Հիջաբ, աշխարհիկություն և քաղաքականություն. Սերգեյ Մարկեդոնովը՝ Ադրբեջանում բռ

Հոկտեմբեր 13, 2026

«Հիջաբը, իսլամը և քաղաքականությունն Ադրբեջանում» վերտառությամբ գրառմամբ ռուս վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովն անդրադարձել է Ադրբեջանում բռնկված բողոքի ցույցերին։

Նա նշել է, որ 2026 թվականի սեպտեմբերի 21-ին Ադրբեջանի Հանրապետության Նախարարների կաբինետի թիվ 309 որոշմամբ դպրոցական համազգեստի կրման կանոններում լրացումներ կատարվեցին՝ արգելելով այնպիսի հագուստի տարրերը, որոնք խախտում են համազգեստի միասնականությունը և «չեն համապատասխանում ընդհանուր միջնակարգ կրթության աշխարհիկության սկզբունքին»։

Նրա դիտարկումների համաձայն՝ այս որոշումից հետո գրանցվեցին դեպքեր, երբ սահմանված կանոններին չհամապատասխանող հագուստով դպրոցական աղջիկներին թույլ չտվեցին մասնակցել դասերին։ Ուստի, նրա փոխանցմամբ, դրան հաջորդեց նոր քայլը։ Հոկտեմբերի 6-ին Նախարարների կաբինետը հաստատեց հագուստի վերաբերյալ պահանջներ ոչ միայն աշակերտների, այլև ուսուցիչների համար, արդյունքում՝ նորամուծությունները դժգոհություն առաջացրին։

«Նախևառաջ պետք է նկատի ունենալ, որ այս խնդիրը չի առաջացել ո՛չ երեկ, ո՛չ էլ այսօր։ Կրթության ոլորտում հագուստի կանոնների շուրջ վեճերը, ինչպես նաև այդ հարցի քաղաքականացումն արդեն իսկ եղել են։ Տեղի են ունեցել նաև, այսպես կոչված, ինքնագործունեության դեպքեր։ 2010 թվականի նոյեմբերին Ադրբեջանի կրթության նախարարությունն արգելեց միջնակարգ դպրոցների աշակերտուհիներին հիջաբ կրել՝ պատճառաբանելով, որ այն դպրոցական համազգեստի բաղադրիչ չէ։ Հանրապետության իշխանությունների այս քայլը մի շարք բողոքի ցույցերի պատճառ դարձավ։

Կարդացեք նաև

  • Հիջաբը՝ որպես քաղաքական մարտահրավեր․ ինչո՞ւ է Ալիևի իշխանությունը զգուշանում
  • Եթե ադրբեջանական ցույցերը վերածվեն անհնազանդության շարժման, ալիևյան ռեժիմը կարող է կանգնել շատ լուրջ խնդիրների առջև. Արամ Շահնազարյան
  • Սիրիայի և Իսրայելի միջև պատերազմն անխուսափելի է

2010 թվականի դեկտեմբերին տեղի ունեցան հիջաբի պաշտպանությանն ուղղված ցույցեր, որոնք չսահմանափակվեցին միայն Բաքվով։ Այսպիսով, թեման նոր չէ»,- արձանագրել է վերլուծաբանը։ Սակայն, ըստ նրա,  այսօր իրավիճակին լրացուցիչ սրություն են հաղորդում մի քանի հանգամանքներ։

«Ադրբեջանը հետևողականորեն իրականացնում է հանրապետության աշխարհիկ սկզբունքների ամրապնդման քաղաքականություն։ Հետխորհրդային ադրբեջանական պետությունը փորձում է իրեն ներկայացնել որպես 1918-1920 թվականներին գոյություն ունեցած Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության (ԱԴՀ) պետական ավանդույթների շարունակող։ Սակայն առաջին հանրապետությունն աշխարհիկ պետություն էր։ Ադրբեջանի իշխանությունները չեն փորձել և չեն փորձում իսլամը դուրս մղել ազգային ու պետականաշինության գործընթացից։

Միևնույն ժամանակ նրանք ձգտում են կրոնի դերը սահմանափակել մշակույթի, պատմության և ինքնության շրջանակներով՝ թույլ չտալով, որ այն դառնա արդիական քաղաքականության գործոն։ Սակայն ադրբեջանական հասարակության ոչ բոլոր շերտերն են ընդունում այս մոտեցումը, նույնիսկ, եթե դրա հետ համաձայն չեղողները միշտ չէ, որ իրենց դիրքորոշումը հրապարակայնորեն արտահայտում են»,- գրում է Մարկեդոնովը։ Նրա կարծիքով, ոչ պակաս կարևոր են նաև արտաքին գործոնները։

«Ադրբեջանը զարգացնում է Թուրքիայի հետ ռազմավարական համագործակցությունը, միաժամանակ ակտիվորեն համագործակցելով Իսրայելի հետ, հատկապես ռազմատեխնիկական ոլորտում։ Դժվար է պատկերացնել, որ այս հանգամանքներն աննկատ են մնում հանրապետության ներսում գործող իսլամական շարժումների համար։ Ի դեպ, այդ շարժումները, մեղմ ասած, առանձնապես բարեհաճ չեն վերաբերվում հրեական պետությանը։ Իսկ Թուրքիան այսօր, մեղմ ասած, նույնպես Թել Ավիվի բարեկամը չէ։

Բայց ամեն ինչ միայն Թուրքիայով չի սահմանափակվում։ Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները եղել են և շարունակում են մնալ չափազանց բարդ ու բազմաշերտ։ Ընդ որում՝ Իրանն ու Ադրբեջանն իսլամական աշխարհի այն չորս երկրներից երկուսն են, որտեղ մահմեդական հավատացյալների մեծամասնությունը շիա է։

Ներկայիս իրադարձություններից կարելի է մի քանի եզրակացություն անել։

Առաջին՝ պետք չէ հրապուրվել, այսպես կոչված, հասարակական վերելքով։ Բողոքի այս ակտիվությունը որևէ առնչություն չունի լիբերալիզմի և ժողովրդավարության հետ՝ այդ հասկացությունների համընդհանուր ընդունված իմաստով։

Երկրորդ՝ Ադրբեջանի նման երկրներում արևմտամետ լինելը կարող է համատեղվել ավտորիտարիզմի և ազգայնականության հետ։ Փոխարենը՝ պետությունը կարող է լինել աշխարհիկ։

Միևնույն ժամանակ ժողովրդավարական սկզբունքներից շեղումներին կարող են համաձայնել թե՛ մտավորականները, թե՛ շարքային քաղաքացիները, եթե դրա դիմաց պահպանվի կայունությունը և կանխվեն ներքին՝ կրոնական ու էթնիկ հակամարտությունները։ Մի խոսքով՝ պետք է ավելի բարդ ու բազմակողմանի մտածել։ Շատ առումներով Ադրբեջանի ռազմավարական գործընկեր Թուրքիան նույնպես նման ճանապարհ է անցել։

Տարիներ անց Թուրքիան ստիպված եղավ վերագնահատել կրոնական գործոնի և պատմության նշանակությունը, այդ թվում՝ ընդունելով պատմական կայսերական այն պատմույթների կարևորությունը, որոնք նախկինում անընդունելի էին հանրապետական գաղափարախոսության համար։ Մի խոսքով՝ փորձ է պետք կուտակել, իսկ դա ամենևին էլ այդքան հեշտ չէ»,- գրել է Մարկեդոնովը։

—

Ցավեր ունեմ, երեխաներն ահավոր հոգեվիճակի մեջ են. Անի Ավետիսյան

Հոկտեմբեր 13, 2026

Շաքի գյուղում սեփական երեխաներին ադրբեջանցի զինծառայողի հարձակումից պաշտպանած Անի Ավետիսյանը շարունակում է բուժումը Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում:

Հասարակական լայն արձագանք ստացած միջադեպից հետո քաղաքացիների և տարբեր նախաձեռնությունների այցելությունները տուժած կնոջը չեն դադարում:

Անի Ավետիսյանի հիվանդասենյակում միշտ թարմ ծաղիկներ կան, պատվոգրեր, մեդալներ և նվեր գրքեր:

Խիզախության համար քաղաքացիական նախաձեռնությունները նրան հանձնել են «Մայր հերոսուհի» խորհրդանշական շքանշան:

Կարդացեք նաև

  • Փաշինյանին շտապեցնում են․ Ալիևի՝ հայ հանրության հետ ակտիվ աշխատելու հանձնարարականը գործի է դրվում
  • Նիկոլն ո՞վ է, որ Կաթողիկոս նշանակի. գնում ես Եռաբլուր, տեսնում ես 2018-ի հետևանքը. Վահե Բեգոյան
  • «Անին այս պահին վիրահատվում է. Անին ու ամուսինը երբ տուն են մտել, ինքը դռան հետևում է եղել՝ ամբողջ ընթացքում զենքը երեխաների վրա պահած». Արփի Ավետիսյան

Անին արդեն իսկ ենթարկվել է մի քանի վիրահատությունների, սակայն առջևում դեռ նոր միջամտությունների անհրաժեշտություն կա:

Անին ֆիզիկական ծանր վիճակի պատճառով հրաժարվեց հարցազրույցից։

«Ցավազրկող են արել, ցավեր ունեմ,- 168.am-ի հետ զրույցում նշեց նա, իսկ երեխաների մասին հարցին ի պատասխան` ասաց,- Ահավոր հոգեվիճակի մեջ են»։

Ամսվա սկզբին ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը ներխուժել է Ավետիսյանների առանձնատուն:

39-ամյա կինը տանը գտնվող անչափահաս երեխաներին պաշտպանելու նպատակով ֆիզիկական դիմադրություն է ցույց տվել զինված ադրբեջանցուն` ստանալով ազդրի և ձեռքի ծանր հրազենային վնասվածքներ, ինչպես նաև կորցրել ձախ ձեռքի մատը:

ՀՀ քննչական կոմիտեն Անի Ավետիսյանին և նրա երկու երեխաներին ճանաչել է տուժող: Ներխուժած զինծառայողը կալանավորված է. նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի հինգ հոդվածներով, այդ թվում՝ սպանության փորձի և սահմանն ապօրինի հատելու համար:

—

Հայաստանի զբոսաշրջային ներուժը՝ իշխանությունների կողմից չօգտագործված կապիտալ

Հոկտեմբեր 13, 2026

Համաշխարհային տնտեսական համաժողովի «Ճանապարհորդության և զբոսաշրջության զարգացման ինդեքս-2026» նոր զեկույցը հարցեր է առաջադրում Հայաստանի զբոսաշրջության պետական քաղաքականության արդյունավետության վերաբերյալ։

Օրերս հրապարակված այս հեղինակավոր զեկույցի համաձայն՝ Հայաստանը ճանապարհորդության և զբոսաշրջության զարգացման ինդեքսով 110 երկրների շարքում զբաղեցնում է 72-րդ տեղը: Հայաստանի ցուցանիշը 6.4%-ով ցածր է համաշխարհային միջինից և 13.2%-ով զիջում է իր տարածաշրջանի («Եվրոպա և Եվրասիա») միջին միավորին: Ավելին, 2019թ. համեմատ Հայաստանը համաշխարհային վարկանիշային աղյուսակում նահանջել է 8 հորիզոնականով:

Վերջին տարիներին, անշուշտ, արձանագրվում է դեպի Հայաստան զբոսաշրջիկների հոսքի աճ։ Սակայն միայն այս փաստի հիման վրա չի կարելի հայտարարել, թե ոլորտը դինամիկ զարգացում է ապրում։ Բանն այն է, որ զբոսաշրջիկների թվի աճի կամ նվազման վրա ազդում են ոչ միայն տվյալ երկրի պետական ծրագրերը, այլև տարածաշրջանային/միջազգային իրավիճակը, տրանսպորտային կապերը, միգրացիոն տեղաշարժերը։

