X
    Categories: News

Դու էլ ես մեղք. թող, գնա, երեխեք ունես. Կարեն Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Նոյեմբեր 20, 2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին դատարանում աջակցելու է եկել եղբայրը՝ Կարեն Կարապետյանը։

Լրագրողներից մեկը նախ դիտարկում արեց, թե ինքը ՀՀԿ-ի իշխանության տարիներին ՀՀԿ-ի ներսում ընդդիմադիր էր, ինչին Կարեն Կարապետյանն արձագանքեց.

«Ես ընդդիմադիր չէի, ես առողջ ուժ էի, իսկ ոչ առողջները բերեցին ՀՀԿ-ին այդ վիճակին։

Սերժ Սարգսյանին իմ առողջ ուժ լինելը դուր էր գալիս, ինքը երբեք ինձ չի ասել՝ ինչու եք խոսում։ Ես էդքան էլ «սպիտակ ագռավ» չէի, ոնց ուզում եք՝ պատկերացրեք: Բայց, երբ լինում են բաներ, որ չես ընդունում, տեսնում ես, որ քննարկումների ժամանակ ընկալելի չի շատ մարդկանց համար, ստիպված մտնում ես հրապարակային դաշտ։ Ինձ այդքան հետաքրքիր չէր՝ ով ոնց էր ընդունում, բայց կոնկրետ Սերժ Սարգսյանն ինձ հետ էդ թեմայով առանձնազրույց երբեք չի ունեցել։

Կարդացեք նաև

  • Չի կարելի ժողովրդին էս բոյի խաբել, կարո՞ղ է ձեր գնալու ժամանակն է. Դավիթ Ղազինյանը՝ՔՊ-ին
  • Սերժ Սարգսյանը ձեզ գործարք չի առաջարկել, առավել ևս ՀՀ ինքնիշխանության ու ՀՀ շահերի հաշվին՝ ի տարբերություն Փաշինյանի. Արմեն Աշոտյան
  • Հայաստանի ծամվող հանրապետություն

Ցանկացած թիմի ներսում էլ միշտ խնդիրներ են լինում, պրոգրեսիվ և ռեգրեսիվ ուժերի հակասություններ են։ Պրոգրեսիվը ձգտում է փոփոխությունների, ռեգրեսիվին հարմար է այդ ձևը, ուզում է պահպանել այն, ինչ կա»:

Հակադարձմանը՝ Սերժ Սարգսյանի հետ համագործակցություն ունի՞, թե՞ ոչ, Կարեն Կարապետյանը պատասխանեց.

«Բարեկամական հարաբերություններ և ոչ ավելին։ Իր հետ չեմ խորհրդակցում, ես միայն իմ խղճի հետ եմ խորհրդակցել և՛ այն ժամանակ, և՛ հիմա»:

Կարեն Կարապետյանն այս համատեքստում նշեց, որ Նարեկ Կարապետյանին չի փորձում խորհուրդ տալ. եթե հարց կտա, կպատասխանի:

«Ի դեպ, էն որ ասում էր՝ Կարեն Կարապետյանը ՀԷԿ ունի, մի հատ ճշտեք՝ ես ՀԷԿ ունե՞մ, թե՞ չէ, որովհետև հանրությունը կարող է պատկերացնի, որ ես ՀԷԿ ունեմ՝ Նարեկի հայրը։ Չգիտեմ, ով ունի, բայց ես հաստատ չունեմ»,- շարունակեց նա:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմությանն ուղղված առաջարկին, որ եթե ընդդիմությունը կողմ լինի սահմանադրական հանրաքվեի անցկացմանը և ժողովուրդը դեմ քվեարկի, ապա ինքը հրաժարական կտա, Կարեն Կարապետյանն արձագանքեց.

«Ասա՝ ոչ մի առաջարկ մի արա, թող գնա, մեղք է էս ժողովուրդը։ Դու էլ ես մեղք, ասա՝ էրեխեք ունես, թող գնա։ Հասկանում ենք, որ էլ չես դիմանում։ Մենք շանս ենք տալիս՝ թող գնա, որ քեզ էլ չհիշենք»։

Մանրամասները՝ տեսանյութում




—

Toneyan Mark:
Related Post