CC: Armen Kurdian: Candidate for Congress from California

—

Trump Tower Tbilisi launches with Eric Trump and Israeli partner in $2 billion

—

Connecting Global Diaspora Communities Via Interactive Online Platforms and Vi

—

A Homeland Without Medicine: Healthcare Gaps Dash Diasporan Armenian’s Dream o

—

CC: The Run is On

—

168: Քաղաքական ֆասթֆուդի վերջին կայարանը՝ «Իրական Հայաստան»

Հոկտեմբեր 2, 2026

Հատկապես վերջին խորհրդարանական ընտրություններից հետո ամենատարբեր միջավայրերում շատ է հնչում «լավ, հիմա ելք կա՞» հարցը։

Խնդիրը միայն այն չէ, որ այդ հարցը հնչում է առավելապես որպես անհուսություն, որով հնչեցնողների մեծ մասն արդեն իսկ գիտի իր իսկ հարցի բացասական պատասխանը։ Բայց շատերն այդ հարցը ձևակերպում են ոչ միայն որպես էմոցիոնալ ճիչ, այլ փորձում են հասկանալ՝ իրականում ստեղծված իրավիճակից տեսանելի քայլերով դուրս գալու հնարավորություն կա՞, թե՞ այդուհանդերձ, որպես պետություն ու հասարակություն՝ արդեն անցել ենք անդառնալիության կետը, որից անդին գործնականում այլևս ոչինչ մեզանից կախված չէ։

Ինստիտուցիոնալ առումով այս հարցի գլխավոր հասցեատերն ընդդիմությունն է՝ խորհրդարանականից մինչև ԱԺ-ում չներկայացված ընդդիմադիր ուժեր, ովքեր կամ ֆորմալ մանդատ, կամ հանրային որոշակի վստահություն ու դրանից բխող պատասխանատվություն ունեն՝ տեսանելի լուծումներ առաջարկել երկիրն այս վիճակից դուրս բերելու համար։ Այնպես չէ, որ այդ խմբերում նշված հարցը չի բարձրացվում կամ քննարկվում։ Քննարկվում է, և դրա արդյունքում մոտեցումները բաժանվում են երկու մեծ խմբի՝ քաղաքականությամբ զբաղվողների մեծ մասը գործող իշխանությանը չարիք համարելով՝ գտնում է, որ այն պետք է օր առաջ փոխել՝ ինչպե՞ս հարցի պատասխանի առնչությամբ առանձնապես որոշակի ասելիք չունենալով՝ ապավինելով ֆորսմաժորից մինչև «հանրային ապստամբություն» ու «ժողովրդի ծոցից նոր Նիկոլ գտնելու» ինքնախաբեություն։

Տպավորություն կա, որ քաղաքական ֆասթֆուդի նմանվող այդ կարծիքը տիրապետող է, դրա համար էլ հակաիշխանական խմբերի մեծ մասն առանձնապես ջանք չի ծախսում երկրորդ ճանապարհի վրա։ Իսկ երկրորդ ճանապարհը երկարաժամկետ, հեռանկարային ռազմավարական քաղաքական աշխատանքն է, որը ոչ թե ամիսների ընթացքում, այլ ժամանակի ավելի մեծ հատվածում հանրությանը կբերի այնպիսի քաղաքացիական ու քաղաքական գիտակցության, որ գործող իշխանության գոյությունն անհնարին կդառնա ներքնապես։

Կարդացեք նաև

  • Փաշինյանը պատրաստվում է գրոհի․ կանխելու միակ շանսը  
  • Ազգ-ստամոքս՝ ազգ-բանակի փոխարեն
  • Պայքար՝ Էջմիածնի համար. եկեղեցական բարեփոխո՞ւմ, թե՞ եկեղեցու նկատմամբ աշխարհիկ իշխանության վերահսկողության հաստատման արշավ. Սերգեյ Մարկեդոնով

