Armenpress: Armenian military aviation units to conduct training flights; Defe

Military21:25, 30 September 2026
Read the article in: ՀայերենРусский

Armenian Armed Forces aviation units will conduct training flights between 10:00 and 11:00 on 1 October, during which aircraft will exceed the speed of sound. As a result, sounds resembling explosions may be heard in Gyumri, Talin and Artik.

Armenia’s Defence Ministry announced this, asking residents of these towns and surrounding areas to take note.

Read the article in: ՀայերենРусский

Published by Armenpress, original at

—

Verelq: Կալանքները երկարաձգվում են, քննությունն ակտիվանում․ Ծառուկյանի շուրջ

Լուսանկարը՝ armlur.am

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն այս օրերին ակտիվ գործընթաց է սկսել Գագիկ Ծառուկյանի հետ առնչություն ունեցող և կալանքի տակ գտնվող անձանց գործերով։


Մասնավորապես, մոտենում է Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում կալանավորված մի շարք անձանց խափանման միջոցների ժամկետների ավարտը, և, մեր տեղեկություններով, նախաքննական մարմինը գործընթաց է սկսել նրանց կալանքի ժամկետները երկարացնելու ուղղությամբ։


Ուշագրավ է, որ կալանքների ժամկետների երկարաձգմանը զուգահեռ նախաքննական մարմինը գնում է նոր քննչական և դատավարական գործողությունների, ինչը, մեղմ ասած, հարցեր և կասկածներ է առաջացնում։


Օրինակ՝ օգոստոսի 4-ին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ «Առինջ մոլ» ընկերության տնօրեն Ալիկ Նազարյանի և նախկին տնօրեն Սամվել Հակոբյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու համար։


Ալիկ Նազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էին տնային կալանքը, 50 մլն դրամի չափով գրավը և բացակայելու արգելքը, իսկ Սամվել Հակոբյանը կալանավորվել էր։


Եվ ահա, երբ մոտենում են այս վարույթով կալանավորված անձանց խափանման միջոցների ժամկետների ավարտները, նախաքննական մարմինը նոր գործողությունների է դիմում։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահները մտել են մոտ մեկ ամիս տնային կալանքի տակ գտնվող «Առինջ մոլ»-ի տնօրեն Ալիկ Նազարյանի տուն, խուզարկություն իրականացրել, որից հետո նրան տարել են կալանքի։


Միաժամանակ երկարաձգվել է նաև Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի նախկին տնօրենի կալանքի ժամկետը։


Այսպիսով՝ մեր տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանի հետ առնչվող քրեական վարույթների շրջանակում իրավապահները կրկին ակտիվ փուլ են մտել․ մի կողմից մոտենում են արդեն կալանավորված անձանց խափանման միջոցների ժամկետների ավարտները, մյուս կողմից իրականացվում են նոր գործողություններ, իսկ կալանքների երկարաձգման գործընթացը շարունակվում է։


«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս անդրադարձել է այս քրեական վարույթների քաղաքական ենթատեքստին։ Գագիկ Ծառուկյանի և նրա շրջապատի նկատմամբ սկսված գործընթացները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունների հետևանք են»։

—

Արագածոտնի թեմի միասնական ժամերգությունը կկատարվի Երնջատափի Սուրբ Նշան եկեղեց

Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 19:00-ին, Արագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Երնջատափ գյուղի Սուրբ Նշան եկեղեցում:


«Հայցում ենք մեր հավատավոր զավակաց աղոթական ներկայությունը, աղոթելու՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Արագածոտնի թեմի սիրելի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, մեր հոգևոր հայրերի, հայրենիքի խաղաղության ու ապահովության, հայ ժողովրդի բարօրության, ինչպես նաև գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների համար», – հայտնում են Արագածոտնի թեմից։

—

Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել հոգևոր առաջնորդ Շրի Շրի Ռավի Շանկարի հետ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է «Ապրելու արվեստ» միջազգային շարժման հիմնադիր Գուրուդև Շրի Շրի Ռավի Շանկարի հետ։