Հայաստանի պարագայում զբոսաշրջիկների թվի ավելացմանը նպաստել է Ռուսաստան-Ուկրաինա ռազմական համակարտությունը, ինչը հանգեցրել է ՌԴ-ից քաղաքացիների ներհոսքի։ Բացի այդ, թե՛ ռուս-ուկրաինական հակամարտության, թե՛ Իրան-Իսրայել լարվածության ֆոնին ի հայտ են եկել ավիափոխադրումների փոփոխություններ, Երևանն ինքնաբերաբար վերածվել է օդային տրանզիտային խաչմերուկի։ Որպես կանոն, զբոսաշրջիկը ժամանում է Հայաստան, այստեղ անցկացնում 1-2 օր, այնուհետև Հայաստանից մեկնում եվրոպական որևէ երկիր։ Այս սխեման գործում է նաև Եվրոպայից հետ թռիչքների դեպքում։

Կարդացեք նաև

  • Տավուշյան ռազմավարական հանգույցը․ ինչո՞վ էին վախեցրել Բաքվին հուլիսյան մարտերը․ անվտանգության թուրք մասնագետը փակագծեր է բացել
  • Nvidia-ն սկսում է բաժնետոմսերի հետգնման ռեկորդային՝ 150 միլիարդ դոլարանոց ծրագիր. Financial Times
  • Հաշվարկով գաղութացում. ամերիկյան ԱԲ գործարաններ՝ Հայաստանում և Ղազախստանում

Այս գործոնները կարևոր են, բայց դրանց ազդեցությունը չի կարելի ինքնաբերաբար վերագրել կառավարության արդյունավետ աշխատանքին։ Այլ հարց է՝ արդյո՞ք Հայաստանը կարողացել է արտաքին բարենպաստ պայմաններն օգտագործել զբոսաշրջային կայուն պահանջարկ ձևավորելու, միջազգային շուկաներում իր դիրքերն ամրապնդելու և նոր այցելուներ ներգրավելու համար։

Համաշխարհային տնտեսական համաժողովի զեկույցը հենց այս շրջանակում է խնդրահարույց․ զբոսաշրջային հոսքերի աճին զուգահեռ՝ Հայաստանի ընդհանուր վարկանիշը վատթարացել է, ինչը հակասում է զբոսաշրջության ոլորտի հաջողությունների մասին գործող իշխանության պաշտոնական լավատեսական հայտարարություններին։

Քաղաքական հարցադրումը պարզ է. եթե զբոսաշրջիկների թվի աճը ներկայացվում է որպես կառավարության ձեռքբերում, ապա ինչպե՞ս են բացատրվում միջազգային մրցունակության անկումն ու տարածաշրջանային դիրքերի վատթարացումը։ Չէ՞ որ պետական քաղաքականության արդյունավետությունը չափվում է ոչ միայն նրանով, թե քանի մարդ է այցելել երկիր, այլև նրանով, թե որքան գրավիչ, հասանելի և մրցունակ է այն դառնում զբոսաշրջիկների համար։

Եվ հենց այս համատեքստում Հայաստանի դիրքերն առավել խոսուն են դառնում տարածաշրջանային համեմատության մեջ։ Որպեսզի պարզ լինի, թե իրավիճակը որքանով է մտահոգիչ, բավական է Հայաստանի ցուցանիշները համեմատել մեր անմիջական 3 հարևանների հետ: Վրաստանին ու Թուրքիային մոտ ապագայում հասնելու մասին երազելն անգամ լուրջ չէ, Ադրբեջանին Հայաստանն ինդեքսով զիջում է 7.0%-ով և վարկանիշային 14 հորիզոնականով, իսկ Իրանն այս անգամ տվյալների բացակայության պատճառով զեկույցում չի դիտարկվել:

Ի դեպ, նշենք, որ այդ 7.0% տարբերությունն էլ փոքր չէ՝ անցած 7 տարվա ընթացքում (2019-ից ի վեր) Հայաստանի ինդեքսն ավելացել է ընդամենը 1.3%-ով, Վրաստանինը՝ 4.8%-ով, Ադրբեջանինը՝ 2.5%-ով, Թուրքիայինը՝ 6.1%-ով։ Առավել ուշագրավ է վերջին 7 տարիների դինամիկան՝ Հայաստանը մեր տարածաշրջանի 4 երկրներից միակն է, որի վարկանիշային դիրքը 2019թ. համեմատ վատթարացել է:

Այս պատկերը պահանջում է ոչ թե հերթական լավատեսական հայտարարություն, այլ ոլորտային քաղաքականության վերանայում։ Տարածաշրջանում զբոսաշրջիկների համար մրցում են ոչ միայն տեսարժան վայրերը, այլև սպասարկման որակը, տրանսպորտային հասանելիությունը (հատկապես՝ մայրաքաղաքից դուրս), գները, միջազգային ճանաչելիությունն ու անվտանգության վերաբերյալ պատկերացումները։

Միջազգային ճանաչելիության ամենամտահոգիչ պակասի մասին է վկայում զեկույցի «Ճանապարհորդության և զբոսաշրջության ոլորտի ռեսուրսներ» ենթաինդեքսը, որտեղ Հայաստանը 110 երկրների շարքում զբաղեցնում է 108-րդ տեղը, այսինքն՝ վերջից 3-րդ հորիզոնականը:

Ընդ որում, այս ենթաինդեքսի Հայաստանի գնահատականը գրեթե կրկնակի զիջում է համաշխարհային միջինին։ Այսպիսի արդյունքը չափազանց մտահոգիչ է, քանի որ կա ձևավորված համընդհանուր կարծիք, որ այս ենթաինդեքսի երեք հիմնասյուներից առնվազն երկուսի՝ «Բնական ռեսուրսների» և «Մշակութային ռեսուրսների» առումով Հայաստանը բավական ամուր դիրքեր ունի։

Մինչդեռ մեր երկիրը 2026-ի արդյունքներով առաջին հիմնասյան գծով 106-րդն է, իսկ երկրորդի գծով՝ 85-րդը:

Այսպիսի խիստ ցածր ցուցանիշները խոսում են պետական մարքետինգային արշավների լիակատար ձախողման մասին. Հայաստանն ունի բազմադարյա պատմամշակութային ժառանգություն և հարուստ բնաշխարհ, սակայն պետական մարքետինգի անարդյունավետության պատճառով անտեսանելի է աշխարհի համար:

Բանն այն է, որ զեկույցում ճանապարհորդության և զբոսաշրջության ոլորտի ռեսուրսների գնահատման համար հիմք է ընդունվում ոչ թե երկրի պատմամշակութային կամ բնական հարստության փաստացի մակարդակը, այլ դրանց առումով «թվային տեսանելիությունը» (Digital Demand)։

Մինչդեռ, համաձայն ճանապարհորդության և զբոսաշրջության ինդեքսի կայքի տվյալների բազայի՝ Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի բնական ժառանգության ցանկում գրանցված օբյեկտ չունի, իսկ մշակութային ժառանգության ցանկում ընդամենը 3 օբյեկտ է գրանցված: Ավելին, առավել հայտնի որոնողական և զբոսաշրջային հարթակներում (Google, Wikipedia, TripAdvisor և այլն) Հայաստանի բնական ու մշակութային գրավչությունների վերաբերյալ գրառումների ծավալը չափազանց փոքր է: Հայաստանը հարևան երկրներին էապես զիջում է՝ ինչպես ենթաինդեքսի, այնպես էլ՝ դրա բոլոր երեք հիմնասյուների գնահատականների առումով։

Պետությունը պետք է կարողանա պատասխանել մի շարք հարցերի․ որքանո՞վ են Հայաստանը և նրա տեսարժան վայրերը ներկայացված համաշխարհային զբոսաշրջային հարթակներում, ինչպե՞ս է չափվում միջազգային գովազդի արդյունավետությունը, ի՞նչ շուկաներ են ընտրված որպես առաջնահերթություն, ի՞նչ արդյունք են տալիս այդ ուղղությամբ ծախսվող միջոցները և այլն։

Պետական ծրագրերի նպատակը պետք է լինի այն, որ Հայաստանը զբոսաշրջիկի համար դառնա ոչ թե պատահականորեն ընտրված կամ տրանզիտային ուղղություն, այլ նախապես պլանավորվող, միջազգային շուկայում ճանաչելի և մրցունակ նպատակակետ։

Զեկույցում մտահոգիչ փոփոխություններ կան նաև «Ճանապարհորդության և զբոսաշրջության ոլորտի քաղաքականություն և նպաստող պայմաններ» ենթաինդեքսում։ Մասնավորապես, զբոսաշրջության ոլորտի առաջնայնությունը բնութագրող հիմնասյան դիրքը վատթարացել է միանգամից 8 հորիզոնականով: Սա վկայում է այն մասին, որ պետությունը ոչ թե ակտիվ կերպով կառավարել է ընթացող պրոցեսները, այլ՝ պարզապես «վայելել է» արտածին գործոնների բարենպաստ ազդեցությամբ զբոսաշրջիկների թվի ավելացման դրական ներգործությունը: Մի խոսքով՝ պետությունը զբոսաշրջությունը պետական կառավարման համակարգում չի դիտարկել որպես երկարաժամկետ տնտեսական զարգացման ուղղություն։

Այս ենթաինդեքսի մյուս հիմնասյան մակարդակը փաստում է, որ դրամի արժևորման և ներքին բարձր գնաճի պատճառով Հայաստանը կորցրել է իր գլխավոր մրցակցային առավելություններից մեկը՝ գնային մրցունակությունը: Ընդ որում, այս հարցը պետք է դիտարկել փաթեթային տրամաբանությամբ՝ եթե Հայաստանում հանգիստը (ավիատոմս, հյուրանոց, սնունդ) թանկանում է, բայց ծառայությունների որակը, ենթակառուցվածքներն ու միջազգային ճանաչելիությունը չեն բարելավվում համարժեք տեմպերով, երկիրը կորցնում է գնային մրցակցության կարևոր առավելություններից մեկը։

Զեկույցի համաձայն՝ վատթարացել է նաև Հայաստանի դիրքը «Նպաստող միջավայր» ենթաինդեքսի «Ապահովություն և անվտանգություն» հիմնասյան գծով. ավանդաբար համեմատաբար բարվոք դիրքեր ունենալուց հետո այժմ արձանագրվել է 8 հորիզոնականի նահանջ: Պատճառն այն է, որ պատկան մարմիններն ի վիճակի չեն եղել չեզոքացնելու Հայաստանի անվտանգային միջավայրի վատթարացման վերաբերյալ տարբեր ապահովագրական և զբոսաշրջային կազմակերպությունների ու պոտենցիալ զբոսաշրջիկների բացասական ընկալումները:

«Ճանապարհորդության և զբոսաշրջության ինդեքս-2026» զեկույցը փաստում է, որ Հայաստանի զբոսաշրջության ոլորտում առկա է խորը կառուցվածքային ճգնաժամ:

Զեկույցի տվյալները վկայում են, որ Հայաստանը, փոխանակ դառնալու զբոսաշրջության ոլորտի առաջավոր կենտրոն (ինչպես հայտարարում են տարբեր պաշտոնյաներ), գնալով ավելի է զիջում իր դիրքերը զբոսաշրջության ոլորտում։ Փաստացի՝ գործող իշխանություններին չի հաջողվել Հայաստանի զբոսաշրջային ներուժը վերածել շոշափելի կապիտալի։ Իսկ վերջին տարիներին արձանագրված զբոսաշրջային հոսքերի էական աճը ոչ թե կառավարության արդյունավետ քաղաքականության արդյունք է, այլ՝ տարբեր արտածին ժամանակավոր գործոնների բարենպաստ ներգործություն:

Երբ Հայաստանից կախվածություն չունեցող արտածին գործոնների ազդեցությունը չեզոքանա, Հայաստանը փաստի առաջ է կանգնելու, քանի որ անհնար է լինելու մրցակցել այլ երկրների հետ՝ ունենալով անմխիթար ենթակառուցվածքներ, չգովազդված տեսարժան վայրեր և չվերահսկվող գնային քաղաքականություն:

—

Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող հերթական չվերթն է ժամանել Հայա

Հոկտեմբեր 13, 2026

Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող հերթական չվերթն է ժամանել Հայաստան:

