Սրճարանում վեճից հետո Հրազդանի նախկին փոխոստիկանապետի տղան հոսպիտալացվել է

Հոկտեմբերի 5-ին վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ դանակահարված վիճակում քաղաքացի է տեղափոխվել «Հրազդան» բժշկական կենտրոն, հաղորդում է Shamshyan.com–ը։


Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։


Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Հրազդանի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 50-ամյա Արտակ Աղասարյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «որովայնի և ձախ նախաբազկի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ։


Հրազդանի համայնքային ոստիկանները պարզել են նաև, որ նա վնասվածքները ստացել է Հրազդան քաղաքի Բաղրամյան 5-րդ փողոցի 4/1 հասցեում գործող «Դուետ» սրճարանում, վիճաբանության ժամանակ։


Իրավապահները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 13:50-ի սահմաններում «Դուետ» սրճարանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել Ա․ Աղասարյանի, նրա եղբայր՝ Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Արշակ Աղասարյանի, մյուս կողմից Կոտայքի մարզի բնակիչներ 60-ամյա Վարդան Ղազարյանի և 30-ամյա Գոռ Ղազարյանի միջև, ու վիճաբանության ժամանակ, ըստ օպերատիվ տեղեկությունների, Գ. Ղազարյանն իր մոտ եղած դանակով հարվածել է Ա․ Աղասարյանին։


Համայնքային և քրեական ոստիկանները բացատրական աշխատանքներ են իրականացրել, որի արդյունքում Գ․ Ղազարյանը ներկայացել է ոստիկանության Հրազդանի բաժին։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։


Կայքի տեղեկություններով՝ Ա․ Աղասարյանի հայրը նախկինում աշխատել է ՀՀ ՆԳՆ Հրազդանի ներքին գործերի բաժնի պետի տեղակալ, իսկ նրան դանակահարած Գ․ Ղազարյանը Հրազդանի թիվ 11 դպրոցի նախկին տնօրենի տղան է։


Հրազդանում տեղեկատվություններ են տարածվել, որ վիճաբանություն-դանակահարության պատճառն այն է, որ տարիներ առաջ Ա․ Աղասարյանի հայրն աշխատանքից ազատել է տվել Գ․ Ղազարյանի մորը, փոխարենը դպրոցի տնօրեն է նշանակվել Ա. Աղասարյանի քույրը՝ Նարինե Աղասարյանը։

—

Առողջության ապահովագրության համար 10800 դրամը դեռ չի փոխվելու

Առողջապահության համընդհանուր ապահովագրության ծրագրում ընդգրկվել են բոլոր աշխատող քաղաքացիները, այդ թվում նաև այն քաղաքացիները, որոնք սոցիալական փաթեթ ծրագրից օգտվելու հնարավորություն։ Այս մասին այսօր՝ հոկտեմվերի 7–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Առողջության ապահովագրության հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Բաբայանը։


«Հիմա քանի որ սոցփաթեթի հնարավորությունը նրանց համար վերանում է, այդ ամսական 6000 դրամները, կոպիտ ասած, նրանք չեն ստանալու, այդ ծախսը փոխանցվելու է պետությանը։ Այսինքն այն մոդելը, որը այս պահին շրջանառվում է, որ պիտի լինի գործատուի մասնակցություն, պետության մասնակցություն ցածր աշխատավարձ ստացողների մասով և աշխատող քաղաքացու մասնակցություն ու աշխատող քաղաքացու բեռը փոքր էր, որ նա կարողանար այդ բեռի տակից դուրս գալ գոնե նախնական շրջանում, ապա այդ բեռը կիսում էին գործատուն և պետությունը, իսկ տվյալ դեպքում, քանի որ մենք խոսում ենք պետական աշխատողների մասին, ապա նրանց բեռը ամբողջությամբ ընկնելու է պետության վրա»,–ասաց նա։


Բաբայանի խոսքով, մինչև 200 000 դրամ աշխատավարձ ստացող աշխատողների թիվը, որոնք միանալու են ապահովագրության համակարգին, բավականին մեծ է՝ 340-350 հազար, և այդ թիվը հիմնականում աճում է դեպի վերև։


«Նոր խմբերից են նաև պայմանագրային աշխատողները, որոնց մասով թվային ցուցանիշներ չեմ կարող ներկայացնել, որովհետև այդ թիվը էլի ունի լրացուցիչ ճշգրտման կարիք, և նաև երրորդ թիվը, որը մենք ակտուալական կանխատեսումներով կարող ենք միայն ստանալ ու մեր ստացած թվերը դեռևս բացահայտման ենթակա չեն, դա այն ցուցանիշն է, որ ընտանիքի մի անդամի քաղաքացիները կարող են ապահովագրել լրացուցիչ իրենց ցանկությամբ։ Չաշխատող ընտանիքի անդամի, որը սոցիալական խմբի չի պատկանում կամ 18-ից 65 տարիքային միջակայքում է ընկնում, և մեր օբյեկտիվ գնահատումներով մենք պատկերացնում ենք մոտավորապես այդ թիվը»։


Ես կարող եմ հիմնադրամի տեսանկյունից նշել նաև, որ 10800 դրամ գումարը, որը սահմանված է եղել անցյալ տարի, ցույց է տվել, որ գործունակ է, այդ թիվը ճիշտ է, այսինքն ռեֆորմի փուլում հաշվարկները օբյեկտիվ են եղել ու բարեբախտաբար անսպասելի ինչ-որ շոկային զարգացումներ չեն եղել կամ եղել են շատ փոքր։


