Ադրբեջանը քանդում է… պիտի կասեցվի հայատյացությունը. Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտե

Հոկտեմբեր 2, 2026

Օրերս Բաքուն հայկական կողմին ներկայացրել է հերթական մեղադրանքը, հայտարարելով, որ հայկական կողմը Հայաստան է տեղափոխել Դադիվանքից որմնանկարներ, խաչքարեր և այլ մշակութային արժեքներ։

Ադրբեջանի մշակութային ժառանգության պահպանության, զարգացման և վերականգնման պետական ծառայության ղեկավար Սաբինա Հաջիևան հայտարարել է, թե Դադիվանքից հանված որմնանկարների և խաչքարերի մասին տեղեկությունները դեռ 2025 թվականի հոկտեմբերին փոխանցվել են Ինտերպոլին, որոնք ներառվել են «Գողացված արվեստի գործեր» տվյալների բազայում։

ԱՄՆ-ում բնակություն հաստատած Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը՝  Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև սրբազանը, կոչով դիմել է Ինտերպոլի  նախագահին, քրիստոնեական եկեղեցիների առաջնորդներին,  ԱՄՆ նախագահին, կոնգրեսմեններին՝ կասեցնելու Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը և պաշտպանելու հայկական ժառանգությունը:

«Ով  պայքարում է ճշմարտության դեմ, աղավաղում է պատմությունը՝  նա մեղանչում է Աստծո դեմ: Եվ ես կոչ եմ անում Աստծո կողմը կանգնել և կասեցնել Ադրբեջանի այս հայատյաց քաղաքականությունը: Ադրբեջանցիք ուր մտնում են՝ քանդում են հայկական պատմական ժառանգությունը և մեր հետքերը: 2023 թվականին ոչ միայն էթնիկ զտում արեցին, այլև մինչև այսօր պայթեցնում են հայկական եկեղեցիներն ու խաչքարերն Արցախի տարածքում՝ ինչպես Նախիջևանում, որտեղ տարիներ առաջ Ադրբեջանի բանակը մեկ շաբաթում 5000 հայկական խաչքար քանդեց: Ամեն մի հայ եկեղեցու վանքի իրերը և այդ ամբողջը Մայր Աթոռ. Ս. Էջմիածնի սեփականությունն են»,- նշել է նա:

Կարդացեք նաև

  • Խենթի պես գոռում էր… Դու էսպե՞ս ես ուզում գնալ Եվրոպա, ինչո՞ւ ես խաբում ժողովրդին. Շառլ Միշելին ասել եմ՝ վաղ թե ուշ դատվելու է. Գասպար Կարապետյան
  • Խաղաղության պատրանքներ, նոր ահաբեկում… Ինչպես են Բաքվի հռետորաբանությունն ու քայլերը կոտրում Փաշինյանի խաղաղության թեզերը
  • Չկա՛ որևէ Ադրբեջան․ սա Թուրքիայի 2-րդ պետությունն է. Կաթողիկոսի դեմ արշավի մեկնարկը տրվել է Բաքվից. Հրանտ Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում




—

Disclaimer: This article was contributed and translated into English by Aram Torosian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/02/%d5%a1%d5%a4%d6%80%d5%a2%d5%a5%d5%bb%d5%a1%d5%b6%d5%a8-%d6%84%d5%a1%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7-%d5%ba%d5%ab%d5%bf%d5%ab-%d5%af%d5%a1%d5%bd%d5%a5%d6%81%d5%be%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b5/

Leave a Reply