որ աշխատում են արտաքին լսարանի վրա, առավել ևս՝ հետխորհրդային պետությունների «պատմական վերքերի» ընդհանրության պատճառով։ 

2020-2023 թվականների իրադարձությունները Լեռնային Ղարաբաղի շուրջ և Ուկրաինայում հատուկ գործողության սկիզբը, որը պահանջում է ռեսուրսների զգալի սպառում, հանգեցրին անվտանգության ոլորտում վակուումի. սա անդրադառնում է նաև Գյումրիում ռուսական 102-րդ ռազմակայանի և Երևանում «ավիացիոն» թևի (Էրեբունի համատեղ բազավորման օդանավակայան) մշուշոտ ճակատագրի վրա։ Ռուսաստանը պատրաստ է դուրս բերել ռազմաբազան թեկուզ վաղը, եթե Հայաստանը դրանով շահագրգռված չէ. այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ձգտելով կանխել այդ կապակցությամբ որևէ շահարկում։ 

«Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովի՝ վերջերս Երևան կատարած այցի ընթացքում քննարկվել են միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության հեռանկարները՝ ներառյալ 1 գիգավատտ հզորությամբ նոր էներգաբլոկի կառուցումը, որն ի վիճակի է բավարարել կովկասյան այս երկրի աճող կարիքները. սա արդիական է նաև տվյալների մշակման կենտրոնների կառուցման և արհեստական բանականության (ԱԲ) հզորությունների զարգացման հայտարարված նախագծերի համատեքստում։ Ռուսաստանի Անվտանգության խորհրդում պատահական չէր, որ զգուշացնում էին Երևանին, որ օգոստոսին Հրազդանում բացված Firebird AI ընկերության տվյալների կենտրոնի նման օբյեկտները (NVIDIA պրոցեսորներով) կարող են օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների շահերից բխող վերլուծական և հետախուզական աշխատանքների իրականացման համար, այդ թվում՝ Իրանի, Ռուսաստանի, ինչպես նաև Անդրկովկասի ու Կենտրոնական Ասիայի պետությունների դեմ։ 

Ոչ պակաս հակասական իրավիճակ է ստեղծվում ռուսական երկաթուղային կոնցեսիայի շուրջ, որը հայկական իշխանությունները կցանկանային փոխանցել երրորդ կողմի։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի վերջերս արված հայտարարություններից բխում է, որ Մոսկվայում Երևանից սպասում են պատասխանի՝ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության կառույցների կոնցեսիոն կառավարման տակ գտնվող երկու երկաթուղային հատվածների համատեղ վերականգնման առաջարկին։

Խոսքը սահմանամերձ Երասխ գյուղից մինչև Ադրբեջանի Նախիջևանի ինքնավարության սահման և Գյումրիից մինչև Թուրքիայի սահման գծերի մասին է, որոնք դեռևս փաստացի չեն օգտագործվում փակ սահմանների պատճառով: Այսպիսով, հաշվի առնելով նոր իրողությունները, Մոսկվան (իհարկե, ոչ առանց իր շահի) պատրաստ է մասնակցել աշխատանքներին և օգնել Երևանին ապահովել տրանսպորտային կապն այդ ուղղություններով, որոնք ոչ պակաս կարևոր նշանակություն ունեն տարածաշրջանային կոմունիկացիաների վերականգնման համար։ 

Հատկանշական է, որ հոկտեմբերի 14-ին Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավար Օլեգ Բելոզյորովի հանդիպման արդյունքներով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ երկաթուղիների խնդիրների և դրանց զարգացման հարցերով։ Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել է Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախիջևան երկաթուղային հատվածների վերականգնումը, ինչը ենթադրում է հայկական երկաթուղիների միացում տարածաշրջանային ու միջազգային երթուղիներին։ Ամենայն հավանականությամբ, այստեղ նույնպես բարդ բանակցություններ են սպասվում, որոնք ենթադրում են կողմերի շահերի փոխադարձ հաշվառում։ 

