Հոկտեմբեր 8, 2026
ՌԴ Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը նախազգուշացրել է Հայաստանում նոր տվյալների կենտրոնի (դատա-կենտրոնի)՝ հօգուտ արևմտյան հատուկ ծառայությունների և ընդդեմ Ռուսաստանի, Իրանի ու այլ երկրների օգտագործման հնարավորության մասին․ գրում է ՏԱՍՍ-ը։
«Նման կենտրոնները կարող են օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների շահերից բխող վերլուծական և հետախուզական աշխատանքների իրականացման համար, այդ թվում՝ ընդդեմ Իրանի, Ռուսաստանի, ինչպես նաև Անդրկովկասի և Կենտրոնական Ասիայի պետությունների»,- լրագրողներին ասել է Շևցովը։
Այսպիսով նա մեկնաբանել է օգոստոսի սկզբին Հրազդան քաղաքում NVIDIA պրոցեսորներով աշխատող Firebird AI ընկերության արհեստական բանականության տվյալների կենտրոնի բացումը։
ՌԴ ԱԽ փոխքարտուղարի խոսքով՝ «հաշվի առնելով, որ Firebird-ը ենթարկվում է ԱՄՆ օրենսդրությանը, ԱՄՆ հետախուզական գործակալությունները կունենան հասանելիություն դրա սերվերներում մշակվող բոլոր տվյալներին»։
«Սա նշանակում է, որ Հայաստանի պետական մարմինների, ընկերությունների և քաղաքացիների տվյալները հասանելի կլինեն ԱՄՆ-ին՝ առանց Հայաստանի իշխանությունների համաձայնության», – նշել է Շևցովը։
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Jagharian Tania. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/09/%d5%b0%d5%b0-%d5%ba%d5%a5%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b4%d5%a1%d6%80%d5%b4%d5%ab%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%a8%d5%b6%d5%af%d5%a5%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6/