ԱԱԾ աշխատակիցները քիչ առաջ իրենց հետ տարան Սամվել Կարապետյանին

 


ԱԱԾ աշխատակիցները քիչ առաջ իրենց հետ տարան «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին։ Նրա թիմակիցները վանկարկում էին՝ «Կարապետյան», «Սամվել»։


Այսօր վաղ առավոտից Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում։


«Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Աղավնի Սուքիասյանի խոսքով, խուզարկություններ են տեղի ունենում նաև Կարապետյան ընտանիքի հետ կապվող այլ հասցեներում։


Մամուլի տեղեկություններով, խոսքը ՀԷՑ-ի հետ կապված տնտեսական բնույթի հանցագործության մասին է։


Այս առնչությամբ ՔԿ–ից  հայտնել են. «ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»։

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Parkev Tvankchian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/05/%d5%a1%d5%a1%d5%ae-%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d5%bf%d5%a1%d5%af%d5%ab%d6%81%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d6%84%d5%ab%d5%b9-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb-%d5%ab%d6%80%d5%a5%d5%b6%d6%81-%d5%b0%d5%a5%d5%bf-%d5%bf/

Leave a Reply