Այս մասին դեսպանը հայտնել է սոցցանցի իր էջում։


«Պատիվ ունեցա հանդիպելու աշխարհահռչակ հոգևոր առաջնորդ, հումանիստ և խաղաղության ջատագով, «Ապրելու արվեստ» (Art of Living) միջազգային շարժման հիմնադիր Գուրուդև Շրի Շրի Ռավի Շանկարին և զրուցելու խաղաղության մասին նրա ուսմունքի շուրջ։


Խոսեցինք նաև ներքին խաղաղության և երկխոսության կարևորության մասին՝ տարաձայնությունները հաղթահարելու և խաղաղություն կառուցելու ճանապարհին։ Շնորհակալ եմ իմաստուն և ոգեշնչող զրույցի համար», ասվում է գրառման մեջ։

—

Երևանի հարավային մուտքի մոտ կկառուցվեն էստակադա և ուղեանցներ

Մեկնարկել է Արտաշատի խճուղի – Մ2 – Հ8 – Նորագավիթ 1-ին փողոց խաչմերուկի շինարարության մոբիլիզացիան։ Տեղում նախագծի մանրամասներին ծանոթացել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:


Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։


«Սա քաղաք մտնող ամենածանրաբեռնված հատվածներից է, որտեղ տարիներով խցանումներ ու վթարային իրավիճակներ էին առաջանում։


Նախագծի շրջանակում երթևեկությունն այստեղ կիրականացվի տարբեր մակարդակների վրա։ Կառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց (28մ և 22մ)։


Արդյունքում․


• Քաղաք մտնող, դուրս եկող ու տարանցիկ հոսքերը լրիվ կտարանջատվեն


• Կբեռնաթափվի հարավային մուտքը, կբարելավվի Հյուսիս–հարավի հետ կապը


• Նորագավիթի ու հարակից հատվածների բնակիչների համար տեղաշարժը կդառնա անհամեմատ ապահով ու արագ։


Մրցույթներն անցած են, պայմանագրերը կնքված, աշխատանքների մեկնարկային փուլը ֆինանսավորվում է Երևան քաղաքի բյուջեով, և նախատեսվում է նաև պետական բյուջեից ֆինանսավորում։


Ծրագրի ողջ արժեքը՝ մոտ 1.5 մլրդ դրամ է, տևողությունը՝ 16 ամիս։


Նախագիծն իրականացվում է ՀՀ կառավարության աջակցությամբ»,-ասված է հաղորդագրությունում:

—

ՆԳՆ շրջիկ գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գառնիի և Վարդենիսի բնակիչնե

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։


ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հոկտեմբերի 1-ին ծառայություններ կմատուցվեն․


• ժամը 10։30-16:00, Կոտայքի մարզի Գառնի համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ,


• ժամը 11։30-16:00, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։


Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ։


Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ` կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։


Հոկտեմբերի 2-ին շրջիկ սպասարկման գրասենյակները կլինեն նաև Լոռու մարզի Ստեփանավան համայնքում սեպտեմբերի 24-ին և 25-ին ընդունված դիմումների շրջանակներում փաստաթղթերը հանձնելու նպատակով։

—

Տանդեմը կստանա ամեն ինչ, մենք՝ ոչինչ

Ամերիկյան զորքերը օրերս վերջնականապես լքում են Իրաքի տարածքը, որտեղ հայտնվել էին 2003 թ. ներխուժման արդյունքում։


Այն, որ ամերիկյան ներկայությունը բարեկեցություն չբերեց Իրաքի պետությանն ու ժողովրդին, խոստովանում են նույնիսկ ամերիկյան վերնախավի ներկայացուցիչները՝ որակելով Իրաքյան պատերազմը որպես «21-րդ դարի վատագույն պատերազմ»։


Այն, թե ինչի է վերածվել այսօր Իրաք պետությունը, ևս հստակ տեսանելի է. բաժան-բաժան եղած երկիր, որը չունի կենտրոնաձիգ իշխանություն, իսկ երկրի տարածքը տարբեր պետությունների պրոքսի-պատերազմների մարտադաշտ է։


Սակայն ԱՄՆ զորքերի դուրս բերումը ևս մի ահազանգ է մեզ համար։ Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջով ու թելադրանքով Սյունիքում փաստացի հատուկ կարգավիճակ ունեցող ենթակառուցվածքի տրամադրումը («Զանգեզուրի միջանցքը»), որը փաթեթավորվել է «Թրամփի ուղի» անվան տակ, այս պահին հիմնված է ԱՄՆ նախագահի խոսքի ու հեղինակության վրա։


