Նոյեմբերի 19-ի ցերեկը, 20-ի գիշերը, 22-ին, 23-ի գիշերը հանրապետության շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 21-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 22-ին առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։ Նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, նոյեմբերի 19-ի ցերեկը, 20-22-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-21-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 22-ին նույնքանով կնվազի։
Երևանում նոյեմբերի 19-ի ցերեկը, 20-ի գիշերը, 21-ին կեսօրից հետո, 22-ին, 23-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Emil Lazarian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/20/%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb%d5%ab%d5%af%d5%a1-%d6%85%d6%80%d5%a5%d6%80%d5%ab%d5%b6-%d5%bb%d5%a5%d6%80%d5%b4%d5%a1%d5%bd%d5%bf%d5%ab%d5%b3%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%af%d5%a2%d5%a1%d6%80%d5%b1%d6%80%d5%a1/