НО ДЕНЬГИ ВПЕРЕД! Փաշինյանն ընդդիմությանն առաջարկ է արել

НО ДЕНЬГИ ВПЕРЕД! Փաշինյանն ընդդիմությանն առաջարկ է արել։ «Ընդդիմադիրներին ասում եմ՝ եկեք գնանք հանրաքվեի, եթե ժողովուրդը կմերժի Սահմանադրությունը՝ ես հրաժարական եմ տալիս, եթե ժողովուրդն «այո» կասի՝ ես հաջորդ ընտրություններում չեմ առաջադրվի»։


Եթե չիմանայինք, թե ով է առաջարկ անողը, սա կարող էր դիտվել որպես կառուցողական առաջարկ և՛ ընդդիմությանը, և՛ մեր հանրությանը։ Փաշինյանը ցանկանում է տպավորություն ստեղծել, որ նա պատրաստ է անգամ իր անձնական իշխանությունը զոհաբերել հանուն խաղաղության հաստատման։


Բայց մենք գիտենք, թե ով է այս առաջարկն անողը։


1. Նա այն մարդն է, որը մեզ երկու անգամ՝ 2018-ին և 2021-ին, խոստացել է խաղաղություն և երկու անգամ մեր գլխին բերել է աղետալի պատերազմ։


2. Նա այն մարդն է, որը մեզ խաբել է 2019 թվականին՝ ասելով, որ բանակցությունների սեղանին չկա խաղաղության առաջարկ, թաքուն մերժել է այդ հայանպաստ և Արցախը դե ֆակտո անկախ պահող առաջարկը՝ հայտարարելով, որ «Արցախը Հայաստան է, և վերջ», ու մեր ժողովրդին քշել դեպի նախապես կանխորոշված պարտություն։


3. Մի մարդ, որն ամբողջ ժողովրդին խաբում էր, թե «մարտերը Շուշիում» շարունակվում են, երբ արդեն ստորագրում էր կապիտուլյացիան։


4. Սա ասում է մի մարդ, որը 2026 թվականի ԱԺ ընտրություններում զանգվածային կեղծիքներով, ընդդիմադիրների նկատմամբ աննախադեպ բռնաճնշումներով և ԿԸՀ-ի կատարած մանդատագողությամբ յուրացրել է իշխանությունը Հայաստանում, հետևաբար պատրաստ է կեղծել նաև իր իշխանության համար այս ճակատագրական հանրաքվեն։


Ի՞նչ են անում, երբ սերիական խաբեբան և կեղծարարն առաջարկում է իր «ազնիվ խոսքի» վրա հիմնված գործարք։
Մարդկությունը վաղուց ունի նման դեպքերի համար նախատեսված բաղադրատոմսը՝ «Можно, но деньги — вперед!» (Ով չգիտի, թող գուգլ անի այս նախադասությունը)։


Հետևաբար, ո՞րը կլիներ ճիշտ կոնտր-պատասխանն այս «առաջարկին»։


1. Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալիս, ԱԺ խմբակցությունների համաձայնությամբ ընտրվում է նոր վարչապետ։


2. Ընտրվում է ԿԸՀ-ի նոր՝ փոխադարձ վստահություն վայելող կազմ, որն ի վիճակի է երկրում մաքուր հանրաքվե անցկացնել։


3. Բոլոր քաղբանտարկյալներն ազատվում են, որ ապահովվեն հանրաքվերի անցկացման ժողովրդավարական նորմերը:


4. Հանրաքվեի է դրվում միայն մեկ հարց՝ արդյո՞ք Սահմանադրության տեքստից պետք է հեռացվի Անկախության հռչակագրի հիշատակումը։ Այլ հարցերի քննարկումն այս պահին նշանակում է սահմանադրական որևէ բարեփոխում պատանդ դարձնել մի հարցի, որն իրականում Ալիևի պահանջի կատարմանն ուղղված Նիկոլ Փաշինյանի նախաձեռնության միակ նպատակն է։


Քաղաքական ժուլիկների հետ խոսակցությունը պետք է լինի այսքան կարճ ու կոնկրետ։


ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյան




—

Disclaimer: This article was contributed and translated into English by Toneyan Mark. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/20/%d0%bd%d0%be-%d0%b4%d0%b5%d0%bd%d1%8c%d0%b3%d0%b8-%d0%b2%d0%bf%d0%b5%d1%80%d0%b5%d0%b4-%d6%83%d5%a1%d5%b7%d5%ab%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%a4%d5%ab%d5%b4%d5%b8%d6%82%d5%a9/

Leave a Reply