Հիմնադրամի հատուցումների գործակիցը ընդամենը 93-95% է կազմում, ինչը խոսում է հիմնադրամի կենսունակության ու կայունության մասին, և հաշվի առնելով, որ այս տարի միացող խմբերը ամենախոցելի խմբերն էին, դա 65+ և հաշմանդամություն ունեցող քաղաքացիներն են, ու իրենց ծախսերը ամենամեծն էին լինելու հիմնադրամի տեսանկյունից, մենք այն գիտակցությունն ունենք, որ մյուս տարի միացող խմբերի ծախսային ծանրաբեռնվածությունը այդ աստիճանի բարձր չի լինելու։


Հետևաբար, սահմանված 10800 դրամը պահպանվել է նույնը, բայց ժամանակի ընթացքում, եթե ծառայությունները ընդլայնվեն, օրենքը թույլ է տալիս գինը բարձրացնել։ Վերին շեմ կա առաջիկա մի քանի տարիների համար հաշվառված, գինը բարձրանալու է ըստ ծառայությունների ծածկույթի ընդլայնման»,– ընդգծեց նա։

—

Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը՝ հոկտեմբերի 8–ին կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին։


Ամենայն հավանականությամբ, դա է պատճառը, որ վաղը կառավարության նիստը կսկսվի մեկ ժամ շուտ՝ ժամը 10–ին։

—

«Ուժեղ Հայաստանի» պատգամավորների վեց օգնականների արգելվել է մուտքը ԱԺ

«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորների վեց օգնականների արգելվել է մուտք գործել Խորհրդարանի շենք նիստերի դահլիճում տեղի ունեցած երեկվա ծեծկռտուքից հետո,  հայտնել են Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, գրում է Sputnik-ը։


Միջադեպից հետո հայտնի էր դարձել, որ ԱԺ խոսնակ Ռուբեն Ռուբինյանի որոշմամբ ծառայողական քննություն կսկսվի պատգամավորների միջև տեղի ունեցած ընդհարմանը պատգամավորների օգնականների ենթադրյալ միջամտության առթիվ։


 «Ուժեղ Հայաստանի» գրասենյակից հայտնեցին, որ արգելքի մասին ծանուցում դեռևս չեն ստացել։

—

Էլեկտրաէներգիայի դեֆիցիտը ռազմավարական պլանավորման բացակայության հետևանք է

Հայաստանը մեկ տարվա ընթացքում էլեկտրաէներգիայի հավելուրդից անցել է դեֆիցիտի, ինչը վկայում է ռազմավարական պլանավորման լուրջ խնդրի մասին։ Այս մասին ասաց քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանում էլեկտրաէներգիայի պակասուրդ է արձանագրվում ներդրումային ծրագրերի մեծ ծավալի պատճառով։


Դավթյանի խոսքով՝ իրավիճակն առաջին հերթին վկայում է ռազմավարական պլանավորման բացակայության մասին։ «Ընդամենը մեկ տարի առաջ մոդուլային ատոմային ռեակտորի կառուցումը ներկայացվում էր որպես ռազմավարական ընտրություն։ Հիմա արդեն խոսում են մեծ հզորության անհրաժեշտության մասին՝ սպասվող էլեկտրաէներգետիկ պակասուրդը ծածկելու համար։ Լավ, իսկ մեկ տարի առաջ այդ պահանջարկը չէի՞նք հաշվարկել։ Ի՞նչ հաշվարկի հիման վրա էինք ընտրում մոդուլային տարբերակը»,- ասաց փորձագետը YerevanToday-ի հետ զրույցում։


Նրա խոսքով՝ ատոմակայանի կառուցման որոշումը չի կարող հիմնվել միայն ընթացիկ պահանջարկի վրա, քանի որ այն նախատեսվում է շահագործել տասնամյակներ շարունակ։ «Ատոմակայանը տասնամյակների համար ես կառուցում։ Նախ պետք է հասկանաս՝ ինչ տնտեսություն ես ունենալու, ինչ արտադրություններ են բացվելու, որքան է ավելանալու սպառումը։ Դրանից հետո որոշես՝ ինչ հզորություն է պետք, ինչ տեխնոլոգիա և ինչ ժամկետներում։  Մեզ մոտ այս հերթականությունը խախտված է։ Տնտեսության զարգացման ծրագրերն առանձին են, էներգետիկ որոշումներն՝ առանձին»,- նշեց Դավթյանը։


Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները մինչ այժմ հստակ հաշվարկ չեն ներկայացրել անգամ այն մասին, թե առաջիկա տարիներին որքան էլեկտրաէներգիայի կարիք կունենա երկիրը։ «Մենք մինչև հիմա հստակ պատասխան չունենք նույնիսկ այն հարցին, թե հինգ տարի անց որքան էլեկտրաէներգիա է մեզ անհրաժեշտ լինելու։ Սա է պետական կառավարման որակի խնդիրը»,- ասաց նա։ 


