Համաժողովից համաժողով Հայաստան. բյուջեից 811,393 դոլար՝ Համաշխարհային հայկակա

Հոկտեմբեր 25, 2026

Նոյեմբերի 5-8-ը Հայաստանում կանցկացվի Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովը, որի կազմակերպման նպատակով Փաշինյանի աշխատակազմը բաց մրցույթի ընթացակարգով ընտրել է մատակարար՝ ի դեմս «Աութսորս» ՍՊԸ և «Մոնթե Կորպորեյշն» ՍՊԸ համատեղ գործունեության կոնսորցիումի։

Նկատենք՝ այս երկու ՍՊԸ-ներն էլ պետգնումների ակտիվ մասնակիցներ են և վերջին տարիներին միլիոնավոր դրամների պայմանագրեր են կնքել պետական տարբեր գերատեսչությունների հետ։

Միջոցառման կազմակերպման նպատակով ընկերություններին համատեղ հատկացվել է 294,000,000 դրամ (մոտ 811,393 ԱՄՆ դոլար)․ տեղեկանում ենք օրերս էլեկտրոնային գնումների համակարգում հանրայնացված պայմանագրից։

Գագաթնաժողովը կանցկացվի «Մերիդիան էքսպո կենտրոնում», իսկ բացման և փակման արարողությունները՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում (կամ համարժեք այլ վայրում) և «Altezza by Armenian Helicopters»-ում։

Կարդացեք նաև

  • «Ռուսահայ Օրջոնիկիձեն». գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցի բացահայտումները
  • 105.000 դոլարից ավելի դրամաշնորհ ԿԳՄՍՆ-ի հոգեզավակ հիմնադրամին՝ Թուրքմենստանում հայկական տաղավարի համար
  • 25.000 եվրո՝ «FKJ Full Band»-ին, 5 միլիոն դրամ՝ Aram MP3-ին. Էլ ով որքան է ստացել «Էրեբունի-Երևան 2808»-ի շրջանակում (Մաս 1)

Մասնակիցների թիվ է նշվել 800 անձը (շուրջ 600 սփյուռքահայ՝ ավելի քան 50 երկրից, և 200 մասնակից Հայաստանից)։

Հիշեցնենք, որ 2024 թվականին 168.am-ը հրապարակել էր Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ծախսերը. միջոցառման կազմակերպման համար էլեկտրոնային աճուրդի ընթացակարգով ընտրված մատակարարն այդ ժամանակ «Լաքշերի վոյաժ» ՍՊԸ-ն էր, որին հատկացվել էր 242 միլիոն 400 հազար դրամ։

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Jhanna Virabian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/26/%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%aa%d5%b8%d5%b2%d5%b8%d5%be%d5%ab%d6%81-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%aa%d5%b8%d5%b2%d5%b8%d5%be-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6-%d5%a2%d5%b5%d5%b8%d6%82/

Leave a Reply