Պուտինը կպահանջի ՆԱՏՕ-ի զորքերը դուրս բերել Լեհաստանից, Էստոնիայից, Լատվիայից

Հոկտեմբեր 27, 2026

Դիվանագիտական աղբյուրները The Telegraph պարբերականին հայտնել են, որ Ուկրաինայի շուրջ բանակցություններին եվրոպական երկրների ներգրավման Ռուսաստանի շարժառիթը եղել է բանակցությունների հաջորդ փուլն օգտագործել ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցում զիջումներ կորզելու համար, որը Վլադիմիր Պուտինը անվանել է պատերազմի «առաջնային պատճառը»։

Ավելի վաղ Կրեմլն ակնարկել էր, որ Ռուսաստանի նախագահը կարող է պատրաստ լինել փոխզիջման գնալ այլ հարցերում, եթե բավարարվեն նրա հիմնական պահանջները, որոնք ըստ էության զրկում են Ուկրաինային ինքնիշխանությունից և ստիպում ՆԱՏՕ-ին կրճատել իր ընդլայնումը դեպի արևելք։

Ամենայն հավանականությամբ, Պուտինը կպահանջի Եվրոպայում ՆԱՏՕ-ի ներկայության կրճատում մինչև 1997 թվականի մակարդակը, երբ նախկին Արևելյան բլոկի երկրները սկսեցին միանալ դաշինքին։

Դա կնշանակեր ՆԱՏՕ-ի զորքերի հնարավոր դուրսբերում Լեհաստանից, Էստոնիայից, Լատվիայից և Լիտվայից, ինչպես նաև Ֆինլանդիայից, որը դաշինքին միացել է 2023 թվականին։ Բոլոր հինգ երկրները սահմանակցում են Ռուսաստանին։

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Albert Nalbandian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/28/%d5%ba%d5%b8%d6%82%d5%bf%d5%ab%d5%b6%d5%a8-%d5%af%d5%ba%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6%d5%bb%d5%ab-%d5%b6%d5%a1%d5%bf%d6%85-%d5%ab-%d5%a6%d5%b8%d6%80%d6%84%d5%a5%d6%80%d5%a8-%d5%a4%d5%b8%d6%82%d6%80%d5%bd/

Leave a Reply