Արտաքսված ՀՀ քաղաքացիների թվի մասին տվյալներ չկան։

Սա այս տարվա արդեն 6-րդ նման չվերթն է։

—

Պանթյուրքիզմի «սողացող» էքսպանսիան. «Գորշ գայլերի» ստվերը. Թիրախում են Ռուսաս

Հոկտեմբեր 13, 2026

Սեպտեմբերին թուրքական Milliyet պարբերականը Թյուրքական պետությունների կազմակերպության հոկտեմբերյան գագաթնաժողովից առաջ նյութ էր հրապարակել Ռուսական կայսրության և ԽՍՀՄ-ի կազմում Ադրբեջանի ու Միջին (Կենտրոնական) Ասիայի երկրների անցյալի մասին։

Հոդվածում, ընդհանուր առմամբ, տեղ են գտել թուրքական կողմի համար ավանդական դարձած մեղադրանքներ պատմական Ռուսաստանի՝ Ռուսական կայսրության և ԽՍՀՄ-ի հասցեին։

Մասնավորապես՝ Թուրքիայի համար շահավետ ձևով և Անկարային հարմար «տեսանկյունից» ներկայացվում են թյուրքական ժողովուրդների ԳՈՒԼԱԳ-ը, սովը, բռնաճնշումները և «ճնշումները»։ Իհարկե, սա արվում է առանց պատմական համատեքստը հաշվի առնելու նվազագույն փորձի՝ խեղաթյուրելով երևույթների պատմական և քաղաքական էությունը։ Հեղինակների տրամաբանությամբ՝ ռուսական կողմը միշտ ճնշել է իր ժողովուրդներին ու հարևաններին, հատկապես թյուրքերին և ավելի լայն՝ մուսուլմաններին, իսկ նրանք միայն «տառապել են»։ Ըստ պարբերականի՝ միայն այս արատավոր բանաձևով է նկարագրվում և սահմանափակվում պատմական Ռուսաստանի ու նրանում բնակվող ժողովուրդների փոխհարաբերությունների ողջ բարդությունը։ Ի դեպ, քարոզիչներն իրենց Թուրքիան անվանում են ոչ այլ ինչ, քան «ճնշվածների ապաստան»։

Ինքնին հանրապետությունների զարգացումը, պատմական Ռուսաստանի՝ Ռուսական կայսրության և ԽՍՀՄ-ի հսկայական ներդրումը պարզապես անտեսված են և մի կողմ են թողնված։ Կրթությունը, արդյունաբերությունը, խորհրդային ազգային քաղաքականությունը, որն, ըստ էության, ոչ միայն պետականություն է պարգևել բազմաթիվ ժողովուրդների, որոնք մինչ այդ գոյություն ունեին հսկայական տարածության մեջ՝ Թուրքեստանի պայմանական հավաքական անվան տակ, այլև ձևավորել է ազգային ինքնագիտակցություն՝ ժամանակակից իմաստով, բաց են թողնվել։

Կարդացեք նաև

  • «Մեզնից չես փախչի». Լուկաշենկոյի «հումորի» տակ թաքնված ակնարկը՝ Մոսկվայում սպասվող վճռորոշ բանակցություններին ընդառաջ
  • Երբ Փաշինյանն Ադրբեջանի պահանջով ձերբակալում է Հայաստանի գործիչներին՝ որպես տնտեսական հանցագործների, հող է նախապատրաստում, որ ձևակերպումը փոխվի՝ որպես պատերազմի հանցագործների. քաղաքագետ
  • Մեկ ազգ, երկու պետությո՞ւն․ Թուրքիայի և Ադրբեջանի տարաձայնությունները նոր մակարդակի են բարձրանում

Պանթյուրքիստական քարոզիչները, աչք փակելով ռուսական կողմի բերած դրականի հսկայական շերտի վրա, գիտակցաբար շեշտը դնում են հակասությունների, տարաձայնությունների և բազմաթիվ ողբերգությունների վրա, որոնց մասին Ռուսաստանն ազնվորեն խոսում և հիշում է։ Ավելին, անտեսվել է նաև այն փաստը, որ ռուսներն, ըստ էության, տրոցկիստ-ինտերնացիոնալիստների գործողությունների արդյունքում ամենաշատը տուժած ժողովուրդն են։ Ինչպես, ի դեպ, և այն հանգամանքը, որ տրոցկիստների շրջանում ազգային հանրապետություններից բավարար ներկայացուցիչներ կային։ Պատահական չէ, որ ստալինյան շրջանում հայտնվեց «ազգային տրոցկիզմ» տերմինը։

Թվում է, թե արժե՞ արդյոք այդքան անհանգստանալ կամ արձագանքել թուրքական ԶԼՄ-ների ընդամենը մեկ հոդվածի պատճառով։ Ցավոք, արժե։ Սկսենք այն բանից, որ Milliyet-ը համապետական մասշտաբի հրատարակություն է։ Սա Թուրքիայի ամենահին և ամենահեղինակավոր թերթերից է, իսկ այժմ՝ նաև առաջատար լրատվական կայք, այլ ոչ թե ինչ-որ դեղին մամուլ։ Մի խոսքով, սա պատկառելի և խոշոր համազգային պարբերական է՝ հանրաճանաչ առցանց լրատվական պորտալով։

Պատմական ճակատագրի հեգնանքով՝ թերթն ի սկզբանե՝ ընթերցողների առջև հայտնվելու պահից, որդեգրել էր քեմալիզմ, աշխարհիկ սկզբունքներ և ձախակենտրոն հայացքներ: Մինչդեռ ժամանակի ընթացքում (հատկապես սեփականատերերի փոփոխությունից հետո) ուղղվածությունը տեղափոխվեց դեպի աջ կենտրոն և թուրքական ազգայնականություն: Այլ կերպ ասած՝ այն ամենը, ինչ մենք հիմա տեսնում ենք «Ռուսաստանի և թյուրքական ժողովուրդների» թեմայի շուրջ, պայմանականորեն 50 տարի առաջ հազիվ թե կարող էր հայտնվել դրա էջերում։ Բայց ժամանակները փոխվում են։

Այժմ այդ թերթն ու առցանց պարբերականը պատկանում են թուրքական իշխանություններին լիովին հավատարիմ Demirören Holding կոնգլոմերատին։ Սա թույլ է տալիս որոշակի եզրակացություններ անել ռուս-թուրքական երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ։ Բաց աղբյուրներից տեղեկանում ենք, որ Demirören խմբի և իշխող շրջանակների միջև հարաբերությունները բնութագրվում են սերտ դինամիկայով, որը պայմանավորված է Թուրքիայում լրատվամիջոցների սեփականության կառուցվածքով, պետական ռեսուրսների օգտագործմամբ, ինչպես նաև քաղաքական-տնտեսական կապերով:

Թուրքիայում արդեն վաղուց բոլոր լրատվամիջոցներն այս կամ այն կերպ հարում են իշխանություններին կամ գտնվում են հատուկ ծառայությունների արթուն հսկողության տակ, որոնք համալրվում են կուսակցական սկզբունքով։ 2016 թվականի պետական հեղաշրջման փորձի, 2017 թվականի սահմանադրական հանրաքվեի և 2018 թվականին երկրի կառավարման ձևը խորհրդարանականից նախագահականի փոխելու համապատկերին՝ արտակարգ դրության երկարատև ռեժիմից հետո, Թուրքիայում պարզապես անկախ լրատվամիջոցներ չեն մնացել։ Էլ չենք խոսում բազմաթիվ բռնաճնշումների մասին, որոնց խորապատկերին նույնիսկ խորհրդային մամուլը կարող էր համարվել միջազգային օրինակ՝ խոսքի ազատության և նյութի մատուցման խորության տեսանկյունից։

Իրական պատվիրատուների վերաբերյալ վերջին կասկածները կվերանան մեկ այլ, ոչ բարդ վերլուծությունից հետո:

Հոդվածում Ռուսաստանին հակադրվում է Թուրքիան և Թյուրքական պետությունների կազմակերպությունը (ԹՊԿ)։ Վերջինս վաղուց է փորձում իր ազդեցության տակ միավորել հետխորհրդային տարածքի թյուրքական և մուսուլմանական ժողովուրդներին։ Հազիվ թե ընդդիմադիր, երբեմնի ձախակողմյան պարբերականը լրջորեն պաշտպաներ պանթյուրքիստների դիրքորոշումները, որոնք այսօր կազմում են իշխող կոալիցիան՝ «Ժողովրդական դաշինքը»։ Չէ՞ որ այն բաղկացած է ոչ միայն Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունից (ԱԶԿ), այլև «Ազգայնական շարժում» կուսակցությունից (MHP)՝ Էրդողանի դաշնակից Դևլեթ Բահչելիի գլխավորությամբ։

Ի դեպ, վերջինս Թուրքիայում ժառանգում է ոչ անհայտ հակառուս և արևմտյան հատուկ ծառայությունների գործակալ Ալփարսլան Թյուրքեշի գաղափարները։ Հենց վերջինիս մատուցմամբ էր, որ ոչ միայն հետխորհրդային, այլև բուն ռուսական տարածքը բառացիորեն ողողված էր թուրքական ազդեցության գործակալներով և շատ երկրներում արգելված «Գորշ գայլեր» կազմակերպության զինյալներով։ Մասնավորապես, դա վերաբերում էր Չեչնիային և չեչենական երկու պատերազմներին՝ նոր Ռուսաստանի ձևավորման փուլում։

Նման հրապարակումներին պետք է արձագանքել։ Պանթյուրքիստական ցանկացած ոտնձգության պետք է լրջորեն հակադրել սեփական ձևաչափերը, գաղափարները, նախագծերն ու իմաստները։ Հակառակ դեպքում մենք կկանգնենք լուրջ խնդիրների ու վտանգների առջև։ Միջքաղաքակրթական սահմանները վաղուց անցնում են Պովոլժիեով, Հյուսիսային Կովկասով և այլ տարածաշրջաններով, որոնք միայն առաջին հայացքից կարող են երաշխավորված ու անսասան ռուսական կամ ռուսամետ թվալ։

Վոլգայի շրջանը (Պովոլժիե) դեռ մի կողմ. Մոսկվայի որոշ թաղամասերում արդեն իսկ ընդգծված կրոնական հագուստ են կրում․ մեղմ ասած, չեն շտապում ընդունել ռուսական հաղորդակցության ավանդույթները: Օգտակար է հիշել այն ճշմարտությունը, որ «սուրբ տեղը դատարկ չի մնում»։ Գաղափարական և մեդիա վակուումը կլցվի նաև թուրքական քարոզչությամբ, որն անպայման իր մեկնաբանությունը կտա պատմական անցյալի պատճառահետևանքային կապերին։

Եվ այդքան էլ կարևոր չէ, թե ինչպիսին կլինի այդ քարոզչությունը՝ պանիսլամիստական-կրոնակա՞ն, թե՞ պանթյուրքիստական-ազգայնական։ Կարևոր է մեկ բան՝ այն լինելու է ընդգծված հակառուսական և երաշխավորված կերպով ոչ պակաս վտանգ է ներկայացնելու, քան ուկրաինականը։ Իսկ ինչ-որ առումով՝ նույնիսկ ավելի մեծ, հաշվի առնելով Ռուսաստանում արագ փոփոխվող էթնո-ժողովրդագրական պատկերը և վերջին տարիների շատ այլ հանգամանքներ՝ կապված Անդրկովկասում ու Մերձավոր Արևելքում մեր ազդեցության հետ։

ԳԵՈՐԳԻ ՉԵՌՆՈԳՈՐՍԿԻ

infoshos.ru

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի




—

Ձեռքերը ներքևում էր ծափ տալիս, որ մարդ չտեսնի․ թույլ ու խեղճ ղեկավարի կեցվածք

Հոկտեմբեր 13, 2026

Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը վստահ է՝ եթե հայ հասարակությունը նորմալ պայմաններում լիներ, ապա Թուրքմենստանում Նիկոլ Փաշինյանի կողմից ադրբեջանական «Ղարաբաղի տուն» կոչված տաղավարում շրջելը բոլորին պետք է ալեկոծեր և բացասական մեծ ալիք առաջացներ իշխանությունների նկատմամբ։ Բայց այս պայմաններում այդ ամենը պատշաճ արձագանք չգտավ։

