Հայաստանը պետք է ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացն

Նոյեմբեր 9, 2026

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինի համոզմամբ՝ Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ Հայաստանի հանրաքվեն պետք է անցկացվի մինչև անդամակցության հայտ ներկայացնելը։ Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմի նախաձեռնած՝ Հայաստանի համար Եվրամիությունում տեղ փնտրելու գործընթացը հանգեցրել է պարադոքսալ իրավիճակի, երբ Եվրասիական տնտեսական միությանը մասնակցությունից ստացվող իրական օգուտներն օգտագործվում են մեկ այլ ինտեգրացիոն միություն անցնելու պատրանքային գաղափարը առաջ մղելու համար»,- հայտարարել է ռուս դիվանագետը։

Նրա կարծիքով՝ ստեղծված իրավիճակում օրինաչափ և տրամաբանական լուծում կլիներ հանրաքվեի անցկացումը, որի միջոցով Հայաստանի ժողովուրդը, երկրի Սահմանադրությամբ նախատեսված կարգով, կարտահայտեր իր կամքը՝ երկրի հետագա ինտեգրացիոն ուղղության վերաբերյալ։

«Ընդ որում, տրամաբանությունը հուշում է, որ նախ պետք է հանրաքվե անցկացնել և հարցնել ժողովրդին, ապա միայն պաշտոնական հայտ ներկայացնել Բրյուսել, այլ ոչ թե հակառակը, ինչը վերջին շրջանում հրապարակայնորեն պնդում է Հայաստանի ղեկավարությունը»,- նշել է Պանկինը։

Փոխնախարարի խոսքով՝ «եթե հայտը ներկայացվի, ժողովրդի կարծիքն այլևս ոչ մեկին հետաքրքիր չի լինի»։

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Chakrian Hovsep. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/10/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%ba%d5%a5%d5%bf%d6%84-%d5%a7-%d5%a5%d5%b4-%d5%ab%d5%b6-%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af%d6%81%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82-%d5%b0%d5%a1/

Leave a Reply