Բաքուն խիստ անհանգստացած է Հայաստանի և Իրանի շարունակական համագործակցությամբ

Բաքվի բարբարոսական վարչախումբը խիստ անհանգստացած է Հայաստանի և Իրանի միջև հազարամյակների միասնական քաղաքակրթության շրջանակներում շարունակական համագործակցությամբ։


Արդեն մի քանի օր է, ինչ այդ վարչախմբի տարբեր պետական մարմիններ չեն դադարում վայրահաչել Իրանի փոխնախագահի՝ Հայաստան այցի շրջանակներում հայ-իրանական մշակութային և կրոնական երկխոսության կարևոր կենտրոններից՝ Երևանի իրանական Կապույտ մզկիթի սրահներից մեկը հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ։


Նաև Հայաստանի ներքին գործերին միջամտության տարրեր պարունակող լկտի և հանդուգն հայտարարություններով են հանդես եկել, մասնավորապես, ստալինյան ժամանակների մնացուկ, այսպես կոչված, «Կովկասի մուսուլմանների վարչությունը» և արհեստածին Ադրբեջանի Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի հարցերով պետական կոմիտե կոչեցյալը։


Տգիտության և լկտիության միախառնման հետևանք այս հայտարարությունները հատկապես զավեշտալի են այն պայմաններում, երբ Բաքվի բարբարոսական վարչախումբը հետապնդում է հավատացյալ շիաներին նույնիսկ այնպիսի տարրական իրավունքի խնդրով, ինչպիսին դպրոցսկանների հիջաբի հարցն է, իսկ «Կովկասի մուսուլմանների վարչություն» և Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի հարցերով պետական կոմիտե հորջորջվող Բաքվի բռնապետի գրպանային կառույցները, կա՛մ լռում, կա՛մ արդարացնում են այդ բռնաճնշումը։

Իրանագետ Վարդան Ոսկանյան




—

Disclaimer: This article was contributed and translated into English by Markos Nalchajian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/13/%d5%a2%d5%a1%d6%84%d5%b8%d6%82%d5%b6-%d5%ad%d5%ab%d5%bd%d5%bf-%d5%a1%d5%b6%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a3%d5%bd%d5%bf%d5%a1%d6%81%d5%a1%d5%ae-%d5%a7-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab/

Leave a Reply