Հայաստանն ու Էստոնիան կհամագործակցեն միկրոէլեկտրոնիկայի և չիպերի նախագծման ոլ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը հանդիպել է Էստոնիայից ժամանած տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչներին՝ Էստոնիայի Չիպերի կոմպետենցիաների կենտրոնի (KIIP) համակարգող Յաան Ռայկի գլխավորությամբ։


Այս մասին տեղեկացնում են ԲՏԱԱԲ նախարարությունից:


Հանդիպմանը մասնակցել է նաև «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը։


Հանդիպման առանցքում են եղել միկրոէլեկտրոնիկայի և կիսահաղորդչային տեխնոլոգիաների էկոհամակարգի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել կիսահաղորդչային արդյունաբերության զարգացման հեռանկարներին, չիպերի նախագծմանը, ոլորտում նորարարական ստարտափների խթանմանը, ինչպես նաև SML և LML տեխնոլոգիաների կիրառության առանձնահատկություններին և դրանց զարգացման հնարավորություններին։


Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել համալսարանների և արդյունաբերության միջև համագործակցության խորացմանը, մասնագիտական կրթության արդիականացմանն ու բարձրակարգ ինժեներական կադրերի պատրաստմանը։ Քննարկվել են նաև բուհական կրթական ծրագրերը ոլորտի պահանջներին համապատասխանեցնելու, գործող մասնագետների վերապատրաստման և վերաորակավորման, ինչպես նաև միկրոորակավորումների (microdegrees) ներդրման միջոցով նոր կրթական հնարավորություններ ստեղծելու հնարավորությունները։


Կողմերն անդրադարձել են Հայաստանի և Էստոնիայի, ինչպես նաև Եվրամիության անդամ այլ երկրների հետ միկրոէլեկտրոնիկայի և կիսահաղորդչային տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարներին՝ կարևորելով միջազգային փորձի փոխանակումը, գիտակրթական հաստատությունների և մասնավոր հատվածի միջև կապերի ամրապնդումը, ինչպես նաև համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների իրականացումը։


Հանդիպման ընթացքում ընդգծվել է երկու երկրների մասնագիտական, գիտական և տեխնոլոգիական ներուժի համադրման, ինչպես նաև համատեղ նախաձեռնությունների մշակման ու իրականացման կարևորությունը՝ ուղղված կիսահաղորդչային արդյունաբերության և միկրոէլեկտրոնիկայի էկոհամակարգի զարգացմանը։

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Emil Lazarian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/05/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%b6-%d5%b8%d6%82-%d5%a7%d5%bd%d5%bf%d5%b8%d5%b6%d5%ab%d5%a1%d5%b6-%d5%af%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%a1%d5%af%d6%81%d5%a5/

Emil Lazarian

“I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, literature is unread, music is unheard, and prayers are no more answered. Go ahead, destroy Armenia . See if you can do it. Send them into the desert without bread or water. Burn their homes and churches. Then see if they will not laugh, sing and pray again. For when two of them meet anywhere in the world, see if they will not create a New Armenia.” - WS

Leave a Reply