ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հոկտեմբերի 20-ին հանդիպել է նորանշանակ քննիչներին:Հանդիպմանը ներկա են եղել նաև Կոլեգիայի անդամները: Արթուր Պողոսյանը շնորհավորել է նորանշանակ քննիչներին և հանձնել նրանց ծառայողական վկայականները:
Այդ մասին հայտնում են ՔԿ-ից:
Քննչական կոմիտեի նախագահը կարևորել է քննիչների վարքագծի կանոնների անվերապահ պահպանումը, քաղաքացիների հետ շփումներում հարգալից ու համբերատար վերաբերմունքի ցուցաբերումը, ինչպես նաև քրեական վարույթների նախաքննության պատշաճ և արդյունավետ կազմակերպումը:
Նա ընդգծել է, որ յուրաքանչյուր քննիչի անաչառ ու պրոֆեսիոնալ աշխատանքից է կախված հանրության վստահությունը ողջ իրավապահ համակարգի և արդարադատության նկատմամբ:
Ամփոփելով հանդիպումը՝ Արթուր Պողոսյանը նշել է, որ քննիչի պաշտոնում նշանակվելը մասնագիտական գործունեության սկիզբն է, և միայն ամենօրյա հետևողական աշխատանքով է հնարավոր ապահովել մասնագիտական շարունակական առաջընթաց:
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Garnik Tadevosian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/22/%d5%a5%d6%80%d5%ab%d5%bf%d5%a1%d5%bd%d5%a1%d6%80%d5%a4-%d5%af%d5%a1%d5%a4%d6%80%d5%a5%d6%80%d5%9d-%d6%84%d5%af-%d5%b8%d6%82%d5%b4-16-%d5%b6%d5%b8%d6%80-%d6%84%d5%b6%d5%b6%d5%ab%d5%b9%d5%b6%d5%a5/