Verelq: Աշունը կգա հաջորդ շաբաթ

Եղանակային տեսանկյունից աշունը Հայաստան կգա եկող շաբաթվանից։ Այս մասին Facebook–ի իր էջում հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։


Ինչպես և կանխատեսվել էր, սեպտեմբերի 23-ին և 24-ին արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցման արդյունքում Հանրապետության ողջ տարածքում գրանցվել է բավականին բարձր ջերմային ֆոն։


Սեպտեմբերի 23-ին և 24-ին մի շատ շրջաններում ցերեկը գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական առավելագույն արժեքները։


Սեպտեմբերում 24-ի դրությամբ օրական միջին ջերմաստիճանը Հանրապետության ողջ տարածքում կլիմական նորմայից բարձր է 5-7 աստիճանով, որը համարվում է անոմալ տաք։


Սակայն սեպտեմբերի 25-ից սկսած այդ արևադարձային տակ օդի ալիքը աստիճանաբար նահանջում է դեպի հարավ, դուրս է գալիս մեր Հանրապետության տարածքից և սեպտեմբերի 25-ին ցերեկային ժամերին արդեն Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 2-4 աստիճանով, իսկ Լոռիում, Տավուշում և Սյունիքում, որտեղ առկա է նաև ամպամածություն, այն կնվազի 5-7 աստիճանով։


Ջերմաստիճանի հաջորդ նվազումը կդիտվի սեպտեմբերի 28-ից 29-ը ընկած ժամանակահատվածում, Հանրապետության ողջ տարածքում այդ օրերին օդի ջերմաստիճանը կնվազի ևս 4-5 աստիճանով։


Սեպտեմբերի 25-ին և 26-ին ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ հնարավոր են միայն Գեղարքունիքի և Վայոց Զորի առանձին հատվածներում։ Սեպտեմբերի 27-ին երկրի ողջ տարածքում կդիտվի առանց տեղումների եղանակ, իսկ ահա սեպտեմբերի 28-ի հետկեսօրյա ժամերին, հատկապես երեկոյան ժամերին, Հայաստան Արևմուտքից կներթափանցի տեղումնաբեր ցիկլոն, ինչի հետևանքով սեպտեմբերի 28-ին երեկոյան ժամերին, սեպտեմբերի 29-ից 30-ին ժամանակ առ ժամանակ շրջաններում մեծ մասում, այդ թվում նաև Երևանում կդիտվեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ:

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Emil Lazarian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/09/26/verelq-%d5%a1%d5%b7%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8-%d5%af%d5%a3%d5%a1-%d5%b0%d5%a1%d5%bb%d5%b8%d6%80%d5%a4-%d5%b7%d5%a1%d5%a2%d5%a1%d5%a9/

Emil Lazarian

“I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, literature is unread, music is unheard, and prayers are no more answered. Go ahead, destroy Armenia . See if you can do it. Send them into the desert without bread or water. Burn their homes and churches. Then see if they will not laugh, sing and pray again. For when two of them meet anywhere in the world, see if they will not create a New Armenia.” - WS

Leave a Reply