Verelq: Վահագն Հովակիմյանի որոշումը դժգոհության առիթ է դարձել

«Հրապարակ» օրաթերթը գրում է.


Նիկոլ Փաշինյանի հավերժ կամակատար՝ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը, իր ղեկավարած կառույցում ոչ իշխանական հայացքներ ունեցող աշխատակիցներին հալածելուց զատ, նաեւ նոր բաժիններ է բացել, որպեսզի վերահսկի ընտրատարածքային հանձնաժողովների աշխատանքը։


ԸԸՀ-ների հետ կապի վարչություն կամ ԸԸՀ-ների հետ կապի վարչության նիստերի սպասարկման բաժին։ ԿԸՀ մեր աղբյուրի ներկայացմամբ, վերը նշված միավորներն իրականում ձեւավորվել են մի նպատակով` բացառապես ԸԸՀ-ների վրա վերակացու դառնալու: Ներքին չատեր են բացվել, որտեղ ամեն քայլը քննարկում, զեկուցում են բաժնի պետերին։ ԸԸՀ-ներում այս առիթով մեծ դժգոհություն է բարձրացել, որովհետեւ երբեմն այնպիսի հրահանգներ են տալիս, որոնք հակասում են օրենքին։

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Khoyetsian Rose. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/09/30/verelq-%d5%be%d5%a1%d5%b0%d5%a1%d5%a3%d5%b6-%d5%b0%d5%b8%d5%be%d5%a1%d5%af%d5%ab%d5%b4%d5%b5%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%b8%d6%80%d5%b8%d5%b7%d5%b8%d6%82%d5%b4%d5%a8-%d5%a4%d5%aa%d5%a3%d5%b8%d5%b0%d5%b8/

Leave a Reply