Դավթյանի գնահատմամբ՝ Հայաստանի էլեկտրաէներգիայի պահանջարկի աճին կարող են էապես նպաստել նաև նոր տեխնոլոգիական ծրագրերը։ Նա որպես օրինակ նշեց արհեստական բանականության ոլորտը, Հրազդանում կառուցված ԱԲ ֆաբրիկան և կրիպտոարժույթների մայնինգը։ «Վերցնենք արհեստական բանականությունը, Հրազդանում կառուցված ԱԲ ֆաբրիկան կամ կրիպտոարժույթների աճող մայնինգը։ Այս ծրագրերի իրականացումն ու ընդլայնումը լրացուցիչ պահանջարկ են ստեղծելու։ Ընդ որում՝ տվյալների կենտրոնին շուրջօրյա, հուսալի էլեկտրամատակարարում է անհրաժեշտ։ Պետք է նախապես իմանալ՝ այդ հոսանքը որտեղից ենք ստանալու, ինչ գնով, և արդյոք ցանցը պատրաստ է այդ բեռին»,- նշեց փորձագետը։


Նրա խոսքով՝ հատկապես տվյալների կենտրոնների և արհեստական բանականության զարգացման դեպքում էլեկտրաէներգիայի պահանջարկի աճը պետք է նախապես ներառվի էներգետիկ պլանավորման մեջ։ Դավթյանը միջազգային միտումները ներկայացրեց տվյալների կենտրոնների էներգասպառման օրինակով։ «Որպեսզի մասշտաբը հասկանանք՝ Էներգետիկայի միջազգային գործակալության գնահատմամբ՝ աշխարհի տվյալների կենտրոնները 2025 թվականին սպառել են շուրջ 485 մլրդ կՎտ.ժ էլեկտրաէներգիա։ Մեկ տարում աճը կազմել է 17 տոկոս։ Իսկ հենց ԱԲ-ին ծառայող կենտրոնների սպառումն աճել է մոտ 50 տոկոսով։ Մինչև 2030 թվականը ամբողջ տվյալների կենտրոնների սպառումը կանխատեսվում է շուրջ 950 մլրդ կՎտ.ժ, իսկ ԱԲ կենտրոններինը՝ եռապատիկ ավելի, քան 2025-ին։ Այսինքն՝ պահանջարկի աճն արդեն տեսանելի է, և դրա մասին այսօր մտածելն անգամ ուշացած արձագանք է»,- ասաց նա։


Դավթյանի գնահատմամբ՝ կառավարությունը պետք է ներկայացնի հստակ հաշվարկ, թե առաջիկա տարիներին Հայաստանի էներգետիկ պահանջարկն ինչպես է փոխվելու։ «Այդ հաշվարկի մեջ պետք է տեղ ունենան նաև հայտարարվող տեխնոլոգիական ծրագրերը»,- նշեց նա։ Փորձագետի խոսքով՝ առանց նման հաշվարկի էներգետիկ ոլորտում ընդունվող որոշումները կարող են իրար հաջորդել՝ առանց միասնական երկարաժամկետ ռազմավարության։ «Հակառակ դեպքում այսօր մոդուլային ռեակտոր են խոստանում, վաղը՝ մեծ ատոմակայան, իսկ տնտեսությունը մնում է սպասելու, թե իր համար անհրաժեշտ էլեկտրաէներգիան երբ և որտեղից է գալու։ Սա տնտեսությունն ու էներգետիկ սեկտորը «ручной режим»-ով կառավարելու դրսևորում է»,- եզրափակեց Դավթյանը։

—

ՀՀ քաղաքացին 18 ցմահ ազատազրկման է դատապարտվել՝ միգրանտներով լի նավի վթարի հա

Դոդեկանեսի քրեական գործերով վերաքննիչ դատարանը 18 անգամ ցմահ ազատազրկման է դատապարտել Հայաստանի 32-ամյա քաղաքացուն։ Դատավճռի համար հիմք է հանդիսացել Հռոդոս կղզու մոտ արագընթաց նավակի կործանումը, ինչի հետևանքով երկու միգրանտ էր զոհվել։ Այս մասին հայտնում են հունական լրատվամիջոցները։


Վճիռը կայացվել է հոկտեմբերի 6-ին։ Դատարանը 32-ամյա տղամարդուն մեղավոր է ճանաչել առաջադրված բոլոր մեղադրանքներով՝ առանց մեղմացուցիչ հանգամանքներ ընդունելու։ Ցմահ ազատազրկումը նշանակվել է 18 անգամ՝ մեկական ժամկետ յուրաքանչյուր տեղափոխված անձի համար։ Բացի այդ, նա դատապարտվել է 9 ամսվա ազատազրկման և 2 միլիոն 400 հազար 500 եվրո տուգանքի։ Բողոքարկումը չի կասեցնում դատավճռի կատարումը։


Այս նույն գործով անցնում էին նաև Ադրբեջանի 31-ամյա և Հայաստանի 34-ամյա քաղաքացիներ։ Դատարանը նրանց մեղավոր է ճանաչել միայն Հունաստան ապօրինի մուտք գործելու մեջ և յուրաքանչյուրին դատապարտել ինն ամսվա ազատազրկման՝ պատժի կրումը երեք տարով հետաձգելով, ինչպես նաև տուգանել 1500-ական եվրոյով։


Միջադեպը տեղի էր ունեցել 2025 թվականի հոկտեմբերի 14-ի լույս գիշերը՝ Հռոդոսի Պարադեյսի շրջանում։ Արագընթաց նավակը հոկտեմբերի 13-ի երեկոյան դուրս էր եկել թուրքական Մարմարիսից։ Նավակում 21 մարդ է եղել։ Կեսգիշերն անց՝ ժամը 00:20-ի սահմաններում, ջրային փոխադրամիջոցը նկատել է դեպի Հռոդոս ընթացող հունական պարեկային նավը։