Սա, այո, շատ դժվարին, երկարաժամկետ աշխատանք է, որի հաջողությունը կարող է ամրացնել պետության ու հանրային դիմադրողականությունն ու իրականում նպաստել պետականությանը։ Մինչդեռ առաջին ճանապարհը, որի կողմնակիցներն ապավինում են գործնականում ամեն  ինչի՝ ֆորսմաժորից մինչև արտաքին աջակցություն, անգամ հաջողելու դեպքում, լուծելու է սոսկ իշխանափոխության հարց՝ մեծ հարցականի տակ դնելով նույն պետական ու հանրային իմունիտետի հարցը։

Ասվածից ամենևին չի բխում, թե իշխանափոխությունն առաջնային հարց չէ, ճիշտ հակառակը՝ այն օր առաջ անհրաժեշտ է պետությունից մնացածը փրկելու համար։ Բայց երբ ողջ քաղաքական միտքը կենտրոնանում է միայն օր առաջ իշխանափոխության հասնելու վրա՝ առանց այս պահին դրա տեսանելի նախադրյալների, մյուս՝ երկարաժամկետ, հեռանկարային ուղղությամբ որևէ աշխատանք չի կատարվում։ Արդյունքում՝ արդեն առնվազն վեց տարի՝ 2020թ․ ողբերգական պատերազմից հետո, քաղաքական համակարգն ու հասարակությունն ապրում է օր առաջ իշխանափոխության անհրաժեշտության ռեժիմում, քաղաքական ուժերը տապալումից տապալում՝ հետևություններ չեն անում, հասարակությունն էլ հիասթափվում է՝ կորցնելով փոփոխության ու ամենայնի հանդեպ հավատը։

«Լավ, հիմա ելք կա՞» հարցին այսօրվա ստատուս-քվոյի պատասխանը, ցավոք, բացասական է, քանի որ տիրապետող քաղաքական մտածողության կողմից առաջարկվող ցանկացած ելք ապահովում է մուտք դեպի իշխանության քաղաքական օրակարգ՝ ավելի ամրացնելով երկիրն անդունդին հասցրած այս իշխանության դիրքերը։ Հայաստանն այս իրավիճակից դուրս բերելու համար առաջին հերթին անհրաժեշտ է ելք՝ իներցիոն ու մակերեսային քաղաքական մտածողությունից։

Հակառակ դեպքում՝ բարի գալուստ, «Իրական Հայաստան»։  

Հարություն Ավետիսյան




—

Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում. Արտակ

Հոկտեմբեր 2, 2026

Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը գրում է. «Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում

Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական բազաների կրճատումը՝ Պարսից Ծոցից մինչև Կովկաս փոխում է ուժերի հավասարակշռությունը։ Ամերիկյան գերիշխանությանն աստիճանաբար փոխարինելու է գալիս Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի մրցակցությունը: Իսկ Իսրայելը դառնում է կարևոր դերակատար։

Եթե այս միտումը պահպանվի, առաջիկա տասնամյակի ընթացքում Իրանը կկարողանա ընդլայնել իր ազդեցությունը Իրաքի տարածքով դեպի Կովկաս, Թուրքիան կփորձի ընդլայնվել Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի ուղղությամբ, իսկ Ռուսաստանը բնականաբար ձգտելու է պահպանել իր անվտանգության հարավային գոտին։

Թուրքիայի և Ադրբեջանի համար Սյունիքի 45 կիլոմետրանոց հատվածը «Միջին միջանցքի» բացակայող օղակն է։ Դրա նկատմամբ անուղղակի վերահսկողությունը նրանց ուղիղ ճանապարհ կբացի Ստամբուլից դեպի թյուրքական Կենտրոնական Ասիա։

Իրանի համար, Հայաստանի հետ սահմանը կորցնելը ռազմավարական սպառնալիք է։ Հայաստանի տարածքով անցնող երթուղու կորուստը կսահմանափակի Իրանի ուղիղ հասանելիությունը դեպի Սև ծով և Եվրոպա՝ մեծացնելով մրցակիցների կողմից վերահսկվող երթուղիներից նրա կախվածությունը։ Իրանը ձգտում է դառնալ հյուսիսից դեպի Հնդկաստան տանող երթուղու առանցքային օղակը։ Իսկ «Միջին միջանցքը» շրջանցում է Իրանը՝ նվազեցնելով նրա տարանցիկ նշանակությունն ու ազդեցությունը։

