Վարձերի կտրուկ բարձրացումը շատ լուրջ ազդեցություն է թողնում մարդկանց կյանքի ո

Սեպտեմբեր 26, 2026

Վերջին մեկ ամսվա ընթացքում քաղաքացիները բողոքում են վարձակալած բնակարանների գների բարձրացումից։ Այն քաղաքացիները, որոնք բողոքում են այդ թանկացումից, նույնիսկ համացանցում արշավ են սկսել՝ դեմ արտահայտվելով այս ամենին։

Անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի անդամ Անդրանիկ Հարությունովի խոսքով՝ ոլորտը չկարգավորվող է, խնդիրն էլ բավականին նուրբ է։

«Այն մարդիկ, ովքեր վարձակալությամբ են ապրում, վարձերի կտրուկ բարձրացումը շատ լուրջ ազդեցություն է թողնում նրանց կյանքի որակի վրա։ Ստացվում է, որ այդ մարդիկ իրենց եկամտի մեծ մասը տալիս են բնակարանի վարձ ու խնդիր է առաջանում մյուս ծախսերը հոգալու հետ կապված։

Վարձակալության գները բարձրացել են, քանի որ այս պահին մեծ հոսք կա դեպի Հայաստան, թե՛ զբոսաշրջային, թե՛ միգրացիայի մասով։ Բոլորս էլ գիտենք, որ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ երկու երկրում էլ կյանքի որակի հետ կապված խնդիրներ կան, քաղաքացիներն արտագաղթում են տարբեր երկրներ։ Վերջին շրջանում ռուսական ու հայկական մեդիայում լուրեր են շրջանառվում, որ ՌԴ-ում հնարավոր է մոբիլիզացիա լինի, ու այդ ֆոնին մարդիկ հեռանում են այնտեղից։ Բացի սա, երբ մարդիկ ՌԴ-ից գալիս են, պատճառաբանում են, որ այնտեղ ապրելը բարդ է, կյանքը թանկացել է։ Այդ մարդիկ գալիս են Հայաստան, կամ երկարաժամկետ բնակարան են վարձակալում, կա՛մ բնակարան են գնում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Անդրանիկ Հարությունովը։

Կարդացեք նաև

  • Ասելու են՝ պապայիդ պարտքը փակի, նոր արի. սա թոկ է ժողովրդի վզին. Ի՞ՆՉ ՓՈՂ Է ՊՏՏՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. Նաիրի Սարգսյան
  • Հայաստանի բողոքը ԵԱՏՄ-ում․ իրավական ճանապարհ, քաղաքական փակուղի
  • Տեխնիկական բողոք՝ քաղաքական հիմքով խնդրի դեմ. Ինչպե՞ս են ՀՀ իշխանությունները փորձում վերացնել ԵԱՏՄ սահմանափակումները ՀՀ-ի նկատմամբ

Ըստ մեր զրուցակցի, եթե նախկինում Ռուսաստանից և Ուկրաինայից Հայաստան էին գալիս և մի քանի ամսով էին բնակարաններ վարձակալում՝ սպասելով, որ պատերազմն կավարտվի ու կվերադառնան, հիմա այդպես չէ՝ գալիս են երկարաժամկետ մնալու համար։ Հետևաբար, երբ շուկայում բնակարանների պահանջարկը մեծանում է, այդ ամենն ավտոմատ ազդում է գների վրա։

«Ցանկացած շուկայում, երբ որևէ ապրանքի պահանջարկը մեծանում է, գինն ավտոմատ բարձրանում է։

Մարդիկ շարժում են սկսել՝ ոչ գների բարձրացմանը, բայց դրա իմաստը չկա, քանի որ սովորաբար նման շարժումներն ուղղված են լինում կառավարիչների, պետական պաշտոնյանների կամ խոշոր կորպորացիաների դեմ, երբ ուզում են մարդկանց որոշումների դեմ ճնշումներ գործադրել։ Հիմա այս պարագայում բնակարանների սեփականատերերը հազարավոր ֆիզիկական անձինք են, ովքեր ունեն կապիտալ ու հանձնում են վարձակալության, տեսնում են, եթե պահանջարկը մեծ է,  վարձակալության գները բարձրացնում են։ Հիմա չեն կարող տարբեր ֆիզիկական անձանց դեմ շարժում սկսել, սա արդյունք չի տալու։ Փոխարենը՝ պետք է առաջարկել սոցիալական ինչ-որ ծրագիր, որով կբարելավվի, օրինակ, հիփոթեքով բնակարաններ ձեռք բերելու պայմանները։ Հիմա հիփոթեքի տոկոսը 12-15 է, սա շատ բարձր տոկոս է տուն գնելու համար»,-հավելեց մեր զրուցակիցը։

Անդրանիկ Հարությունովը նշեց, որ պետությունը ոչ թե պետք է բնակարաններ կառուցի ու տա քաղաքացիներին, այլ աշխատանքներ տանի՝ բնակարաններ ձեռք բերելու պայմաններն այնպես անի, որ դրանք հասանելի լինեն բոլորին։

«Խնդիրը կա, հետևաբար՝ պետք է լուծումը լինի։ Մարդիկ վարձով ապրում են, օրինակ, դպրոցում են աշխատում կամ ԱԻՆ-ում, մենք հո նրանց չե՞նք ասելու՝ գնացեք Վանաձորում ապրեք։ Պետք է այնպես անեն, որ մարդիկ հնարավորություն ունենան ձեռք բերելու անշարժ գույք այն տարածքում, որտեղ ցանկանում են»,- ընդգծեց Անդրանիկ Հարությունովը։

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Emil Lazarian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/09/26/%d5%be%d5%a1%d6%80%d5%b1%d5%a5%d6%80%d5%ab-%d5%af%d5%bf%d6%80%d5%b8%d6%82%d5%af-%d5%a2%d5%a1%d6%80%d5%b1%d6%80%d5%a1%d6%81%d5%b8%d6%82%d5%b4%d5%a8-%d5%b7%d5%a1%d5%bf-%d5%ac%d5%b8%d6%82%d6%80%d5%bb/

Emil Lazarian

“I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, literature is unread, music is unheard, and prayers are no more answered. Go ahead, destroy Armenia . See if you can do it. Send them into the desert without bread or water. Burn their homes and churches. Then see if they will not laugh, sing and pray again. For when two of them meet anywhere in the world, see if they will not create a New Armenia.” - WS

Leave a Reply