X
    Categories: News

168: Չի կարելի ժողովրդին էս բոյի խաբել, կարո՞ղ է ձեր գնալու ժամանակն է. Դավիթ

Նոյեմբեր 20, 2026

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ Հ1-ի եթերում սուտ է տարածվում ՀԷՑ-ի մասին:

«Վիդեոները կարող եմ տրամադրել, Սամվել Կարապետյանի ձերբակալման պահից առնվազն 7-8 անգամ ասել եմ՝ ես չեմ կարող Հ1-ով բանավեճ կազմակերպել, կազմակերպեք Ձեր կառավարչի հետ, ես գալիս եմ: Ասում եք՝ թալանչի, հանցագործ՝ ձեր կարծիքով, էդ մարդը գալիս է քո դեմը կանգնի, դու հիմնավորի: 1.5 տարի է, խաբար չկա: Գնում են, իրար հետ տնավարի զրուցում են, ասում են՝ Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ն առել է 30 միլիոն դոլարով:

Ոչ ոք չի ուզում ձեզանից հետաքրքրվել, թե ինչ է եղել, ինչ պայմաններում է առել:  Երկու փոխվարչապետ ունեք՝ ձեր սիրած նախկինները, հարցրեք՝ ինչ վիճակում  էր ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի ձեռք բերելուց: Չի՞ հետաքրքրում: ՀԷՑ-ը 2-3 ամսվա կյանք է ունեցել, հայերեն եմ ասում, կարո՞ղ եք հերքել, գաք ստեղ ասեք՝ չէ, էկեք պատասխանեք էդ հարցին: Մարդն իշխանությունների խնդրանքով ձեռք է բերել ՀԷՑ-ը, 30 միլիոն դոլար է վճարել, բացի դրանից՝ իր վրա է վերցրել 12 միլիարդ դրամի կրեդիտորական պարտքը, ինչպես նաև՝ ՀԷՑ-ի 110 միլիոն դոլարի վարկային պարտավորությունը։

Էդ եղավ 30 միլիոն դոլարով ձեռքբերո՞ւմ: Թվաբանության խնդիր կա՞»,- մանրամասնեց պատգամավորը՝ հավելելով, որ 8 տարի հետո շահութաբաժին է վերցրել, որն «այդ պահի դրությամբ եղել է մոտավորապես 80-85 միլիարդ, բայց վերցրել է 23 միլիարդը»:

Կարդացեք նաև

  • Դու էլ ես մեղք. թող, գնա, երեխեք ունես. Կարեն Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին
  • Աուո՜ւ… կեղծ արևմտամետնե՛ր… Լա՞վ եք… Գրպանային ընդդիմություն են սարքում՝ Աննա Հակոբյանով… մեկ էլ  հո՜պ, կհայտնվի Տիգրան Ավինյանը. Անուշ Սեդրակյան
  • Լափամանից փայ եք ունեցել, դրա համար եք մրմռում. Փաշինյանը կորցրեց ինքնատիրապետումը

Մանրամասները՝ տեսանյութում




—

Arbi Tashjian:
Related Post