Նոյեմբերի 18-ին ԿԲ-ի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը հասանե

Նոյեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեղեկատվական համակարգերի հետ կապված որոշ աշխատանքների կատարման արդյունքում հասանելի չի լինի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը, հայտնում են ԿԲ-ից։


Նշվում է, որ ռեեստրի աշխատանքի ժամանակավոր դադարեցմամբ պայմանավորված՝ հասանելի չեն լինի Ռեեստրից հարցման միջոցով տեղեկությունների ստացմանը աջակցող համակարգերի ծառայությունները, այդ թվում՝ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսագումարների չափով վճարված եկամտային հարկի վերադարձման դիմումների ընդունման էլեկտրոնային համակարգը, գործատուների՝ աշխատավարձերի և դրան հավասարեցված վճարների գծով որոշակի վճարների գումարների վերադարձման էլեկտրոնային համակարգը, ինչպես նաև ԱՊՊԱ ոլորտում ապահովադիրների կողմից տրամադրված բանկային հաշվեհամարի ստուգման համակարգը։


«Ներողություն ենք հայցում հնարավոր անհարմարությունների համար», – ասվում է հաղորդագրությունում։

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Karagyozian Lena. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/19/%d5%b6%d5%b8%d5%b5%d5%a5%d5%b4%d5%a2%d5%a5%d6%80%d5%ab-18-%d5%ab%d5%b6-%d5%af%d5%a2-%d5%ab-%d5%a2%d5%a1%d5%b6%d5%af%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b7%d5%ab%d5%be%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab/

Leave a Reply