Հարգելի՛ գործընկեր,
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 15։00-ին, իրանցի մեծ բանաստեղծ և մտածող Մոլանայի՝
Ջալալ ադ-Դին Մուհամմադ Բալխիի մեծարման օրվա հետ համահունչ, Երևանի պետական
համալսարանի արևելագիտության ֆակուլտետի Ֆիրդուսու անվան լսարանում տեղի կունենա
«Իսլամական հեղափոխության գրականություն» ուսումնասիրության հայերեն թարգմանության
շնորհանդեսը։
Գիրքը հայերեն է լույս տեսել ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության
դեսպանության մշակույթի կենտրոնի և ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության
ամբիոնի համագործակցության շրջանակում։
Աշխատությունն անդրադառնում է Իրանի ժամանակակից գրականության անքակտելի մասը
կազմող իսլամական հեղափոխության գրական շրջանին, Իրանի մշակութային և ազգային
ինքնության ձևավորման կարևոր բաղադրիչներին, դրանց գաղափարական և գոյաբանական
հիմքերին, ինչպես նաև շիայական կենսափիլիսոփայության դերին Իրանի ազգային
ինքնության համատեքստում։
Գրքի հայերեն թարգմանությունը կատարել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դոցենտ,
բանասիրական գիտությունների թեկնածու Գառնիկ Գևորգյանը։
📅Սեպտեմբերի 30
🕒Ժամը՝ 15։00
📍ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ, Ֆիրդուսու անվան լսարան
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու միջոցառմանը։
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Emil Lazarian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/09/28/%d5%ab%d5%bd%d5%ac%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%a5%d5%b2%d5%a1%d6%83%d5%b8%d5%ad%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%a3%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5/