Հոկտեմբեր 20, 2026
«Էրեբունի-Երևան 2808»-ի շրջանակում միջոցառման համար կնքված պայմանագրերի հերթական հրապարակման մեջ կանդրադառնանք մի քանի հաղորդավարների, ինչպես նաև՝ մի քանի երաժշտական նախագծերի հետ քաղաքապետարանի կնքած ու հանրայնացրած պայմանագրերի։
Այսպես, ըստ էլեկտրոնային գնումների համակարգում տեղ գտած պայմանագրերի՝
Բլոգեր Նինա Տիտանյանը ժամը 17։00-22։00 ընթացքում ռեփ համերգ վարելու համար քաղաքապետարանից ստացել է 1 միլիոն դրամ, հաղորդավար Աննա Ավանեսյանը՝ 1 միլիոն 100 000 դրամ՝ Ազատության հրապարակում 16։00-20։30-ն ընկած ժամանակահատվածում միջոցառումը վարելու համար, Արսեն Գրիգորյանը ևս ստացել է 1 միլիոն 100 հազար դրամ՝ Շառլ Ազնավուրի հրապարակում 12։00-19։00-ն ընկած ժամանակահատվածում էստրադային համերգ վարելու համար։
«Բամբիռ»- ֆոլկ-ռոք խմբի 35 րոպեանոց ելույթի համար կնքված պայմանագրի գին է նշվել 2,5 միլիոն դրամը, նույն ժամանակահատվածով «Սարգիս Մանուկյան և ընկերներ» խմբի համերգի պայմանագրի գինը՝ 2 միլիոն դրամ, Դը Լիթի 40 րոպեանոց ելույթի պայմանագրի գինը՝ 2 միլիոն 750 հազար դրամ, Սոնա Ռուբենյանի 30 րոպեանոց ելույթն էլ՝ 2,5 միլիոն դրամ։
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Emil Lazarian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/21/%d5%a7%d6%80%d5%a5%d5%a2%d5%b8%d6%82%d5%b6%d5%ab-%d5%a5%d6%80%d6%87%d5%a1%d5%b6-2808-%d5%ab-%d5%bf%d5%b8%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%ae%d5%a1%d5%ad%d5%bd%d5%a5%d6%80%d5%ab-%d5%b0/