Հոկտեմբեր 10, 2026
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է․
«Նոբելյան մրցանակի կոմիտեն մերժել է ԱՄՆ նախագահին խաղաղության մրցանակի արժանացնելու՝ Փաշինյանի և Ալիևի համատեղ դիմումը:
Ըստ Դոնալդ Թրամփի սոցցանցում արված գրառման՝ նա կարգավորել է ութ հակամարտություն, իսկ խաղաղության նոբելյան մրցանակը ստացել է մի կին, ում ոչ ոք չի ճանաչում և չգիտեն, թե ինչի համար:
Տարբեր աղբյուրներ նշում են, որ մրցանակ ստացած կինն ավելի շատ հայտնի է որպես ՀԱՄԱՍ-ի ջատագով ու նրա շահերի պաշտպան:
Նախագահ Թրամփի գրառումից ակնհայտորեն երևում է, որ նա նեղացած է նաև Նորվեգիայից ու բարկացած է տեղի ունեցածով: Նա նշել է, որ հակամարտությունների կարգավորման ընթացքում հանդես է եկել ԱՄՆ անունից: ԱՄՆ և իր նախագահը պետք է արժանանային խաղաղության ութ մրցանակի՝ յուրաքանչյուր հակամարտության կարգավորման համար:
Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ Փաշինյանի ու Ալիևի համատեղ դիմումը մերժելով՝ նոբելյան կոմիտեն վստահ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության» հարցում, կամ չի կարևորում այն: Կարծում եմ կա նաև այդ հանգամանքը:
Այնպես, ինչպես նախորդ տարիների մրցանակների տրամադրման հարցում վստահ չի եղել Իրանի և Իսրայելի, Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի կամ Պակիստանի և Հնդկաստանի միջև «խաղաղության» հարցերում: Այդ հակամարտությունները ևս նախագահ Թրամփը դասում է իր կողմից կարգավորված խնդիրների շարքին, որոնց համար ակնկալվում էր խաղաղության մրցանակ:
Նախորդ տարիներին ԱՄՆ Նսխագահ Թրամփին խաղաղության մրցանակ տրամադրելու համար, Նորվեգիայի նոբելյան կոմիտեին դիմել են Նորվեգիայի խորհրդարանի պատգամավոր Քրիստիան Տիբրինգ-Գյեդդեն, ԱՄՆ կոնգրեսական Դարել Իսան, Պակիստանի կառավարությունը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն, Կամբոջայի վարչապետ Հուն Մանեթը և ԱՄՆ կոնգրեսական Կլաուդիա Թեննին»:
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Christine Harutyunian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/11/%d6%83%d5%a1%d5%b7%d5%ab%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%b8%d6%82-%d5%a1%d5%ac%d5%ab%d6%87%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%bf%d5%a5%d5%b2-%d5%a4%d5%ab%d5%b4%d5%b8%d6%82%d5%b4%d5%a8-%d5%b4%d5%a5/