Հունական կողմի փոխանցմամբ՝ ափամերձ պահպանության ծառայողները լուսային ու ձայնային ազդանշաններով պահանջել են կանգ առնել, սակայն նավավարը չի ենթարկվել։ Սկսվել է հետապնդում, որի ընթացքում նավակը վտանգավոր մանևրներ է կատարել, ինչից հետո շրջվել է։ Բոլոր ուղևորները հայտնվել են ջրում, ընդ որում՝ ըստ գործի նյութերի՝ նրանք փրկարարական բաճկոններ չեն ունեցել։


Ափամերձ պահպանության աշխատակիցներին հաջողվել է փրկել 16 մարդու՝ 12 տղամարդու և 4 կնոջ։ Ավելի ուշ ջրից դուրս են բերվել ևս երկու ուղևորի մարմիններ՝ Իրաքից 10-ամյա մի տղայի և Գազայից 21-ամյա մի պաղեստինցու։ Դատաբժշկական փորձաքննությունը սահմանել է, որ մահվան պատճառը խեղդվելն է եղել։


Դեպքից հետո ձերբակալվել է երեք տղամարդ՝ Ադրբեջանի 31-ամյա քաղաքացին և Հայաստանի երկու քաղաքացի (32 և 34 տարեկան)։ Փրկված միգրանտները մատնանշել են նրանց որպես անօրինական տեղափոխումը կազմակերպած և նավակը վարած անձանց։


Դատաքննության ընթացքում փրկված ուղևորները պատմել են, որ փոխադրողներին հիմնականում գտել են սոցիալական ցանցերի միջոցով և ուղևորության համար վճարել են 3500-ից մինչև 4300 եվրո։ Նրանց ցուցմունքներով՝ նավակում եղել է երեք տղամարդ, որոնց իրենք «կապիտան» են անվանել. երկուսը հերթով վարել են նավակը, իսկ երրորդը ցուցումներ է տվել երթուղու վերաբերյալ։ Նրանք նաև պնդել են, որ հունական պարեկային նավի հայտնվելուց հետո այդ տղամարդիկ սկսել են կտրուկ փոխել ընթացքի ուղղությունը, ինչի հետևանքով նավակը շրջվել է։


Հայաստանի 32-ամյա քաղաքացին սկզբում ընդունել է, որ ինքն է վարել նավակը, սակայն պնդել է, թե գործել է Թուրքիայում գտնվող կազմակերպչի հանձնարարությամբ, որպեսզի անվճար հասնի Հունաստան։ Հետագայում նա իր վրա է վերցրել նավակը վարելու ողջ պատասխանատվությունը՝ հայտարարելով, որ մյուս երկու ամբաստանյալներն ընդամենը ուղևոր են եղել։


Նա նաև պնդել է, թե հույն սահմանապահներն օդ են կրակել, և ինքը տեղի ունեցածն ընկալել է որպես հարձակում։ Բացի այդ, տղամարդը հայտարարել է, թե պարեկային նավը բախվել է իրենց նավակին։ Մինչդեռ հունական պարեկախմբի հրամանատարն իր ցուցմունքում նշել է, որ վթարի պատճառը եղել են նավավարի վտանգավոր մանևրները (ընդ որում՝ որևէ բախման մասին ոչինչ չի հիշատակվում)։


Ադրբեջանի 31-ամյա և Հայաստանի 34-ամյա քաղաքացիներն ի սկզբանե հերքել են իրենց մասնակցությունը։ Նրանք վստահեցրել են, որ իրենք նույնպես ուղևորներ են եղել և Եվրոպա հասնելու համար վճարել են 4000-ական եվրո, իսկ նավակը վարել է բացառապես Հայաստանի 32-ամյա քաղաքացին։


Հունական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երեք տղամարդկանց ի սկզբանե մեղադրանք էր առաջադրվել ջրային տրանսպորտով երրորդ երկրների քաղաքացիների ապօրինի տեղափոխման համար, որը կատարվել էր խմբի կազմում, շահադիտական դրդումներով և հանգեցրել էր մարդկանց մահվան, ինչպես նաև երկիր ապօրինի մուտք գործելու և անհնազանդության համար։ Գործի նյութերում նշվում էր նաև, որ նավակը գերբեռնված է եղել, չի ունեցել անհրաժեշտ փրկարարական միջոցներ ու նավագնացության լույսեր, իսկ ամբաստանյալները չեն ունեցել նավակ վարելու համապատասխան իրավունք։


Արդյունքում դատարանն ամբողջությամբ մեղավոր է ճանաչել Հայաստանի 32-ամյա քաղաքացուն, իսկ մյուս երկու ամբաստանյալներին պատիժ է սահմանել միայն Հունաստան ապօրինի մուտք գործելու համար։

—

Հայկական համացանցը կորցնում է հիշողությունը. Արցախի մասին նյութերը չեն պահպան

Մոտ տասը տարի առաջ Media.am-ում հրապարակել էի «Հայաստանի համացանցն անվերադարձ անհետանում է» հոդվածը։ Խոսքը փակվող կայքերի, անհետացող բաժինների և առանց պատշաճ պահպանման մնացող նյութերի մասին էր։ Հոդվածում մի հատված էլ կար 2016թ․-ի ապրիլին տեղի ունեցած քառօրյա պատերազմի թեմայով․ «Զարմանալի չի լինի, եթե տասը տարի հետո ապրիլյան ռազմական գործողությունների վերաբերյալ տեղեկատվության մի մասը պարզապես անհետանա վերոնշված պատճառներով»։ 


