«Հրապարակ» օրաթերթը գրում է.
Արտահերթ ընտրությունների թեմայով Փաշինյանը չկարողացավ շանտաժի ենթարկել ընդդիմությանը, փոխարենը խուճապի մատնեց իր թիմակիցներին, եւ որպեսզի ՔՊ-ի խուճապը ցրի, հիմա էլ ներսում տարածում են, թե իրականում Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրությունների մասին հայտարարությամբ փորձում է շանտաժ անել Ալիեւին։ Քանի որ եթե արտահերթ ընտրությունների հեռանկարը ռեալ լինի, հնարավոր է Ալիեւը հետ կանգնի ՀՀ Սահմանադրության փոփոխության նախապայմանից, որ բանը չհասնի արտահերթին։ Չէ՞ որ Ալիեւը շատ լավ հասկանում է, որ ՔՊ-ն առանց այն էլ հունիսի 7-ին տիտանական ջանքերով կարողացավ այդ 49 տոկոսը քերել, հաջորդ ընտրություններում կարող է ուղղակի պարտվել։
Իսկ եթե իշխանության գան իր ահուսարսափ ռեւանշիստները, ապա ստիպված կլինի հրաժեշտ տալ իր երազանքներին, որովհետեւ այդ երազանքներն իրականացնելու մի եզակի շանս է իրեն բաժին հասել՝ հանձին Նիկոլ Փաշինյանի։
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Chmshkian Vicken. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/29/verelq-%d6%83%d5%a1%d5%b7%d5%ab%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%ad%d5%b8%d6%82%d5%b3%d5%a1%d5%ba%d5%ab-%d5%a7-%d5%b4%d5%a1%d5%bf%d5%b6%d5%a5%d5%ac-%d5%a9%d5%ab%d5%b4%d5%a1%d5%af%d5%ab%d6%81%d5%b6/