Հոկտեմբեր 1, 2026
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր, հոկտեմբերի 1-ին՝ «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի 23-րդ տարեկան հանդիպման լիագումար նիստում հայտարարել է, որ միջազգային հարաբերություններում ուժի վրա հիմնված քաղաքականությունը չի կարող երկարաժամկետ դրական արդյունքի հանգեցնել։ «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի 2026 թվականի հանդիպման թեման է «Պատասխանատվություն ապագայի համար․ հնարավո՞րի սահմանները, թե՞ հնարավորություններ՝ առանց սահմանների»։
Պուտինի խոսքով՝ աշխարհում ընթացող փոփոխությունները հասել են այնպիսի փուլի, երբ պետությունները պետք է հաշվի առնեն միմյանց շահերը և խնդիրները լուծեն երկխոսության միջոցով։ Նա ընդգծել է, որ միջազգային անվտանգության համակարգը պետք է հիմնված լինի հավասարության, ինքնիշխանության նկատմամբ հարգանքի և պետությունների անվտանգության շահերը հաշվի առնելու սկզբունքների վրա։
ՌԴ նախագահը նշել է, որ ուժի և ճնշման միջոցով սեփական քաղաքականությունը պարտադրելու մոտեցումը արդյունավետ չէ՝ այդ համատեքստում հիշատակելով ռուսական «ուժ կա, խելք պետք չէ» արտահայտությունը։
Պուտինը նաև հայտարարել է, որ ներկայում աշխարհը գտնվում է գլոբալ զարգացման շրջադարձային փուլում, իսկ միջազգային հարաբերությունների նոր համակարգի ձևավորումը պահանջում է տարբեր երկրների միջև երկխոսություն և շահերի հավասարակշռում։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շնորհակալ է ԱՄՆ առաջին տիկնոջը՝ Ուկրաինայի հետ կապված հումանիտար հարցերի լուծմանն ուղղված ջանքերի համար։
Պուտինը նաև նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունի «բավական լավ, երկար տարիների հարաբերություններ» և շնորհակալություն է հայտնել նրան Ուկրաինայում կարգավորման ուղղությամբ գործադրած ջանքերի համար։
ՌԴ նախագահը նաև հայտարարել է, որ աջակցում է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ եռակողմ հանդիպման անցկացմանը։
Միաժամանակ Պուտինը նշել է, որ նման հանդիպման համար անհրաժեշտ է նախապես օրակարգ ունենալ։
Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի կողմից ռուսական նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածների հետևանքով Ռուսաստանի ՀՆԱ-ի շուրջ 1%-ն է կորուստ ունեցել։
Միաժամանակ նա նշել է, որ Ռուսաստանի պատասխան հարվածներից հետո Ուկրաինան, իր գնահատմամբ, այլևս չունի մետալուրգիական արդյունաբերություն։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի կողմից ռուսական նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածների հետևանքով Ռուսաստանի ՀՆԱ-ի շուրջ 1%-ն է կորուստ ունեցել։ Նա նշել է, որ Ռուսաստանի պատասխան հարվածներից հետո Ուկրաինան, իր գնահատմամբ, այլևս չունի մետալուրգիական արդյունաբերություն։
Պուտինի ելույթի կարևոր թեզերը.
- Ներքին անհավասարակշռությունները և խորհրդային ղեկավարության մի քանի սերունդների սխալները դարձան ԽՍՀՄ փլուզման պատճառներից մեկը: Արևմուտքի հանդեպ կույր վստահությունը և «ջենտլմենական պայմանավորվածությունների» նկատմամբ հավատը չար կատակ խաղացին ԽՍՀՄ-ի հետ: Խորհրդային Միության փլուզումը ողբերգություն դարձավ տասնյակ միլիոնավոր մարդկանց համար, ովքեր միանգամից հայտնվեցին սահմաններից այն կողմ:
- Արևմուտքում մինչ օրս Ռուսաստանի մասին ասում են. «Մենք պետք է վերջնականապես քանդենք կայսրությունը»: Եվ սա այն դեպքում, երբ առկա էին ՌԴ-ի՝ արևմտյան քաղաքակրթության մաս դառնալու բազմամյա փորձերը։
- Մեր նախնիների ժառանգությունը, որոնք կառուցել են եզակի երկիր, պետք է ամրապնդվի, բայց առանց ապագայի անցյալը կորցնում է իր իմաստը:
- «Ամեն ինչ կարող էր բոլորովին այլ կերպ դասավորվել, եթե Սառը պատերազմի տարիներին սպառազինության կոճակի մոտ լիներ արհեստական բանականություն, այլ ոչ թե մարդ»,-հայտարարել է Պուտինը՝ հիշելով 1983 թվականի դեպքը, երբ ամերիկյան հրթիռների արձակման մասին ազդանշանից հետո փորձառու սպա Պետրովը կասկածել էր խափանման մեջ և ճիշտ էր դուրս եկել։ Պուտինը նաև մատնանշել է այնպիսի զենքերի կիրառման ռիսկերը աշխարհում, որոնք կարող են ոչնչացնել ամենայն կենդանի։ Նա նշել է, որ հարկավոր է կրկին բարձրացնել զինված առճակատման կանոնների հարցը:
- Հարկավոր է մտածել այն մասին, թե ինչպես պահպանել գլոբալ խաղաղությունն ու անվտանգությունը:
- Աշխարհը մոտեցել է զարգացման վճռորոշ շրջադարձային պահին:
- Ինչպես ասում էր հայրենական քաղաքական մտքի հայտնի դասականը՝ չպետք է անտառը չտեսնել ծառերի հետևում:
- Խախտվում են համաշխարհային քաղաքականության բոլոր երևակայելի և աներևակայելի տաբուները:
- Ճշմարտությունն այն է, որ ոչ թե մենք ենք պատերազմ սկսել, այլ պատերազմ են սկսել մեր դեմ՝ խրախուսելով ազգայնականությունը և ռուսատյացությունն Ուկրաինայում: ՆԱՏՕ-ն պետք է չսկսեր մեր պատմական տարածքների յուրացումը:
- «Ուժը կա, խելք պետք չէ»՝ սկզբունքը երբեմն առաջնորդող է թվում որոշ միջազգային խաղացողների համար. մենք պատմությունից հիանալի գիտենք, որ դա երբեք լավ տեղ չի տանում:
- Մենք ստիպված կլինենք ապրել ծայրահեղ անկայուն, փոփոխական աշխարհում:
- Մեր մեծ երկիրը կառուցած նախնիների ժառանգությունը պետք է պահպանվի ու ամրապնդվի: Բայց չի կարելի այն վերածվել անցյալի մեծության թանգարանի։ Հարկավոր է քայլել ժամանակին համընթաց:
- Մեզ ասացին, որ ՆԱՏՕ-ի շարժ դեպի արևելք չի լինելու, բայց հենց նույն պահին էլ խաբեցին:
- Ռուսաստանը հույս ունի, որ Հորմուզի նեղուցը կբացվի, իսկ Իրանի նկատմամբ պատժամիջոցները կհանվեն:
- ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի կողմից ռուսական նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածների հետևանքով Ռուսաստանի ՀՆԱ-ի շուրջ 1%-ն է կորուստ ունեցել։ Նա նշել է, որ Ռուսաստանի պատասխան հարվածներից հետո Ուկրաինան, իր գնահատմամբ, այլևս չունի մետալուրգիական արդյունաբերություն:
- Ռուսաստանը չի պատրաստվում հարվածներ հասցնել Ուկրաինային զենք մատակարարող երկրների ձեռնարկություններին, սակայն այդ հանգամանքը Մոսկվան դիտարկում է որպես սպառնալիք և հետևում է իրավիճակին:
- Ռուսաստանը հույս ունի, որ Հորմուզի նեղուցը կբացվի, իսկ Իրանի նկատմամբ պատժամիջոցները կհանվեն:
- Ռուսաստանին միտումնավոր դրել են այնպիսի իրավիճակում, երբ երկիրը ստիպված է եղել զենքով պաշտպանել իրեն։
- Ռուս զինվորականները երբեք առաջինը չեն հարձակվել այն օբյեկտների վրա, որոնք անմիջականորեն չեն առնչվում հակառակորդի ռազմական ենթակառուցվածքին:
- Ռուսաստանի կամ Կալինինգրադի դեմ ուղիղ հարձակման դեպքում կարող է առաջանալ Ռուսաստանի զինանոցում առկա բոլոր զինատեսակների կիրառման հարցը։ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունեն:
- Ռուսաստանը չի մոռացել այն հանգամանքը, որ իր հակառակորդները նպատակ էին դրել երկրի ռազմավարական պարտությանը:
- Ռուսաստանը համաչափ պատասխան կտա ռուսական նավերը գրավելու ցանկացած փորձի։ Ռուսաստանը կարող է պատասխան գործողություններ իրականացնել ցանկացած վայրում՝ այդ թվում Բալթիկ և Խաղաղ օվկիանոսներում:
- Ռուսաստանը դեմ է նավագնացության սահմանափակումներին։ Այս ոլորտում նոր կանոններ մշակելու անհրաժեշտություն չկա, քանի որ անհրաժեշտ է պարզապես պահպանել գործող կանոնները։ Մենք ազատ նավագնացության կողմնակից ենք։ Մենք դեմ ենք ցանկացած սահմանափակման։ Պետք է պարզապես պահպանել գործող կանոնները և նոր բան չհորինել:
- Ուկրաինայի կողմից ռուսական նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածների հետևանքով Ռուսաստանի ՀՆԱ-ի շուրջ 1%-ն է կորուստ ունեցել։ Ռուսաստանի պատասխան հարվածներից հետո Ուկրաինան այլևս չունի մետալուրգիական արդյունաբերություն:
- Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցը Բելգրադ իրեն չի «շփոթեցրել»։ «Աղջիկներն են շփոթվում, իսկ մեզ ոչինչ չի շփոթեցնում, մենք քաղաքականությամբ ենք զբաղվում»,- ասել է Ռուսաստանի նախագահը։
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Emil Lazarian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/02/%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d6%80%d5%b0%d5%a8-%d5%b4%d5%b8%d5%bf%d5%a5%d6%81%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%a6%d5%a1%d6%80%d5%a3%d5%a1%d6%81%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%be%d5%b3%d5%bc%d5%b8%d6%80%d5%b8%d5%b7-%d5%b7/