2026 թվականի հոկտեմբերի 28-ին կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) ուժը կորցրած է ճանաչել Ազգային Ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին մասնակցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված, ինքնաբացարկ ներկայացրած (մանդատից հրաժարված) պատգամավորի թեկնածու Եսթեր Սահակյանի գրանցումը:
Կազմվել է արձանագրություն Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Էդգար Խաչատուրի Առաքելյանին տալու մասին։
VERELQ-ը հիշեցնում է, որ Էդգար Առաքելյանը նախկին ՕԵԿ-ական է, ով 2018 թ-ի իշխանափոխությունից հետո դարձավ Նիկոլ Փաշինյանի կողմնակից:
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Boshkezenian Garik. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/29/%d5%b6%d5%a1%d5%ad%d5%af%d5%ab%d5%b6-%d6%85%d5%a5%d5%af-%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%a8-%d6%84%d5%ba-%d5%b6%d5%b8%d6%80-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%a3%d5%a1%d5%b4%d5%a1%d5%be%d5%b8%d6%80/