«Առաջին բանը, որ այդ տաղավարում աչքի զարնեց, Նիկոլ Փաշինյանի ձեռքերը ներքևում ծափահարելն էր, իրեն թվում էր, որ ձեռքերը ներևում է ծափահարում՝ մեղքը շատ չէ, կամ շատերը չեն տեսնի։ Սա առաջին հերթին թույլ ու խեղճ ղեկավարի կեցվածք էր։ Սա հերթական ուղերձն էր մեզ բոլորիս, որ Հայաստանի իշխանությունները՝ որպես քաղաքական սուբյեկտ, նույնիսկ երկրի ճակատագիրը որոշելու հարցում որևէ արժեք ու որոշում կայացնելու ուղիղ իրավունք չունեն»,- նման կարծիք Մետաքսե Հակոբյանը հայտնեց 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում։

Նա հիշեցրեց՝ Նիկոլ Փաշինյանն ադրբեջանական «Ղարաբաղի տուն» այցելում է այն ֆոնի վրա, երբ այսօր 160 հազար բռնի տեղահանված արցախահայերի ճակատագիրը լուծված չէ։ Ավելին՝ Ադրբեջանի ղեկավարը, որի հետ Նիկոլ Փաշինյանը լայն ժպիտով տաղավարում էր շրջում, Բաքվի բանտերում պահում ու կտտանքների է ենթարկում հայ պատանդներին՝ կեղծ մեղադրանքներով։

Կարդացեք նաև

  • Ինձ ասում են՝ չե՞ս վախենում. չէ՛, չեմ վախենում, ա՛յ թալանչի, փողերն ո՞ւր են, ո՞ւր են էդ միլիարդները. համակարգային կոռուպցիան է՛ս ա. Մեսրոպ Մանուկյան
  • Փաշինյանին շտապեցնում են․ Ալիևի՝ հայ հանրության հետ ակտիվ աշխատելու հանձնարարականը գործի է դրվում
  • Եթե ադրբեջանական ցույցերը վերածվեն անհնազանդության շարժման, ալիևյան ռեժիմը կարող է կանգնել շատ լուրջ խնդիրների առջև. Արամ Շահնազարյան

«Դա քաղաքական ուղերձ էր բոլորիս։ Եթե դու մասնակցում ես դրան, ստացվում է՝  չունես քո օրակարգը ու թշնամու օրակարգի մեջ ես ու այն սպասարկում ես։ Իհարկե, խաղաղության գնացող ցանկացած գործընթաց միանշանակ ողջունելի է, որովհետև որևէ պետություն չի ուզում մշտապես հակամարտության մեջ լինեն։ Բայց հոկտեմբերի 8-ին տեղի ունեցավ մեկ այլ իրադարձություն ևս, երբ Թրամփը հայտարարեց, թե Պուտինը տասնամյակներ շարունակ չկարողացավ խաղաղություն բերել, բայց ինքը բերեց։ Ակնհայտ է, որ այս պոպուլիստական հայտարարություններն իրականում դատարկություն են, և ասողն ինքը ևս գիտի՝ դրա դիմաց ուղղակի գին է վճարվել և շարունակվում է վճարվել։ Եվ այդ բառերի գինն այս իշխանությունների համար Արցախի Հանրապետությունն է, և բոլորիս ճակատագրերն ու ՀՀ ապագան։ Սա խաղաղության մասին չէ, նախ խաղաղության գործընթացը սկսվում է  հումանիտար հարցերից՝ առանց նախապայմանների։

Խաղաղությունը բաց ու թափանցիկ պետք է լինի, եթե խաղաղություն է, ես պետք է հանգիստ գլուխս դնեմ բարձին ու քնեմ, ինչպես  բոլորս քնել ենք մինչև 2018 թվականը։ Նույնիսկ 2016 թվականին թշնամու կողմից հրահրված պատերազմի ժամանակ տեսանք մեր հայ զինվորի, ամբողջ հայ հասարակության համախմբումը և բռունցքը, որով կանգնեցվեց այդ ամենը և մեր խաղաղ կյանքը շարունակվեց։ 2018 թվականից հետո մենք դադարեցինք երազել խաղաղության մասին, որովհետև հասկանում էինք, թե ինչ նպատակով են բոլոր գործընթացները տեղի ունենում»,- շեշտեց պատգամավորը։

Այս համատեքստում պատգամավորի համար դժվար է ասել, թե հիմա ինչ խաղաղության մասին են խոսում, երբ զինված ադրբեջանցին կարող է մտնել ՀՀ ինքնիշխան տարածք, մտնել մարդկանց տներ ու կրակել, մի՞թե սա է խաղաղությունը, իսկ շարունակությունը՝ Նիկոլ Փաշինյանի կողմից ադրբեջանական տաղավարում շրջելն էր։

Խոսելով արցախահայերի իրավունքների և այդ հարցում Արցախի խորհրդարանի դերի ու ունեցած մեխանիզմների մասին, Մետաքսե Հակոբյանը խոստովանեց, որ վերջին 3 տարիների ընթացքում այնպես չէ, որ այդ հարցում նշանակալից ձեռքբերում ունեն, բայց հսկայական աշխատանք կատարվել է։ Վերջին 3 տարիների ընթացքում բավականին մեծ աշխատանք է կատարել «Արցախցիների իրավունքների պաշտպանության» հանձնախումբը՝ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ։ Հաշվետվությունը հանձնախումբը ժամանակ առ ժամանակ ներկայացնում է, ամիսը մի քանի անգամ տարբեր երկրներում ու տարբեր միջազգային հարթակներում հանդիպումներ է ունենում։

«Երբ հանձնախումբը տարբեր կառույցների հետ հանդիպումներ է ունենում, ադրբեջանական կողմից պարտադիր գաղտնի սողոսկած անձինք են հայտնվում։ Փաստորեն, ադրբեջանական կողմն այս գործունեությունից անհանգստացած է, որովհետև երբեմն՝ լուռ, երբեմն՝ խառնվելով,  փորձում են հետևել այդ գործընթացներին։ Հանձնախումբը թույլ չի տալիս միջազգային հարթակներում փակել Արցախի հարցը»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։

Պատգամավորը տեղեկացրեց, որ Արցախի ԱԺ պատգամավորները նաև անհատապես են հանդիպումներ ունենում տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ։ Անձամբ Մետաքսե Հակոբյանը ևս նման հանդիպումներ ունեցել է միջազգային կառույցների հետ.

«Նրանք ասում էին՝ անթույլատրելի է, որ դադարենք բարձրաձայնել մեր իրավունքների մասին։ Բոլորն այս առումով մեզ ցավակցում էին՝ նման իշխանություն ունենալու համար, փաստելով, որ այս պահվածքը նաև վտանգ է թե՛ ժողովրդին, թե՛  Հայաստանին։ Վստահեցում էին, որ անպայման աշխարհի այս ձևավորման փուլում և ձևավորման արդյունքում, չի կարող մնալ այնպես, որ զենքի ուժը մնա գերակա խոսք, կարևոր է, որ գոնե մենք այդ փուլում ունենանք համապատասխան իշխանություն, որը կկարողանա բանակցային գործընթացների դիմել, որտեղ գլխավոր հարցերից մեկը կլինի արցախահայերի իրավունքների պաշտպանությունը»,- հավելեց Մետաքսե Հակոբյանը։

Պատգամավորը նաև չթաքցրեց, որ Արցախի ԱԺ-ն այսօր խնդիր ունի, չունի նախագահ, իսկ նախագահ առաջադրելու համար ՀՀ իշխանությունների կողմից կան մեծ ճնշումներ։ Ըստ կանոնակարգի, նախագահի թեկնածու պետք է առաջադրեն մեծ խմբակցությունները, սակայն առ այսօր այդ խմբակցությունները թեկնածուներ չեն առաջադրել։

«Մենք ասել ենք՝ մեր խմբակցությունը կարող է առաջադրել թեկնածու, ունենք 3 պատգամավոր, 3-ն էլ կարող են լինել թեկնածու։ Մենք որևէ խնդիր չենք տեսնում, բայց ամբողջ հարցն այն է, որ ցանկացածը, որ գա և այդ պատասխանատվությունն իր վրա կվերցնի, պետք է առնվազն մեծամասնության քաղաքական թիկունքը զգա։  Ցավոք, դեռևս սա չկա, ցանկացածի թեկնածությունը պատրաստ ենք քննարկել ու պաշտպանել, բայց ցանկացածը պետք է ներկայացնի նաև իր ծրագիրը»,- ընդգծեց Մ. Հակոբյանը։

Մետաքսե Հակոբյանն ցավով արձանագրեց, որ Արցախի հարցի վերաբերյալ ընդդիմությունը չունի միասնական տեսակետ։ Ցավոք, Արցախի հարցն ու արցախահայերի իրավունքները ներկայացվում են հումանիտար դաշտում։ Այս ամենը, պատգամավորի կարծիքով՝ օգնում է միայն իշխանություններին։ Եթե խորհրդարանական ընդդիմությունն էլ այս հարցերը հումանիտար դաշտում դիտարկի, ապա կօգնի իշխանություններին փակելու Արցախի հարցը ոչ միայն միջազգային հարթակներում, այլև հենց ՀՀ ներսում։

«Աստված ոչ անի, եթե Արցախի հարցը մնաց մի քանի մարդու ուսերին, ապա հետագայում այդ հարցը որևէ կերպ վերակենդանացնելու հնարավորություն չի լինելու և պատմության մեջ գրվելու է այնպես, ինչպես եղել է։ Հետևաբար, կարծում եմ՝ ընդդիմությունն ավելի կազմակերպված պետք է լինի, չվախենալով, որ հասարակությունը չի ընկալի։ Երբեմն լսում եմ, որ ընդդիմության մի հատվածն ասում է, թե հասարակության մի մասը չի ուզում Արցախի մասին լսել, կամ հոգնել է  պատերազմի մասին լսելուց, բայց սա չի նշանակում, որ հասարակությունից պետք է ճշմարտությունը թաքցնել և լռել Արցախի մասին։ Ստացվում է, որ դրանով պաշտպանում են այն կեղծ թեզերը խաղաղության մասին, որ տալիս են այս իշխանությունները»,- նշեց պատգամավորը։

Մետաքսե Հակոբյանը նաև ասաց, որ այսօր առանց որևէ բացատրության՝ մեծ տեմպերով արցախահայերին ազատում են աշխատանքից, հատկապես ուժային կառույցներից՝ ոստիկանություն, ԱԱԾ։ Կան մարդիկ, որոնք դիմել են դատարաններ։

Գերիների խնդրի առնչությամբ էլ Մետաքսե Հակոբյանը հստակ նշեց, որ նրանց հայրենիք չի հաջողվում վերադարձնել, քանի որ ՀՀ իշխանությունը նման ցանկություն չունի։

Ըստ պատգամավորի, իշխանությունը ստում է, երբ հայտարարում է, թե գերիների հարցն իրենց օրակարգում է և հնարավոր բոլոր հարթակներում այդ խնդիրը բարձրաձայնում է։ Եթե իշխանությունը որևէ քայլ կատարեր, ապա ինչ-որ մի տեղից, դրա արդյունքը տեսանելի կլիներ։

Նա հակադարձեց Նիկոլ Փաշինյանին այն հայտարարությանը,  թե սահմանազատման ու սահմանագծման արդյունքում արդբեջանցիները դուրս կգան ՀՀ օկուպացված տարածքներից՝ ասելով, որ ,եթե այդպես էր, ինչո՞ւ սահմանազատումը սկսեց Տավուշից, այլ ոչ թե այն հատվածներից, որոնք ադրբեջանական զիված ուժերի կողմից օկուպացված են։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում




—

Ինձ ասում են՝ չե՞ս վախենում. չէ՛, չեմ վախենում, ա՛յ թալանչի, փողերն ո՞ւր են,

Հոկտեմբեր 13, 2026

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Տիգրան Ավինյանի հայրը ժողովրդին ասում էր՝ «օպելով համբալներ», Ավինյանի Աջափնյակի թաղապետն էլ մարդկանց ասում է ՝ բուդկըչի, մեզ էլ՝ բուդկըչիների պաշտպան: Այո՛, ես ժողովրդին կօգնեմ, ժողովրդին կպաշտպանեմ օրենքի շրջանակում։

