ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ նոր Սահմանադրության նախագիծը պատրաստ է և առաջիկայում կդրվի հանրային քննարկման։
Նրա խոսքով՝ նախագծի վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել նաև նախօրեին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում։ Պապոյանը նշել է, որ նախագծի վերաբերյալ ներկայացրել է ավելի քան 10 առաջարկ, որոնց մեծ մասն ընդունվել է։
«Մի քանիսն էլ չեն ընդունվել, գործընկերներն ինձ համոզել են, որ այդքան էլ լավ առաջարկ չէ»,- ասել է նախարարը։
Նա հավելել է, որ նախագծի հրապարակման հստակ օրը դեռ հայտնի չէ, քանի որ հնարավոր է՝ որոշակի խմբագրական աշխատանքներ դեռ կատարվեն։ Նախագիծը հրապարակվելուց հետո քաղաքացիները նույնպես հնարավորություն կունենան իրենց կարծիքներն ու առաջարկները ներկայացնել հանրային քննարկման շրջանակում։
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Lilit Nahapetian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/19/%d5%ba%d5%a1%d5%ba%d5%b8%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%b6%d5%b8%d6%80-%d5%bd%d5%a1%d5%b0%d5%b4%d5%a1%d5%b6%d5%a1%d5%a4%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d5%a3%d5%ab%d5%ae/