Այդ օրերից անցել է տասը տարի։ Ժամանակն է վերադառնալ հարցին՝ ի՞նչ ենք այսօր կարողանում կարդալ, ո՞ր աղբյուրներին ենք դեռ հասնում, և որտե՞ղ է ճանապարհն ընդհատվում։


Այս տասը տարում մենք ունեցանք ևս երկու պատերազմ Արցախում։ 2026 թվականի հոկտեմբերի 5-ին ստուգեցի 2016թ․-ի քառօրյա պատերազմի մասին մի քանի հրապարակում և Արցախի պաշտոնական ու լրատվական կայքերի հասցեները։ Սա փոքր ընտրանք է, որը չի կարող ցույց տալ կորուստների ամբողջ ծավալը։ Բայց այն արդեն տալիս է կոնկրետ օրինակներ․ նյութը կարող է պահպանված լինել վերահրապարակման մեջ, մինչդեռ սկզբնաղբյուրը չի բացվում։ Դոմեյնը կարող է աշխատել, սակայն նախկին կայքի փոխարեն վաճառքի առաջարկ ցուցադրել։


Տեքստը կա, իսկ սկզբնաղբյո՞ւրը


Սկսենք պահպանված նյութերից։ Հասանելի են ՀՀ պաշտպանության նախարարության 2016-ի ապրիլի 2-ի պաշտոնական հայտարարությունը։ Հասանելի են նաև ՍիվիլՆեթի նույն օրվա ժամանակագրությունը, NEWS.am-ի ապրիլի 2–3-ի իրադարձությունների ամփոփումը, Արմենպրեսի օրվա խրոնիկան և Ազատության ապրիլի 6-ի հրապարակումը։


Այս հինգ նյութերի հիմնական տեքստերը ստուգման պահին հասանելի էին։ Դա լավ արդյունք է, բայց դրանցով հնարավոր չէ եզրակացնել, թե պատերազմի թվային պատմությունը պահպանված է։ Որոնմամբ ավելի հեշտ ենք գտնում հենց այն էջերը, որոնք դեռ աշխատում են։ Անհետացած նյութերի ամբողջական ցանկ չունենք, քանի որ որոնողական մեքենաները այդ նյութերի անհետացումից որոշ ժամանակ անց դադարում են դրանք ընդհանրապես ցուցադրել որոնման արդյունքներում։


Բացի այդ, հոդվածի տեքստի առկայությունը դեռ ամբողջ նյութի պահպանում չէ։ Տարիներ անց կարող են չաշխատել ներդրված տեսանյութը, սոցիալական ցանցի գրառումը կամ փաստաթղթին տանող հղումը։


Պաշտպանության բանակի կայքը արդեն գոյություն չունի, բայց այնտեղ հրապարակված նյութերը Ապրիլյան պատերազմի ընթացքում ունեն պատճեններ հայաստանյան մամուլում։ Վերահրապարակումը կա, սկզբնական հասցեն՝ այլևս ոչ։


Տեքստերը, հետևաբար, ամբողջությամբ կորած չեն։ Բայց աղբյուրների շղթան ընդհատված է։ Հետազոտողը կարող է կարդալ, թե լրատվականն ինչ է վերարտադրել, սակայն նույն հղումով արդեն չի կարող համեմատել այն պաշտոնական բնօրինակի հետ։


Հասցեն պահպանվել է, կայքը՝ փոխարինվել


Արցախի դեպքում թվային հիշողության պահպանումը հատկապես հրատապ հարց է դարձել 2023-ի բռնի տեղահանությունից հետո։


Արցախցիների կյանքի պատմությունը գրանցված է նաև տեղական կայքերում՝ պաշտոնական հաղորդագրությունների, լրատվության, մշակութային իրադարձությունների և առօրյա կյանքի մասին հրապարակումների տեսքով։ Այդ նյութերը հետազոտական աղբյուր են, բայց նաև համայնքի՝ իր անցյալին վերադառնալու հնարավորություն։


Այսօրվա ստուգմամբ Արցախի նախագահի նախկին պաշտոնական կայքի՝ president.nkr.am հասցեում դոմեյնային ծառայության ընդհանուր էջ է։ Այն հայտնում է, որ սեփականատերը դեռ կայք չի տեղադրել։ Նույնպիսի էջ է բացվում կառավարության նախկին կայքի՝ gov.nkr.am հասցեում։ Ազգային ժողովի նախկին կայքի՝ nankr.am վիճակը նույնն է։


Միաժամանակ Արցախի բոլոր կայքերը նույն վիճակում չեն։ «Ապառաժ»-ը գործում է և ունի նաև 2026-ի հրապարակումներ։ Դա դեռ չի հաստատում ամբողջ հին արխիվի պահպանումը, բայց հաստատում է կայքի շարունակվող աշխատանքը։


«Արցախպրես»-ի և Պաշտպանության բանակի կայքերը չկան։ Սակայն, կարելի է նկատել, որ «Արցախպրես»-ը գործել է առնվազն մինչև 2024-ի ապրիլը, քանի որ հետքերը մնացել են գործակալության ֆեյսբուքյան էջում։ «Ազատ Արցախ»-ի կայքը գոյություն չունի, մինչ օրաթերթը հարյուր տարվա պատմություն ուներ։