Հակառակ դեպքում ռուս-հայկական հարաբերությունները կշարունակեն գլորվել գահավիժման ուղով՝ ընդհուպ մինչև Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) Հայաստանի հետագա մնալու հարցը բարձրացնելը, ինչը հղի է լուրջ հետևանքներով ոչ միայն առևտրատնտեսական, այլև մշակութային-հումանիտար շփումների համար: Հայտնի է՝ շուտով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի դեկտեմբերյան նիստի մասնակիցները կքննարկեն 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի գործողությունը Հայաստանի նկատմամբ կասեցնելու հնարավոր հետևանքների վերաբերյալ զեկույցը. ուստի, թե ինչպիսի որոշումներ կկայացվեն, դրանից շատ բան կախված կլինի։

* «3+3» ձևաչափը տարածաշրջանային խորհրդատվական հարթակ է, որը միավորում է Հարավային Կովկասի երեք պետություններին (Հայաստան, Ադրբեջան և Վրաստան) և նրանց հարևաններին (Ռուսաստան, Իրան և Թուրքիա): Նման հարթակի ստեղծման գաղափարը հրապարակայնորեն հնչեցվել է 2020 թվականի դեկտեմբերին Բաքվում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիբ Էրդողանի և Իլհամ Ալիևի կողմից ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո։ Ավելի ուշ նախաձեռնությանն աջակցել են Ռուսաստանն ու Իրանը։

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյան

telegra.ph

—

Ամերիկյան «ոչ»-ը՝ պոպուլիզմին և պատերազմին. Կոնգրեսի ընտրությունների աշխարհաք

Նոյեմբեր 4, 2026

ԱՄՆ-ում կայացած միջանկյալ ընտրություններում հաղթել է Դեմոկրատական կուսակցությունը։ Սենատում դեմոկրատները կստանան առնվազն 54 մանդատ՝ հաղթանակ տանելով, ի թիվս այլ նահանգների, Տեխասում և Կանզասում, որտեղ տասնամյակներ շարունակ հաղթել են հանրապետականները։

Սենատի 100 տեղերից առնվազն 54-ը կանցնեն դեմոկրատների վերահսկողության տակ։ Նշենք, որ ընտրություն անցկացվում է Կոնգրեսի Ստորին պալատի բոլոր 435 տեղերի, ինչպես նաև Սենատի 100 տեղերից 35-ի համար։

Դեմոկրատներին հաջողվել է հաղթանակ տանել ոչ միայն տատանվող նահանգների մեծ մասում, այլև մի շարք նահանգներում, որոնք մինչև 2026 թվականի նոյեմբերի 3-ը համարվում էին հանրապետականների աջակցության հենակետեր։

ԱՄՆ հանրապետական Նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Դեմոկրատական կուսակցությանը միջնաժամկետ ընտրություններում հաղթանակի առթիվ, որոնց արդյունքում դեմոկրատներն ամբողջությամբ կվերահսկեն Կոնգրեսը: Fox News-ի հետ զրույցում Թրամփն ընդունել է հանրապետականների պարտությունը և խոստովանել, որ դեմոկրատները «լավ աշխատանք են կատարել»: Թրամփը նաև ասել է, որ «լավ տրամադրություն» կար, և զարմացած է գրանցված արդյունքներից։ «Մենք հիանալի հանրահավաքներ արեցինք: Ես մի փոքր զարմացած եմ»,- ասել է նա։

Կարդացեք նաև

  • ԱՄՆ-ը չցանկացավ երաշխավորել խաղաղությունը․ Արմեն Գրիգորյանի խոստովանությունը, Փաշինյանին ուղերձը և դիրքային հավակնությունները
  • Իշխանություն խուսափում է հանրաքվեի անցկացումից․ նրանց համար ակնհայտ է՝ Ալիևի հագով Սահմանադրություն կարելու գործընթացը հանրային աջակցություն չունի․ Գոհար Մելոյան
  • Կար երկու սցենար՝ կա՛մ իշխանությունը պետք է հանձնվեր, կա՛մ արյուն կթափվեր. ԶԳՈՒՇԱՑԵՔ, ժողովրդին էլի հանում է իրար դեմ. Հայկ Նահապետյան

Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ կան «շատ հարցեր», որոնց շուրջ կարող է աշխատել Կոնգրեսի դեմոկրատների հետ։ Ապա բացառել է միջանկյալ ընտրությունների արդյունքում իր կաբինետում որևէ փոփոխություն կատարելը։ Թրամփը նաև խոստովանել է, որ Իրանի դեմ պատերազմը վճռորոշ դեր ունեցավ այս ընտրություններում:

Ըստ նրա՝ վառելիքի բարձր գները բացասաբար են ազդել հանրապետականների վրա: Նա ասել է, որ մարդկանց «դուր չեկավ», երբ ստիպված էին ավելի շատ վճարել վառելիքի համար։

New York Time-ին տված հարցազրույցում էլ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել միջանկյալ ընտրությունների արդյունքները: «Գիտեք, մենք անհամբեր սպասում ենք նրանց հետ աշխատելուն: Հավանաբար ինչ-որ բանի կհասնենք»,- ասել է նա։

Բրիտանական The Daily Mail պարբերականն էլ հայտնում է, որ ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների ձայների հաշվարկի ընթացքում Սպիտակ տանը մռայլ մթնոլորտ է տիրել։ «Նստավայրում շատ, շատ մռայլ մթնոլորտ է տիրում»,- պարբերականին հայտնել է բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ խոսելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տրամադրության մասին։ «Իրավիճակը ճնշող է»,– հավելել է նա։ Հոդվածի համաձայն՝ ժամը 23։00-ի սահմաններում, երբ պարզ է դարձել հանրապետականների պարտության մասշտաբը, Թրամփը «կատաղության մեջ է եղել» և «պապանձվել է զայրույթից»։

«Նա դիտում է Fox News-ը՝ գրեթե բառ չարտասանելով, և լռությունից կարծես քարացած լինի»,- The Daily Mail-ին պատմել է ԱՄՆ նախագահին մոտ կանգնած աղբյուրը։ Բրիտանական թերթի մեջբերած վարչակազմի աշխատակիցներն ընտրություններում ձախողման համար պատասխանատու են համարում պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթին։

«Այսօրվա երեկոն բոլորովին այլ պատկեր կունենար, եթե չլիներ Իրանի հետ պատերազմը»,- պարբերականին հայտնել է պաշտոնյաներից մեկը։ Պարբերականի աղբյուրները գտնում են, որ ԱՄՆ նախագահը պատասխանատվությունը բարդելու է Հեգսեթի վրա։ Թերթի մեկ այլ աղբյուր հավելել է, որ «Ռուբիոյի հարցը փակված է»։ «Թեև, հավանաբար, նույնը կարելի է ասել բոլոր այն հանրապետականների մասին, որոնք առնչություն են ունեցել Թրամփի արտաքին քաղաքականությանը»,- կարծիք է հայտնել The Daily Mail-ի զրուցակիցը։

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն իր X-ի էջում անդրադարձել է ԱՄՆ-ում անցկացված միջանկյալ ընտրությունների արդյունքներին՝ նշելով, որ ամերիկացիները «ոչ» ասացին պատերազմին, և իրենք աջակցում ենք այդ ուղերձին։ Խղճի թելադրանքով թե կենսապայմանների պատճառով՝ ամերիկացիներն ասացին՝ «Ո՛չ պատերազմին», և մենք սատարում ենք այդ ուղերձին»,- գրառման մեջ նշել է նա։

Ղալիբաֆը հավելել է, որ եթե ԱՄՆ կառավարությունը դավաճանի ամերիկացիների հանրային կամքը և ծառայի միջազգային հովանավորներին ու շանտաժիստներին, ապա կլինեն հետևանքներ։ «Նրանք կտեսնեն, որ մեր «ոչ»-ը կհանգեցնի մղձավանջի»,- եզրափակել է Մեջլիսի խոսնակը։

Շարունակենք այս նյութը վերլուծական մասով: Գրենք գրագետ ևս 4 պարբերություն այն  մասին, որ այս ընտրություններով փաստորեն ամերիկացի ժողովուրդը ոչ ասեց Թրամփի արտաքին քաղաքականությանն ու պոպուլիստական որոշումներին, այդ թվում և գլխավորապես՝ Իրանի դեմ պատերազմին: Սա մանրամասն վերլուծիր, հստակ, խորքով վերլուծական, ապա նշիր, որ արտաքին քաղաքականության մի մաս է նաև Հարավային Կովկասում քաղաքականությունը, միջնորդությունը Երևանի ու Բաքվի միջև, ինչպես նաև ԹՐԻՓՓ պրոյեկտը, ու նաև վերլուծիր, թե այս ամենն ինչպես կանդրադառնա ռեգիոնում ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա, որոշումների վրա, հատկապես, որ ավելի խոցելի է դառնում Մարկո Ռուբիոն:

ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների արդյունքները կարելի է դիտարկել ոչ միայն որպես Կոնգրեսում ուժերի հարաբերակցության փոփոխություն, այլև որպես Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականության նկատմամբ հասարակական վերաբերմունքի արտահայտություն։ Դեմոկրատների հաղթանակը հատկապես այն նահանգներում, որոնք երկար ժամանակ համարվել են հանրապետականների քաղաքական հենարաններ, վկայում է, որ Թրամփի քաղաքական օրակարգը չի պահպանել ընտրազանգվածի նախկին աջակցությունը։

Ընտրությունների արդյունքներում արտացոլվել է ոչ միայն ներքին սոցիալ-տնտեսական խնդիրների շուրջ դժգոհությունը, այլև արտաքին քաղաքականության այն ուղղությունների նկատմամբ անվստահությունը, որոնց հետևանքները զգացվել են ամերիկյան հասարակության առօրյայում։ Այս առումով Իրանի դեմ պատերազմը դարձավ ընտրական գործընթացի առանցքային գործոններից մեկը։

Ընտրությունների քաղաքական նշանակությունը, սակայն, չի սահմանափակվում Իրանի հարցով։ Քվեարկության արդյունքները ցույց են տալիս նաև, որ ամերիկյան ընտրազանգվածի մի զգալի հատված այլևս պատրաստ չէ անվերապահորեն աջակցելու Թրամփի արտաքին քաղաքական այն մոտեցմանը, որի հիմքում ուժի ցուցադրումը, միակողմանի որոշումները և միջազգային հակամարտություններին ներգրավվելու պատրաստակամությունն են։ Իրանի դեմ ռազմական գործողությունները, դրանց հետևանքով էներգակիրների գների աճը և տնտեսական անորոշությունը ցույց տվեցին, որ արտաքին քաղաքական որոշումները դժվար է տարանջատել ներքին պատասխանատվությունից։

Վաշինգտոնի համար սա կարևոր քաղաքական ազդակ է. եթե վարչակազմն արտաքին ճակատում իր գործողությունները ներկայացնում է որպես ազգային անվտանգության անհրաժեշտություն, ապա ընտրողը դրանք գնահատում է նաև այդ գործողությունների տնտեսական և սոցիալական հետևանքների տեսանկյունից։ Հետևաբար, Իրանի դեմ պատերազմը ոչ միայն արտաքին քաղաքականության առանձին ձախողման շուրջ բանավեճի առարկա է դարձել, այլև վերածվել է Թրամփի կառավարման ընդհանուր արդյունավետության գնահատման գործիքի։ Մյուս կողմից՝ սա նաև չի նշանակում, թե ամերիկյան հասարակությունը մերժել է վարչակազմի արտաքին քաղաքական օրակարգի բոլոր բաղադրիչները։

Այնուամենայնիվ, ընտրությունների արդյունքները կարևոր են նաև ԱՄՆ արտաքին քաղաքականության մյուս ուղղությունների, այդ թվում՝ Հարավային Կովկասի համար։ Վաշինգտոնի ներգրավվածությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում, Երևանի և Բաքվի միջև միջնորդությունը, ինչպես նաև TRIPP նախագծի առաջմղումը Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքականության առանձին, բայց փոխկապակցված բաղադրիչներ են։

Հատկապես TRIPP-ը, որի շուրջ ձևավորված ամերիկա-հայկական պայմանավորվածությունները նախատեսում են ոչ միայն տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացում, այլև ԱՄՆ-ի անմիջական տնտեսական և ռազմավարական ներկայություն Հայաստանի տարածքում, Վաշինգտոնի համար վերածվել է Հարավային Կովկասում երկարաժամկետ ներգրավվածության գործիքի։ Հետևաբար, Կոնգրեսի երկու պալատներում հանրապետականների վերահսկողության կորուստը կարող է փոխել այս քաղաքականության իրականացման ինստիտուցիոնալ միջավայրը։