Մարդիկ ունեն սեփականության վկայական, գույքը սեփականության իրավունքով պատկանում է իրենց, հողը եղել է վարձակալությամբ։ Մի մասի վարձակալությունն ավարտվել է, մյուս մասն ունի վարձակալություն։ Էս մարդիկ ասում են՝ լա՛վ, անգամ եթե դուք ճանաչում եք գերակա շահ, գոնե փոխհատուցումը տվեք, հաշվեք մեր գույքի արժեքը, տվեք, մենք դուրս գանք, դուք քանդեք։ Ավելին, կային մարդիկ, ովքեր դատարան էին դիմել։ Դատարանի համապատասխան որոշում կա, որով ասվում է, որ քաղաքապետարանն իրավունք չունի այդ մարդկանց սեփականությունը քանդելու։

Կարդացեք նաև

  • Ձեռքերը ներքևում էր ծափ տալիս, որ մարդ չտեսնի․ թույլ ու խեղճ ղեկավարի կեցվածք էր․ Մետաքսե Հակոբյան
  • Փաշինյանին շտապեցնում են․ Ալիևի՝ հայ հանրության հետ ակտիվ աշխատելու հանձնարարականը գործի է դրվում
  • Իշխանությունը «Մերիդիանին» տվել է 10 մլրդ 700 մլն դրամ, որտեղից այս փողը վերցրեցին. Հասմիկ Ենգոյան

Այո՛, ես նաև պաշտպանում եմ այն մարդկանց, ովքեր ընտրել են Նիկոլ Փաշինյանին։ Մարդիկ էլ են հասկացել, որ սխալվել են իրենք, որ այս իշխանությունների միակ նպատակն իրենց վատություն անելն է, թալանելը: Ավինյան Տիգրանի աշխատավարձը 2 միլիոնից ավելի է դարձել։ Գույքահարկը Երևանում նախկինում եղել է 6 միլիարդ, հիմա դարձրել են շուրջ 30 միլիարդ։ Քաղաքացիներից տարեկան 30 միլիարդ գումար են հավաքում գույքահարկով։ 

Ավինյան Տիգրանը կարմիր գծերի գործով մտել է քաղաքացու գրպանը, թալանում է քաղաքացուն։ Դատական 2 տարվա որոշում կար, վարձավճարը թանկացնելը դատարանն ապօրինի ճանաչեց, ապացուցեց, որ իրենք թալանել են, մի ներողություն անգամ չխնդրեցին, մարդկանց գումարները հետ չտվեցին։ 

ՔՊ-ի թաղապետը ինձ ասում է՝ աներձագի բենզալցակայանի պաշտպան է ձեզ ասում։ Այո՛, աներս այդտեղ բենզալցակայան ունի, բայց նա սեփականության վկայական ունի, օրինական բոլոր փաստաթղթերն էլ ունի, աշխատում է, հարկեր է վճարում։ Եվ, ի դեպ, երբ այդ բենզալցակայանը կառուցվել է, ես ոչ իմ աներոջն եմ ճանաչել, ոչ էլ իմ կնոջն եմ ճանաչել։ Այդ բենզալցակայանը կառուցվել է 1993 թե 1994 թվականին։ Այդքան հին է։ Դա քաղաքացիների բողոքի հետ ի՞նչ կապ ունի, մարդիկ ահազանգել են, գնացել եմ, կանգնել նրանց կողքին:

  • Երեկ Ազգային ժողովում խոսում էինք, թե կոռուպցիայի շրջանակում ոնց են թալանում պետական բյուջեն, միլիարդավոր դրամներ ոնց են սրանք մսխում…

ՔՊ-ականները, փոխանակ պատասխանեին, թե այդ միլիարդավոր գումարները ո՞նց են ծախսել, ո՞նց է ստացվել, որ մի հատ սովորական բեյջ, որի շուկայական արժեքը 55 դրամ է, իրենք, օրինակ, 1700 դրամով են ձեռք բերել՝ աստղաբաշխական տարբերությամբ, կամ՝ թերմոսներն ինչ գներով են ձեռք բերել՝ թալանելով պետական բյուջեն, ամբիոն էին բարձրանում ու գոռում՝ Կալուգա, նախկիններ… Այսինքն՝ երբ առարկայական փաստարկ չունեն, սկսում են՝ «նախկիններ, նախկիններ, նախկիններ», սկսում են սուտ բաներ ասել։ Դառնում են իրենց ստի հաճախորդը, ստի կլիենտն են դառնում, այդ իրենց թրոլինգի զոհն են իրենք դառնում։ 

  • Ընտրություններից առաջ ՔՊ-ն տարբեր ձևերով կաշառք բաժանեց՝ էլ վարորդական վկայականները վերականգնեց, էլ ապօրինի շինությունների փաստաթղթեր օրինականացրեց, էլ շինություններ սեփականաշնորհեց… Դրա համար Շինարարների փողոցում բողոքի դուրս եկած քաղաքացիները զարմացած էին, Ավինյանին ասում էին՝ 3 ամիս առաջ եք թույլտվությունը տվել, օրինական փաստաթղթերը ստացել ենք, հիմա ի՞նչ եղավ, որ քանդում եք, դո՛ւք եք բոլոր շինթույլտվությունները տվել, օրինականացրել… Հիմա էլ եկել, ասում են՝ նոր հանգամանք է ի հայտ եկել, պիտի քանդենք… Ասում ենք՝ ո՞րն է այդ նոր հանգամանքը։ Ասում է՝ չափագրել ենք, մի մետր ծուռ է։ Բա երեք ամիս առաջ դա չե՞ք չափագրել, ի՞նչ հիմքով եք դուք տվել այդ տարածքը 3 ամիս առաջ։

  • Նիկոլ Փաշինյանի պես խայտառակ ձևով ընտրությունները կեղծող չկա։ Նա այսօր լեգիտիմության խնդիր ունի, դրա համար էլ նա քաղաքացիներից վրեժ է լուծում։ Ինքը գիտի, որ քաղաքացին իրեն չի ընտրել, ինքը գիտի, որ ինքը լեգիտիմ ընտրված չէ։ Նման խայտառակ պատկեր ընտրություններին երբևէ չի եղել։ Եվ գագաթնակետն էլ հասավ այն ժամանակ, երբ Գագիկ Ծառուկյանի ձայները մի ստորագրությամբ գողացան, մի ստորագրությամբ։ Նման կեղծիք պատմության մեջ չի եղել։ 
  • Նախկինների մասին են խոսում, այնինչ այսօր սրանք թալանում են ավելի մեծ գումարներով։ Կարմիր գծերի վերացում խոստացավ 2018-ին: Վճարովի ավտոկայանատեղիներ մտցրեցին, ու հիմա քաղաքացին ավելի շատ է վճարում՝ 160 հազար դրամ։ Եվ դա անօրինական էր, վերջում փորձեցին օրենքի տեսք տալ։ Իրենց ձեռագիրն է։
  • Այսօր միանշանակ համակարգային կոռուպցիա կա՝ խայտառակ դրսևորումներով: Օրինակները բազմաթիվ են՝ կարմիր գծերի թալան, շահագործման համար անհամապատասխան, պարամետրերին չհամապատասխանող, թանկ ավտոբուսներ:
  • Ձեր տաղավարում առաջին անգամ մի նոր բացահայտում անեմ՝ ցույց տալով՝ ինչպես է գործում համակարգային կոռուպցիան, ինչպես են հայտարարում մի բան, հետո պարզվում է, որ իրականությունը չի համապատասխանում իրենց իսկ հայտարարություններին, իսկ վերջում ասում են՝ ամեն ինչ նորմալ է։ Թղթաբանությունն էլ վերջում են կարգի բերում։

    2022թ. ոստիկանությունը պարեկային մեքենաների համար շարժական համակարգեր է ձեռք բերել՝ 756 միլիոն դրամով։ Դրանք պետք է տեղադրվեին պարեկային ավտոմեքենաներում։

    Հաշվեքննիչ պալատը, ինչպես նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն արձանագրել են, որ 125 համակարգ չի տեղադրվել, սակայն դրանց համար վճարվել է։ Խոսքը մոտ 210 միլիոն դրամի մասին է։

    Հարց է առաջանում՝ ինչպե՞ս է դա տեղի ունեցել։ Եվ ի՞նչ են անում պատասխանատուները։ Փորձում են կոծկել այս ամենը։
    Հատկանշական է, որ խախտումն արձանագրել է Հաշվեքննիչ պալատը։ Տարին ավարտվել է, հաշվեքննությունն իրականացվել է, խախտումն արձանագրվել է, իսկ դրանից հետո Ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հայտարարություն է տարածում՝ ասելով, որ համակարգերը ստացել են և պահեստում են պահում։
    Բայց մի հարց կա
    ․ եթե այդ համակարգերը պահեստում պահելու համար են գնվել, ապա ինչո՞ւ են պետական միջոցներն այդպես վատնվել։ Իսկ եթե դրանք պետք է տեղադրվեին մեքենաներում, ապա ինչո՞ւ չեն տեղադրվել։ Խնդիրը հենց սա է։

    Այս իրավիճակում տվյալ ընկերությունը, փոխանակ պատասխանատվության ենթարկվի, շարունակում է պետական մրցույթների մասնակցել։

    2027 թվականին Հայաստանում նախատեսվում է անցկացնել Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերը։ Դրա համար անհրաժեշտ են հատուկ նկարահանող սարքավորումներ։ Ավելի պարզ ասեմ՝ երբ վազքի մրցում է անցկացվում, պետք է հնարավոր լինի ֆիքսել մարզիկների՝ վերջնագծին հասնելու նույնիսկ ամենափոքր ժամանակային տարբերությունները։Մրցույթի պահանջներում նշված են համապատասխան տեխնիկական պարամետրերը։ Այդպիսի սարքավորումներ արտադրող հայտնի ընկերություններից են Omega-ն և Seiko-ն։ Մրցույթի արժեքը երկու միլիոն եվրոյից ավելի է։
    Իսկ հիմա ամենահետաքրքիրը
    ․ մրցույթին մասնակցում է նույն «Ալիկանտ» հայկական ընկերությունը, որը, իմ գնահատմամբ, նախորդ դեպքից հետո պետք է առնվազն լուրջ ստուգման ենթարկվեր։ Ընկերությունը ներկայացնում է Lynx Vision Pro համակարգը՝ հայտարարելով, որ այն համապատասխանում է մրցույթի բոլոր պահանջներին։ Սակայն մրցույթի պայմաններով նախատեսված են շատ հստակ տեխնիկական չափանիշներ, այդ թվում՝ նկարահանման և ժամանակային տարբերությունների ճշգրիտ արձանագրման հնարավորություններ։ Նման պահանջներին կարող են համապատասխանել միայն որոշակի սարքավորումներ արտադրող ընկերություններ։
    Մինչդեռ, եթե ուսումնասիրում ենք այս ընկերության առաջարկած սարքավորումները, հարցեր են առաջանում՝ արդյո՞ք այն ընդհանրապես ունի անհրաժեշտ տեխնիկական հնարավորությունները։ Ընկերության ամենաթանկ սարքավորումն անգամ, ըստ իմ ունեցած տեղեկությունների, 200 հազար դոլար արժողության չէ։ Եվ, այնուամենայնիվ, այս ընկերությունը 696 միլիոն դրամով շահում է մրցույթը։
    Բայց ինչպե՞ս է այս ընկերությունը կատարելու պայմանագիրը, եթե անհրաժեշտ սարքավորումները չունի, և կասկածներ կան, որ տեխնիկապես ի վիճակի չէ ապահովել պահանջվող չափանիշները։
    Հիմա հարց եմ տալիս՝ սա համակարգային կոռուպցիա՞ է, թե՞ ոչ։

