Ռուբինյանը չբացառեց՝ նոր Սահմանադրության հարցով Բաքվի հետ քննարկումներ կարող

Տրամաբանական է, որ ընդդիմությունը պատրաստվում է դեմ քվեարկել ալիևյան Սահմանադրությանը: Սակայն մի նյուանս կա. Հայաստանում ոչ ոք չի պատրաստվում ընդունել Ալիևյան Սահմանադրությունը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը:


Նրա խոսքով, ինքը չի հասկանում ընդդիմությանը, քանզի “չես կարող տեքստը չտեսնել և ասել դա վատ տեքստ է”: Լրագրողների պնդմանը, որ Անկախության հռչակագիրն է հանվում Սահմանադրությունից, Ռուբինյանը նշեց, թե չի կարող հանվել այն, քանի որ 0-ից նոր տեքստ է գրվում: Նաև առաջարկեց ընդդիմությանը բավարար քանակով ձայն տալ, կողմ քվեարկել Սահմանադրությանը, իսկ հետո դուրս գան փողոց, գլխավորեն “Ոչ” շտաբը և ասեն, թե ինչու են դեմ.


“Բայց ասեն՝ մենք որոշելու հնարավորությունը տալիս ենք ժողովրդին”,- նշեց ԱԺ նախագահը:


Ռուբինյանը չբացառեց, որ ՀՀ նոր Սահմանադրության հարցով Ադրբեջանի հետ քննարկումներ կարող են լինեն.


«Մենք հանգել ենք մի կետի, երբ ընդդիմությունը փոխկապակցել է Սահմանադրության հարցը խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ։ Այդ փոխկապակցման համատեքստում հարցեր է բարձրացրել դրանից հետո հնարավոր իրավիճակների վերաբերյալ։ Սրանք հետաքրքիր հարցեր են, և տեսականորեն կարող է այս հարցերի պատասխաններից բխել նաև որոշակի հանգուցալուծում»,– նշեց Ռուբինյանը։


Լրագրողի ճշտող հարցին՝ արդյոք պատասխանները պետք է ստացվեն Ադրբեջանից, ԱԺ նախագահը պատասխանեց՝ բոլո՛ր տեղերից։ 


Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե նոր Սահմանադրության ընդունման հարցն իշխանությունների համար փակուղի է մտել, Ռուբինյանը նշեց, որ չկա նման բան:

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Jhanna Virabian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/31/%d5%bc%d5%b8%d6%82%d5%a2%d5%ab%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%b9%d5%a2%d5%a1%d6%81%d5%a1%d5%bc%d5%a5%d6%81%d5%9d-%d5%b6%d5%b8%d6%80-%d5%bd%d5%a1%d5%b0%d5%b4%d5%a1%d5%b6%d5%a1%d5%a4%d6%80%d5%b8/

Leave a Reply