Հոկտեմբեր 29, 2026
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը կարծում է, որ այն, ինչ այսօր տեղի ունեցավ խորհրդարանում, տղայական, հայկական նորմալ կռիվ էր։ Նա այդ մասին հայտարարեց ԱԺ–ում ելույթի ժամանակ` անդրադառնալով ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի խոսքերին, թե պատճառը «Ուժեղ Հայաստանի» պատգամավորներն էին։
Այսօր Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ ՔՊ–ական պատգամավոր Տարոն Չախոյանը վիրավորեց ընդդիմադիրներին, մասնավորապես՝ «Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանին՝ նրան անվանելով «տուշոնկա գողացող Մանվելի օգնական», ապա նաև սադրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին՝ անդրադառնալով նրա ընտանիքի անդամներին, ինչից հետո իրավիճակը դահլիճում լարվեց, վեճը վերածվեց բռունցքներով ծեծկռտուքի։
«Չեն կարող իշխանության խմբակցության ներկայացուցչները գալ, ամբիոնից ինչ ուզում են՝ ասեն, իսկ ընդդիմադիրները լուռ նստեն, լսեն, ու ոչ մի արձագանք չլինի։ Այսօր այն, ինչ տեղի ունեցավ, պառլամենտարիզմի սովորական պրոցես է։ Մարդիկ, որոնք ունեն տարբեր հայացքներ, կարող են ունենալ կոնֆլիկտ, ու այն մարդիկ, որոնք մեր ներվերը սղոցում էին այստեղ, բերնին կերան ու վատ կերան»,- հայտարարեց Կարապետյանը։
Ինչ վերաբերում է կոռուպցիային, Կարապետյանը շեշտեց՝ իր ընտանիքին որևէ մեկը չի կարող մեղադրել կոռուպցիայի և թալանի մեջ, քանի որ իրենք տասնամյակներով միլիոնավոր դոլարներ են բերել մեր երկիր։
Կարապետյանն իր ելույթում հասցրեց խոսել նաև TRIPP-ի մասին՝ հիշեցնելով ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը, թե TRIPP-ը կարող է իրագործվել մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը։
«Դուք մեր ժողովրդին եք քցել, Ալիևն էլ ձեզ է քցել։ Ոչ մեկը չասաց, որ խաղաղությունն ու TRIPP-ն իրար հետ կարող են լինել։ Անխոչընդոտ ճանապարհը վերցնում է, դրա արդյունքում մենք չենք ստանում խաղաղություն, էն ձեր ցույց տված սրտիկները»,- նշեց Կարապետյանը։
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Edgar Tavakalian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/29/%d5%a1%d5%b4%d5%ab%d5%bd%d5%b6%d5%a5%d6%80%d5%b8%d5%be-%d5%b4%d5%a5%d6%80-%d5%b6%d5%a5%d6%80%d5%be%d5%a5%d6%80%d5%a8-%d5%b8%d6%82%d5%bf%d5%b8%d5%b2-%d5%b4%d5%a1%d6%80%d5%a4%d5%ab%d5%af-%d5%af%d5%a5/