    Օրինակ՝ մրցույթի պահանջներից մեկն այն է, որ վերջին երեք տարիներին ընկերությունը պետք է համապատասխան սարքավորումներ տեղադրած լինի միջազգային լուրջ մրցումների ժամանակ։ Սա ընդամենը մեկ պահանջ է, որը հեշտ է հասկանալ և ստուգել։
    Ի՞նչ է տեղի ունենում այս դեպքում։ Հնարավո՞ր է, որ վերջում կրկին ինչ-որ որոշում ընդունվի կամ փաստաթղթերը համապատասխանեցվեն, և ասվի՝ այո՛, որոշ անհամապատասխանություններ կային, բայց Ֆրանկոֆոնիայի խաղերը չտապալելու համար պետք է աչք փակել դրանց վրա։

    Այսինքն՝ ի՞նչ իրավիճակ է ստեղծվում։ Ընկերությունը, որը, ըստ առկա տվյալների, նախորդ պետական պայմանագրի շրջանակում չի կատարել իր պարտավորությունների մի մասը, շարունակում է մասնակցել միլիոնավոր դոլարների հասնող պետական մրցույթների։
    Նախորդ պայմանագրի հետ կապված խախտումներն արձանագրել են երկու կառույցներ։ Բայց, իմ ունեցած տեղեկություններով, դրա հետևանքով ընկերությունը չի հայտնվել սև ցուցակում, և դրա նկատմամբ համապատասխան պատասխանատվության միջոցներ կիրառելու հարցը մնում է բաց։

Կրկնում եմ՝ փոխանակ այս ընկերությունը սև ցուցակ ընկնի, հաջորդ տարի Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջոցառման տեսանկարահանման համար տենդերը շահում է նույն «Ալիկանտե» ընկերությունը: Ու վաղը Պետրոս Ղազարյանի կինը մի հիմնավորում կտա…

  • Դրանից հետո նույն ընկերությունը մասնակցում է մեկ այլ՝ միլիոնավոր դոլարների հասնող մրցույթի։ Իմ գնահատմամբ՝ այստեղ մոտ 1,8 միլիոն դոլարի խնդիր կա։
    Նորից հարց եմ տալիս՝ եթե սա համակարգային կոռուպցիայի խնդիր չէ, ապա ի՞նչ է։

    Մեկ այլ օրինակ բերեմ՝ Երևանի այգիների վերանորոգումը։ Հաղթանակի 40-ամյակի այգու բարեկարգման համար ծախսվել են մի քանի հարյուր միլիոն դրամներ, բայց երբ գնում ես այգի, տեսնում ես դրա իրական վիճակը։ Եվ այդ նույն ընկերությունը, փոխանակ պատասխանատվության ենթարկվելու հարցի առաջ կանգնի, հաղթում է նաև Դավթաշենի և Նոր Նորքի այգիների բարեկարգման մրցույթներում։

Ինձ էլ ասում են՝ չե՞ս վախենում, որ դրա դեմ խոսում ես,  ԱԱԾ փոխտնօրեններից  մեկի քրոջ որդունն է: Բոլորին փա՞յ եք տալիս, որ ոչ մեկը ձայն չհանի:

Ես առաջին անգամ եմ այս մասին խոսում, բայց չեմ պատրաստվում լռել։

  • Երևանն արդեն մի քանի տարի գլխավոր հատակագիծ չունի: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ Սերժ Սարգսյանի ժամանակ Երևանը մի քանի տարի գլխավոր հատակագիծ չունենար, Տարոն Մարգարյանին ի՞նչ կանեին: Նույն Սերժ Սարգսյանն ի՞նչ կաներ: Իսկ հատակագիծ չկա, որովհետև հողերը մեջ-մեջ են անում գլխավոր հատակագծի բացակայության պարագայում:
  • Լսե՞լ եք՝ մեկիս 1 տոկոսով վարկ տան: Տեսե՛ք, պետության համար շատ կարևոր միջոցառում է COP17-ը, և շատ լավ է, որ այն Հայաստանում է անցկացվում։ Բայց եկե՛ք քննարկենք նաև ծախսերը։ Ինչպե՞ս է ստացվում, որ պետությունը որոշում է կայացնում մասնավոր ընկերության օգտին։

    Նախ՝ կառավարության որոշմամբ այդ ընկերությանը տրամադրվում է 1,8 միլիարդ դրամի պետական վարկ՝ ընդամենը 1 տոկոս տոկոսադրույքով։ Հարց եմ տալիս՝ լսե՞լ եք, որ պետությունը մասնավոր ընկերությանը նման ցածր տոկոսադրույքով՝ 1 տոկոսով, 1,8 միլիարդ դրամի վարկ տրամադրի։ Բացի այդ, պետությունը մի քանի միլիարդ դրամի ներդրում է կատարում այդ ընկերության ենթակառուցվածքներում։

    Առաջին հարցը, որ ուզում եմ տալ, հետևյալն է՝ ինչո՞ւ է պետությունն այդ ներդրումները կատարում մասնավոր ընկերության տարածքում, այլ ոչ թե պետական հիմնարկում։

    Օրինակ՝ նույն Մարզահամերգային համալիրում կարելի էր կատարել այդ ներդրումները։ Նախկինում այնտեղ գումարներ են ներդրվել նաև ձյուդոյի աշխարհի առաջնության և այլ խոշոր միջոցառումների անցկացման համար։ Եթե այդքան գումար է ծախսվում, ինչո՞ւ այն չներդնել պետական ենթակառուցվածքների բարելավման մեջ, այլ ներդրումներ կատարել մասնավոր ընկերության տարածքում՝ հետագայում դրանց օգտագործման և ծախսերի հիմնավորվածության վերաբերյալ հարցեր չառաջացնելու համար։

    Հիմա մի հետաքրքիր հանգամանք ներկայացնեմ։ Ո՞րն է այս ծախսերի հիմնավորումը։

    Ասվում է, որ պետությունը, այդքան գումար ներդնելու դիմաց, առաջիկա 8 տարիների ընթացքում իրավունք է ունենալու 400 օր անվճար օգտվել այդ տարածքի տաղավարներից՝ տարբեր միջոցառումներ անցկացնելու համար։
    Եկե՛ք մի փոքր թվաբանություն անենք։ Նախ՝ պետք է ուսումնասիրել, թե վերջին 8 տարիների ընթացքում պետությունն այդ տարածքում քանի՞ միջոցառում է անցկացրել և արդյո՞ք առաջիկա 8 տարիների համար նախատեսված 400 օրվա օգտագործումն իրատեսական է։ Բայց նույնիսկ եթե պետությունն օգտագործի բոլոր 400 օրերը, ստացվում է, որ մեկ օրվա հաշվով այդ տարածքի օգտագործումը պետության վրա ավելի քան 11 միլիոն դրամ է նստելու։

    Այսինքն՝ հարցը միայն այն չէ, թե պետությունն ինչ իրավունքներ է ձեռք բերում իր ներդրումների դիմաց։ Հարց է նաև՝ արդյո՞ք այդ ներդրումները տնտեսապես հիմնավորված են, արդյո՞ք պետության համար ավելի շահավետ տարբերակներ կային, և ինչպե՞ս են հաշվարկվել այդ ծախսերը։

    Պետք է հստակ հասկանալ՝ ինչ ծառայություններ է տրամադրելու «Մերիդիան»-ը, ինչ արժեք ունեն դրանք, և արդյոք պետական միջոցների օգտագործման այս ձևն իսկապես արդյունավետ է։

  • Իմ գնահատմամբ՝ ՔՊ-ի թալանած գումարները ներդրված են կրիպտոարժույթներում: Վստահ եմ՝ իշխանափոխությունից հետո շատ բան է բացահայտվելու:

  • Այսօր Երևանի պես կեղտոտ օդով քաղաք չկա, չես կարող գտնել, և դրա ուղիղ մեղավորը ՔՊ-ն է: Կասկադի աջ կողմում իբր շինարարություն են անում, երբ դա կարող էր անտառ լինել, Երևանի թոքերը, մարդիկ մաքուր օդ ունենային:
  • Ջենիֆեր Լոպեսի համերգից գոյացած հասույթի մի մասը պետք է մուտքագրվեր պետական բյուջե, բայց այդ գումարը մինչ օրս չի վերադարձվել։

    Տոմսերը վաճառվել են, գումարը հավաքվե՞լ է։ Ո՞ւր է այն։ Այս հարցն ուղիղ եթերում տալիս եմ Նիկոլ Փաշինյանին՝ ո՞ւր է այդ գումարը։

    Կարելի է նույնիսկ Ջենիֆեր Լոպեսին նամակ գրել։ Բայց նա էլ կարող է պատասխանել․ «Ախպե՛ր ջան, դուք տոմսերը վաճառել եք, ես ի՞նչ կապ ունեմ։ Իմ հասանելիք գումարը ստացել եմ, եկել եմ, երգել եմ, իսկ մնացած գումարը դուք եք հավաքել»։ Հիմա ո՞ւր է այն։

    Մինչև հիմա հարց է առաջանում՝ ո՞ւր է այդ գումարը։ Թող պատասխանատուները կանգնեն ու ասեն՝ գիտե՞ք ինչ, այսպես է եղել, այսքան գումար ենք հավաքել, այսքանն ենք ծախսել, իսկ մնացածն այս պատճառով չի փոխանցվել։ Այսպիսի հարցերն այնքան շատ են, որ արդեն չափ ու սահման չկա։ Օրերս Ազգային ժողովում ասացի՝ դուք արդեն պետք է հարմարվեք այն մտքի հետ, որ ձեր նկատմամբ հասարակության մեջ ձևավորվել է թալանչու կերպար։ Նստեք ձեր աթոռներին ու շարունակեք ճոճվել, բայց մի բան իմացեք՝ որքան էլ փորձեք թաքնվել ստվերում, ձեր մասին այդ պատկերացումը ձեզ հետապնդելու է։

Եթե նայում ենք նախկին իշխանությունների կատարած աշխատանքին, որոշակի ժառանգություն տեսնում ենք։ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին աղետի գոտու վերականգնման աշխատանքների շուրջ 90 տոկոսն արդեն ավարտին էր հասցվել։

2017-2018 թվականներին Սերժ Սարգսյանն ասում էր, որ մնացել է վերջին փուլը, և շենքերը կկառուցվեն ու կավարտվեն։ Սակայն այս իշխանությունն արդեն ութ տարի է՝ կառավարում է երկիրը, բայց աղետի գոտում նույնիսկ մեկ շենք չի կառուցել։ Հիշո՞ւմ եք՝ 2018 թվականի հեղափոխության ժամանակ ինչ էին խոստանում։ Ասում էին՝ լուծելու են տնակների հարցը։ Բա ի՞նչ եղավ այդ խոստումը։

Նայե՛ք՝ ութ տարի է՝ իշխանության են, միլիարդավոր դրամների պարտք են վերցրել։ Եկեք գնահատենք նաև այդ տարիների ընթացքում ստեղծված արդյունքը։

Նույն Երևանի բյուջեն, օրինակ, արդեն 400 միլիոն դոլար է։ Տարոն Մարգարյանը կերազեր, որ Երևանի բյուջեն 200 միլիոն դոլար լիներ։ Բայց նայեք՝ այդ տարիներին ինչ ճանապարհներ ու ենթակառուցվածքներ են կառուցվել, և համեմատեք այսօրվա արդյունքների հետ։

Կներեք, օրինակ՝ Կվարտալում՝ Սերվիսի խաչմերուկի հատվածում, շրջապտույտ են կառուցել, բայց այն էլ սխալ է նախագծվել։ Նախկինում նախատեսված էր էստակադա կառուցել, որպեսզի մեքենաները կարողանային անցնել առանց խցանումների։ Իսկ հիմա ի՞նչ ունենք․ այդ հատվածում գրեթե ամեն օր վթարներ են լինում, մարդիկ նյարդայնանում են և անընդհատ դժգոհում։

Մյուս հարցին անդրադառնամ։ Հիշո՞ւմ եք Տավուշի դեպքերը, այնուհետև՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները մայիսի 20-ին՝ Սարդարապատում, և օգոստոսին, երբ նա ասում էր, որ մենք ունենք ամենամարտունակ բանակը, որ ցույց ենք տվել մեր ուժը և հակառակորդին հետ ենք մղել։ Սրանք հենց իր հայտարարություններն էին։