Իսկ հիմա պատկերացնենք, թե ինչ կլինի Սյունիքում ԱՄՆ նախագահի փոփոխության (երկու տարուց) կամ ԱՄՆ հետքաշման պարագայում, այնպես, ինչպես լինում է հիմա Իրաքում կամ եղել է 5 տարի առաջ Աֆղանստանում։ Պատասխանը շատ ակնհայտ է. թուրք-ադրբեջանական տանդեմը կստանա ամեն ինչ, մենք՝ ոչինչ։
Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս ներկայիս դե-ֆակտո իշխանությունների վարած արտաքին քաղաքականության սնանկությունը։


Իմիջիայլոց, ԱՄՆ զորքերի դուրս բերումը ռազմավարական հաղթանակ է մեր հարևան Իրանի համար. դժվար է պատկերացնել ավելի կարևոր երկիր Թեհրանի համար, քան Իրաքը, որտեղ իրանական ուժերը գործելու նոր հնարավորություններ են ստանում։


Թյուրքագետ Վարուժան Գեղամյան




—

Նաիրի համայնքի տիրապետմանն է վերադարձվել 11 մլն դրամ արժողությամբ հողամասը

Կոտայքի մարզի դատախազության միջնորդագրի հիման վրա՝ լուծվել է օրենքի էական խախտմամբ կնքված վարձակալության պայմանագիրը. 11 միլիոն դրամ շուկայական արժեքով 690 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը։


Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթի շրջանակում պարզվել էր, որ 2017 թվականի օգոստոսի 24-ին Ա.Ա.-ն մասնակցել և հաղթող էր ճանաչվել համայնքին սեփականության իրավունքով պատկանող 690 քմ մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի՝ 25 տարի ժամկետով վարձակալության տրամադրման նպատակով կազմակերպված մրցույթում, մինչդեռ երկրորդ մասնակից Ս.Խ.-ն փաստացի մրցույթին չի մասնակցել։


Միաժամանակ, քրեական վարույթի նյութերը ստացվել էին Կոտայքի մարզի դատախազությունում՝ պետական շահերի պաշտպանության նպատակով համապատասխան միջոցներ ձեռնարկելու հարցը քննարկելու համար։


Ուսումնասիրության արդյունքում Կոտայքի մարզի դատախազությունը, հաշվի առնելով, որ հողամասի վարձակալության մրցույթում Ա.Ա.-ի կողմից հաղթող ճանաչվելը տեղի էր ունեցել օրենքի էական խախտմամբ, Նաիրի համայնքի ղեկավարին միջնորդագիր էր ներկայացրել՝ վարձակալության պայմանագիրը լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ։


Միջնորդագրի հիման վրա՝ վարձակալության պայմանագիրը լուծվել է։


2026 թվականի սեպտեմբերի 24-ին Կադաստրի կոմիտեում կատարված պետական գրանցման արդյունքում՝ Նաիրի համայնքի տիրապետմանն է վերադարձվել 690 քմ մակերեսով հողատարածքը:

—

ՊԵԿ-ը կանխել է կահույքի և տեխնիկայի մեջ թաքցված թմրանյութերի ներմուծումը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է վերլուծական գործիքների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների միջոցով պայքարը ՀՀ պետական սահմանով մաքսանենգությամբ թմրամիջոցներ տեղափոխելու դեպքերի բացահայտման ուղղությամբ։


Այսպես, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ «Կարգո» բեռնային համալիրում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունների աշխատակիցները մաքսային զննման են ենթարկել ՀՀ տեղափոխված միջազգային սուրհանդակային առաքանին, որում առկա սեղանի փաթեթավորման տարբեր հատվածներից հայտնաբերվել է ընդհանուր 819 գրամ մեֆեդրոն տեսակի թմրամիջոց։


Պարզվել է, որ առաքանին Հայաստանում պետք է ստանա Ուկրաինայի քաղաքացի Մ․Տ․-ն, ով նույն օրը ժամանել էր ՀՀ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով Մ․Տ․-ն ձերբակալվել և ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։ Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է։


