Հոկտեմբեր 3, 2026
Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է« Հիշողության թարմացում։
Վարչակարգի սիրահարներին հիշեցնեմ նրանց առաջնորդի մտքերն ուղղված Արցախի ժողովրդին 2018-ի մայիսի 1-ին։
«Սիրելի արցախցիներ,համոզված եղեք,որ սիրո եւ համերաշխության հեղափոխությունը ոչ միայն որեւէ վտանգ չի պարունակում,այլեւ նորանոր հնարավորություններ է բացում Արցախի ժողովրդի ու Արցախի պետականության համար»։
Նիկոլ Փաշինյան ,2018-ի մայիսի 1 Ազգային ժողով,ք.Երեւան։
Տարիներ անց նույն անձն ու թիմը հանձնեցին Արցախն Ադրբեջանին եւ ԱԺ ամբիինից Ղարաբաղյան շարժումը սխալ համարեցին,իսկ Արցախն էլ՝ թոկ։
Ասածս ի՞նչ է… կյանքը ցույց է տվել,որ չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում ու տարիներ անց հակառակը պնդում»։
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Toneyan Mark. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/03/%d5%a1%d5%bd%d5%a1%d5%ae%d5%bd-%d5%ab%d5%9e%d5%b6%d5%b9-%d5%a7-%d5%af%d5%b5%d5%a1%d5%b6%d6%84%d5%a8-%d6%81%d5%b8%d6%82%d5%b5%d6%81-%d5%a7-%d5%bf%d5%be%d5%a5%d5%ac%d5%b8%d6%80-%d5%b9%d5%af/