Բայց այսօր ի՞նչ իրավիճակ ունենք։ Մեր բանակի և սահմանների անվտանգության հետ կապված լուրջ հարցեր են առաջանում։ Ընդամենը մեկ-երկու օր առաջ մենք ցանկանում էինք պաշտպանության հարցերով հանձնաժողով հրավիրել՝ համապատասխան ուժային կառույցներից պարզաբանումներ ստանալու համար։

Հարցը հետևյալն է․ եթե տեղեկություն է ստացվում, որ սահմանը, հնարավոր է, հատել են դիվերսանտներ կամ հակառակորդի ներկայացուցիչներ, ի՞նչ գործողություններ պետք է իրականացվեն։ Եթե գյուղացիների հետ պետք է կապ հաստատել, ապա ո՞վ պետք է դա անի։ Գոյություն ունե՞ն համապատասխան արձանագրություններ։ Ոստիկանության անելիքը ո՞րն է, ԱԱԾ-ինը՝ ո՞րը, և մյուս կառույցներն ի՞նչ պարտավորություններ ունեն։

Սասուն Միքայելյանն ասել է, որ այդ հատվածում սահմանապահներ չեն եղել։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ իսկ ո՞վ էր այնտեղ կանգնած։ Մինչ այդ խոսվում էր սահմանապահների մասին, իսկ հիմա պարզվում է, որ նրանք այնտեղ չեն եղել։ Եթե ԱԱԾ-ն պատասխանատու չէր, ապա ո՞ր կառույցն էր պատասխանատու այդ հատվածի համար։

Ի՞նչ եմ ուզում ասել։ Նախկինում մեր սահմանների պաշտպանությունն այլ իրավիճակում էր, իսկ Արցախը մեր անվտանգության համակարգում կարևոր պաշտպանական դեր ուներ։ Երբ Տավուշում փորձ արվեց սահմանային հարցերում փոփոխություններ իրականացնել, տեսանք, թե ինչ զարգացումներ եղան։

Իմ գնահատմամբ՝ նախկին իշխանություններից ժառանգած պաշտպանական համակարգը ներկայիս իշխանությունները քանդել են։

Բավական է նայել Բաքվի ռազմական ավարի պուրակին՝ հասկանալու համար, որ հայկական բանակն ունեցել է զենք ու զինտեխնիկա։

  • Նիկոլ Փաշինյանը ստում է՝ ասելով, որ կա 830 000 գրանցված աշխատատեղ։ Դա ենթադրում է, որ եթե այսօր դուք աշխատում եք, ապա վճարում եք եկամտահարկ, 20 տոկոս սոցվճար և վճար։ Ես դիմել եմ ՊԵԿ-ին և հարցրել՝ քանի՞ մարդ է դրոշմանիշային վճար վճարում։ Ուզում էի տեսնել՝ քանի՞ գրանցված աշխատատեղ կա մեր երկրում։ Պատասխանը գալիս է՝ 760 000 մարդ։ Շուրջ 64-67 հազարով պակաս թիվ է։ Նիկոլ Փաշինյանին ԱԺ-ում ուղիղ հարց եմ տալիս, ասում եմ՝ Դուք ասում եք՝ 830 000, իսկ ձեր ՊԵԿ-ը տվել է 760 000 թիվը։ Եթե հաշվարկում ենք նվազագույնը՝ 75 000 դրամ աշխատավարձ ստացողի հաշվով, այդ մարդը վճարում է 20 տոկոս դրոշմանիշային եկամտահարկ, 5 տոկոս սոցվճար և դրոշմանիշային վճար։ Ստացվում է, որ բյուջե ամսական նվազագույնը 1,2 միլիարդ դրամ գումար մուտք չի գործում։ Չկա՛ այդ փողը, կորում է։ Եթե դուք ասում եք՝ միջին աշխատավարձը 300 000 դրամ է, ապա այս պարագայում այդ թիվը կդառնա 5 միլիարդ։ Տարեկան 150 միլիոն դոլար ուղղակի կորում է։ Հարցնում եմ՝ ո՞ւր է այդ փողը, այդ միլիարդներն ո՞ւր են, թալանչի՛, պատասխանի՝ ո՞ւր են այդ փողերը։

Գիտե՞ք՝ ինչ է պատասխանում։ Լուրջ դեմքով, քանի որ պատասխանը չուներ, նախ սկսեց ԱԺ ամբիոնից արտասանել։ Հետո լուրջ դեմքով ասաց՝ եթե մի մարդ աշխատում է երկու տեղ, ինքը մի տեղ է վճարում դրոշմանիշային վճարը։

Սո՛ւտ: Ո՞նց կարող է նման անգրագիտություն լինել։ Տենց բան չկա՛։  Ակնհայտ է՝ այդ փողը կորում է, թալանում են։ ԱԺ-ում այս հարցերը բարձրացնելով՝ ես ժողովրդի հետ եմ իրականում խոսում, ցույց եմ տալիս, ասում եմ՝ ժողովո՛ւրդ, այս մարդիկ, որոնք ուրիշներին մեղադրում են թալանի մեջ, հենց իրենք են թալանում։ Թալանն այսպես է լինում՝ ամսական միլիարդավոր դրամներ կորչում են։

Եվ ի՞նչն է աբսուրդը։ Նիկոլ Փաշինյանը լուրջ դեմքով նման սուտ է խոսում ու ՔՊ-ականները ծափահարում են…

  • Մհեր Գրիգորյանն ինձ համար ամենամութ կերպարն է: Նիկոլ Փաշինյանը քննադատում էր բանկերին, էսօր ամենամեծ եկամուտն ունեն առևտրային բանկերը, և ըստ օդում կախված լուրերի՝ դրանց «կռիշություն» է անում Մհեր Գրիգորյանը: Պետությունը պիտի քաղաքացու կողքին լինի, բայց այս իշխանությունը կանգնած է  բանկերի կողքին: Իսկ կարո՞ղ է առևտրային բանկերը ձեր գրպաններն ինչ-որ բան են դնում:
  • ՔՊ-ից ում ձեռքն ինչ ընկնում է, գողանում, տանում են: Մայթերը մաքրում եք, իբր, որ լայնանա, քայլելու համար հարմար լինի, կաֆեներն են ավելանում… Էնքան մոտ են իրար այդ սրճարանները, որ արանքով չես կարողանում անցնել: Էդ էլ ձեր թաղապետերի փա՞յն է: Երևանցուց մուռ են հանում, գիտեն, որ իրենք ընտրված չեն: Իրենք ո՛չ Երևանն են սիրում, ո՛չ Հայաստանը, ո՛չ հային, ո՛չ հայի կերպարը, ո՛չ մեր ինքնությունը:
  • Միակ տեղը, ուր Նիկոլ Փաշինյանը վստահաբար կարող է արդյունք գրանցել, ստախոսների աշխարհի առաջնությունն է: Առանց մրցույթը սկսելու՝ իրենք հաղթող են: 10 միլիոն ծառ պիտի տնկեին, Երևանի բյուջեից 4.9 միլիարդ դրամ կանաչապատման համար գումար են դուրս գրում, իսկ իրականում պարզվում է, որ տնկել են ընդամենը 5000 հատ ծառ: Ասում եմ՝ ո՞ւր է փողը, ասում են՝ ծաղիկ ենք տնկել: Ծաղիկն էլ, ըստ սոցցանցերում տարածված տեղեկությունների, ուղիղ ասոցացվում է Տիգրան Ավինյանի հոր հետ:

  • Ասում են՝ նախկինում համակարգային կոռուպցիա կար, քրեական գործեր են հարուցում, հետո 450 գործ կարճում են, ասում են՝ էս մարդիկ կոռուպցիոներ չեն: Ասում եմ՝ անունները տվեք, ասում են՝ գաղտնիք է, չեն տալիս այդ մարդկանց անունները, որոնց գործերը կարճել են: Ես գիտեմ՝ ինչի չեն տալիս, բայց եթե էդ գործերը կարճվել են, կարող ենք, չէ՞, ասել, որ նախկինում համակարգային կոռուպցիա չի եղել: Էլ գլուխ չհարդուկեք, կամ էլ հրապարակեք ցուցակները, թող մարդիկ իմանան՝ էդ արդարներն ովքե՞ր են:
  • Ղարիբջանյան գյուղ եմ գնացել, Շիրակի մարզում է, «88» սուպերմարկետից առևտուր եմ անում, մի կին ինձ նախատում է՝ չե՞ս ամաչում, Աննա Հակոբյանի սուպերմարկետից առևտուր ես անում… Գյուղացի կինը որտեղի՞ց գիտեր՝ ում է պատկանում էդ սուպերմարկետը: Գնացեք, պատասխանեք մարդկանց:
  • Ադրբեջանը Շաքիի դեպքով հասկացավ, որ իրենցից ցանկացած մեկը կարող է մեր երկրի խորք անխոչընդոտ 15 կմ գալ, ու իրենց ոչ ոք չի նկատի:
  • Ցավալին այն է, որ ադրբեջանցի դիվերսանտին մեր իշխանությունը համեմատում է Ադրբեջան միամտաբար անցած մեր մոլորված զինվորի հետ: ԶՊՄԿ պահակին սպանած ադրբեջանցին դիվերսանտ էր, հետ տվեցին, բայց Ադրբեջանը մեր մոլորված հովվին մի օր էլ չթողեց, որ ապրի:
  • Սասուն Միքայելյանն ասում է՝«կռված տղա» եմ, հայրենիք եմ սիրում: Էսօր տեսեք ինչ է ասում, ինչպես է արդարացնում ադրբեջանցի հանցագործին:
  • TRIPP-ի ամբողջական փաթեթի հետ կապված՝ բազմաթիվ հարցեր կան, բայց նախևառաջ խնդրահարույց են անվտանգային և տնտեսական բաղադրիչները: Հայաստանը նոր թատերաբեմ չպետք է սարքես. Մեր հարևան Իրանի կարծիքը կարևոր է այս հարցով: Կամ ո՞վ է այդ Սոկոլովը. կասկածելի կերպար է, ի՞նչ գործ ունի այս պրոյեկտի հետ: Բոլորի շահը այս պրոյեկտում ակնհայտ է, բացի Հայաստանից: Մեր շահը ո՞րն է, սա չգիտենք:
  • Ռոբերտ Քոչարյանին ԱԱԾ մեկուսարանի ամենախայտառակ պայմաններով խցերից մեկում են պահում, բայց 2-րդ նախագահն արգելել էր այդ մասին խոսել: Բնական լուսավորվածություն չկար, որ մարդ կարողանա գոնե ցերեկը կարդալ, օդափոխության համակարգ չկար ընդհանրապես… Եվրոպա էս ձևով ե՞ք գնում: Նաև Գագիկ Ծառուկյանի խցում էլ եմ եղել: Ինքը խցում չէր: Իմ այցելության պահին խցում խունկ էր վառվում, Աստվածաշունչն էլ կողքին դրված էր: Բայց Գագիկ Ծառուկյանի խուցն ավելի լուսավոր էր:

  • Այստեղ կա նաև մեկ այլ կարևոր հանգամանք, որի մասին ուզում եմ խոսել։ Նախկինում կատարված գնումները, որոնց մի մասը փոխանցվում էր Արցախին, պարտադիր չէ, որ ամբողջությամբ արտացոլված լինեին Հայաստանի պաշտպանության բանակի բյուջեում։ Հայաստանի Հանրապետությունն Արցախին տարբեր ձևերով աջակցություն էր տրամադրում, և այդ ծախսերը կարող էին հաշվառվել այլ հոդվածներով։ Հիմա այս իշխանությունները, իմ կարծիքով, մանիպուլացնում են այդ տվյալները։ Քանի որ Արցախն այլևս հայկական վերահսկողության տակ չէ, նրանք նախկինում Արցախին տրամադրված աջակցությունը ներկայացնում են այնպես, կարծես այն Հայաստանի պաշտպանական համակարգի մաս չի եղել։ Բայց չէ՞ որ Հայաստանը տարբեր ձևերով աջակցել է Արցախին՝ տրամադրելով նաև ռազմական և այլ օգնություն։ Բնական է, որ այդ աջակցությունը կարող էր հաշվառվել այլ ձևերով և արտացոլվել բյուջետային տարբեր հոդվածներում։ Հետևաբար, երբ համեմատում են նախկին և ներկա տարիների ծախսերը, պետք է հաշվի առնել ամբողջական պատկերը, այլ ոչ թե առանձին թվեր ներկայացնել՝ առանց դրանց հաշվառման առանձնահատկությունները բացատրելու։ Իմ գնահատմամբ՝ այս իշխանությունների կառավարման տարիներին երկիրը թալանվում է, և դրա հետևանքները տեսնում ենք տարբեր ոլորտներում՝ աղետի գոտու վերականգնումից՝ մինչև ենթակառուցվածքներ ու ազգային անվտանգություն։