Դեմոկրատական մեծամասնությունը հնարավորություն կունենա ավելի ակտիվ վերահսկողություն իրականացնել վարչակազմի արտաքին քաղաքական որոշումների, դրանց ֆինանսավորման և գործնական իրականացման նկատմամբ։ Հատկանշական է, որ TRIPP-ի շուրջ արդեն իսկ ձեռք բերված միջպետական պայմանավորվածությունները չեն վերանում ընտրությունների արդյունքում, իսկ դրանց հետագա ընթացքը կախված կլինի նաև այն հանգամանքից, թե որքանով նախագիծը կդիտարկվի որպես ամերիկյան պետական երկարաժամկետ շահերից բխող նախաձեռնություն, այլ ոչ միայն Թրամփի անձնական քաղաքական ժառանգության մաս։

Այս համատեքստում առանձնահատուկ ուշադրության է արժանի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի դիրքերի հարցը։ Եթե ընտրությունների նախընտրական և հետընտրական քննարկումներում Իրանի դեմ պատերազմը ներկայացվում է որպես հանրապետականների պարտության կարևոր պատճառներից մեկը, ապա արտաքին քաղաքականության պատասխանատուներից մեկը՝ Ռուբիոն, հայտնվում է քաղաքական պատասխանատվության կենտրոնում։ The Daily Mail-ի աղբյուրների կողմից նրա անվան՝ պարտության համատեքստում հիշատակումը ցույց է տալիս, որ կարող է սկսվել արտաքին քաղաքական որոշումների պատասխանատվության բաշխման գործընթաց։

Սակայն Ռուբիոյի խոցելիությունը պայմանավորված է ոչ միայն Իրանի ուղղությամբ զարգացումներով։ Նա անմիջականորեն ներգրավված է նաև Հարավային Կովկասի ուղղությամբ ամերիկյան քաղաքականության իրականացման գործում։ Ուստի Կոնգրեսում փոփոխության պայմաններում նրա համար ավելի բարդ կարող է դառնալ վարչակազմի արտաքին քաղաքական առաջնահերթությունների պաշտպանությունը, հատկապես այն դեպքերում, երբ դրանք պահանջելու են լրացուցիչ ֆինանսական աջակցություն։ Ակնհայտորեն մեծանալու է պետքարտուղարության նկատմամբ Կոնգրեսի վերահսկողությունը։

Միևնույն ժամանակ, սխալ կլինի ենթադրել, թե դեմոկրատների հաղթանակն ինքնաբերաբար հանգեցնելու է Հարավային Կովկասում ամերիկյան քաղաքականության արմատական վերանայման կամ TRIPP նախագծից Վաշինգտոնի հրաժարման։ ԱՄՆ-ի հետաքրքրությունը տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատման, ինչպես նաև

Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի միջև այլընտրանքային առևտրային ուղիների զարգացման հարցում ունի ավելի լայն աշխարհաքաղաքական շահեր և չի սահմանափակվում մեկ նախագահի քաղաքական օրակարգով։ Փոխվելու է, առաջին հերթին, այդ քաղաքականության իրականացման քաղաքական միջավայրը։

Դեմոկրատական մեծամասնությունը կարող է պահանջել ավելի մեծ թափանցիկություն, վերանայել որոշումների ֆինանսական և ռազմավարական հիմնավորումները, ինչպես նաև ավելի խիստ վերահսկողություն սահմանել վարչակազմի՝ Երևանի և Բաքվի հետ հարաբերությունների նկատմամբ։ Ուստի Հայաստանի համար կարևորագույն հարցն այն է, թե արդյո՞ք Թրամփի վարչակազմը կկարողանա պահպանել իր նախաձեռնությունների շարունակականությունը՝ արդեն դեմոկրատների վերահսկողության տակ գտնվող Կոնգրեսի պայմաններում։

Հարավային Կովկասի հարցում ամերիկյան քաղաքականության հետագա ընթացքը մեծապես կախված կլինի նաև նրանից, թե որքանով Ռուբիոն կպահպանի իր դիրքերը վարչակազմում և որքանով կկարողանա TRIPP-ն ու հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը ներկայացնել որպես ոչ թե Թրամփի անձնական դիվանագիտական նախագիծ, այլ ԱՄՆ-ի երկարաժամկետ ռազմավարական շահերին համապատասխանող քաղաքականություն:

—