Ռումինիան պատրաստվում է Սևծովյան տարածաշրջանում անվտանգության ապահովման ու տրանսպորտային փոխկապակցվածության զարգացման վերաբերյալ բանակցություններ վարել Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի հետ։
Բրյուսելում կայանալիք ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստից առաջ լրագրողներին հայտնել է Ռումինիայի նոր արտգործնախարար Դան Նեկուլեսկուն։
Նա պարզաբանել է, որ Խորհրդի նիստի ավարտից հետո նախատեսվում է նախարարների մակարդակով առանձին հանդիպում անցկացնել, որի գլխավոր թեման լինելու է Սևծովյան տարածաշրջանը։ Միջոցառմանը կմասնակցեն Եվրամիության գործընկերները։
«Կարևոր է քննարկել ոչ միայն փոխկապակցվածության, այլև անվտանգության հարցերը։ Սա մեծ նշանակություն ունի, և մեր գործընկերների տեսակետները նույնպես շատ կարևոր են»,- ասել է նախարարը։
Նա ընդգծել է, որ Բուխարեստը հատուկ կարևորություն է տալիս տարածաշրջանային գործընկերների հետ այս հարցերի քննարկմանը։
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Karapet Navasardian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/17/verelq-%d5%bc%d5%b8%d6%82%d5%b4%d5%ab%d5%b6%d5%ab%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a1%d5%a4%d6%80%d5%a2%d5%a5%d5%bb%d5%a1%d5%b6%d5%ab-%d6%87-%d5%a9%d5%b8%d6%82/