Նոյեմբեր 12, 2026
ՄԱՏԵՐԻԱԼ ԵՆՔ, ՄԱՏԵՐԻԱԼ: Սա Նիկոլի ամբողջ կերպարն է՝ մարդկանց գայթակղել խաբnւսիկ բարձր իդեալներով և բարձրագոչ աղմուկի օգնությամբ մտնել նրանց գրպանը, գրել է ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
««Քաղաքացին տուգանքի մատերիալ չէ»,- ասում էր մի հայտնի դասական, որը սիրում էր բարձրանալ արագաչափերի սյուների վրա և սկոչով ծածկել տեսախցիկները։
Իսկ հիմա նրա կառավարության սահմանած կենսաչափական անձնագրի տուրքը 28 650 դրամ է՝ միջին ամսական համախառն աշխատավարձի 9,45%-ը։ Գրեթե մեկ տասներորդը՝ մեկ անձնագրի համար։
Նույն համեմատությունը՝ ըստ երկրների։
Զարգացած երկրներ՝ Գերմանիա՝ 1,26%, Լեհաստան՝ 1,59%, Կանադա՝ 2,12%, Մեծ Բրիտանիա՝ 2,19%, Ֆրանսիա՝ 2,25%, ԱՄՆ՝ 2,69%։
Նախկին ԽՍՀՄ երկրներ՝ Բելառուս՝ 3,34%, Մոլդովա՝ 5,07%, Ադրբեջան՝ 5,44%, Ռուսաստան՝ 5,98%, Ուզբեկստան՝ 6,21%, Ղրղզստան՝ 6,71%, Վրաստան՝ 6,93%, Ղազախստան՝ 7,80%, Տաջիկստան՝ մոտ 30,45%։
Այս համեմատության մեջ Հայաստանից բարձր ցուցանիշ ունի միայն Տաջիկստանը։ Իսկ մեր քաղաքացին իր աշխատավարձից անձնագրի համար հատկացնում է մոտ 7,5 անգամ ավելի մեծ բաժին, քան Գերմանիայում, և 36%-ով ավելի մեծ բաժին, քան Վրաստանում։
Սա հերթական անգամ ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության համար քաղաքացին լավ էլ տուգանքի էլ, տուրքի էլ, հարկման էլ և ընդհանրապես՝ լեգիտիմացված կեղքման մատերիալ է։
Ի՞նչ է ստացվում։ ՀՀ քաղաքացին պետք է իր ընտանեկան բյուջեից մի շոշափելի գումար վճարի ինչ-որ մասնավոր ընկերության (որի գործարքը Փաշինյանի կառավարության հետ դեռ պետք է ստուգվի), որպեսզի անձնագրից հանեին Արարատի պատկերը՞ և Հայաստանը մերձեցնեի՞ն ԵՄ-ի հետ, որի հետ մերձենալը, ինչպես բացահայտեց Նիկոլի նախկին ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, իրենք էլ գիտեն, որ իրատեսական չի՞։
Սա Նիկոլի ամբողջ կերպարն է՝ մարդկանց գայթակղել խաբուսիկ բարձր իդեալներով և բարձրագոչ աղմուկի օգնությամբ «տեխնիչնի» մտնել նրանց գրպանը»,- գրել է նա:
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Adrine Hakobian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/12/168-%d5%b4%d5%a1%d5%bf%d5%a5%d6%80%d5%ab%d5%a1%d5%ac-%d5%a5%d5%b6%d6%84-%d5%b4%d5%a1%d5%bf%d5%a5%d6%80%d5%ab%d5%a1%d5%ac-%d5%ac%d6%87%d5%b8%d5%b6-%d5%a6%d5%b8%d6%82%d6%80%d5%a1%d5%a2%d5%b5%d5%a1/