Բացի այդ, մաքսային զննման է ենթարկվել նաև ՀՀ տեղափոխված միջազգային սուրհանդակային առաքանին, որում առկա բարձրախոսի կազմաքանդման արդյունքում հայտնաբերվել է շուրջ 250 գրամ ՄԴՄԲ-022 տեսակի սինթետիկ թմրամիջոց։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, հիշյալ թմրամիջոցի մաքսանենգություն կատարող անձի ինքնությունը, ով հանդիսանում է ՀՀ քաղաքացի Ա․Պ․-ն: Անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։ Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է։


Թմրամիջոցների տեղափոխման տվյալ դեպքերի հայտնաբերումը կատարվել են ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխակիցների վերլուծության, ճշգրիտ թիրախավորման և լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում։


Այս բացահայտումներից բացի, վերջին մեկ ամսվա ընթացքում միջազգային փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների միջոցով ՀՀ փոխադրված առաքանիներից հայտնաբերվել և ապօրինի շրջանառությունից դուրս են բերվել մաքսանենգ ճանապարհով, հնարամիտ եղանակով տարբեր առարկաների մեջ թաքցված տարբեր տեսակի թմրամիջոցներ: Մասնավորապե, հայտնաբերվել են շուրջ 1800 գրամ մարիխուանա, 210 գրամ կոկաին, 285 գրամ մետամֆետամին, 58 գրամ ՄԴՄԱ և 114 գրամ հաշիշի յուղ տեսակների թմրամիջոցներ, ինչպես նաև կարֆենտանիլ տեսակի թմրամիջոց, որը շուրջ 100 անգամ ավելի հզոր թմրամիջոց է քան ֆենտանիլը։


Այս դեպքերին առնչվող նախապատրաստված նյութերը համապատասխան հաղորդմամբ ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։


ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքար վարչության և Քննչական կոմիտեի աշխատակիցների կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումները հանցանք կատարած բոլոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ։


Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

—

«ՀԱՅԱՔՎԵ»-ն դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին

«ՀԱՅԱՔՎԵ» ազգային քաղաքացիական միավորումը կրկին դիմել է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդին (WCC)՝ ՀՀ կառավարության կողմից սեպտեմբերի 24-ին հրապարակված՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն վերաբերող զեկույցի վերաբերյալ։


«Որպես ՀՀ քաղաքացիներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ՝ խոր մտահոգություն ենք հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կանոնական կյանքին և գործունեությանը պետական միջամտության խորացող դրսևորումների առնչությամբ։


Հակասահմանադրական, հակականոնական և ապօրինի այս զեկույցով` օրվա իշխանությունը շարունակում է միջամտել Եկեղեցու ներքին կյանքին»,- ասվում է հայտարարության մեջ։


Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հայ ժողովրդի հոգևոր և մշակութային կյանքի դարավոր հիմնասյուներից է և համաշխարհային քրիստոնեական ընտանիքի լիիրավ անդամ։ Հետևաբար, Եկեղեցի–պետություն հարաբերություններում անհրաժեշտ է հստակորեն տարանջատել պետության սահմանադրական լիազորությունները եկեղեցու ինքնավար ներքին կյանքից։


«ՀԱՅԱՔՎԵ»-ն հատկապես մտահոգված է, որ իշխանության կողմից շարունակվող հետապնդումը խորացնում է հասարակության պառակտումը և վնասում ազգային համերաշխությանն ու հաշտեցման հնարավորություններին։


Ըստ այդմ, «ՀԱՅԱՔՎԵ»-ն դիմում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ կոչ անելով.


▪️հետևել Հայաստանում կրոնական ազատության և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ զարգացումներին,
▪️ վերահաստատել եկեղեցական ներքին կյանքի՝ քաղաքական անհարկի միջամտությունից զերծ մնալու սկզբունքը,
▪️ խրախուսել պետության կողմից Եկեղեցու հանդեպ հարգանքը,
▪️ նպաստել հոգևորականության և կրոնական հաստատությունների վերաբերյալ հանրային խոսքի զսպվածությանը,
▪️ և իր էկումենիկ առաքելության շրջանակում` աջակցել կրոնական ազատության, Եկեղեցու ինքնավարության, արժանապատվության և հասարակական խաղաղության պահպանմանը Հայաստանում։


«ՀԱՅԱՔՎԵ» ազգային քաղաքացիական միավորում




—