Եվրոպայում սկսված ուսանողական շարժումը մեզ էլ կհասնի, երիտասարդությունն ըմբոս

Նոյեմբեր 7, 2026

Խորհրդային տարիներին մեր ազգը մի անգամ արդեն անցել է պետական գաղափարախոսության պարտադրման «վարժանքով»։ Բայց մենք այն ազգն էինք, որը 1991 թ․-ին առաջիններից մեկը սկսեց փլուզել և ապամոնտաժել խորհրդային այդ վարչակարգը։ Երբ դու մի բան պարտադրում ես մարդկանց, պետք է հասկանաս, որ դրա հետևանքով այն արժեզրկվում է։ Իշխանությունների համար բացարձակ ինքնախաբեություն է հավատալը, թե իրենք կարող են քարոզչության միջոցով երեխաներին մեծացնել ինչ-որ մտածողությամբ։ Վաղ թե ուշ այդ նույն մարդիկ, եթե դու իրենց ֆիզիկական մեթոդներով չես ճնշում, քեզ չեն հավատալու։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, կրթության փորձագետ Արամ Փախչանյանը։

«Պինոչետը երեսուն տարի Չիլիում ամբողջատիրական համակարգ ուներ, բայց Չիլիի ժողովուրդը նրան դատեց, և մինչև այսօր նրան ատում են։ Ցանկացած մեկը, որն իր ժողովրդին ինչ-որ բան է պարտադրել, դառնում է ատելի։ Այդպիսին է նաև Ստալինը Ռուսաստանում։ Եթե ոմանք հույս ունեն, թե Հայաստանում կարող են ամբողջատիրական համակարգ կառուցել, պետք է վերանայեն իրենց հույսերը։ Հայաստանի միակ տնտեսական ռեսուրսը մարդիկ են, իսկ նրանք ստեղծագործ են դառնում միայն, եթե սեփականության զգացողություն ունեն, այդ թվում՝ պետության հանդեպ։ Դու չես կարող իրենց ձեռքից պետությունը վերցնել, իրենց ոչինչ չտալ և ասել՝ դուք պետք է զարգացնեք տնտեսությունը»,- ասաց հանրային գործիչը։

«Իշխանությունը չի հրաժարվելու պետական գաղափարախոսություն ներարկելու գործելակերպից, բայց դա արդյունավետ չէ, որովհետև այսօր երեխաները ներգրավված են հանրային պատումների մեջ շատ ավելի ակտիվորեն, քան նախկինում։ Անզորության զգացողություն կա, բայց դա չի նշանակում, որ նրանք այլընտրանքային տեսակետներ չեն լսում, և դրանք թաքցնելն անհնար է։ Մինչև վերջին իրադարձությունները Ֆրանսիայում ուսանողությունը ևս բացակա էր ընտրական գործընթացից, որովհետև չէին զգում, որ որևէ քաղաքական ուժ արտահայտում է իրենց շահերը։ Բայց դա չի նշանակում, որ իրենք ակտիվ չեն, և տեսանք, թե ինչ եղավ Ֆրանսիայում»,- նշեց Փախչանյանը։

Կարդացեք նաև

  • Ինչո՞ւ են TRIPP-ը հենց հոկտեմբերի 27-ին բերում ԱԺ. սիմվոլիկա կա, չէ՞… Մեղրի՛… Մեղրին հիմա հանձնում են. ոնց որ Նիկոլին են շպագատ իջեցրել, նույնն Ալիևին է սպառնում. Միհրան Հակոբյան
  • Պատմությունից փախչողը․ հանուն ի՞ր, թե՞ պետության ապագայի
  • Պուտինի հետ հանդիպումից առաջ ԵԽԽՎ-ից ապտակեցին, ասացին՝ խելո՛ք մնա, մենք ամեն ինչ գիտենք. Արթուր Մարտիրոսյան

Փորձագետի կարծիքով՝ երիտասարդությունն ըմբոստ է և դժգոհ, նրանց մեջ անհանգստությունն ու անորոշությունը մեծ է․

«Ֆրանսիայում և եվրոպական այլ երկրներում սկսված շարժումն անխուսափելիորեն կլինի նաև Հայաստանում, այդ ալիքը մեզ էլ կհասնի։ Մենք մեծ խնդիր ունենք համակեցություն և հանրային շահ հասկացությունների հետ։ Լինելով քրիստոնեությունն առաջինն ընդունած ազգը՝ մենք բավականին հեռացել ենք քրիստոնեական արժեքներից։ Մենք ազգովի չունենք ընդհանուր ապագայի ընկալում։ Մեր տպավորությունն այն է, որ վաղը չենք լինելու, և դրա պատճառով չկան երկարատև ներդրումներ կամ պետական ծրագրեր»:

«Մենք ձգտում ենք չմտածել ապագայի մասին, բայց դա միավորվելու միակ միջոցն է։ Քանի դեռ մենք չենք մտածում ապագայի մասին, դա ձեռք է տալիս նրանց, ովքեր նպատակ ունեն մեզ պառակտելու։ Դա կարելի է անել՝ վերանայելով պատմությունը։ Որպես ազգ՝ մենք հիվանդ վիճակում ենք, և մեզ վրա շատ հեշտ է գիտափորձեր դնել կամ սոցիալական ինժեներիա անել։ Բայց սա ժամանակավոր է»,- ասաց Արամ Փախչանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում




—

Disclaimer: This article was contributed and translated into English by Maghakian Mike. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/07/%d5%a5%d5%be%d6%80%d5%b8%d5%ba%d5%a1%d5%b5%d5%b8%d6%82%d5%b4-%d5%bd%d5%af%d5%bd%d5%be%d5%a1%d5%ae-%d5%b8%d6%82%d5%bd%d5%a1%d5%b6%d5%b8%d5%b2%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b7%d5%a1%d6%80%d5%aa%d5%b8/

Leave a Reply