Բացի այդ, իր հյուսիսային սահմանի երկայնքով «պանթյուրքական միջանցքի» ստեղծումը Թեհրանի համար երկարաժամկետ վտանգ է՝ կապված Իրանի ադրբեջանցիների շրջանում ազգայնական տրամադրությունների հնարավոր ակտիվացման հետ։

Հետևաբար Թեհրանը Սյունիքը դիտարկում է որպես ռազմավարական սահմանագիծ՝ պահանջելով պահպանել ՀՀ տարածքային ամբողջականությունը և թույլ չտալ ամերիկյան ռազմական ներկայության հաստատումը։ Նրա համար անընդունելի է, որ TRIPP նախագիծը ժամանակի ընթացքում վերածվի իր սահմանին մշտական արևմտյան ներկայության։ Իրանը թույլ չի տա, որ TRIPP-ը վերածվի նման միջանցքի՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ ձևակերպումներ կլինեն ամրագրված փաստաթղթերում։

Մոսկվան շահագրգռված է պահպանել Գյումրիի 102-րդ ռազմաբազան, Հայաստանի հետ ռազմական համագործակցության մեխանիզմներն ու ՀՕՊ համակարգը։ Ռուսաստանը նաև շարունակում է ունենալ տնտեսական և էներգետիկ լծակներ՝ ԵԱՏՄ-ի, ռուսական շուկայի և էներգետիկ ոլորտների միջոցով։ Մոսկվան կարող է օգտագործել Հարավային Կովկասի երկրներում ունեցած իր ազդեցությունը: եթե Ռուսաստանը կորցնի Հայաստանը, բնականաբար Թուրքիան Հարավային Կովկասում գործողությունների ավելի մեծ ազատություն կստանա: Բացի այդ՝ արևմտյան ենթակառուցվածքները կմոտենան Ռուսաստանի հարավային անվտանգության գոտուն և Իրանի հյուսիսային սահմանին։ Հետևաբար, Մոսկվան ինչ-որ չափով հանդուրժում է Երևանի արտաքին քաղաքական որոշ ինքնուրույնությունը, սակայն փորձելու է թույլ չտալ, որպեսզի Հայաստանը վերածվի թուրքական կամ արևմտյան լիարժեք ռազմավարական հենակետի։

Այստեղ էլ են համընկնում Ռուսաստանի և Իրանի շահերը, թեև պարտադիր չէ, որ նրանք բոլոր հարցերում ներդաշնակ լինեն։ Այսօրվա համար արդեն իսկ բավարար է, որ նրանք երկուսով ունենան Հարավային Կովկասում երրորդ ուժի գերիշխանությունը թույլ չտալու ընդհանուր շահ։

Եթե ներկայիս միտումները պահպանվեն, առաջիկա առնվազն 20 տարիներին տարածաշրջանի համար պայքարը կընթանա ոչ այնքան սահմանների փոփոխության, որքան ցանցային ազդեցության համար (երկաթուղիներ, խողովակաշարեր, էներգետիկա, թվային ենթակառուցվածքներ, ռազմական օբյեկտներ և առևտրային երթուղիներ)։
Իրաքը կարող է աստիճանաբար հայտնվել Իրանի լրիվ ազդեցության գոտում։ Թուրքիան կձգտի կապել Անատոլիան Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի հետ։ Ռուսաստանը կփորձի պահպանել իր հարավային անվտանգության գոտին։ Իսրայելը կմնա որպես կարևոր դերակատար, սակայն նրա ազդեցությունը կախված կլինի արևմտյան քաղաքականության պահպանման և ռազմական գերազանցության հնարավորությունից։

Արցախի կորստից հետո, փոքր Սյունիքը դարձել է աշխարհաքաղաքակսն մեծ խաղի թիրախ: Այսօր այն հանգուցային կետ է, որտեղ իրանական «Հյուսիս–Հարավ» առանցքը, թուրքական «Միջին միջանցքը» և Ռուսաստանի հարավային անվտանգության գոտին կա՛մ կգտնեն փխրուն հավասարակշռություն, կա՛մ կբախվեն միմյանց։
Այս բազմաբևեռ խաղի հետագա արդյունքներից է կախված է նաև, թե հնարավո՞ր կլինի արդյոք Արցախի կրկին հայկականացումը: Իսկ պանթյուրքական սցենարի իրականացման պարագայում՝ Հայաստան պետությունը կարող է հայտնվել գոյաբանական մեծ վտանգի տակ»:

