Նիկոլը բաց բաժնետիրական ընկերություն է, որտեղ փայ ունեն ԱՄՆ-ը, ԵՄ-ն, Իսրայելը

Հոկտեմբեր 4, 2026

«ՔՊ-ի մասնակցությունն ընտրություններին կարող էր չեղարկվել հենց այն հիմքով, որ նրա ծրագրում եկեղեցու վերաբերյալ հակասահմանադրական դրույթ կար, որը հետո դարձավ կառավարության ծրագրի մաս: Ալեն Սիմոնյանը տգիտություն է ասում: Կառավարման մանդատը տարածվում է այն մարմինների վրա, որոնք իրեն ենթակա են: Թե չէ՝ նույն հաջողությամբ կարող են ասել՝ մանդատ եմ ստացել, հաղթել եմ, ուրեմն Հայաստանի Հանրապետությունը լուծարում եմ: Եկեղեցու վերաբերյալ ինչ հոդված էլ լինի, Սահմանադրության 17-րդ հոդվածին չի կարող հակասել: Ինչևէ, ծրագիրը կա: Կանգնած ենք շատ վտանգավոր հանգրվանի առաջ:

Ասեմ՝ եկեղեցու հարցով ի՞նչ է անելու: Ֆեյքերի ՊՈԱԿ-ի կողմից կազմած հակաեկեղեցական այդ խայտառակ զեկույցի հիման վրա ԱԺ-ում շատ արագ քննիչ հանձնաժողով են ստեղծելու, դրա հիման վրա օրենք են փոխելու, ընդունելու են ֆեյք օրենք, ինչի հիման վրա ուժայինները, բարաթը ձեռքներին, գրոհելու են Մայր Աթոռի ու Վեհափառի դեմ»,- «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ասաց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու դեմ հարձակման 2-րդ ալիքին:

Վերջինս նկատեց՝ գուցե կոպիտ հնչի, բայց ասեմ՝ Նիկոլին հաջողվել է մասամբ կռտել մեր հասարակությանը:

Կարդացեք նաև

  • Նիկոլն ո՞վ է, որ Կաթողիկոս նշանակի. գնում ես Եռաբլուր, տեսնում ես 2018-ի հետևանքը. Վահե Բեգոյան
  • Աղմկահարույց հրաժարականներ, պառակտում. ի՞նչ է կատարվել Նյու Յորքում Փաշինյանի փակ հանդիպմանը. Կարեն Ջինբաշյան
  • Խենթի պես գոռում էր… Դու էսպե՞ս ես ուզում գնալ Եվրոպա, ինչո՞ւ ես խաբում ժողովրդին. Շառլ Միշելին ասել եմ՝ վաղ թե ուշ դատվելու է. Գասպար Կարապետյան

«Նիկոլը բաց բաժնետիրական ընկերություն է (ԲԲԸ), որտեղ փայ ունեն ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Իսրայելը, Մեծ Բրիտանիան, Ադրբեջանը և Թուրքիան: Հիմա այս ԲԲԸ-ն ահագին հաջողել է կռտել մեր պետության հիմքերը: Եվ այդ պարագայում ես չեմ համարձակվի մտածել, որ Նիկոլը ձախողելու է…

Ժողովուրդ, հիմա մեր քաղաքակրթական պայքարը Բաղրամյան պողոտայում կամ Երևանի կառավարության շենքի մոտ պիտի տանենք: Եթե այն թողեցինք Մայր Աթոռի պատերի տակ, ցավոք սրտի, այդ ճակատամարտի ելքը կանխորոշված է լինելու»,- ասաց Սուրեն Սուրենյանցը:

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Ani Basmajian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/05/%d5%b6%d5%ab%d5%af%d5%b8%d5%ac%d5%a8-%d5%a2%d5%a1%d6%81-%d5%a2%d5%a1%d5%aa%d5%b6%d5%a5%d5%bf%d5%ab%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%af%d5%a5%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82/

Leave a Reply