Նոյեմբեր 6, 2026
Նոյեմբերի 4-ին տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստում կայացված որոշման համաձայն կուսակցությունը, «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի ս.թ. դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններին՝ համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրելով ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Համբարձումյանին:
Նոյեմբերի 5-ին տեղի է ունեցել նաև «Իմ հզոր համայնք» կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի վարչության նիստը: Նիստի ընթացքում որոշում է կայացվել հաստատել և ներկայացնել Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանու 2026 թվականի դեկտեմբերի 13-ի ընտրություններին «Կառուցող» կուսակցությունների դաշինքում ընգրկված «Իմ հզոր համայնք» կուսակցության ընտրական ցուցակը, հաստատել և առաջադրել Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանու 2026 թվականի դեկտեմբերի 13-ի ընտրություններին «Կառուցող» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը:
«Կառուցող» կուսակցությունների դաշինքում ընգրկված են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և «Իմ հզոր համայնք» կուսակցությունը: Դաշինքի համամասնական ցուցակը գլխավորելու է Դավիթ Համբարձումյանը:
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Chalian Meline. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/07/%d5%a4%d5%a1%d5%be%d5%ab%d5%a9-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a2%d5%a1%d6%80%d5%b1%d5%b8%d6%82%d5%b4%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%af%d5%a3%d5%ac%d5%ad%d5%a1%d5%be%d5%b8%d6%80%d5%ab-%d5%af%d5%a1%d5%bc/