Verelq: Հորմուզի նեղուցի վերաբացում. Թեհրանն ուսումնասիրում է ԱՄՆ-ի պատասխանը

Լուսանկարը` canberratimes.com

Իրանը շարունակում է ուսումնասիրել Հորմուզի նեղուցի վերաբացման վերաբերյալ ԱՄՆ-ի արձագանքը և վերջնական որոշումը Վաշինգտոնին կփոխանցի միջնորդների միջոցով: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային՝ անդրադառնալով նաև տարածաշրջանային այլ հակամարտություններին, գրում է Reuters-ը:


Դիվանագետի խոսքով՝ Կատարն ու Պակիստանը շարունակում են հանդես գալ որպես միջնորդներ փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներով սկսված պատերազմին վերջ դնելու բանակցություններում: Հունիսյան զինադադարի ձախողումից հետո, սեպտեմբերի կեսերին Իրանը ներկայացրել էր իր առաջարկը, սակայն գործընթացը մտել է փակուղի։


Իրանի անվտանգության գերատեսչության ղեկավարն ավելի վաղ նշել էր, որ ամերիկյան կողմը չի բավարարել նեղուցի բացման և բանակցություններին վերադառնալու Թեհրանի առաջ քաշած յոթ պայմանները: Տարաձայնությունների հիմնական պատճառն այն է, որ Վաշինգտոնը պնդում է բանակցությունները սկսել Իրանի միջուկային ծրագրի քննարկմամբ։


Թեհրանը, մինչդեռ, պահանջում է նախ կենտրոնանալ նեղուցի անվտանգության վրա, որով նախկինում անցնում էր նավթի և հեղուկ բնական գազի համաշխարհային առևտրի մեկ հինգերորդը։


Անդրադառնալով Սաուդյան Արաբիայի և Թեհրանի դաշնակից եմենյան հութիների միջև հակամարտությանը՝ Բաղային վերահաստատել է Իրանի աջակցությունը ճգնաժամի խաղաղ կարգավորմանը:


«Եմենի հարցը վաղուց պետք է լուծվեր ՄԱԿ-ի ճանապարհային քարտեզով, և մենք ասել էինք, որ կաջակցենք եմենցիների և սաուդցիների միջև ձեռք բերված ցանկացած համաձայնության… Մեր պահանջն է, որ այս իրավիճակը լուծվի երկխոսության միջոցով»,- շեշտել է խոսնակը:

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Greg Madatian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/13/verelq-%d5%b0%d5%b8%d6%80%d5%b4%d5%b8%d6%82%d5%a6%d5%ab-%d5%b6%d5%a5%d5%b2%d5%b8%d6%82%d6%81%d5%ab-%d5%be%d5%a5%d6%80%d5%a1%d5%a2%d5%a1%d6%81%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a9%d5%a5%d5%b0%d6%80%d5%a1%d5%b6/

Leave a Reply