Մանրամասները՝ տեսանյութում:




—

168: Հիջաբը՝ որպես քաղաքական մարտահրավեր․ ինչո՞ւ է Ալիևի իշխանությունը զգուշա

Հոկտեմբեր 13, 2026

Ադրբեջանում դպրոցական հիջաբի շուրջ ծավալվող հակասությունը բացահայտում է Իլհամ Ալիևի իշխանության առջև ծառացած ավելի խորքային երկընտրանքը՝ ինչպես պահպանել իսլամը որպես ազգային ինքնության և պետական լեգիտիմության բաղադրիչ՝ միաժամանակ թույլ չտալով, որ կրոնական պատկանելությունը վերածվի իշխանությունից անկախ համախմբման և քաղաքական ինքնուրույնության աղբյուրի։

Ռուս վերլուծաբան Վիկտոր Նադեին-Ռաևսկին 168.am-ի հետ զրույցում ասաց, որ հարցն այստեղ միայն դպրոցական համազգեստը կամ աշխարհիկ կրթության սկզբունքները չեն։

Նրա խոսքով, Ադրբեջանի իշխանությունների համար աշխարհիկությունը ոչ միայն պետական կառավարման սկզբունք է, այլև հասարակության նկատմամբ վերահսկողության քաղաքականության կարևոր բաղադրիչ։

Ըստ նրա, պետությունը պատրաստ է իսլամը դիտարկել որպես պատմության, մշակույթի և ազգային ինքնության մաս, սակայն շատ ավելի զգուշավոր է, երբ կրոնը դուրս է գալիս այդ շրջանակներից և դառնում ինքնուրույն կազմակերպման, հանրային համախմբման հիմք։ Ուստի, նրա կարծիքով, հենց այստեղ է հիջաբի քաղաքական նշանակությունը․ այն կարող է լինել ոչ միայն հավատքի արտահայտություն, այլև պետական միջամտության սահմանները վիճարկելու խորհրդանիշ։

Կարդացեք նաև

  • Հիջաբ, աշխարհիկություն և քաղաքականություն. Սերգեյ Մարկեդոնովը՝ Ադրբեջանում բռնկված բողոքի ցույցերի մասին
  • Եթե ադրբեջանական ցույցերը վերածվեն անհնազանդության շարժման, ալիևյան ռեժիմը կարող է կանգնել շատ լուրջ խնդիրների առջև. Արամ Շահնազարյան
  • Սիրիայի և Իսրայելի միջև պատերազմն անխուսափելի է

«Դեռ 2010 թվականի դիմադրությունը նմանատիպ թեմայով  ցույց տվեց, որ կրոնական հարցը կարող է համախմբել մարդկանց նույնիսկ այնպիսի քաղաքական միջավայրում, որտեղ ընդդիմադիր գործունեության և հանրային բողոքի հնարավորությունները սահմանափակ են։ Սակայն սրանից չի հետևում, որ ներկայիս դժգոհությունն անպայման կվերածվի համազգային շարժման։ Ավելի կարևոր է այն հանգամանքը, որ կրոնական համոզմունքը կարող է մարդկանց միավորել առանց ավանդական քաղաքական ընդդիմության միջնորդության՝ ձևավորելով իշխանության վերահսկողությունից դուրս կապեր։ Իսկ դա իշխանության համար միշտ էլ զգայուն խնդիր է»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին։

Իրավիճակի աշխարհաքաղաքական բաղադրիչը, ըստ նրա, պայմանավորված է առաջին հերթին՝ Իրանի գործոնով։

«Ադրբեջանն ու Իրանը շիա մուսուլմանական մեծամասնություն ունեցող պետություններ են, սակայն կրոնական ընդհանրությունը չի վերացրել նրանց միջև ռազմավարական հակասությունները։ Բաքուն զգուշանում է Թեհրանի հնարավոր ազդեցությունից երկրի ներսում՝ հատկապես այն իրավիճակում, երբ Ադրբեջանի համագործակցությունն Իսրայելի հետ խորացնում է երկու հարևանների անվստահությունը։ Այս համատեքստում կրոնական ինքնուրույն գործունեությունը կարող է իշխանությունների կողմից դիտարկվել նաև ազգային անվտանգության տեսանկյունից։ Սակայն Իրանի հետ կրոնական կամ մշակութային կապերի առկայությունն ինքնին չի ապացուցում քաղաքական ենթակայություն Թեհրանին»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին։

Ալիևի իշխանության հնարավոր մտահոգությունը, հետևաբար, ոչ այնքան հիջաբն է, նրա կարծիքով, որքան կրոնական դժգոհության քաղաքականացման ներուժը։

«Եթե բողոքները սահմանափակվեն դպրոցական հագուստի կանոնների վերանայման պահանջով, իշխանությունները կարող են փորձել խնդիրը կառավարել վարչական միջոցներով։ Բայց եթե հարցին միանան ծնողների, ուսուցիչների, կրոնական համայնքների և քաղաքացիական ազատություններով մտահոգված այլ խմբերի պահանջները, այն կարող է ընդլայնվել՝ վերածվելով պետական վերահսկողության սահմանների մասին ավելի լայն քննարկման։ Այդ դեպքում կրոնական հարցը կարող է դառնալ տարբեր դժգոհությունների միավորման կետ, նույնիսկ, եթե դրանց մասնակիցները չունեն ընդհանուր քաղաքական ծրագիր»,- գտնում է վերլուծաբանը։

Այդուհանդերձ, նրա գնահատմամբ, բողոքի ներուժը չպետք է գերագնահատել։ Նրա որակմամբ, այս պահին ավելի հիմնավոր է խոսել քաղաքական ռիսկի մասին, ոչ թե Ադրբեջանում անխուսափելի ճգնաժամի կամ իշխանափոխության նախանշանների։

«Հիջաբի շուրջ իրավիճակն այս իմաստով Ադրբեջանի փորձությունն է։ Խնդիրը վաղ թե ուշ դուրս է գալիս դպրոցական համազգեստի շրջանակներից։ Բաքվի համար գլխավոր ռիսկը ոչ թե հիջաբ կրող աշակերտուհիների թիվն է, այլ այն հնարավորությունը, որ կրոնական ազատության շուրջ ձևավորված դժգոհությունը միավորվի այլ սոցիալական ու քաղաքական խնդիրների հետ։ Այդ դեպքում հիջաբի շուրջ վեճը կարող է դառնալ ավելի խորքային հակասության խորհրդանիշ»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին։

—

RFE/RL – Armenian FM Invited To Visit Ukraine

հոկտեմբեր 13, 2026

Poland – Armenian Foreign Minister Ararat Mirzoyan and his Ukrainian counterpart Andrii Sybiha meet in Warsaw, October 13, 2026. (Photo by the Armenian Foreign Ministry)

Ukrainian Foreign Minister Andrii Sybiha invited his Armenian counterpart to visit Ukraine to deepen relations between their countries during what he called a “productive meeting” held in Poland on Tuesday.

“We discussed strengthening our political, economic, and humanitarian relations, both bilaterally and in the wider regional context, as well as practical ways to expand trade and business ties,” Sybiha said after the talks held on the sidelines of a security forum in Warsaw.

“I also invited Minister Mirzoyan to visit Ukraine. Ukraine and Armenia have a solid foundation to deepen our cooperation and advance our bilateral agenda,” he added in a post on X.

According to the Armenian Foreign Ministry, the two men stressed the importance of “the dynamic continuity of political dialogue” between Kyiv and Yerevan and looked into “possible options for expanding” bilateral commercial ties.

The Armenian government has intensified diplomatic contacts with the Ukrainian side in recent months amid a further escalation of its tensions with Russia. Mirzoyan’s deputy Vahan Kostanian visited Kyiv and briefly spoke with Ukrainian President Volodymyr Zelenskyy in mid-August during an official ceremony to mark the 975th anniversary of the establishment of Ukraine’s oldest Christian monastery. The visit followed Zelenskyy’s phone call with Prime Minister Nikol Pashinian.

Zelenskyy said he discussed with Pashinian, among other things, the “results” of his May visit to Yerevan that sparked a furious reaction from Russia. Addressing a European summit held in the Armenian capital, the Ukrainian leader implicitly threated to disrupt Russia’s annual Victory Day parade in Moscow with drone strikes.

The Russian Foreign Ministry condemned the “terrorist” threats and Pashinian’s failure to respond to them. Pashinian rejected the criticism. Moscow also deplored Yerevan’s “demonstrative flirtations with the Kyiv regime.”

The diplomatic spat added to the mounting Russian-Armenian tensions that led to Russian bans on imports of agricultural products and mineral water from Armenia. Moscow has been pressuring Yerevan to quickly choose between remaining part of a Russian-led trade bloc and seeking to join the European Union.

“The worst thing that could happen to Armenia is its transformation into a new Ukraine,” Dmitry Medvedev, the deputy chairman of Russia’s Security Council, warned last week.

—

Armenian Minister Sees No Boost In Housing Aid To Karabakh Refugees

հոկտեմբեր 13, 2026

Armenia – Refugees from Nagorno-Karabakh sit in the back of a truck upon their arrival in the border village of Kornidzor, September 27, 2023.

Labor Minister Arsen Torosian indicated on Tuesday that the Armenian government will not increase what many see as insufficient financial assistance to refugees from Nagorno-Karabakh willing to acquire new homes in Armenia.

A lack of adequate housing remains a key problem facing the vast majority of Karabakh’s more than 100,000 ethnic Armenian residents who fled the region during Azerbaijan’s September 2023 offensive. A five-year government program launched in 2024 made each of them eligible for between 2 million and 5 million drams ($5,500-$13,800) in grants that can only be used for meeting their housing needs.

Many refugees complained that the sums offered by the government are not enough to buy or build homes even in Armenia’s rural communities. Real estate prices in the country have soared further since then. According to Torosian, only about 5,000 Karabakh Armenians have so far taken advantage of the program designed for 20,000 families.

The apparent lack of interest in the scheme has fueled more calls for the government to increase the amount of the grants. Torosian appeared to rule that out when he spoke to journalists after attending a meeting in the Armenian parliament that discussed the plight of the refugees.

“Our [draft] 2027 budget is planned to cover both previously issued [housing] certificates and those to be issued in the future,” he said. “We have received proposals from our partners to make adjustments to the program and will review them, but there is currently no decision to increase the funding.”

Armenia – Refugees from Nagorno-Karabakh region ride in the back of a truck as they arrive in the border village of Kornidzor, September 26, 2023.

The minister urged refugees not to look for apartments and houses in or around Yerevan where they cost far more than in the rest of the country.

“We cannot bring everyone — and this applies not only to our compatriots from Karabakh but to us as well — and settle them in Yerevan or in communities near Yerevan,” he said.

Finding work in the Armenian capital is much easier than outside it. This explains why the refugees are reluctant to settle in remote towns and villages.

In June 2025, the government controversially stopped paying each refugee, who does not own a home or live in a government shelter, 50,000 drams ($138) per month for housing rent and utility fees. Such allowances have since been provided only to children, university or college students, pensioners and disabled persons forced to flee Karabakh. They were cut to 30,000 drams.

The phasing out of that aid scheme sparked street protests in Yerevan by thousands of refugees in March 2025. They only forced the government to postpone the measure.

—