168: Ինչպե՞ս սրբացնել Ալիևի Սահմանադրությունը. Լևոն Զուրաբյան

Նոյեմբեր 23, 2026

Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրում է. «ԻՆՉՊԵ՞Ս ՍՐԲԱՑՆԵԼ ԱԼԻԵՎԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Սահմանադրության տեքստը մշակելու համար վարչապետի որոշմամբ ստեղծվել էր սահմանադրական խորհուրդ։ Սահմանվել էր աշխատակարգ, որը նախատեսում էր առաջարկների քննարկում և քվեարկությամբ ընդունում։
Բայց երբ խորհրդում դիմադրություն առաջացավ, որոշեցին շրջանցել հենց իրենց սահմանած ընթացակարգը և հրապարակել Սրբուհի Գալյանի նախագիծը՝ Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ։ Ու չգիտես ինչու դա կոչվում է «քո սահմանադրությունը»։

Ինչո՞ւ այս շտապողականությունը։ Շատ պարզ՝ Ալիևի ճնշման տակ նրա պահանջը հնարավորինս արագ կատարելու համար արդեն խոչընդոտ են համարում անգամ իրենց ստեղծած խորհրդի քննարկումներն ու քվեարկությունները։
Գալյանի ներկայացրած և Փաշինյանի ստորագրած այս տեքստը քաղաքական իմաստով Ալիևի նախագիծն է։ Հենց սա պետք է իմանա յուրաքանչյուր քաղաքացի։

Առայժմ այսքանը։ Իսկ հիմա կծանոթանանք քո՝ Ալիևի սահմանադրությանը, Նիկո՛լ։ Տեքստ, որի մշակմանը, նպատակների սահմանմանը և անհրաժեշտության հիմնավորմանը Հայաստանի ոչ մի լուրջ քաղաքացի կամ հանրային, քաղաքական ուժ չի մասնակցել»

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Nahapetian Zhanna. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/24/168-%d5%ab%d5%b6%d5%b9%d5%ba%d5%a5%d5%9e%d5%bd-%d5%bd%d6%80%d5%a2%d5%a1%d6%81%d5%b6%d5%a5%d5%ac-%d5%a1%d5%ac%d5%ab%d6%87%d5%ab-%d5%bd%d5%a1%d5%b0%d5%b4%d5%a1%d5%b6%d5%a1%d5%a4%d6%80%d5%b8%d6%82%d5%a9/

Leave a Reply