Չինաստանը ֆինանսավորում է Միջին միջանցքը, ԱՄՆ-ը վերահսկողություն է ստանում TR

Նոյեմբեր 7, 2026

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիքում գրել է.
«Չինաստանն ու Ղազախստանը քննարկում են 200 միլիոն դոլարի հիմնադրամ ստեղծելու հնարավորությունը՝ Միջին միջանցքի զարգացման համար։ Գործընթացին ներգրավվում են նաև չինական բանկերը։ Քննարկվում են վարկավորման, ապահովագրության և յուանով հաշվարկներ կատարելու մեխանիզմները։

Առայժմ խոսքը բանակցությունների մասին է, բայց ընդհանուր ուղղությունն արդեն ակնհայտ է։

Իսկ հիմա՝ TRIPP-ը։

Նախագծային ընկերության 74 տոկոսը պատկանում է ԱՄՆ-ին, իսկ Հայաստանին բաժին է հասնում 26 տոկոսը։ Ենթակառուցվածքների նկատմամբ նախնական իրավունքների ժամկետը 49 տարի է։ Մինչդեռ ամերիկյան ներդրումների ծավալը դեռևս հստակեցված չէ։

Կարդացեք նաև

  • Ալիևը հասկանում է՝ Փաշինյանը հավերժ չէ, ամեն պահի կարող է փոխվել, ականներ է դնում. ընդդիմությանը պետք է «Կոնսենսուս +1». Հակոբ Բադալյան
  • Կանխատեսում Հայաստանի համար․ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի զեկույցը  
  • Թրամփի փեսան, Ադրբեջանից նրա հաշվին նստած 750 միլիոն դոլարը և հոլանդական հետախուզությունը. Արթուր Խաչիկյան

Եվ այստեղ ուշագրավ մի հանգամանք կա։

Չինաստանը քննարկում է տրանսպորտային ենթակառուցվածքների ֆինանսավորումը, իսկ ԱՄՆ-ն իր ձեռքում է կենտրոնացնում այն ընկերության վերահսկողությունը, որը պետք է զարգացնի այլընտրանքային երթուղու՝ Հայաստանի տարածքով անցնող հատվածը։

Այս ամենը տեղի է ունենում մի աշխարհում, որտեղ այլևս ոչ ոք չի կարող երաշխավորել նույնիսկ երեկ ձեռք բերված պայմանավորվածությունների կայունությունը։

Բայց Երևանը համաձայնում է պարտավորություններ ստանձնել 49 տարով։

Մի ժամանակաշրջանում, երբ ռազմավարական ծրագրավորման հորիզոնն աշխարհում կտրուկ կրճատվում է, Հայաստանը ստանձնում է պարտավորություններ գրեթե կեսդարյա ժամկետով։

Իսկ ի՞նչ կլինի, եթե ընդամենը հինգ տարի անց համաշխարհային առևտրի ամբողջ պատկերը փոխվի անճանաչելիության աստիճան։ Ո՞վ է այդ ժամանակ որոշելու խաղի կանոնները Հայաստանի տարածքում։
Թեև այսօր գլխավոր հարցը, կարծես, արդեն դիվանագիտական լեզվով չի հնչում։

«Are you gonna drop the bomb or not?» (Ի վերջո, ռումբը գցելո՞ւ եք, թե՞ ոչ)»,-գրել է նա:

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Garnik Zakarian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/07/%d5%b9%d5%ab%d5%b6%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%a8-%d6%86%d5%ab%d5%b6%d5%a1%d5%b6%d5%bd%d5%a1%d5%be%d5%b8%d6%80%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7-%d5%b4%d5%ab%d5%bb%d5%ab%d5%b6-%d5%b4%d5%ab%d5%bb%d5%a1/

Leave a Reply