Արխիվը գտնվել է․ իսկ ի՞նչ է այնտեղ պահպանված


Առաջին հնարավոր փրկօղակներից մեկը Internet Archive-ի Wayback Machine-ն է։


Դրա հասանելիության ծառայությունը պահպանված պատճենների մեջ կարելի է գտնել Արցախի նախագահի, կառավարության, Ազգային ժողովի, Պաշտպանության բանակի և «Ազատ Արցախ»-ի որոշ էջերի համար։ Սակայն հարկավոր է հասկանալ, որ այս հարթակը որոշակի պարբերականությամբ պահպանում է որոշ էջեր, բայց ոչ ամբողջական կայքերը։


Պահպանելու համար ստեղծված կայքն էլ պահպանման կարիք ունի


Մի օրինակ էլ կա, որը թեման ավելի սուր է դարձնում։ 2017 թվականի հոկտեմբերի 3-ին Արմենպրեսը հայտնել էր «Ապրիլյան պատերազմ 2016» կայքի գործարկման մասին։ april2016.am-ը ստեղծվել էր «Արմսես» գիտակրթական կենտրոնի և ԵՊՀ Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի համատեղ ջանքերով։ Այն նախատեսված էր պատերազմի մասին վերլուծություններ, ժամանակագրություն և զոհված զինծառայողներին նվիրված պատմություններ ներկայացնելու համար։ Wayback-ի ծառայությունով երեում է, որ 2023-ի մարտին կայքը գործում էր։ Իսկ արդեն 2024-ին կայքը չկար։


Բայց այս օրինակը ցույց է տալիս պահպանման կարևոր պայմանը։ Պատմական նյութեր հավաքող կայքը գործարկելուց բացի պետք է նախատեսել նաև դրա երկարաժամկետ սպասարկումը, պատճենների պահպանումը և հետագա փոխանցումը։ Հակառակ դեպքում հիշողությունը պահպանելու նախաձեռնությունն ինքն էլ կարող է դառնալ դժվար հասանելի աղբյուր։ Եվ նմանատիպ օրինակներ կան շատ ու շատ։Ո՞վ է շարունակելու պահել նյութերը


2017-ին բարձրացրած հարցին այսօր միայն նոր կայքեր ստեղծելով չենք պատասխանի։ Անհրաժեշտ է որոշել՝ ով է պատասխանատու հրապարակված նյութի համար ծրագրի, խմբագրության կամ հաստատության գործունեության ավարտից հետո։


Հայաստանում այդ ուղղությամբ աշխատանք կա։ Ազգային գրադարանի հրապարակած «Մեդիա արխիվ» նախաձեռնության նկարագրությունը ներկայացնում է առցանց մեդիա նյութերի ավտոմատ հավաքագրման և պահպանման գործիք։ Նկարագրության համաձայն՝ այն նախատեսում է պահպանել նաև վերնագիրը, հեղինակին, ամսաթիվը և այլ տվյալներ։


Սա պահպանման խնդրին ուղղված կոնկրետ աշխատանք է։ Բայց այդ հրապարակումից չենք կարող եզրակացնել, որ հավաքագրված են հայկական բոլոր կայքերը կամ վերականգնված են անհասանելի հին նյութերը։ Հաջորդ կարևոր հարցերն են՝ ինչ աղբյուրներ են ընդգրկված, որ ժամանակաշրջաններից, ինչ ամբողջականությամբ և ինչպես կարելի է օգտվել պահպանված բովանդակությունից։


Խմբագրությունների համար առաջին գործնական քայլը սեփական արխիվի վիճակն իմանալն է։ Կայքի թարմացումից առաջ արժե ստուգել՝ հին նյութերը տեղափոխվո՞ւմ են, նախկին հղումները տանո՞ւմ են ճիշտ էջեր, պահուստային պատճենից հնարավո՞ր է իրականում վերականգնել տվյալները։


Դրամաշնորհային ծրագրերի դեպքում պահպանման պատասխանատուն ու ծախսը պետք է նախատեսվեն սկզբից։ Պետք է հստակ լինի, թե ծրագրի ավարտից հետո ով է պահելու տվյալները և ում են դրանք փոխանցվելու։ Բազմաթիվ կայքեր թիթեռնիկի կարգավիճակով են ի սկզբանե ստեղծվում՝ մինչև դրամանշնորհի ավարտը։


Արցախի նյութերի համար օգտակար կլինի նաև համատեղ հաշվառում՝ նախկին կայքերի, պատասխանատուների մոտ մնացած պատճենների և հանրային արխիվներում պահպանված էջերի ցանկով։ Այն կօգնի հասկանալ, թե ինչ ունենք և ինչն է դեռ պետք գտնել։ Մենք տեղյակ ենք, որ որոշ կայքեր անձնական նախաձեռնությամբ արխիվացվել են և դրանք հնարավոր է վերականգնել։


Համացանցում նյութ հրապարակելը դեռ չի նշանակում այն պատմության համար պահպանել։ Պահպանման համար պետք են պատասխանատու, միջոցներ, ստուգվող պատճեններ և հասանելիություն։ Որոշ դեպքերում նաև քաղաքական կամք։


 


Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյան




—

Verelq: ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը փորձ է միջամտելու Եկեղեցու ներքին կյա

ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը բացահայտ հակասահմանադրական քայլ է և փորձ՝ միջամտելու Եկեղեցու ներքին կյանքին ու ինքնակառավարմանը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:


«Խորհրդակցություն Հայոց Եկեղեցու դեմ նախաձեռնված հակասահմանադրական քայլերի շուրջ:


Հոկտեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ մի խումբ հեղինակավոր իրավաբանների, իրավապաշտպանների և սահմանադրագետների հետ, որի ընթացքում քննարկվեցին Եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները և Ազգային ժողովի՝ Հայոց Եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները։


Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց հանդիպման մասնակիցներին՝ Հայոց Եկեղեցու իրավունքների պաշտպանության գործում ցուցաբերած նախանձախնդրության համար՝ կարևորելով վերջիններիս մասնագիտական աջակցությունը՝ Եկեղեցու առջև ծառացած խնդիրների հաղթահարման իրավական ուղիների նախանշման գործում։


Ապա ի.գ.դ., պրոֆեսոր տիար Գևորգ Դանիելյանը և փաստաբան, ի.գ.թ. տիար Արա Զոհրաբյանն անդրադարձան Հայոց Եկեղեցուն առնչվող նախաձեռնություններին՝ վարչապետի հանձնարարությամբ Եկեղեցու վերաբերյալ պատրաստված զեկույցին և Ազգային ժողովում այս կապակցությամբ ձևավորված քննիչ հանձնաժողովին։ Ներկայացվեցին նաև տեղեկություններ Եկեղեցուն և եկեղեցականներին առնչվող քրեական վարույթների ընթացքի, կայացված դատական ակտերի ու իրավունքների պաշտպանության ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ։


Խորհրդակցության մասնակիցները դատապարտեցին Հայոց Եկեղեցու վերաբերյալ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի ստեղծումը՝ այն գնահատելով որպես բացահայտ հակասահմանադրական և փորձ միջամտելու Եկեղեցու ներքին կյանքին ու ինքնակառավարմանը։ Ընդգծվեց, որ Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման և կանոնական կյանքի հարցերը Ազգային ժողովի իրավասության մեջ չեն և խորհրդարանական վերահսկողության առարկա չեն կարող լինել։ Նշվեց նաև, որ խորհրդարանական վերահսկողություն սահմանելու փորձերը հակասում են Եկեղեցու՝ պետությունից անջատ լինելու ու կրոնական կազմակերպությունների ինքնավարության սահմանադրական սկզբունքներին, ինչպես նաև կրոնական ազատության պաշտպանության միջազգային չափանիշներին։


Ներկայացվեցին առաջարկություններ՝ Հայոց Եկեղեցու և եկեղեցականների իրավունքների պաշտպանության ներպետական ու միջազգային իրավական միջոցների կիրառման, ինչպես նաև Եկեղեցու բնականոն գործունեությունն ու հոգևոր ծառայությունը խաթարող խոչընդոտների հաղթահարման վերաբերյալ։


Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերահաստատեց, որ Հայ Եկեղեցին մշտապես գործել և գործում է օրենքի սահմաններում, իսկ Մայր Աթոռի պահանջն է իրավունքի և օրենքի գերակայության ապահովումն ու Եկեղեցու սահմանադրական ինքնավարության հարգումը։ Նորին Սրբությունը կարևորեց ներկայացված մասնագիտական գնահատականներն ու առաջարկությունները՝ առկա խնդիրների հանգուցալուծման համար, և հայցեց Տիրոջ զորակցությունը արդարության և ճշմարտության պաշտպանությանն ուղղված իրավաբանների գործունեությանը»,- նշված է հայտարարության մեջ։

—

Asbarez: ARF Bureau Member Lilit Galstyan Calls for OSCE PA Humanitarian Visit

Lilit Galstyan addresses the OSCE Parliamentary Assembly in Andorra on Oct. 7

Lilit Galstyan, a member of the Armenian Revolutionary Federation Bureau and a lawmaker representing the Armenia alliance in parliament addressed the OSCE Parliamentary Assembly’s Autumn Meeting in Andorra on Wednesday.

In her remarks, she called for a humanitarian visit to Baku to assess the condition of Armenian prisoners of war and other Armenian detainees held in Azerbaijan.

Galstyan said the detainees have faced closed-door trials, prolonged separation from their families and a lack of access by international monitoring bodies, including the International Committee of the Red Cross. She urged the OSCE PA to translate its human rights commitments into concrete action and said she is prepared to travel to Baku personally, even alone if necessary.

Below is Galstyan’s full statement.

Dear colleagues,

I am addressing you as a Member of the Armenian Delegation and as Chair of the Standing Committee on Human Rights Protection and Public Affairs of the National Assembly of the Republic of Armenia, with a sincere humanitarian appeal.

For nearly three years, the trials of the Armenian prisoners of war and other Armenian detainees held in Azerbaijan have been conducted behind closed doors. Their families have been deprived of the opportunity to visit their loved ones. Information received through European Court of Human Rights, raise serious concerns regarding the physical and psychological well-being of the Armenians hostages.

For nearly a year access by the International Committee of the Red Cross to the detainees has been denied. No international monitoring body, nor a neutral third party has been able to visit the Armenian hostages.

This situation directly concerns the human dimension of the OSCE parliamentary institutions to uphold human rights, human dignity and humanitarian principles.

I would like to draw particular attention to paragraphs 208 and 209 of the Porto Declaration, that call on the Assembly to develop a framework for observing cases of incarcerated persons.
Paragraph 209 specifically calls for safeguarding the rights of all persons affected by the conflict between Armenia and Azerbaijan and stresses the need for humane treatment of prisoners of war.

In this context, I believe that an OSCE Parliamentary Assembly humanitarian visit to Baku would be a concrete _expression_ of these commitments.

