X
    Categories: News

Առանց իր առաջարկի էլ իրեն կհեռացնենք. բուժման կարիք ունի. Սամվել Կարապետյանը՝

Նոյեմբեր 20, 2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն այսօր փաստացի մերժեց Նիկոլ Փաշինյանի ՝ սահմանադրական հանրաքվեի հարցով ընդդիմության հետ գործարք կնքելու առաջարկը: Նա այդ մասին ասաց իր գործով դատական նիստից առաջ` պատասխանելով լրագրողների հարցերին։

Փաշինյանն ավելի վաղ ընդդիմությանը առաջարկել էր կողմ քվեարկել սահմանադրական հանրաքվեի անցկացմանը։ Եթե հանրաքվեի արդյունքում ժողովուրդը դեմ քվեարկի, Փաշինյանը խոստանում է հրաժարական ներկայացնել, եթե կողմ քվեարկի, խոստանում է կնքել խաղաղության պայմանագիրը, ավարտին հասցնել TRIPP-ի իրականացումն ու խաղաղության ինստիտուցիոնալացման հետ կապված որոշ հարցեր և կրկին հեռանալ։ Փաշինյանը պնդում է, որ սա է իրեն հեռացնելու ճանապարհը, այլապես ինքն է հեռացնելու ընդդիմությանը։

«Առանց իր առաջարկի էլ իրեն կհեռացնենք ու շատ հեշտ։ Մենք ոչ մի առաջարկի կարիք չունենք և այսպես թե այնպես կհեռացնենք նրան»,- ասաց Կարապետյանը։

Թե ինչպես է գնահատում Փաշինյանի հռետորաբանությունը իր ու ընդհանրապես ընդդիմության հասցեին, Կարապետյանը կարճ արձագանքեց. «Բուժման կարիք ունի»։

—

Tambiyan Samvel:
Related Post