—

Ստացվում է, որ մեր պետական սահմանի անվտանգությունն ու արդարադատությունը կարգա

Հոկտեմբեր 2, 2026

«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը գրում է. «Այդպես էլ հանրությունը նորմալ ու ամբողջական բացատրություն չի ստացել ու համոզված եմ՝ չի էլ ստանա, թե իրականում ինչպե՞ս է ադրբեջանցի զինծառայողը հատել Հայաստանի պետական սահմանը, հայտնվել Սյունիքի բնակավայրերում և տեղաշարժվել հայկական տարածքով։

Առավել ևս, որ սա առաջին նման դեպքը չէ։ Հատկապես Սյունիքում նախկինում ևս արձանագրվել են նմանատիպ միջադեպեր։ 2023 թվականին երկու ադրբեջանցի զինծառայողներ հայտնվեցին Բնունիսի և Աշոտավանի հատվածներում՝ Հայաստանի տարածքի խորքում։ Մի քանի օր շարունակ «տուրիզմով» զբաղվեցին Սյունիքում: 2024-ին Տեղ գյուղի հատվածում երկու ադրբեջանցի զինծառայողներ ևս սահմանը հատել էին ու դիմադրություն ցույց տվել:Նման դեպքերից հետո ադրբեջանցի զինծառայողները արագացված կերպով վերադարձվել են Ադրբեջանին։

Հետաքրքիրն այն է, թե ինչո՞ւ են նման միջադեպերը պարբերաբար տեղի ունենում հատկապես Սյունիքում։ Ինչպե՞ս է հնարավոր զինված անձանց համար հատել պետական սահմանը և երբեմն զգալի տարածություն անցնել՝ առանց ժամանակին հայտնաբերվելու։ Հարցն այն է, որ նմանատիպ դեպքերը ոչ միայն սահմանային վերահսկողության բացերի հետևանք է,այլ պետք է ուսումնասիրվեն նաև այդ ներթափանցումների հնարավոր այլ նպատակներ ևս։

Նույնիսկ հասարակ տրամաբանող մարդու մոտ հարց է առաջանում՝ արդյոք նման կրկնվող դեպքերը կարող են նպատակ ունենալ Սյունիքի բնակչության շրջանում անապահովության զգացում ձևավորելու, մարդկանց համոզելու, որ իրենց բնակավայրերն անվտանգ չեն և երկարաժամկետ հեռանկարում խթանել արտագաղթը։

Փոխանակ ցանկացած նմանատիպ միջադեպերը դառնան լուրջ քննության առարկա՝ պարզելու սահմանը հատելու ճշգրիտ վայրերը, երթուղին, հնարավոր աջակցությունները, նպատակը և սահմանային անվտանգության համակարգում առկա բացերը, մեկ զանգի հրամանով հապճեպ հանձնում են ալիևին, որ հանկարծ չջղայնանա…

Եթե ամեն նման դեպքից հետո Բաքվից մեկ զանգը բավարար է, որ դիվերսանտների վերադարձի հարցը արագ լուծվի, ապա ստացվում է, որ մեր պետական սահմանի անվտանգությունն ու արդարադատությունը կարգավորվում են զուտ Բաքվի քմահաճույքով ու հեռախոսազանգով…»:

—

«Վրաստանում` ինչպես Հայաստանում». Արա Սահակյան

Հոկտեմբեր 2, 2026

1992-1998թթ. Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ, արտակարգ և լիազոր դեսպան Արա Սահակյանը գրում է.