I have therefore raised this issue directly with the President of the OSCE Parliamentary Assembly, the Secretary General, and the OSCE Special Representative for the South Caucasus, asking for their personal support in making such a humanitarian visit possible.
This is not a political negotiation. It is a humanitarian initiative and a matter of human dignity.
The purpose is simple. to assess their humanitarian and human rights situation, and to ensure that the principles adopted by our Assembly are put into practice.

I am prepared to travel to Baku personally and alone, if necessary. Should other OSCE parliamentarians wish to accompany me, I would warmly welcome their participation.
Therefore, I appeal for facilitating in the organization of an OSCE PA humanitarian visit to Baku and securing the necessary guarantees for safe access, security and return.

Dear colleagues, let us demonstrate good will. Let’s translate our principles into concrete humanitarian action.

I believe that such a visit could become a concrete confidence-building measure and a step toward creating genuine peace process.

Thank you.

—

Pashinyan Downplays Border Breach, Criticizes Syunik Woman Shot By Azerbaijani

Azerbaijani soldier Nasimi Musayev shot at Syunik resident Ani Avetisyan in her home in Shaki village

Prime Minister Nikol Pashinyan on Wednesday downplayed a breach of Armenia’s border last week by an Azerbaijani soldier, who entered a residence in the Shaki village in Syunik, held children at gunpoint and shot a woman, who is still being treated for serious injuries.

He not only rebuked the injured woman, Ani Avetisyan, but seemingly blamed her for the severity of the incident, saying she should not have confronted the Azerbaijani AWOL soldier, Nasimi Musayev, when he entered her house.

Speaking at parliament on Wednesday, Pashinyan called the armed attack an ordinary “criminal incident,” as opposition lawmakers continued to denounce his government’s failure to track down and catch Musayev before the home invasion,

Musayev was arrested last Thursday shortly after wounding 39-year-old Ani Avetisyan, at her home in Shaki. Avetisyan ran to the house after being alerted about the intrusion by one of her children. According to her sister, Arpi, she was shot in the foot and hand while attempting to pull Musayev’s assault rifle away from the two teenage children.

Avetisyan managed to stab the intruder with a kitchen knife before he fled the scene and was captured by local police. She remains in a hospital in Yerevan, with doctors there reportedly trying to save her foot from amputation. One of her children, a 15-year-old boy, was also injured and hospitalized.

Pashinyan told lawmakers that Avetisyan called the police before rushing to the scene, suggesting that she should have waited until law enforcement arrived, when her young children were in the home with the Azerbaijani soldier.

“But before the police arrived, the mother got there first,” Pashinyan said, in response to a question from an opposition parliamentarian. “Had they waited for the police to arrive, in all likelihood, nothing would have happened.”

Pashinyan also downplayed the incident late on Tuesday in an interview with Infocom.am that prompted angry reactions from opposition figures and Avetisyan’s sister, Azatutyun.am reported.

“He [Musayev] went and fell asleep in that house; then the homeowners arrived and discovered him, and it was amid that element of surprise and the ensuing chaos that the whole incident took place,” he said.

Pashinyan emphasized the fact that the Azerbaijani soldier was also injured and did not put up resistance during his arrest. He also claimed that the magazine of the soldier’s rifle was fully loaded at that point.

“It wasn’t fully loaded,” countered Arpi Avetisian. “He fired one shot but missed. He tried to fire the second one at the kid, and Ani’s fingers and foot were hit as she attempted to lower the weapon.” Arpi Avetisian added that while Musayev was attempting to reload his weapon, her sister stabbed the Azerbaijani assailant.

“They probably should have covered him [with a blanket] so he wouldn’t catch a cold,” she said with sarcasm.

The wounded woman’s sister also slammed Pashinyan for categorically ruling out the possibility that Musayev crossed the Armenian-Azerbaijani border on a sabotage mission. Armenian law-enforcement authorities investigating the incident have not drawn such a conclusion so far.

“If he had lost his way and didn’t want to cause harm, he should have surrendered, instead of attacking a family,” Arpi Avetisian told Azatutyun.am.

“In effect, Nikol Pashinyan — if not justifying — is at least attempting to downplay the actions of the armed Azerbaijani who shot an Armenian woman in the presence of her children,” Marianna Ghahramanyan, a spokeswoman for the main opposition Strong Armenia alliance, wrote in a late-night Facebook post. “And, as with various other criminal cases, he is steering the course of the investigation by rushing to dismiss the possibility of a subversive infiltration.”

Ghahramanyan also repeated opposition claims that Pashinyan is intent on freeing and repatriating Musayev as part of his appeasement policy towards Azerbaijan.

Pashinyan said in this regard that the captured soldier must be tried and “serve at least part of his sentence in Armenia.” The premier effectively dismissed calls to try to exchange him for some of at least 19 Armenian prisoners held in Azerbaijan.

The Azerbaijani authorities say that Musayev deserted on September 26 an Azerbaijani army unit deployed on the Armenian border. Armenia’s National Security Service claims to have been notified by them about his disappearance on September 29, two days before the violent incident. It never issued security alerts to residents of nearby Armenian communities. Pashinyan on Monday fired a deputy head of the NSS overseeing Armenian border guards.

Armenian opposition lawmakers demanded Defense Minister Suren Papikyan be fired earlier on Tuesday, blaming him for the fact that Musayev crossed the militarized border unnoticed and advanced deep into Armenian territory. Papikyan acknowledged “shortcomings” in the border protection when he spoke in the National Assembly on Wednesday.

“They have had and will have consequences, but we can talk about the full extent of those consequences after the internal investigation is over,” Papikyan said.

—