«ՎՐԱՍՏԱՆՈՒՄ` ԻՆՉՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Վրաստանի ներքաղաքական դաշտում նկատվում է լարվածության աճ` պայմանավորված երկրում ադրբեջանական և թուրքական տնտեսական ու ժողովրդագրական ազդեցության ընդլայնմամբ: Տեղի փորձագետները արձանագրում են վրացական հանրությունը մտահոգությունն առ այն, որ ազդեցության ընդլայնումն արդեն վերաճել է Վրաստանի ինքնիշխանությանը ուղղակիորեն սպառնացող տարածքային ու մշակութային ոտնձգությունների:

Ամենաակնառու խնդիր է դարձել անշարժ գույքի զանգվածային ձեռքբերումն Թբիլիսիում և Բաթումիում:

Ադրբեջանական և թուրքական կապիտալի ներհոսքը վրացական շուկա հանգեցրել է նրան, որ ռազմավարական նշանակության տարածքներում խոշոր բիզնեսներն ու բնակելի ֆոնդերը հայտնվում են օտարերկրյա ներդրողների ձեռքում: Բացի այդ, առկա են մտահոգություններ հատկապես ազգային փոքրամասնություններով խիտ բնակեցված շրջաններում ադրբեջանցիների նպատակային վերաբնակեցման ճանապարհով ժողովրդագրական պատկերի փոփոխմանն ուղղված հեռահար ծրագրերի առնչությամբ:

Մշակութային և կրոնական տիրույթում ներկա լարվածության գագաթնակետը Դավիթ Գարեջիի վանական համալիրի շուրջ ստեղծված ճգնաժամն է: Վրացական կողմը արդարացիորեն մեղադրում է Բաքվին` պաշտամունքային շինությունների յուրացման և պատմական փաստերի խեղաթյուրման մեջ։ Ադրբեջանական կողմից հնչող մերկապարանոց հայտարարություններն ու սահմանային սահմանափակումները ի ցույց են դնում են «թուրք եղբայրների» հանդուգն գործելակերպն ու անհարգալից վերաբերմունքը հյուրընկալ Վրաստանի նկատմամբ։

Վրաց ժողովուրդն ու Ուղղափառ եկեղեցին դժգոհություն են հայտնում սեփական կառավարության կրավորական դիրքորոշման առիթով։ Շատերի կարծիքով՝ իշխանությունների լռությունն ու անգործությունը միայն խրախուսում են նշյալ հարևանների ավանդական ծավալապաշտական նկրտումները, ուստի պահանջում պաշտոնական Թբիլիսիից ցուցաբերել քաղաքական կամք, հստակեցնել սահմանազատման խնդիրները, թույլ չտալ, որ տնտեսական գործընկերության անվան տակ հասարակությունը կորցնի իր հոգևոր միասնությունն, իսկ երկիրը կրի նոր տարածքային կորուստներ»:

—

Հայաստանում սարսափելի դեպք է տեղի ունեցել՝ զինված ադրբեջանցի զինծառայողը ներխ

Հոկտեմբեր 2, 2026

Ուղիղ 24 ժամ առաջ ադրբեջանցի զինված զինծառայողը հատել է Հայաստանի սահմանը, ներխուժել հայի տուն, ընտանիքի և երեք երեխաների աչքի առաջ կրակել մոր վրա, ԵԽԽՎ-ում հայտարարել է Նարեկ Կարապետյանը

«Սա վերջին շրջանում արդեն երկրորդ դեպքն է, երբ հայ խաղաղ բնակիչները հարձակման են ենթարկվում հարևան երկրի զինծառայողների կողմից։ Գիտե՞ք, թե ինչու են նրանք այդքան վստահ։ Պատժի բացակայության պատճառով։

Միջազգային դատարաններն ու կառույցները, որոնք պետք է պատասխանատվության ենթարկեին Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտման պատասխանատուներին, որևէ գործուն քայլ չձեռնարկեցին, ասել է նա ու հիշացրել Սաֆարովի արաքը Հունգարիայում, ապա նրա արտահանձնուն Ադրբեջանին ու ազատ արձակումը։

«Եվ հիմա մենք տեսնում ենք նույն շրջապտույտի կրկնությունը․ ադրբեջանցի զինծառայողները մուտք են գործում Հայաստան, հարձակվում խաղաղ բնակիչների վրա, իսկ Ադրբեջան վերադարձվելու դեպքում նրանց ընդունում են որպես հերոսների»։

—